Inknagir - գրական հանդես
Բանաստեղծություններ
1. Օր երրորդ
Ստամբուլը սիրածների տեղ ա.
փախնելու,
էսօր վերջապես հիացա քաղաքով:
Քաղաքի տակ մի ուրիշ քաղաք կա
ու սովորական մարդիկ ապրում են
ընտիր բյուզանդահոտ տների մեջ,
տների տակ հին մառաններ կան,
էնքան հին, որ էդ հնի սովորության համաձայն` ուզում ես չոքել աղոթել:
Աչքս կշտացրել ա էսօր Ստամբուլը,
բայց ահագին տխուր եմ,
էսօր հասկացել եմ, որ ստամբուլահայերը
դաժե հայկական գերեզմանատանը թուրքերեն են խոսում,
երբ իմանում են, որ Երևանից ես, հետդ էլի թուրքերեն են խոսում,
հետո քո ընկերոջը թուրքերենով ասում են,
որ Հայաստանի հայերենը ցածրաճաշակ է,
ու իրանք չեն հավանում:
Ծերանոց էինք գնացել,
պապիկներից մեկը ինձ հարցրեց ,«Անուշը» գիտե՞ս
Օպերայի սյուժեն սկսեցի պատմել ստիպված,
ախր չգիտես ինչ խոսես էս մարդկանց հետ,
հետո հարցրեց Երևանում ազատությունը ո՞նց է…
Գնացինք Կում Կապը, Կյոռ Ագոբի ռեստորանում
մեզ չայ հյուրասիրեցին,
բայց Պոլսո գլխավոր հայկական եկեղեցին փակ է 5.30-ից հետո.
ու կամերաներով շրջափակված,
ինձ ներս չթողեցին,
ու կասկածանքով հարցրեցին թուրք ընկերներիս մասին,
մի խոսքով` ինձ չգիտեմ ինչում կասկածեցին,
Երևանի ակցենտն էլ խանգարեց,
ինձ եկեղեցու դռնից ներս չթողեցին,
Թուրքիայի հայերին եկեղեցին սպասարկում է մինչև երեկո:
Դրանից հետո Աստծո տան դռները փակվում են
հայ-թուրքական հարաբերությունների պատճառով,
և իմ ու թուրք ընկերներիս ջերմ բարեկամության տակ
թաքնված ա մի մեծ ու ահավոր թշնամություն,
Դինքից հետո խեղճ պատրիարքը խելքը թռցրել ա,
մահվան վախեր ա ապրում,
իսկ Ստամբուլի հայերի դեմքը մեծ մասամբ ավելի փակ ա,
քան չադրայով կանանցը,
թուրքերի մեջ հաստատ գիտեմ թե ով եմ,
ու հեշտ ա հաղթահարել ազգությունը իրանց հետ,
քան տեղացի հայերի մեջ,
սրանք չգիտեմ իրենց ինչն են ուզում պահել:
Եթե լեզուն, սաղ կյանքը թուրքերեն են խոսում,
որովհետև ուրիշ կերպ հնարավոր չի,
հայերենը դարձել ա տոնի համար պահած համով ուտելիք,
կամ կոզիր քարտ:
Թուրքերը ավելի են Հայաստանով հետաքրքրված,
քան տեղի հայերը,
հասկացել եմ թե ինչի
սա համ իրանց հողն ա,
որի համար դեռ կռիվ են տալիս թուրքի դեմ,
ու օտար հայացքի համար բոլոր թուրքերի նման սվաղված են
քաղաքի բյուզանդական ավերակներին,
իսկ Երևանում էլ մենք մեզ մխիթարում ենք,
որ արևմտահայ պոեզիան ծաղկել էր Պոլսում,
հայ հարուստները քաղաքի կենտրոնական փողոցում տներ ունեին,
իսկ ամենատաղանդավոր ճարտարապետները հայեր էին:
մի խոսքով էշություն,
որ հնարովի իրականություն ա Թուրքիայի հայերի մասին,
որովհետև իրանք էս հին հողի պատմության ընդամենը մի մասն են,
ու ոչ թե գլխավոր մասը, այլ ամենալացելու,
ամենաանտեր:
19. ապրիլ, 2009
2. Օր երկրորդ
Կինոփառատոնի մամլո կենտրոն
ֆրֆռում էինք Ստամբուլի փողոցներով,
խանութներով,
նվերներ,
գին ենք քցում,
5 զույգ ականջող ու 3 բլուզկա, 1 շարֆ,
էսօրվա համար հերիք է,
ինտերվյու փառատոնի տնօրենի հետ
ու հետո ճանապարհ դեպի «Ակոս»-ի խմբագրատուն,
հայտնում եմ տխուր լուրը` Մանգասարյանը մահացավ…
Հրանտ Դինքի նկարը տոնածառի լույսերի մեջ է,
շենքի մուտքի մոտ մոմերի տեղերը մնացել են,
ես պառկում եմ Հրանտի տեղը մի երկու վայրկյան,
իսկ ներսում մարդիկ շարունակում են աշխատել լուրջ դեմքերով,
իրականում հոգնել են Երևանի հայերից,
սա ուրիշ աշխարհ է,
ու էլի հայերի տունը:
Մետրոն փախած է, շատ լավն է,
ոնց որ կինոներում,
ճաշակով ու նուրբ նացիոնալիստական,
Գալատա Անտիկ հյուրանոց,
հետո էլի Իսթիկլալով քայլում ենք,
մեռանք էս փողոցից,
ուր գնում ենք, էստեղ ենք դուրս գալիս,
էս ինչ ա, մենակ խանութ ու եվրոպական դեմքեր,
էստեղ «սովորականությունը» մոդայա դարձել,
մառոժնին էլ թանկ, բա շորերը…
մի 300 հատ խանութ կա էս փողոցի վրա,
գժվել կարելի ա, տանում ա,
դու էլ գնում ես,
լավ, ինչքան կարելի ա շոր ու կոշիկ նայել,
քեզ հավերժ շմոտչնիկ կսարքեն էս փողոցում:
Ուզում եմ էն հասարակ Ստամբուլը տեսնել,
կենտրոնում չեն ապրում, կայֆ են բռնում,
իսկ մի քիչ հեռու ապրում են էլի,
ոնց որ սովորականի պես,
բայց մի խանութպանի մոտ գնացինք` Կարոյի մոտ,
ասեց էդ կողմերում հենց իմացան մենակ աղջիկ ես,
ճիշտ ա չեն սպանի, բայց սումկեդ ու փողերդ կտանեն,
բան էլ չես կարա անես,
որ տաքսի կանչես, տաքսիստն էլ փողերդ կառնի կգնա:
Այ քեզ Ստամբուլ…
Հիմա մարդ պետք ա ճարեմ, ՏՂԱ-մարդ, որ գնամ
քաղաքի էդ տղամարդ մասը տեսնեմ:
Փառատոնի հյուրերի համար ճաշ էին սարքել,
դե մենք էլ գնացինք,
ձուկ կերանք ու մի քանի համով սալաթ,
նստեցինք ամենաանկյունում ու ես ինձ լավ էի զգում
քուրդ ընկերների շրջապատում
դե անգլերեն էինք խոսում:
Հետո էկան Գերմանիայում ապրող ֆրանսիացի մի աղջիկ
ու հետը մի ուրիշը, ով էնքան սիրուն էր, որ անունը չեմ մոռացել` Ջուլիա:
Սո, ֆրանսուհին նման էր Ծոմակին,
ու ամենավերջում,
երբ ես իրան մի լավ տանջել էի բացատրելու համար
թե ինչ պատմություն ունեցավ հայը նախավերջին դարում`
(կներեք էս մասով,
գիտեք էլի իմ նացիոնալիստ անցյալը,
ոնց անում եմ, չեմ ազատվում)
կիսվեց իմ հետ մի գաղտնիքով.
