Ինքնագիր 5-րդ համարի խմբագրականը

Պրոֆեսոր Ռասելը, հրապարակելով Չարենցի անտիպները, բացում է բանաստեղծի մեկ այլ կերպարը, որ թաքցվել է հայ ընթերցողից: Ու հարցի պատասխանը` ո՞վ է Չարենցը, դառնում է ավելի բարդ, բայց նաև ավելի է ընդգծվում նրա բազմամշակութային պատկանելությունը, «Իրանի արևին», «Նաիրիի թախծին» ու «մոսկովյան կարմիր հրին» գումարվում է նրա բազմասեռականութունը` իր մեջ խտացնելով ժամանակակից հասարակությունների մեջ կողք-կողքի գոյատևող ամենատարբեր ենթախմբերը: Ու Չարենցը դառնում է մի տեսակ ժամանակակից դեմոկրատիայի խորհրդանիշ, և քանի դեռ նրա մի դեմքը թաքցվում է Հայաստանում, ուրեմն դեմոկրատիայի պակաս կա: Ավելին

նշված է հետևյալ նշումներով` , | Թողնել մեկնաբանություն

Եղիշե Չարենցի անտիպ բանաստեղծությունների արխիվից

Ինձ հայտնի չեն փաստեր այն մասին, թե երբ է Չարենցը հայտնաբերել իր բիսեքսուալությունը, կամ դա ինչ հետևանքներ է ունեցել: Սակայն առկա տեղեկությունները վկայում են այն մասին, որ հոմոէրոտիզմը նրա երկերում հայտնվում է բանաստեղծի կյանքի միայն վերջին երկու տարիներին: Ավելին

նշված է հետևյալ նշումներով` , | 4 մեկնաբանություն

Չարենցը` մարգարե

Թեև Չարենցը մի շարք ժանրերի վարպետ էր` սկսած 18-րդ դարի թիֆլիսահայ գուսան Սայաթ-Նովայի երգասացության ոճից մինչև fin-de-siecle-ի (դարավերջի) խորհրդանշական ու հռետորական ոճերը (Բալմոնտի ձոներն առ անորոշն ու տխուրը) և հեղափոխական Ռուսաստանի (Մայակովսկու հուժկու ռադիո-ընթերցումները) գրական ավանդույթները, Չարենցի լավագույն բանաստեղծություններն իրականում ոչ մի առանձին ուղղություն չեն ներկայացնում: Դրանցից մեկը` «Կատուներն ու ես», պատմում է վաղ գարնան, հալչող ձյան և խանդի մասին, մյուսը` «Մահվան տեսիլ», սկսվում է թավջութակի ձգված լարի ձայնի պատկերից: Ավելին

նշված է հետևյալ նշումներով` , | 1 մեկնաբանություն

Էլի

Սիրո Paradram (Սկիզբը «Ինքնագիր» 3-ում) «Հողը ի սկզբանե չուներ, իսկ երկնքի բեկորները վաղուց արդեն ի վիճակի չեն պահելու չափը: Պարտքը դարձել է անսահմանելի չափ: Միջուկային սպառնալիքը անսահմանափակ պատասխանատվության է կոչում1»: Ծանօթագրութիւններ 1. Դասական շարադրանքներից մեկը տես` Ժան_Լյուկ Նանսիի «Бытие единочно[.....]

նշված է հետևյալ նշումներով` , | Թողնել մեկնաբանություն

Սերոժիկ

Ինքնակենսագրական պիես՝ մի գործողությամբ 68-70 ական թվականներ Գործող անձինք ՆԵԼԼԻ                        Սերոժիկի մայրը ԴԱՆԻԵԼ                     Սերոժիկի հայրը ԼԻԶԱ                          Սերոժիկի տատը` մոր կողմից ՀԱՅԿ                          Սերոժիկի պապը` մոր կողմից ՎԱՐԴԱՆՈՒՇ           Սերոժիկի տատը` հոր կողմից ՄԱՐՈ        [.....]

նշված է հետևյալ նշումներով` , | 1 մեկնաբանություն

Բանաստեղծություններ

Նրանք կրում են

երկար, հյուծված դեմքեր,

ինչպես սիրիական լուսինը

շոգ օրվա մեջ,

հիշողության կարմիր մողեսը

շուրթերին: Ավելին

նշված է հետևյալ նշումներով` , | 1 մեկնաբանություն

Եղեսպակի զգայախաբութեամբ բախտագուշակները

La Sauge des Devins Դրուագ վէպից Հեղինակազօրուած թարգմանութիւն ֆրանսերենից՝ Լիլիթ Կ. Սիմոնեանի Ես թարմ էի ու սթափ. և որևէ աղմուկ չէր կարող խանգարել իմ այս ուղևորութիւնը: Հէնց այս սենեակի մէջ, այս պահարանի վրայ էին գտնւում կեթամինի1  հարիւր միլիգրամանոց հաբերը: Որոշեցի[.....]

