Կատուն ու շունը

Գիտեի, որ աշխարհում լավ տղերք կան, բայց հականե-հանվանե չէի ճանաչում, ու…ստիպվա՞ծ էի, թե՞՝ ինչ, ամեն մի տղու լավ տղա էի ճանաչում, սակայն ինչ որ ճիշտն է, ճիշտը, իմ ճանաչածների մեջ առնվազն վաթսուն տոկոսը նույնիսկ վիրավորվում-խոցվում էր, երբ ես իրեն «լավ[.....]

նշված է հետևյալ նշումներով` , | Թողնել մեկնաբանություն

Պատմվածքներ

Խի՞ եմ ես սենց աննորմալ Խի՞ եմ ես սենց աննորմալ։ Գլուխս դժժում ա, եռում ա, պայթում ա, եփում ա, իլլում ա, կյանքիս պլիտեն կեղտոտվել ա, պեմալյուքսս (մերվելու էներգիա) պրծել ա, էլ ուժ չունեմ պռտեմ, մաքրեմ… Ոչինչ չունեմ կորցնելու, տենց եմ[.....]

նշված է հետևյալ նշումներով` , | Թողնել մեկնաբանություն

Պոեմ համար զրո կամ Թանկագինս

սկիզբ Վագոնը շարժվեց բացարձակ արագությամբ, սպասիր մինչև սկիզբ, ու ամեն ինչ այնքան հարթ կլինի, որ կզզվես անգամ կերածդ թանկարժեք նախաճաշից։ Ինձ ամենևին պետք չեն հոգսերը. առանց այն էլ երկինքը պտտվում է միշտ նույն արագությամբ, այգաբացները հաջորդում են իրար։ Իմ արած[.....]

նշված է հետևյալ նշումներով` , | 1 մեկնաբանություն

Շեղուածք

Ս.Տ.-ին Բարակ, ոչ շատ խորունկ անցք մըն է որ կը տանի արքայական պալատի պարտէզները։ Ատոնք չեն տեսնուիր դուրսէն, ո՛չ իսկ մթին, խոնաւ մուտքէն, ուր գրախանութ մը նորոյթ գիրքեր կը ցուցադրէ. Լէյդի Դի, Մոնաքոյի ամուսնալուծուող իշխանուհիները, մարմնակրթանքի երկդիմի հերոսներ։ Տեղը նման[.....]

նշված է հետևյալ նշումներով` , | Թողնել մեկնաբանություն

Նամակ Վիոլետին

Բոստոնի Լոգան օդանավակայանի սրճարանի առջև շարվել են քաջ մարդիկ. բոլորին ստիպում են հանել գոտիները։ Նրա ազգանունը թուրքերեն նշանակում էր «պարտեզ»։ Թռիչքից առաջ դեռ ունենք երեք ժամ։ Տնից նավթալինի հոտ էր գալիս։ Ես կարդում էի քառյակ առ քառյակ. նրանք թարգմանությունը համեմատում[.....]

նշված է հետևյալ նշումներով` , | 2 մեկնաբանություն

Բեմադրություն՝ երկու տարբերակով

Աղջիկը ձեռքը սեղմած քաշում էր նկուղ ու կրկնում` մի վախենա, մի վախենա։ Սկզբում հաստատ Լիլին էր, թե՞ նմանեցրեց. մոտիկից լրիվ անծանոթ էր։ Նրա դեմքի վարդագույնը խավար միջանցքում թեթև լուսավորում էր։ Երբ ոտքն իջացրեց նկուղ ու հայացքը ներս գցեց` աղջկա մարմինն[.....]

նշված է հետևյալ նշումներով` , | Թողնել մեկնաբանություն

Բանաստեղծություններ

Երևանի աղջիկները Երևանի աղջիկները անհամեմատ լավն են Երևանի տղաներից՝ գույնով, բույրով, լեզվով, ուղեղածալքերով, առաջադիմությամբ ու հետադիմությամբ։ Երևանի աղջիկները տարածաշրջանում առաջինը շալվար հագան խորհրդային կարմրաշեկ ժամանակներում՝ մոտ հարևանների աչքին գցելով, իսկ հեռուների աչքին՝ բարձրացնելով քաղաքի պատիվը։ Երևանի աղջիկների պաչիկները անուշիկ են[.....]

նշված է հետևյալ նշումներով` , | 1 մեկնաբանություն

Password

Պիզդե՛ց։ Սա լսածս ամենաառաջին հետսովետական նախադասությունն էր։ Հնչեց հորս բերանից «Վրեմյա» համասովետական լրատվական հաղորդման ժամանակ Սովետական Միության փլուզման մասին պաշտոնական հայտարարությունից մեկ վայրկյան անց։ Ընտանիքն ամբողջ կազմով՝ պապաս, մամաս, քույրս ու ես, սսկված նայում էր մեկ ուղղությամբ՝ Գորբաչովի խալին։ Կհարցնեք`[.....]

