Ինքնագիր 3-րդ համարի խմբագրականը
Սահման: Մեկը սովետական փշալարերի մեջ “ծնվելու անբախտություն” զգացողը, հազարավոր կիլոմետրերի այդ սահմաններից դուրս պրծնելու մեջ է պատկերացրել երջանկության հնարավորությունը, մի ուրիշը` սեփական մարմնի սահմաններից` թեկուզ 30 սմ-ով: Մեկը թմրադեղային թռիչքով փորձել է ազատվել մեր հասարակության ներշնչած վախերի սահմաններից, մյուսը` աֆղանական[.....]
Նկարիչ Հակոբ Հակոբյանի արձագանքը` «Ինքնագրի» 2-րդ համարում տպված Լուսինե Վայաչյանի «Բալագոյե» վիպակի
Ճշմարիտ արվեստագետները նախ և առաջ բարոյական կերպարներ են և կարևոր են նաև հասարակությունը առողջ պահելու համար, նրանք հասարակության բարոյականության հսկիչներն են իրենց գործերով` իրենք գիտակցում են, թե չեն գիտակցում: Այդպիսի մարդ էր Հրանտ Մաթևոսյանը: Ես գրականագետ չեմ, բայց խոսում եմ[.....]
ՄԱՐԻԽՈՒԱՆԱՅԻ ԹԱԳՈՒՀԻՆ
Նույնիսկ շպրիցներն էր տեղնուտեղը տանում դեն գցում, որ հանկարծ ես պատահաբար չկպնեմ դրանց: Գդալը, որի մեջ սարքում էր իր դեղը, պահում էր գրպանում, ես էլ ինձ հետ իմն էի տանում՝ կարմիր, էսթետիկ դիզայնով ինսուլինկայի հետ միասին: Մեկ էլ՝ ինձ երբեք չէր սրսկում, վախենում էր՝ հանկարծ վարակի: Ավելին
Հարյուր վեց տներ
Այս գործերը գրվել են Հայկական ցեղասպանության 106 բանաձեւը ԱՄՆ-ի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդունվելու հետեւանքով: Դրանք նաեւ ձեւավորվել են բազմամշակույթ հասարակության մեջ անձնական փորձից ԱՄՆ-ի մասին որպես կորած հայրենիք մտածելուց: Երկուսն էլ գրել եմ որպես արձակ բանաստեղծություն, սակայն «Բնիկ դառած» գործը վերանայելուց հասկացա, որ այն ավելի հանգավորված է, որը որոշեցի արտահայտել տողային հատումներով: Ավելին
Սովետում ծնված լինելու անբախտությունը
Նրան սկսեցին ուժեղ ծեծել, կալաշնիկովով քիթը ջարդեցին: Սկսեցին բոլոր տղամարդկանց կալաշնիկովով ծեծել: Կանայք ճչում էին: Հետո ձերբակալեցին բոլոր տղամարդկանց, տարան Նալբանդյան փողոցի ինչ-որ շենք (ոստիկանության վեցերորդ բաժին): Մենք կարծես վտանգավոր հանցագործներ էինք, մեզ ծեծում էին: Հրամայեցին պառկել կեղտոտ գետնին: Ավելին
Նորից Սարոյանը՝ Ֆրեզնոյի հետ
հայհոյելով ու վիճելով, որ մի անգամ էլ ճշմարտությունը պարզենք
այն ցուրտ ձմեռվա փողոցներում,
այնքան վաղուց: Ավելին
ԼԱԲԻՒՐԻՆԹՈՍ
անգամ մը սա հայ աղջիկին հետը գնա՛, տեսնեմ քի ինչ կրնաս ընել, ա՛լ կը բաւէ ատ գրոցներուն ոռը լզես, ըսի՝ Ագապի՛, խելքի պառկելիք չէ, ճա՛նըմ, խելքը ձգէ մէկդի՝ տակդ պառկելիք է, գռեհի՜կ, գռեհիկ, ա՛լ կը բաւէ, աբովեանի ես իմ 60 մեթր քառէ տունս ամբողջ վաշինկթոնին հետ չեմ փոխեր… անանկ որ մուկս փախաւ (հասկցա՞ր մը, գծե՞մ) ասանկ, մարդ ես, յետոյ մարդ չես, մուխդ մարեցաւ,
գոնէ աստեղ չոճուխ մը շինէինք որ հայր ըլլայինք, իշտէ կեանքը աս է, օդակայանէն արեւմտաեվրոպական թիփիք քաղաք՝ ռուլէթ, փոքեր, մեսէտէս, երկնաճեմ սօսանուէր արաներ։ Ավելին
IDIOTIA
Ոգիները դեմքս էլ են քերել. տեղը օտար մեկի կիսացնոր աչքերն էին: Չհասկացա՝ ոնց էին կարողացել ներխուժել երակներս, դիվական ձվերը դրել արյանս մեջ: Ձվերից ելած դևի ճտերը բեղմնավորվում էին, ձվադրում՝ իրենցով անում արյունս: Կայսերական բժշկությունը դևերի չէր հավատում՝ հիվանդությունս ախտորոշել չկարողացավ: Սկզբում նոպաները կարճ էին՝ մեկ-երկու ամիս. գնալով երկարեցին: Կորցրել էի կյանքի համը, դեմքս «աղոթողի» կերպն էր ընդունել. ամիսներով անկողնում պառկած՝ երեսս պատին, մինչև վերջ չխելագարվելու համար փորձում էի կցմցել գիտակցությանս քայքայվող բեկորները: Չմեռած՝ դատապարտված էի դժոխքի: Չէի կարող զգացածս նկարագրել ոչ ոքի, միայն դիվահարը վիճակս հասկանար: Ավելին
Ներել Աստծուն
Մի օր Աստված ներողություն կխնդրի մեզանից, երբ արդեն անտանելի կդառնան բոլոր էն խաղերը, որ խաղում է մեր գլխին կյանքը, ամենօրյա գույժն ու փորձանքը վիրավորանքը փոփոխությունները հանցանքը աղի արտասուքը սուտ պատրանքը պայքարը` չխորտակվելու առանց քծնելու, վրեժխնդիր լինելու միասին ապրելու ցանկությունը- և[.....]