նշված է հետևյալ նշումներով` , | Թողնել մեկնաբանություն

Բանաստեղծություններ

Լուսինը Փափո՜ւկ բարձին Ննջում է լուսինը, Թվում է՝ աշխարհում Ամեն ինչ քառակուսի՛ է… Պոեզիա Ուր գնացի, Պոեզիա է, Աշխարհ անցա՝ Պոեզիա՜ է… Քանզի Պոեզիայի մեջ Ուրիշ տեղ չկա Բացի… Պոեզիայից: Միրաժ Օրը դեղի համ ունի… Ուռին դեղին ծամ ունի, Ամե՜ն[.....]

նշված է հետևյալ նշումներով` , | Թողնել մեկնաբանություն

Das capital

(Հատված վեպից) Անգլերենից թարգմանեց Լուսինե Մխիթարյանը 1. Նա երազում տեսել էր, որ աշխարհը կործանման եզրին է: Չնայած դրան, գիտեր, որ դա ընդամենը երազ է, այլ ոչ թե մղձավանջ: Չկար ահասարսուռ վախճանի, երկինքը վայր ընկնելու և ոչ մի նշան: Չէին լսվում[.....]

նշված է հետևյալ նշումներով` , | Թողնել մեկնաբանություն

Բանաստեղծություններ

Մեր բակի կանայք ամեն առավոտ լույսի հետ կամ լույսին ճիշտ հակառակ, ընտանեկան պայծառ, ամոքիչ խավարում լարում են արևի ժամացույցը սպանված կկվի ծլվլոցի մեջ, պատշգամբից թափ են տալիս նրանք այրերի հիշողությունը ներքնակներից, ուր կյանքը դրված է կրակի տակ՝ փոշեկուլին զոհած առնության[.....]

նշված է հետևյալ նշումներով` , | Թողնել մեկնաբանություն

Գժի իրավունքով

- 1939 թվականի մարտին էր,- պատմում էր Հիտլերի աշխատակազմի նախկին սպան,- գերմանական զորքերը` Չեխոսլովակիա մտնելու նախօրյակին: Հիտլերն իր գրասենյակում բանկետ էր կազմակերպել: Բոլորը շամպայն էին խմում, իսկ ինքը` հանքային ջուր: Նստել, ավելի շուտ` կողքանց պառկել էր աթոռին ու ոտքերը գլխից[.....]

նշված է հետևյալ նշումներով` , | Թողնել մեկնաբանություն

Պատմվածքներ

Հատվածներ կույսի օրագրից 01.09.1996թ. Այսօր առաջին անգամ գնացի համալսարան: Դեռ ոչ մեկի հետ չեմ ծանոթացել: Ոչ մի նորություն չունեմ: Երևի համալսարանում սովորելը ձանձրալի կլինի: 05.09.1996թ. Այսօր ես ծանոթացա մի աղջկա հետ: Նրա անունը Սվետա է: Պարզվեց, որ նա իմ հոսքից[.....]

նշված է հետևյալ նշումներով` , | Թողնել մեկնաբանություն

Պատմվածքներ

Ուրիշ գլուխ գիլյոտինին  թող մոտ չգա – Գիլյոտինի բռնակն արագ կիջեցնես, որ գլուխը միանգամից պոկվի, չտանջվի: Ես էլ էի փորձում հնարավորինս շուտ ազատվել քնածի գլխից: Ամեն վայրկյան կարող էր արթնանալ ու փախչել, իսկ այդ ժամանակ չեմ կարծում, թե Մարգայի համբերությունը[.....]

նշված է հետևյալ նշումներով` , | Թողնել մեկնաբանություն

Պինոկիօ

Պտի սկսեմ կմախքի սարքելուց, հետո ներքին օրգանները կսարքեմ, հետո մաշկը, գլուխը, մազերը հերթականությամբ, վերջում էլ մնացած պակաս-պռատ մանրուքները՝ մատներ, չլեն, խալեր (կուկլա սարքելու ադաթ կա, բան կա)։ Ավելին

նշված է հետևյալ նշումներով` , | Թողնել մեկնաբանություն

Իմ լոգոն

ZAS
Ansharzh klri gortsakalutyun
Mail: zas_superpoet@yahoo.com
լոգոս օֆիսիս դռանը
ԶԱՍ
անշարժ կլրի առուվաճառք և այլ
ծառայություններ
Web site-ում
մեր մասին
աշխատակազմ
կոնտակտներ
ծրագրեր Ավելին

նշված է հետևյալ նշումներով` , | Թողնել մեկնաբանություն