իրեն երբ էստեղ հարցրել էին թե ուր է իր ամուսինը, ինչու իր հետ չի,
ահագին զարմացել էր:
Ասում եմ էս կողմերում սենց ա,
աղջկան մեծացնում են, որ մայր դառնա ու կին:
Հետո զարմացել էր
թե ինչի իմ ընկերուհին վախենում ա
գիշերով քայլել թեկուզ Իսթիկլալով:
Ես փորձում եմ ասել, որ հայ կինը էն գլխից վախում ա թուրքերից,
որ էդ վախը հին պատմություն ունի,
հետո էդ երկու եվրոպացի կինը իրար մեջ
որոշել էին մեզ ճանապարհել մինչև հոթել,
արա շատ ամոթ էր,
մինչև հիմա ամաչում եմ:
Սիպիլը հրաշք աղջիկ է.
ցերեկները գրում է, գիշերը` DJ աշխատում,
բայց քանի որ ինքը չնայած հայ է,
Իստիկլալով գիշերը քայլել չի վախում,
ու թուրքերի հետ լավ էլ պար է բռնում,
ու էդ պարը ահագին նման է քոչարուն,
մի խոսքով ես էլ եմ պարում,
ու ինձ դուր է գալիս շարժել ոսկորներս,
ու մեկ ա թե ում հետ ես պարում,
որովհետև
վաբշե ազգությունը ինչ կապ ունի մարդու հետ:
կարևորը միասին լինելն ա:
Մի խոսքով ես հիմա Էլթոն Ջոն եմ լսում,
ու կարոտում եմ Կարսին,
ու հասկանում եմ, որ,
իզուր ժամանակ եմ ծախսում
ինձ փնտրելով իմ պապերի մեջ
Թուրքիայում,
Չնայած դա երևի կարևոր էր իմ համար:
(Ժողովուրդ, հիմա մեր ժամով գիշերը 4.55 ա:)
15. ապրիլ, 2009
3. Օր չգիտեմ որերեորդ
Այսօր, ինչպես և երեկ,
հարբած աչքերով քայլեցի եկա տուն,
այսինքն` հյուրանոց,
քաղաքը լիքն էր տուրիստներով,
բայց ես ուզում եմ ինձ սովորական զգալ,
տնական ու ջինսերով,
ու ստեղ էլ կյանքը ջինսական ա առաջին հայացքից:
Զարմանալի ա, որ թուրքերը մեր հանդեպ
ավելի մեծ հետաքրքրություն են ցուցաբերում
քան տեղի հայերը,
այսինքն` պատրաստակամ են օգնելու,
իսկ փողոցում քո ազգությունը ընդհանրապես կարևոր չի,
եթե ժամանակավոր ես այստեղ,
ու դու վերջապես քեզ պրոստո մարդ ես զգում,
ճիշտ ա` ճխտված էն մասսայի մեջ,
որ Թուրքիայի վճարող մասն ա,
բայց ասենք Ստամբուլն էլ քո համար
ահագին մաքուր ու սիրուն են պահում,
ու դու մասսային մերձեցած մարդ ես:
Հայկական թաղամասերը առանձնապես չեն ձգում,
չեմ հասկանում ինչի,
առաջ ամեն ծակում հայ էի փնտրում,
իսկ էս անգամ գուցե մասսան ինձ տանում ա,
էսօր դաժե թուրք լրագրողը զարմացավ, որ չեմ գնացել էնտեղերք,
ու ես էլ զարմացա:
Օրվա գործ լիներ կանեի,
որ համ էլ մարդկանց չկարոտեի,
հիմա հավաքում եմ մենակ այցեքարտեր ու մտքեր,
գնում եմ պիվա խմելու ու նկարվում եմ նոր ընկերներիս հետ,
կարևորը իրանց վրայից եվրոպա-ամերիկյան ջերմություն չի փչում,
այլ` թուրքա-քրդական վախենալու մարդամոտություն:
Ուֆ չգիտեմ…վոբշըմ էս մարդկանց հետ նստել լինում ա,
խմել լինում ա,
ապրել էլ երևի կլինի,
միանգամից մի կտոր հացի են հրավիրում:
Գյուլիստանը Վանից ա….սիրուն, կապույտ աչքերով աղջիկ
հոգեբան:
Ինքը առանձնապես պատմություն չգիտի,
կամ գիտի` ձեն չի հանում,
բայց ավելի լավ, որովհետև Վանում կյանք կա,
մենակ վանք ու լիճ չի.
