Նելլի Ռումելյան

description_here
Սիրում եմ պոեզիա,դասական երաժշտություն…

Իմ բարի ընկեր…

Իմ բարի ընկեր… (Բաղդասարյան Հովսեփի Օնիկին) Ձմռան փշուրները Ծեր այգու գրկում խնկարկվում, Քեզ մոտ վերադառնում … Գարունքի թուխպն է Պատուհանից ներս՝ Կամքիդ հակառակ, Շուրջդ բոլորում, Մինչ օրեր առաջ Ծեր այգուդ սրտում Արփու շողերն էին Թիկունքիդ խաղում: Անկարողությունը՝ Սրտիդ ծանրացած, Հոգի[.....]

նշված է հետևյալ նշումներով` , | Թողնել մեկնաբանություն

Աշնան հառնում

Աշնան հառնում Տե~ս,ամռան հոգեվարքին ոգիները խենթ ցայգի, Խոնարհվում են անտրտունջ նոր աշնան հառնումին… Մութն է երկնից անշտապ իջնում ցած, Հուռթի եզրերի տապը պաղեցնում, Լուսինը` քնքուշ,սաղարթին փարված, Ցայգի  ակորդով ոգիներ կանչում: Նոր կյանք է եռում`սաթով շղարշված, Քնատ գետերին հանդեսի հանում, Աստղափոշով[.....]

նշված է հետևյալ նշումներով` , , | Թողնել մեկնաբանություն

…ցասման տառեր

…ցասման տառեր Տառերը կրկին գրչիցս կախված , Հոգիս մաշելով էջ են լրացնում, Տառապած օրերն ազգիս հիշելով` Թափված արյուններ դողով վկայում: Կատաղած գրվում, Թղթին են հանգչում տառերը ցասման, Անվերջ վկայում կյանքի աղերսներ, Մրմուռով հիշում`խուլ Ճիչեր մանկանց, Անշունչ գլուխներ`անմարմի~ն,անթարթ , Իսկ նրանց[.....]

նշված է հետևյալ նշումներով` | Թողնել մեկնաբանություն

…ստվերվող ժամին

…կուրացող հոգուս ստվերվող ժամին Խենթությանդ հետ քո դարն ես ապրում, Էջերն ես թերթում շատ թանկ հուշերի, Զու~ր կյանքի կոչում վայրկյանները այն, Որ հանկարծակի մերը դարձան: Խուլ ափսոսանքով անձրեւ է մաղվում Ու կոտրում հոգիս անուրջներ ապրող, Մինչ Դու բաղձալին քնքուշ նվիրում,[.....]

նշված է հետևյալ նշումներով` | Թողնել մեկնաբանություն

…անարցունք լաց

Մինչ ժամանակն է անցնում գլխիկոր, Ծանրանում հոգնած սրտերի վրա, Իսկ ճանապարհը դեպի մայրամուտ Պատվում ճերմակով՝ տարիներն ապրած, Չա՛րն է թեժացնում կրակն իր որջում, Նոր դավեր նյութում գոյի վիհերում, Եվ անկարելին մատուցում դյուրին, Հպարտությունը դարձնում գովելի: Փառքի տենչանքով միտք է խաթարում,[.....]

նշված է հետևյալ նշումներով` , | Թողնել մեկնաբանություն

Հոգնած քաղաքում

Մի ստվեր էր անզգույշ մթին մերվելով, Գլուխը կորցրած՝ փողոցներ մաշում, Քամուն հավասար,ցածրիկ մրմնջում, Միայնությունն էր անհագ վայելում: Գորշ փողոցները մթով սքողվել, Հոգնածությունն էին օրվա սպանում, Խուլ հառաչանքով փոշու արցունքներ Լուսնի շողերին աննկատ խառնում: Գիշերն էր խաղում դատարկ մայթերին, Արեվի թողած[.....]

նշված է հետևյալ նշումներով` | Թողնել մեկնաբանություն

…դեռ վաղուց

Դեռ այն ժամանակ, Երբ կյանքը լոկ կյանք էր, Կամ խաղ անավարտ, Ներկան լուռ անցյալ՝ Ժամերից կախված, Իսկ վաղն՝ անտեսված Էությամբ անհոգ, Խորթ վախ էր ապրում Պարզությանս հետ, Ներքուստ շղթայում Անրջանքների մեջ, Սրտիս զարկերով՝ Անզուսպ ու քիչ խենթ, Հոգուս ծփանքին Մերվում[.....]

նշված է հետևյալ նշումներով` | Թողնել մեկնաբանություն

Խենթության եզրին

*** Խենթիս բաղձանքը հոգուցս պոկվում Ու այնպես թեթեւ ընկնում սրտիս մեջ, Սիրտս ծանրացնում,զարկերը սպառում Արցունքով ու խեղճ ապրածն է փնտրում, Որի ափերին լոկ սերն էր մրրկվում, Ցնցվող ավազի գրկում վերանում, Խենթության եզրին անպարփակ սփռվում Ու մարող օրվան նոր կյանքի կոչում:[.....]

նշված է հետևյալ նշումներով` | Թողնել մեկնաբանություն