նշված է հետևյալ նշումներով` , | Թողնել մեկնաբանություն

87-րդ սերիա

Ավելի ու ավելի մոտենալով` համոզվեցի, որ առջևս բոլորովին էլ մարգագետին չէր։ Անհամար թռչուններ էին վխտում իրար վրա։ Վառ փետուրների խրձերը ցատկում էին այս ու այնտեղ, ճչալով ու թափահարելով թևերը՝ պայթում։ Պայթում ու ցրիվ էին գալիս՝ մնացածին նախշելով։ Սրանք խլխլում էին մնացորդները։[.....]

նշված է հետևյալ նշումներով` , | Թողնել մեկնաբանություն

Հայաստանի ծովափին (հատված բանավոր վեպից)

Կալիֆորնիան Հայաստանի ամենամեծ նահանգն ա՝ 410 հազար քառակուսի կիլիմետր, 35 միլիոն բնակչություն։ Ու ամենահարուստ նահանգն ա իհարկե, իսկ հարուստ նահանգներում հեղափոխությունները քիչ հավանական են։ Ուզում եմ ասեմ՝ պատահական չի, որ հայկական վերջին հեղափոխությունն սկսվեց Բուն Հայքի Երևան քաղաքից։ Իսկ որ[.....]

նշված է հետևյալ նշումներով` , | Թողնել մեկնաբանություն

Պատմվածքներ

Նախորդ խաչբառի պատասխանները Բանաստեղծություններիս հերթական շարքը հերթական անգամ մերժվել էր գրական հեղինակավոր ամսագրի խմբագրությունում։ Աշխատանքի ընդունվելու հերթական փորձս ձախողվել էր։ Տաք աշնանային օր էր, ու ես` լիակատար ազատ։ Ազատ էի նույնիսկ բանաստեղծ դառնալու հավակնությունից և ազատ էի ինչ-որ տեղ հանուն[.....]

նշված է հետևյալ նշումներով` , | Թողնել մեկնաբանություն

Պատմվածքներ

Կոֆֆե Արա, դե ոնց առավոտ շուտ մի հատ սուրճ չխմենք։ Զանգում եմ. – Ռիտուլ, դե մի հատ կոֆֆե։ Ջան, բաժակս կնայես, չէ՞։ Խմում եմ, շուռ եմ տալիս, թող չորանա։ – Ռիտ, 10 րոպեից զանգի, կգամ։ 10 րոպեից Ռիտաս զանգեց։ -[.....]

նշված է հետևյալ նշումներով` , | 1 մեկնաբանություն

Կակտուս

Ա. Բեժանյանին Քարե շենք, առաջին հարկ։ Հարմար բնակարան էր, թեև կապիտալ նորոգման հարց կար։ Ծախողը՝ շատախոս մի ջահել, գինը պահելու համար, գլխից ելածը դուրս էր տալիս։ Պատերն էի տնտղում՝ ծախսերը հաշվելով։ Բնակարանը դափ-դատարկ էր, դրանից էլ ավելի մեծ էր թվում։[.....]

նշված է հետևյալ նշումներով` , | Թողնել մեկնաբանություն

Բանաստեղծություններ

կբռնվեմ պայուսակիցս կբռնվեմ պայուսակիցս որ չընկնեմ կծամեմ շրթներկս որ սոված չմնամ հայելիս կպահեմ որ հասկանամ` ես ես եմ ոչ թե ուրիշը կկպնեմ ծառին որ կարդան` չի վաճառվում չի փոխանակվում վարձով չի տրվում հեռախոսի համար չկա դատարկ թերթիկներից մեկը պոկած մարդն[.....]

նշված է հետևյալ նշումներով` , | Թողնել մեկնաբանություն

Պատմվածքներ

Նրա դիակը դեռ թարմ է։ Լավ է, որ պապիկի մառանը կա։ Ոստիկանները, միեւնույն է, ոչինչ չեն գտնելու, ինչպես փորձեցին ու այդպես էլ չգտան Արմինեին, Աննային… Ավելին

նշված է հետևյալ նշումներով` , | 2 մեկնաբանություն

Հարեմի վարդ

Հարգելի ընթերցող, հետևյալ գլուխկոտրուկը լուծելուց հետո ձեր պատասխանը կարող եք համեմատել հեղինակի տարբերակի հետ (վերջում թարս տպված)։ Համընկնման դեպքում դուք կարժանանաք «Հարեմի վարդ» մրցանակին, լուծման այլ տարբերակները կարող եք ուղարկել violet@freenet.am հասցեով կամ պարզապես բերել ՆՓԱԿ։ Լավագույն պատասխանները կտպագրվեն մեր[.....]

նշված է հետևյալ նշումներով` , | 2 մեկնաբանություն