Անեթ
ՀԵԹԱՆՈՍ
Ես ուզում եմ այս երեկո Գլուխս բարձին իջեցնելով` Վաղն առավոտ էլ չարթնանալ, Էլ չշնչել ու չանրջել Ու չզատվել հազար-հազար բեկորների… Ես ուզում եմ կամք չունենալ Վեր հառնելու մոխիրներից, Ուժ չունենալ խոնարհվելու լույսի առջև Նորից-նորից, Եվ վերքը իմ ապաքինել այն լիզելով…[.....]
Քո փոխարեն
Ես չեմ փորձի մեղքս քավել Ափսոսանքի արցունքներով. Ես լավ գիտեմ, որ խեղդել եմ Քո մեջ ապրող շունչը ամեն, Գույնը գարնան Եվ գալուստը վաղվա ծնվող արեգակի… Արդարանալ ես չեմ փորձի, Որ մարել եմ Մեկ ուրիշի ափերի մեջ Քո փոխարեն, Որ ձուլվել[.....]
ՊԱՏՐԱՆՔ
Գիտեմ` քո մտքում Ինձ ու քեզ կապող Մի ապագա ես եզրագիծ արել, Անգամ ներկել ես այն տան տանիքը, Որ քո պատրանքի սին արգասիքն է. Գիտեմ նաև այն, Որ հենց այս պահին նստած եմ կողքիդ , Մինչդեռ երազիդ պատումը գունեղ Հայացքիս[.....]
անվերնագիր
Վախենում եմ գնաս, Ու ես էլի մնամ Անուժ ու ավերակ, Հաղթված ինքս ինձնից. Իմ մեծ սերը թողած, Ընկած քո հետևից` Փութալով ստվերդ որսալ… Վախենում եմ գնաս, Ու ես մնամ մենակ Իմ հայելու առաջ, Իմ աչքերի առաջ Ու խորտակված լույսի Ճառագայթի[.....]
ՑԱՅԳ
Ու՞ր է այսօրվա ցայգը լուսավոր, Ժպիտը պայծառ… … և ճանապարհը տգեղ ու փոշոտ, Որ հիշեցնում է անտեր մի գյուղի անդուր ճանապարհ, Քան արտադրական մի գործարանի աղմկոտ ճամփա… Իսկ սուրճի հոտը, Այդ վառած սուրճի հոտը գարշաբույր` Իր ամբողջ խորքով կիպ է[.....]
ՕՏԱՐԸ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԲԱՆ ՉՈՒՆԻ
Երեկ գիշեր անքնությունից շուռումուռ էի գալիս ու պարապությունից մտածում, թե ինչքան բան կա, ինչի համար ցավում եմ. Ցավում եմ Եգիպտոսի ժողովրդի համար, որ շնչել է ուզում, ու շունչը թոքերին դեռ չհասած` մի եզի ծնունդ մեքենայով հնձում է ամբոխը` այս ու[.....]
Այժմեական
Նորից փորձում եմ եզրերը գտնել Այն ճշմարիտի ու բարության մեջ, Որ զոհ է դարձել Այժմեական տարուբերումին… Հին ընկերներիս թաղեցի մեկ-մեկ, Ոմանց նույն փոսում, ոմանց` առանձին, Ոմանց` արցունքով, ոմանց` լուռումունջ, Իսկ որոշներին` նույնիսկ անթաքույց անտարբերությամբ… Բացօթյա մետրոն տանում է մի վայր,[.....]