ՅՈՒԶԵՐՆԵՅՄ ՓԱՍՎՈՌԴ
ՀՀ նախագահն ընդունեց Հայաստանում Թուրքիայի նորանշանակ դեսպանին: Բաքվում Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության աշխատակիցները ձերբակալել են ուկրաինական “Պոռա” կազմակերպության ակտիվիստներին: Լույս է տեսել “Երեւելի տիկնանց դարը” հետազոտական աշխատությունը: Ավելին
30 սմ
Ասես, ոչ թե ապրում ես, այլ ընդամենը շոշափում կյանքը: Խեղդվողի պես թափահարում ձեռքերդ, փորձում բռնել կյանքի փեշերից:
Ցավից խելագարվում էի ու այրվում կրակների մեջ: Ներվաթելերը՝ օրգանիզմի ամենազգայուն մասնիկները, ձգված ու պրկված՝ իրենց անսովոր վիճակից դուրս գալու ելք էին փնտրում, պայքարում: Այդ ելքն էլ ցավի գագաթնակետն է դառնում… Սրսկումներն անօգուտ են, երբ խոսքը ներվին է վերաբերվում: Ասես դանակով քրքրում են ոտքերդ: Ցավն այնքան ուժեղ է, որ եթե սրախողխող անեն, չես էլ զգա: Իսկ եթե իրո՞ք սուր մտցնեն… Վստահ էի, որ միայն դա կհանգստացնի:
Ավելին
ՎԻԱԳՐԱ
Մարդու տալու աղջիկ ունեցող տան
կտուրին դրված ավելի
պես է կանգնում
քաղաքը: Ավելին
ՔԱՂԱՔ
Շուրջը բոլորը զարմացած նայում են ինձ. աստիճանաբար դանդաղող ժեստերիս, հետո երբ վերջապես ճանաչում են ուրվագիծը, մի պահ ապշում եւ անզոր ուսերն են թոթվում, թողնում-գնում: Չգիտեմ` ում հետ խոսել: Այստեղ օվկիանոսներ չկան: Ավելին
ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ
չկեղտոտվելու նպատակով հաճախ լվացեք տաք օճառաջրով եւ չորացրեք: որպեսզի ընթացքում դետալները չխանգարեն, 2-3 տարին մեկ փոխեք հատուկ արհեստանոցում: փոխելուց առաջ անջատեք: մասերը պահեք չոր տեղում: Ավելին
ԿՐԿԻՆ ԿԱՄ ՆՈՐԻՑ
Ներկայացնում ենք շրջանառվող վիճակախաղի շղթայից երեք հաջողակ օղակ՝ բանաստեղծություն։ Մինչև Ինքնագրի հաջորդ համարի լույս ընծայումը առավելագույն շղթա հավաքողին սպասում է անակնկալ։
3-րդ հարկ
Լվացքի մեքենան վերցրել էի Ռուզան Ավետիսյանից, որ սովորում էր մեր ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում: Իմ մտահղացմամբ՝ այս օբյեկտը պետք է ուշադրություն հրավիրեր արդեն 70-ականների սկզբից մեր արվեստի մեջ մեծ թափով ընթացող ապրանքայնացման խնդրի վրա:
Ցուցահանդեսի կազմակերպիչ երիտասարդ կոմունիստները լվացքի մեքենան առգրավեցին, սկզբում տարան շպրտեցին մոտակա աղբակույտի մեջ։
Ավելին
Աշխարհս մե հիվանդանոց է` առանց փանջարայի
Կյանքը կարճ է, սրընթաց, և մերժել սիրո այցելությունը` հանուն միայն այն բանի, որ նա եկել է քրոջ, եղբոր, հոր, դստեր կերպարանքով, կարծում եմ, հիմարություն է: Ավելին
