Իմ բարի ընկեր…

Իմ բարի ընկեր… (Բաղդասարյան Հովսեփի Օնիկին) Ձմռան փշուրները Ծեր այգու գրկում խնկարկվում, Քեզ մոտ վերադառնում … Գարունքի թուխպն է Պատուհանից ներս՝ Կամքիդ հակառակ, Շուրջդ բոլորում, Մինչ օրեր առաջ Ծեր այգուդ սրտում Արփու շողերն էին Թիկունքիդ խաղում: Անկարողությունը՝ Սրտիդ ծանրացած, Հոգի[.....]

նշված է հետևյալ նշումներով` , | Թողնել մեկնաբանություն

Կօրած մանուշակներ

Մանուշակները չեն սիրում, երբ իրենց տեղափոխում են: Նրանք ահավոր տնակյաց են: Կպչում են իրենց որևէ մի լուսամուտագոգին և վերջ: Ավելին

1 մեկնաբանություն

ՀԵԹԱՆՈՍ

Ես ուզում եմ այս երեկո Գլուխս բարձին իջեցնելով` Վաղն առավոտ էլ չարթնանալ, Էլ չշնչել ու չանրջել Ու չզատվել հազար-հազար բեկորների… Ես ուզում եմ կամք չունենալ Վեր հառնելու մոխիրներից, Ուժ չունենալ խոնարհվելու լույսի առջև Նորից-նորից, Եվ վերքը իմ ապաքինել այն լիզելով…[.....]

Թողնել մեկնաբանություն

Աշնան հառնում

Աշնան հառնում Տե~ս,ամռան հոգեվարքին ոգիները խենթ ցայգի, Խոնարհվում են անտրտունջ նոր աշնան հառնումին… Մութն է երկնից անշտապ իջնում ցած, Հուռթի եզրերի տապը պաղեցնում, Լուսինը` քնքուշ,սաղարթին փարված, Ցայգի  ակորդով ոգիներ կանչում: Նոր կյանք է եռում`սաթով շղարշված, Քնատ գետերին հանդեսի հանում, Աստղափոշով[.....]

նշված է հետևյալ նշումներով` , , | Թողնել մեկնաբանություն

Սիրահարների այգի

Շոգ է….Քայլել չի լինում, ոտքերս կպչում են ասֆալտին, շապիկս լրիվ ջրի մեջ է. Ի՞նչ անեմ մի ժամ: Քայլերս ուղղում եմ դեպի Երիտասարդական մետրո, չորս րոպե սպասում եմ, հետո մոտեցող գնացքը իր խլացնող դղրդյունի հետ բերում է նաև ժամանակավոր զովացում: Մի[.....]

Թողնել մեկնաբանություն

պատմվածքներ

Հորինված Սեր Զբոսայգի:Ես նստած եմ նստարանին և նախանձով նայում եմ դիմացովս անցնող զույգերին:Ես մենակ եմ:Արդյոք ես երբ կունենամ մեկին,ում հետ կարող եմ զբոսնել այգում:Ես շարունակ երազում եմ նրա մասին,պատկերացնում նրան և ցանկանում իրականությունում տեսնել այդ ամենը:Ես նրան հորինում եմ…. Կանաչ[.....]

Թողնել մեկնաբանություն

Քո փոխարեն

Ես չեմ փորձի մեղքս քավել Ափսոսանքի արցունքներով. Ես լավ գիտեմ, որ խեղդել եմ Քո մեջ ապրող շունչը ամեն, Գույնը գարնան Եվ գալուստը վաղվա ծնվող արեգակի… Արդարանալ ես չեմ փորձի, Որ մարել եմ Մեկ ուրիշի ափերի մեջ Քո փոխարեն, Որ ձուլվել[.....]

Թողնել մեկնաբանություն

…ցասման տառեր

…ցասման տառեր Տառերը կրկին գրչիցս կախված , Հոգիս մաշելով էջ են լրացնում, Տառապած օրերն ազգիս հիշելով` Թափված արյուններ դողով վկայում: Կատաղած գրվում, Թղթին են հանգչում տառերը ցասման, Անվերջ վկայում կյանքի աղերսներ, Մրմուռով հիշում`խուլ Ճիչեր մանկանց, Անշունչ գլուխներ`անմարմի~ն,անթարթ , Իսկ նրանց[.....]

նշված է հետևյալ նշումներով` | Թողնել մեկնաբանություն

***

Մենք երեք հոգի ենք. Քերծում ենք կյանքը Ու մենք  ենք արունլվիկ մնում… Մենք մի երեք հոգի ենք երևի, Որ ծնվեցինք էն օրերում… Մենք քայլում ենք պատերի վրայով, Քնում օդում, Զարթնում էրեկ… Մենք երեքս ենք տենցը երևի ու իրար չգիտենք… Մենք[.....]

նշված է հետևյալ նշումներով` | Թողնել մեկնաբանություն

…ստվերվող ժամին

…կուրացող հոգուս ստվերվող ժամին Խենթությանդ հետ քո դարն ես ապրում, Էջերն ես թերթում շատ թանկ հուշերի, Զու~ր կյանքի կոչում վայրկյանները այն, Որ հանկարծակի մերը դարձան: Խուլ ափսոսանքով անձրեւ է մաղվում Ու կոտրում հոգիս անուրջներ ապրող, Մինչ Դու բաղձալին քնքուշ նվիրում,[.....]

նշված է հետևյալ նշումներով` | Թողնել մեկնաբանություն

…անարցունք լաց

Մինչ ժամանակն է անցնում գլխիկոր, Ծանրանում հոգնած սրտերի վրա, Իսկ ճանապարհը դեպի մայրամուտ Պատվում ճերմակով՝ տարիներն ապրած, Չա՛րն է թեժացնում կրակն իր որջում, Նոր դավեր նյութում գոյի վիհերում, Եվ անկարելին մատուցում դյուրին, Հպարտությունը դարձնում գովելի: Փառքի տենչանքով միտք է խաթարում,[.....]

նշված է հետևյալ նշումներով` , | Թողնել մեկնաբանություն

Հոգնած քաղաքում

Մի ստվեր էր անզգույշ մթին մերվելով, Գլուխը կորցրած՝ փողոցներ մաշում, Քամուն հավասար,ցածրիկ մրմնջում, Միայնությունն էր անհագ վայելում: Գորշ փողոցները մթով սքողվել, Հոգնածությունն էին օրվա սպանում, Խուլ հառաչանքով փոշու արցունքներ Լուսնի շողերին աննկատ խառնում: Գիշերն էր խաղում դատարկ մայթերին, Արեվի թողած[.....]

նշված է հետևյալ նշումներով` | Թողնել մեկնաբանություն

…դեռ վաղուց

Դեռ այն ժամանակ, Երբ կյանքը լոկ կյանք էր, Կամ խաղ անավարտ, Ներկան լուռ անցյալ՝ Ժամերից կախված, Իսկ վաղն՝ անտեսված Էությամբ անհոգ, Խորթ վախ էր ապրում Պարզությանս հետ, Ներքուստ շղթայում Անրջանքների մեջ, Սրտիս զարկերով՝ Անզուսպ ու քիչ խենթ, Հոգուս ծփանքին Մերվում[.....]

նշված է հետևյալ նշումներով` | Թողնել մեկնաբանություն

Խենթության եզրին

*** Խենթիս բաղձանքը հոգուցս պոկվում Ու այնպես թեթեւ ընկնում սրտիս մեջ, Սիրտս ծանրացնում,զարկերը սպառում Արցունքով ու խեղճ ապրածն է փնտրում, Որի ափերին լոկ սերն էր մրրկվում, Ցնցվող ավազի գրկում վերանում, Խենթության եզրին անպարփակ սփռվում Ու մարող օրվան նոր կյանքի կոչում:[.....]

նշված է հետևյալ նշումներով` | Թողնել մեկնաբանություն

Ավտոպօրտրետ

Գտնելու համար քեզ, նայիր հայելու մեջ… Մի քանի վայրկյանից ավել հայելու մեջ ուշադիր նայիր… Իմ աչքերը դառնում են փոքր ու թաց, Հետո ուղիղ գիծը կտրում ու անցնում ա աջ այտիս մեջտեղով, Հետո քթիս նայել չի լինում, Հետո ծռվում են շրթունքներս[.....]