Վանում երեխեք կան ու իրանց համար էս աղջիկը հոգեբանություն ա անում:
դա ավելի կարևոր ա, քան Վանա կատուներն ու տառեխը,
Գյուլիստանը ինձ Վան ա հրավիրում միանգամից,
ու էնպես բաց սրտով ա հրավիրում
որ
Վաղը պիտի գնամ Հրանտի մոտ,
Ակոսում” տեղը հարցրեցի` առաձնապես արձագանք չգտա,
բայց էսօր իրա թուրք կոլեգան “Հուրիեթից” ասաց` միասին կգնանք,
He is my favorite person in the world ասեցի,
վռազ թարգմանեց թուրքերեն` ընկերներին,
խմեցինք Հրանտի կենացը:
Իսկ թուրքական հին պոպը էդքան էլ վատը չի:
18. ապրիլ, 2009
4.
Թուրքական գարեջուրն ու Կարսի հայկական տները
իմ մեջ իրար հետ բարեկամություն են անում,
որովհետև ես հիմա Կարսում եմ
ու հիմա չգիտեմ ում տանն եմ գիշերելու,
բայց իմ ծանոթի ծանոթի ծանոթները
սենյակը տաքացրել են իմ համար,
ու չստիկներ են տվել,
ու զրույցից պարզվեց, որ
հավատում են դեմոկրատիային իրենց երկրում:
Կարսը հիասքանչ է այնքանով,
որ ես ինձ տանն եմ զգում,
բոլորը ում հանդիպեցի ուրախ են ինձ օգնել,
մեկը առաջարկում է Էրզրումում իր տանը մնալ,
մյուսը թուրքական news agency-ում աշխատանք է առաջարկում,
մյուսն ասում է, որ ինձ
հայկական գերեզմանաքարերի լուսանկարներ
ցույց կտա,
էն մյուսն էլ ինձ կերակրում է,
ու ասում է, որ հյուրը չի կարող վճարել:
Փորձում եմ բացատրել, որ Կարսում ես ինձ ոչ հյուր եմ զգում,
ոչ էլ տուրիստ,
ու Օզյունը, կապույտ աչքերով թուրք աղջիկը,
ում նախնիները Սալոնիկից են եկել,
իրեն Հունաստանում չի կարող տուրիստ զգալ,
ասում եմ իրան ու հասկանում է ինձ:
Իսկականից շշմելու միջավայր է,
ոնց որ Աբովյան փողոցի մոտակայքում,
ասում են 2-3000 հայ կա այստեղ,
ու ես հայկական քթեր եմ գտնում,
բայց ասում են սուս, էդ մասին բարձրաձայն մի խոսա:
Է, չեմ խոսում,
ու մտքում ուրախանում եմ, երբ ընտիր-ընտիր հայկական շենքերը
օգտագործվում են իբրև դպրոց ու կոնսերվատորիա:
Իսկ պաշտոնատներում, որտեղ մեծամասամբ քրդեր են նստած,
ու գրասեղանների վրա անպայման շաքարաման կգտնես
մեկ-մեկ սենյակներից անդուր հոտ ա գալիս,
բայց ինչ կուզես ասա,
էս մարդիկ Անին ու Կարսը իրոք սիրում են,
ու հպարտանում են կիսաքանդ եկեղեցիներով:
Խոխմայա, երբ տեսնում ես եկեղեցու հիմքի վրա մզկիթ են արել,
մեկա, էլի աղոթքի տուն ա,
մտածում եմ:
Էստեղ Գյումրիի ու Երևանի մասին շատ են խոսում,
սահմանի բացման ու բարեկամության մասին:
Ես թեյը խմում եմ շաքարը կրծելով
ու մարդիկ ուրախանում են, որովհետև դա Էրզրումի սովորույթ ա,
երբ ասում եմ պապս Բուրսայից էր,
ասում են հըմ…ու մի տեսակ ջերմանում են,
ասում են` մերոնցից ես, Թուրքիայից ես:
Ես ուզում եմ հավատալ
գուցե խաբուսիկ այս հարազատությանը,
բայց մի բան հասկացել եմ.
շատ պրոդվինուտի ազգ են թուրքերը,
վռազ քեզանից լավը կսովորեն ու կվերցնեն,
հետո քեզանից առաջ կանցնեն ու դու,
որպեսզի մոռանաս, որ հիմա էլ դու իրանցից սովորելու բաներ ունես,
գերադասում ես փակվել քո մեջ
ու չտեսնելու տալ քո հարևանին:
Ի~նչ վիթխարի քայլերով են առաջ գնում…
մանթո եմ ահագին,
մյուս կողմից կողմնակից,
որ ինչքան հնարավոր է շուտ սահմաններն ու մեր աչքերը բացվեն:
22. ապրիլ, 2009
«Ոչնչի» և «ինչ-որ» բանի միջև սահմանագիծը իբրև ստեղծագործական ռիսկ
Հարցազրույցը 2010 ապրիլին հեռակա կարգով անցկացրել է բրիտանականThe Independent և The Guardian թերթերի թղթակից, էթնորաժշտագետ, լրագրող Մայքլ Չըրչը Կոմիտասին նվիրված իր ապագա աշխատության մեջ ընդգրկելու համար: Հայերեն հարցազրույցը «Ինքնագրին» տրամադրել է Տիգրան Մանսուրյանը:
1) Կոմիտասի երաժշտության ո՞ր հատկանիշներին  եք դուք հատկապես արձագանքում և ինչպե՞ս եք դուք դրանք մշակել:
Ինձ համար մեծ հաճույք է ձեզ հետ խոսել Կոմիտասի մասին,, քանի որ նրա երաժշտության հետ ես տասնամյակներ է,, որ ապրում եմ: Պահ է լինում, երբ ես պարզապես սիրում եմ այն լսել: Պահ է լինում, երբ փորձում եմ վերլուծել նրա կոմպոզիտորական մտածողության սկզբունքները, մանրամասերը: Հաճախ ինձ անհրաժեշտ է եղել ճշտել նրա երաժշտության և Հայաստանյան բնապատկերի, հայ մարդու՝ դարերի ընթացքում գոյացած հոգեբանական դրսևորումների առնչությունները: Երբեմն տրվել եմ իր երաժշտության մեջ գոյություն ունեցող «գեղարվեստական հավաստիության» (authenticity) արմատները վերլուծելուն: Կոմիտասը, կոմպոզիտոր-բանահավաք- ազգագրագետ և խմբավար լինելուց զատ, հմուտ տեսաբան էր, մասնավորաբար հայ երաժշտության բնագավառում: Կոմպոզիտորական մտածողության իր համակարգը, նաև կոմպոզիտորական լսողության իր փորձը, խարսխված են տեսական այս հիմքերի վրա: Չմոռանանք, որ հայ եկեղեցին դարերով զբաղվել է երաժշտա-տեսական խնդիրներով, ունեցել է նոտագրության իր ուրույն համակարգը, տևականորեն հղկել է այդ տեսական միտքը՝ ներառելով տաղաչափության, հռետորական արվեստի, գեղագիտության և այլ հարցեր: Ճշտենք, որ Կոմիտասը, հոգևորական էր, Էջմիածնի Ճեմարանի սան: Իր ամբողջ կրթությունն ու հետագա գործունեությունը իրականացել են եկեղեցում կամ եկեղեցուն կից: Խորապես տիրապետել է թե հայ հոգևոր և թե հայ աշխարհիկ երաժշտությանը: Ինքն ասում էր՝ հայ հոգևոր և աշխարհիկ երաժշտությունը հարազատ երևույթներ են, ինչպես քույր-եղբայր: Այդ հիմքի վրա բարձրացած իր երաժշտությունը ներկայանում է իբրև խոր ավանդույթների արդյունք, անսովոր է և ինքնատիպ: Իր երաժշտության մեջ ներկա է թե՛ իմպրովիզացիայից եկող ազատ հոսքի շարադրանքը, թե՛ ամուր կառուցիկ բնույթը: Աշխարհիկ բնույթի երաժշտական իր գործերի մեծ մասը ժողովրդական բանահյուսության բնագավառից է ծագում, և բնականաբար, մինչև Կոմիտասը գրի չի առնվել ու նոտագրության համակարգ չի ճանաչել (մինչև Կոմիտասը գրառվել է այս կամ այն համակարգով միմիայն հոգևոր երաժշտությունը): Սա եղել է բանավոր երաժշտություն, բանավոր փոխանցվող երաժշտական ավանդույթ: Ես հսկայական տարբերություն եմ տեսնում նոտագրության համակարգ ճանաչող և երաժշտական գրագիտություն ճանաչող մտքի ստեղծած մեղեդու տրամաբանության և այդ նոտագրությանը անտեղյակ, այդ նոտագրությունից ազատ մտքի գոյացրած մեղեդու տրամաբանության միջև: Կոմիտասը այս մեծ ռիսկին է գնացել՝ գրի է առել մի բան, որ գրվելու պահանջով չի գոյացել և այդ պահանջով չի ապրել (նկատի ունեցեք, խոսքը, ըստ էության, Արևելքի ընտանիքին պատկանող երաժշտության մասին է, որ հարուստ է մեղեդիկան-լադային բազում ծալքերով, ռիթմա-տաղաչափական այլևայլ ճկունություններով): Ուրեմն,,գրի առնելուց մինչև ներդաշնակական աշխատանք, բազմաձայնություն և ընդհանուր երաժշտության կոմպոզիցիոն կառույցի ստեղծում նա բխեցրել է իր գրի առած այդ միաձայն ժողովրդական մեղեդուց: Շատ հաճախ խորհրդային Արևելքի կոմպոզիտորները, երբ ժողովրդական մեղեդին տանում էին ծառայեցնելու իրենց գրելիք կվարտետին կամ սիմֆոնիային`, կողմնորոշվում էին դեպի դասական երաժշտության (հատկապես ռուսական)՝ Արևելքի երաժշտությունը յուրացնելու փորձը (Ռիմսկի-Կորսակով, Բորոդին, Իպոլիտով-Իվանով, և այլոք): Կոմիտասը, բարեբախատաբար, այս պրակտիկային դիմելու անհրաժեշտություն չի ունեցել, քանի որ, համարձակվում եմ ասել, ժողովրդական երաժշտության մակերեսի արժևորմամբ չի բավարարվել: Ճանաչել է միևնույն երգի՝ Հայաստանի տարբեր շրջաններում գոյություն ունեցող տարբերակները և այս տարբերակների համեմատական քննության արդյունքով է վերջնական իր տարբերակին հասել: Այս ընթացքում երբեմն մեկ երգը գեղարվեստական մարմին դառնալու համար տասնամյակների կատարելագործման ճանապարհով է անցել:
Իմ կինը դասավանդում էր երաժշտական դպրոցում և հիշում էր, որ երբ կոմիտասյան որևէ մեղեդի էր թելադրում սոլֆեջիոյի դասին` աշակերտները հաճախ դժվարանում էին կռահել տակտի չափը, տակտերի փոխհարաբերության սկզբունքը: Հայ մեղեդու մեջ նախադասություն կազմող տրոհման բաժանարար գծերը սովորաբար նվազ ընդգծված են: Մեղեդիական ծորուն շարժումը իր տաղաչափական ներքին տրամաբանությունն ունի, որ երբեմն կարող է հիշեցնել անհանգ բանաստեղծության (vers libres) հյուսվածքի խորքերում ընթացող ռիթմական հոսքի բարդ, երբեմն կամայական շարժումը: Եվրոպական դասական երաժշտությանը հայտնի ութ տակտայնությունը իր բոլոր հատկանիշներով, այստեղ մեծ մասամբ չի աշխատում, բացակայում է: Հայ մեղեդու այս յուրահատկությունը Կոմիտասը լավագույն ձևով է բացել-ծավալել տաղաչափության հարցեր լուծելիս, բազմաձայնության սկզբունքներ կիրառելիս, նաև կոմպոզիցիոն ընդհանուր հյուսվածքի նոսրության և խտության հարաբերություններ ճշտելիս: Ինձ հիացնում է այն, թե ինչպես է կարողացել առանց կոմպոզիտորական տեխնիկական կլիշե – միջոցներ բանեցնելու, նվազագույն միջոցների արժևորմամբ, կերտել երաժշտական կառույց ստեղծելու մի համակարգ, որ ամբողջ մի կոմպոզիտորական դպրոցի հիմք դառնալու զորավոր ուժը ունի իր մեջ:
Նկատի ունեցեք, որ մեր հարևան երկրներից շատերի երաժշտական իրականությունը կոմպոզիտոր հասկացությունը չի ճանաչում, այդպիսի մասնագիտություն ավանդաբար այդ երկրներում գոյություն չի ունեցել:
Ինչ վերաբերում է ձեր հարցի երկրորդ մասին՝ կոմիտասյան իմ մշակումներին, ասեմ, որ Կոմիտասի նոտագրած միջնադարյան երեք տաղերի հիման վրա գրել եմ «Միջնադարյան երեք տաղ ալտի և հարվածայինների համար» գործը (Տաղ խաչելության, Տաղ թաղման, Տաղ հարության): Երեք տաղերն էլ նոտագրել է Կոմիտասը (այս տաղերից երրորդը՝ «Հավիկը»,, ի դեպ, Կոմիտասի կատարմամբ ձայնագրվել է Փարիզում անցած դարի սկզբին:) Այս գործը ալտի հնչյունով ներկայացնելիս`, առաջնորդվել եմ ոչ թե Կոմիտասի նոտագրած օրինակով,, այլ իր երգեցողությամբ: Երգեցողությունը շատ ավելի հետաքրքիր է, քանի որ Կոմիտասը հնչեցնում է հայկական բուն լադի բոլոր նրբերանգները, այդ թվում՝ քառորդ տոները, ինչը որ իր կատարած եվրոպական նոտագրության մեջ չկա: Ելնելով այս՝ երրորդ տաղի լադային նրբերանգների տվյալ սկզբունքից, նախորդ երկու տաղերի մեջ ես վերականգնել եմ, նույն այդ ենթադրվող նրբերանգները, հատկանիշները: Վստահ եմ, որ եթե ձայնագրված լինեին այս երկու տաղերը, Կոմիտասը դրանք ևս քառորդ տոներով պիտի երգեր: (Անշուշտ, ես ծանոթ եմ Լիգետիի Ալտի սոնատին, որտեղ այս քառորդ տոները հրաշալի կերպով կիրառված են): Երբ առաջին անգամ Քիմ Քաշքաշյանի կատարմամբ հայկական բուն լադի յուրահատկությունները հնչեցնելով լսեցի այս տաղերը, տեսա, թե ինչպես եվրոպական գործիքը՝ ալտը, անմիջապես մի տեսակ դարձավ արևելյան երաժշտության մեջ հայտնի քամանչան: Ինչ վերաբերում է ալտով ներկայացվող մեղեդու շուրջը միջավայր ստեղծող ձայնային մթնոլորտին, որ այլ կերպ պիտի անվանենք նվագակցություն, ես փնտրեցի այն տարածքներում և իրականության մեջ, ուր ստեղծվել է այս մեղեդին (անշուշտ՝ երևակայությամբ): Հնագույն այս տաղի հեղինակը Գրիգոր Նարեկացին է, որ տասներորդ դարում ապրել և գործել է Վանա լճի ափին գտնվող Նարեկա վանքում: Փորձել եմ լսել տասներորդ դարի ձայները, որոնք կարող էին շրջապատել Գրիգոր Նարեկացուն: Հենց այդ երևակայական ձայներից փորձել եմ կորզել-հյուսել նվագակցություն: Յուրաքանչյուր տաղի համար փորձել եմ գտնել երգվող նյութի բովանդակությունից բխող հնչյունային տիրույթը: Ես գիտեմ, թե այսօր էլ Հայաստանի խուլ գյուղերում ինչպես է հնչում թաղման արարողությանը ուղեկցող և մեծ լռության ֆոնի վրա դանդաղ ու հատ-հատ իջնող թմբուկի ձայնը: Այդ հնչյունները, իրոք, շատ ազդեցիկ են: Ճիշտ այս թմբուկի հնչյուններն եմ փորձել դնել թաղման տաղի մեջ, օրինակ:
Իսկ ինչ վերաբերում է Կոմիտասի «Օրորի» իմ նվագին կամ իր երգերին, որ ներկայացված են «Հայրեն» ձայնապնակի վրա, ապա այստեղ Կոմիտասի տեքստի մեջ որևէ միջամտություն չի եղել: Քիմ Քաշքաշյանի, Շուլկովսկու և իմ արածը մե՛ր ընթերցումն է Կոմիտասի տեքստի: Սա նաև Կոմիտասի երաժշտության հանդեպ մեր սիրո և հիացմունքի հավաքական արտահայտությունն է:
2) Ձեր իսկ ստեղծագործությունը ի՞նչ կերպ է ազդվել Կոմիտասից:
Ես մշտապես փորձել եմ նայել այն ուղղությամբ, որ ուղղությամբ նայել է Կոմիտասը: Ոչ թե իրեն եմ նայել, այլ նայել եմ իր հայացքի ուղղությամբ: Տարբեր տարիների, իմ երաժշտական կյանքի տաբեր հանգրվաններին իր հարուստ կերպարի, իր հարուստ ժառանգության, իր հարուստ մտքի և հոգու այս կամ այն շերտն է առավել հրապուրել ինձ: Վերջին տարիներին երաժշտություն շարադրելիս, երաժշտական ամբողջություն կայացնելիս ինձ համար հատկապես կարևոր է դարձել հնարավորինս հեռու մնալ «կոմպոզիտորությամբ զբաղվելուց»: Այս մասին խոսելը հաճախ, գիտեք, անորոշությունների մեջ ընկնելու վտանգ ունի իր մեջ: Այնուամենայնիվ, պիտի փորձեմ հասկանալի լինել:
Գարնանը, երբ լեռների ձյունը հալվում է, լեռներում վերևից ներքև են իջնում ջրի հոսքեր, որոնք դեռ հունի մեջ չեն մտել՝ առվակ դառնալու կամ գետ դառնալու համար: Ջրի այս հոսքը ազատ է իրեն սեղմող ափերից: Սա մի պատկեր է, որի հետ կարող է համեմատվել դեռևս հստակ ձևակազմական չափերի մեջ չտեղավորված, նաև իր ինքնության մեջ չբյուրեղացած, պարզունակ մեղեդիական հոսքը: Որտե՞ղ է սկսվում հունից զուրկ շարժումը, որտե՞ղ է տեղի ունենում ջրի ազատ հոսքի հուն մտնելու պահը: Որտե՞ղ է տեղի ունենում դեռևս ընդգծված անհատականություն ձեռք չբերած մեղեդու ձևավորումը, տաղաչափական կառուցիկ ձևերի մեջ ծավալվելու հասուն եզակիության հասնելու պահը: Երաժշտության մեջ ինչպե՞ս անել՝ հայտնվելու համար այն կետին, ուր ազատ հոսքն ու առու դառնալու վիճակը սահմանային գծի վրա են: Որտե՞ղ է մերժելի «ոչնչի» և արդեն մի բան արժեցող «ոչնչի» բաժանարար սահմանը: Որտե՞ղ է արդեն գրի առնվելու արժանի այն «ոչինչը», որ կարծես թե ամենուրեք է օդի պես: Երաժշտական մտածողության անցումային այս կետը ինչպե՞ս հայտնաբերել գենետիկորեն քեզ ժառանգված երաժշտական հիշողության ընդերքում: Ինչպե՞ս այն բխեցնել «ոչնչից», որը երաժշտի քո կայացման առաջին ուսուցիչն է՝ քո մայրենի լեզուն , որով դու ամեն օր խոսում ես: «Ոչնչի» և «ինչ-որ բանի» միջև սահմանագիծը ինձ ներկայանում է իբրև ստեղծագործական ռիսկ, նույնիսկ սադրանք պարունակող հրաշալի պահ:
Հիշում եմ, մի գործ էի գրում, որտեղ ճիշտ այս սկզբունքն էի փորձում իրականացնել՝ հայտնվել «ոչնչի» և «ինչ որ բանի» սահմանագծին: Այդ երաժշտությունը գրելու ամբողջ ընթացքում, ես ինձ զգում էի իբրև մի բույս, որն իր ոտքերի վրա կանգնելու կարողությունը չունի: Այդպես է, օրինակ, տարածվում խաղողի վազը: Այն օրերին սիրում էի երաժշտություն անելիս իմ մեջ հայտնաբերել խաղողի այդ նույն թուփը: Այս երևույթի գրավչությունը ես բխեցրել եմ Կոմիտասի երաժշտությունից կամ այն վիճակից, երբ Կոմիտաս լսելու պես ես նայում դիմացիդ սարին (այդ պահին մեջդ մեղեդի կա՞, չկա՞), գյուղի համայնապատկերին (մեղեդին քիչ թե շատ հասո՞ւն է), Արարատ լեռանը (գրի պիտի առնե՞ս այն)… Այս բաների մասին խոսելիս չեմ կարող ճշգրիտ ձևակերպումներ գտնել, միակ բանը, որ կարող եմ հստակ ասել այս է՝ ես նայում եմ այն ուղղությամբ, որով նայել է Կոմիտասը:
3) Ո՞րն է Կոմիտասի դերը երաժշտության պատմության մեջ:
Դժվարանում եմ որոշել նրա դերը, միայն թե պիտի ուզեի, որ երաժշտական միջազգային աշխարհը ճանաչեր նրան. ինքն անհայտ, կամ գրեթե անհայտ մեկն է:
Վերջերս լսեցի, թե ինչպես է ռուս դաշնակահար Սոկոլովը նվագում Կոմիտասի վեց պարը: Համերգը, որի ծրագրի մեջ տեղ է գտել Կոմիտասը, DVD ի տեսքով վաղուց է վաճառքի հանված: Լսել եմ այն մասին, թե ինչպես է Սոկոլովը բարձր գնահատում Կոմիտասին և, մասնավորաբար, այս գործերը: Ես անչափ ուրախ եմ այս առթիվ: Ու երբ լսում եմ Սոկոլովի Կոմիտասը, ապշում և հիանում եմ միաժամանակ: Հայ դաշնակահարները երբ նվագում են այս գործերը, կարևորում են շեշտել դրանցում կռահվող կենցաղագրությունը: Սոկոլովը այդ շերտը մեկ կողմ է թողել: Իր ներկայացրած Կոմիտասի դաշնամուրային մտածողությունը, նախնականության ուժը, իմ զգացողությամբ, գնում-հասնում է մինչև Ֆրեսկոբալդիի աշխարհ: Ես անմիջապես ինձ բռնում եմ այդ մտքի վրա, որ մեր ժամանակների դաշնամուրային մտածողության ճգնաժամի և որոշ սպառվածության պայմաններում կոմիտասյան պիանիզմը այս գործիքի հետ հնչողական նոր հունի մեջ մտնելու հրաշալի հիմք կարող է ծառայել ինձ համար: Ի դեպ, Կոմիտասը դաշնամուրային այս պարերը բերել է ժողովրդական գործիքների հնչողական յուրահատկություններից և յուրաքանչյուր պարի կապակցությամբ նոտային տեքստի մեջ գրի առնելով հուշել է, թե հատկապես որ ժողովրդական  գործիքը պիտի «հնչի» այս կամ այն պարը ներկայացնելիս: Ճիշտ այնպես, ինչպես Օլիվիե Մեսիանն է իր որոշ գործերում նշում, թե որ թռչունի ձայնն է հնչում այս կամ այն հատվածում: Երկու դեպքում էլ նշվում է փոխառնված հնչյունային մայր օրինակը (ո՞ր թռչունը կամ ո՞ր գործիքը): Երկու դեպքում էլ հիացմունքի է արժանի փաստագրումը մայր օրինակի, որ ինքնին վերցված հնչյունի հանդեպ հեղինակների խոր հարգանքի արտահայտությունն է: Նաև՝ հնչյունային այդ բնօրինակի արժևորումը:   Կոմիտասի դաշնամուրային պարերը ներկայացնում են դաշնամուրային մի մտածողություն, որ կարծես ժամանակից դուրս է (ժամանակ չի ճանաչում): Սա բոլորովին Ֆրեսկոբալդի չէ: Եվ Մեսիանն էլ չէ:   Սա Կոմիտասն է, որը շատ փոքր թվով գործեր է թողել, բայց սրանք ուրի՛շ գործեր են:
4) Ձեր կարծիքով, ո՞րն է Կոմիտասի հիմնական նվաճումը