նշված է հետևյալ նշումներով` | Թողնել մեկնաբանություն

ՊԱՏՐԱՆՔ

Գիտեմ` քո մտքում Ինձ ու քեզ կապող Մի ապագա ես եզրագիծ արել, Անգամ ներկել ես այն տան տանիքը, Որ քո պատրանքի սին արգասիքն է. Գիտեմ նաև այն, Որ հենց այս պահին նստած եմ կողքիդ , Մինչդեռ երազիդ պատումը գունեղ Հայացքիս[.....]

1 մեկնաբանություն

անվերնագիր

Վախենում եմ գնաս, Ու ես էլի մնամ Անուժ ու ավերակ, Հաղթված ինքս ինձնից. Իմ մեծ սերը թողած, Ընկած քո հետևից` Փութալով ստվերդ որսալ… Վախենում եմ գնաս, Ու ես մնամ մենակ Իմ հայելու առաջ, Իմ աչքերի առաջ Ու խորտակված լույսի Ճառագայթի[.....]

նշված է հետևյալ նշումներով` | Թողնել մեկնաբանություն

Իմ միակ օթևան

Քաղաքում Փչացած սֆետաֆոռներ, Կարմիր բերետներ, Սև ագռավներ, Պլաշներով մուրացիկներ, Տկլոր արձաններ, Թափանցիկ ծիածաններ, Bentley-ով տերտերներ: Յուղոտ փորեր, Խմած շոֆեռ, Թքող կովեր, բեգեմոտներ: Հին ու նոր գոմիկներ, Քոսոտ պոռնիկներ, Անպլաշ մուրացիկներ, Սատկած արձաններ: Բիձաներ ու նառդիներ, Հատիկով վարդեր Ու հեռու խոպաններ,[.....]

նշված է հետևյալ նշումներով` | Թողնել մեկնաբանություն

ՀՀ-իվանդները

չէ, էս անգամ բառախաղը տեղին չէր «ՀՒՎԱՆԴՆԵՐԸ » հավաքական 1. Սխտորի հոտը տարածվել էր ծանոթ պատերի ներսում: Դանդաղ գալիս էր դիմացի նորովի ներկած դռնից ու մտնում ներս, խառնվում ներկաների ձմեռային վերարկուների ու ասեղների հոտին: Իսկ ներսում շատ մարդ կար, օդը[.....]

նշված է հետևյալ նշումներով` | Թողնել մեկնաբանություն

ՑԱՅԳ

Ու՞ր է այսօրվա ցայգը լուսավոր, Ժպիտը պայծառ… … և ճանապարհը տգեղ ու փոշոտ, Որ հիշեցնում է անտեր մի գյուղի անդուր ճանապարհ, Քան արտադրական մի գործարանի աղմկոտ ճամփա… Իսկ սուրճի հոտը, Այդ վառած սուրճի հոտը գարշաբույր` Իր ամբողջ խորքով կիպ է[.....]

նշված է հետևյալ նշումներով` | Թողնել մեկնաբանություն

Ձյունը հանդարտ իջնում է

Ձյունը հանդարտ իջնում է Ու մեղմ դիզվում իմ ճամփին Ճերմակ վարդի թերթեր է Պոկում, թափում իմ ուղղին: Ու ծածկում է անտառներ, Կածաններն իմ երազի Ու ծածկում է քարափներ Ու լեռները մեգ մշուշի: Ու թվում է ինձ մի պահ Որ աշխարհն[.....]

նշված է հետևյալ նշումներով` | Թողնել մեկնաբանություն

ՕՏԱՐԸ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԲԱՆ ՉՈՒՆԻ

Երեկ գիշեր անքնությունից շուռումուռ էի գալիս ու պարապությունից մտածում, թե ինչքան բան կա, ինչի համար ցավում եմ. Ցավում եմ Եգիպտոսի ժողովրդի համար, որ շնչել է ուզում, ու շունչը թոքերին դեռ չհասած` մի եզի ծնունդ մեքենայով հնձում է ամբոխը` այս ու[.....]

նշված է հետևյալ նշումներով` | Թողնել մեկնաբանություն