Կոմիտասը հայ կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է: Իմ համոզումով կա՛ այդպիսի դպրոց (նույնիսկ եթե այն, այսօր դեռ ծավալման մեծ ճանապարհ չի անցել), և այդ դպրոցի հիմքը նա՛ է դրել: Իր միակ ծավալուն գործը Պատարագն է: Այս գործը փառավոր, կոթողային արժեք է: Իր այս, ինչպես նաև փոքր կտավի գործերով, Կոմիտասը մի կողմից ամբողջ Հայաստանն է երաժշտություն բերել (կենցաղով, աշխարհագրությամբ, պատմությամբ), մյուս կողմից Մերձավոր Արևելքի այս տարածքներում, չեմ վախենում ասել, կոմպոզիտորի մասնագիտությունն է հիմնադրել, և իր ստեղծած երաժշտական մտածողությունը անշո՛ւշտ համընդհանուր երաժշտության մի մասն է, բայց միաժամանակ այստեղից-այնտեղից կցմցված կոմպոզիտորական գրագիտության, կոմպոզիտորական «խելացիությունների» արդյունք չէ: Պարզ կենցաղի ոլորտից Կոմիտասը հայ երաժշտությունը բարձրացրել է կոմպոզիտորական մտածողության մակարդակի`այսօրվա պահանջներին բավարարող անուն ‘ դիմագիծ տալով այդ երաժշտությանը:
Կոմիտասի հնչյունային պարտեզը, որին նա ծառայել է իբրև պարտիզպան ամեն օր, հսկայածավալ ժամանակային տարածք է՝ մի քանի հազարամյակներով չափվող: Իրենից առաջ այս տարածքում եղել են հոգևոր երաժշտության հայրեր և բարենորոգիչներ, հրաշալի տաղերգակներ, ճարտարարվեստ գուսաններ, ողբասացներ, եղել են երգիչներ ու նվագածուներ՝ պալատներում և ժողովրդի մեջ գործող, եղել են նաև կոմպոզիտորներ (հայազգի Կառլ Միկուլին աշակերտել է Շոպենին, Չուխաջյանը հրաշալիորեն հայ երաժշտական իրականություն է բերել Վերդիի օպերային արվեստի սկզբունքները, նրա օպերաները այսօր էլ են հնչում մեզանում, հրաշալի պատարագ է ստեղծել Մակար Եկմալյանը, որ ուսանել է Պետերբուրգում Ռիմսկի-Կորսակովի մոտ, հեղինակների այս թվարկումը կարելի է շարունակել): Այս ամբողջի արդյունքում և զավակ իբրև՝ Կոմիտասը հայ կոմպոզիտոր է, հայ արդի կոպոզիտորական դպրոցի հիմնադիրը:
5) Կարո՞ղ եք նկարագրել ձեր նոր Կոնցերտը և խոսել հայոց պատմության ու հայոց Եղեռնի հետ նրա առնչության մասին:
Երբ այս կոնցերտը գրելու առաջարկություն ստացա WDR-ի նվագախմբից, տեսա որ համերգը նշանակված է 2010 ապրիլի 24-ին: Մտածեցի՝ արդյո՞ք սա գիտակցված մի ընտրություն է՝ այսպիսի մի օր նշանակել այս գործի առաջին կատարումը: Ապրիլի 24-ը աշխարհի բոլոր հայերի համար 1915թ. ցեղասպանության նահատակների ոգեկոչման օրն է: Որևէ հայ երաժիշտ չի կարող իրեն թույլ տալ այդ օրը հենց այնպես բեմ բարձրանալ: Սկզբում երկար մտածում էի Յան Վոգլերին և Սիմիոն Բիչկովին հարցնել՝ ապրիլի 24-ին նշանակելը պատահականությո՞ւն էր թե՞ ընտրություն: Հետո հասկացա, որ անկախ նրանից, թե ինչ կպատասխանեն իրենք ինձ, ես պիտի ապրիլի 24 գրեի:
Ես ծնվել եմ Բեյրութում, իմ երկու ծնողները որբանոցի զավակներ են: Հայրս տիգրանակերտցի է (Դիարբեքիր), մայրս՝ մարաշցի: Նրանք որբանոցում (մեկը՝ ամերիկյան, մյուսը՝ հայկական) էին հայտնվել ոչ իրենց ազատ կամքով : Երկուսն էլ անցել էին 1915-ի գեհենի միջով: Երևանում, Ծիծեռնակաբերդ բլրի գագաթին Եղեռնի զոհերի հիշատակի հուշակոթողն է կանգնած: Իմ մայրը, որ հիմա այլևս չկա, հաճախ էր իր թոռներից մեկնումեկի ձեռքը բռնած, մի ծաղկեփունջ էլ մյուս ձեռքին այցելում այդ կոթողին: Իր համար դա յուրօրինակ մի այց էր իր ծնողների գերեզմանին (նրանք դաժան վախճան էին ունեցել, անգերեզման են մնացել): Ես այս պատմությունը պատմում եմ այն բանի համար, որ ասեմ՝ Կոնցերտը գրելու ընթացքում եղավ մի պահ, երբ ես Յան Վոգլերին հարցրի՝ ինքը գիտի՞, թե ինձ համար ինչ է ապրիլի 24-ը: Յանն ինձ ասաց, որ համերգն այդ օրը նշանակելը պարզ զուգադիպություն է, բայց նաև, որ ինքը փոքր տարիքում կարդացել է Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը»,  որ իր վրա մեծ տպավորություն է գործել, ծանոթ է մեր ժողովրդի պատմության այդ ժամանակահատվածին: Այս փաստն ինձ շատ ուրախացրեց: Ուրախ եղա նաև, երբ լսեցի իր համերգը և անձամբ ծանոթացա Վոգլերի հետ ԱՄՆ-ում: Մեր միջև բարեկամական ջերմ մթնոլորտ գոյացավ անմիջապես:
Կոնցերտը թեև մեկմասանի է, բայց երեք ներքին բաժիններից է կառուցված: Առաջին մասը Kyrie Eleison է, երկրորդը՝ Dies Irae, երրորդը՝ Lacrimosa: Այս գործը ես «Ռեքվիեմ» չեմ անվանել, քանի որ այն իրոք կոնցերտ է, և ես աշխատել եմ առնվազն խորագրի մակարդակով երաժշտական տարբեր ժանրեր իրար չմիացնել: Գիտեմ, որ կոնցերտ-ռեքվիեմներ գրվել են: Դրանցից մի քանիսին ծանոթ եմ: Իմ գրածը, սակայն, այդ չէ: Իմ գործը կոչվում է «Ubi est Abel Frater Tuus?»: Նույնիսկ ենթաբաժինների մեջ հիշածս ռեքվիեմի բաժինները չեմ նշանակել: Պարտիտուրի մեջ Kyrie Eleison, Dies Irae, Lacrimosa բառերը նշված չեն: Գործը նվիրել եմ Վոգլերին և Բիչկովին:
Եթե երկու խոսք պետք է ասել այս գործի մասին, պիտի ուզեի որ նկատելի դառնա լռության, հատկապես «Ո՞ւր է Աբել եղբայրը քո» հարցի տակ եղած լռության ներկայությունը, նրա նկատմամբ իմ  հարգալից զգացումը և երաժշտության մեջ պաթետիկ շարժումների, բարձր կոչերի բացակայությունը:
Հուսամ, որ մայրս այն աշխարհում գոհ պիտի լինի, որ այս գործը գրել եմ:
Իմ բարի ընկեր…
Իմ բարի ընկեր…
(Բաղդասարյան Հովսեփի Օնիկին)
Ձմռան փշուրները
Ծեր այգու գրկում խնկարկվում,
Քեզ մոտ վերադառնում …
Գարունքի թուխպն է
Պատուհանից ներս՝
Կամքիդ հակառակ,
Շուրջդ բոլորում,
Մինչ օրեր առաջ
Ծեր այգուդ սրտում
Արփու շողերն էին
Թիկունքիդ խաղում:
Անկարողությունը՝
Սրտիդ ծանրացած,
Հոգի է սպանում,
Իմ հոգնա’ծ ընկեր,
Մեծ ափսոսանքը`
Ոչ վաղուց ծնված,
Լուռ վայրկյաններն է
Հաշվում հեւիհեւ:
Զրույց ես տանում՝
Լռի~ն,շատ հանգիստ,
Խոսքեր են հոսում
Աչքերիցդ պարզ,
Որոնց ստվերում
Ծխում է անցյալն՝
Անափ սրտիդ
Զարկերով ապրած:
Արցունքներիս հետ
Քոնն էլ են,գիտե՞ս,
Անվերջ թափվում
Հոգուս ցավի մեջ,
Ձեռքս ափիդ մեջ
Աղոթքդ կարդում
Ու օրհնությունդ
Ինձ եմ վերցնում:
Ռումելյան Նելլի
Կօրած մանուշակներ
Մանուշակները չեն սիրում, երբ իրենց տեղափոխում են: Նրանք ահավոր տնակյաց են: Կպչում են իրենց որևէ մի լուսամուտագոգին և վերջ: Մանուշակները բազմագույն են: Ճիշտ է, տրամաբանության կանոններով, եթե մանուշակագույն երանգ կա, ուրեմն մանուշակը ինչ-որ հատուկ գույն ունի, որի անունով էլ երանգն անուն է ստացել: Բայց մանուշակները լիքը երանգներ ունեն` վարդագույն, սպիտակ, կարմիր, կապտավուն մանուշակներ էլ կան: Շատ մանուշակներ կան, որ մի քանի գույներ ունեն: Ցողունի մոտ վարդագույն են, թերթիկների ծայրին` սպիտակ: Ասենք, գնում ես Ստամբուլի հին այգով, Սուրբ Սոֆիայից դուրս ես եկել, ուղեղդ անջատված է այլանդակված հունական եկեղեցու տեսքից: Ոտքերդ մտովի դեռ գնում են դարավոր սալերի վրայով, որոնք իրական տաճարից պահպանված գրեթե միակ շոշափելի բանն են, իսկ շուրջդ մանուշակներ են: Այգում, հողի մեջ: Այս մանուշակները բացօթյա են, նրանք ապրում են դրսում, գուցե տան կարիք էլ չունեն: Բայց հասկանում եք, այս մանուշակները բացառություն են: Իսկական մանուշակները մանուշակագույն են ու սիրում են նստել լուսամուտագոգին: Իսկական մանուշակները նեղանում են, երբ իրենց տեղափոխում են: Թեկուզ նույն տան մեջ, բայց ուրիշ սենյակ: Մանուշակները քոչվոր չեն ու չեն կարող աճել այգում, հողի մեջ:
Ես կարող էի նստել այդ այգում, անմիջապես ափի մոտ ու նայել Բոսֆորով անցնող հազարումի նավերին: Ես չգիտեմ` արդյոք նավի վրա մանուշակներ աճում են: Ես գնում եմ փողոցով ու մեջքս ջարդվում է քայլելու անհրաժեշտությունից: Ես հետ եմ սովորել քայլելուց, որովհետև ամեն տեղ նստած եմ գնում: Մեքենայում, գնացքում, ինքնաթիռում: Ու նույնիսկ Բոսֆորով անցնող նավում: Բայց այստեղ մանուշակներ չկան: Ձուկ են խորովել ու մատուցում են: Մանուշակները չի կարելի խորովել: Իսկ ձնծաղիկը տեսել եմ: Ձնծաղիկը թթու են դնում և ուտում են: Գուցե ձկան խորովածի հետ:
Երբ ձմեռը դեռ չի վերջացել ու ամբողջ քաղաքը գորշավուն մշուշի մեջ է, մարդիկ դաշտերից ձնծաղիկ ու մանուշակ են բերում, փոքրիկ փնջեր անում ու նստում մայթերին: Դաշտերի մանուշակները ուրիշ են: Մանուշակի նման էլ չեն: Միգուցե իսկի տնակյաց էլ չեն ու կյանքում լուսամուտագոգ չեն տեսել: Չգիտեմ: Գուցե մենք ենք հնարել մեր մանուշակագույն տնակյաց մանուշակներին ու նստել մեր տներում: Գուցե հեշտ է նրանից, որ մանուշակը մանուշակագույն է և տեղափոխվել չի սիրում: Որովհետև պետք չի բացատրել, ինչու էիր դու բերել սպիտակ մանուշակի մի ճյուղը, դրել ջրի մեջ, սպասել, մինչև արմատակալել էր, դրել էիր հողի մեջ, լուսամուտագոգին: Ու ամեն օր սպասում էիր, որ առավոտյան արթնանալու ես, իսկ մանուշակը ծաղկած է լինելու սպիտակ ծաղիկներով: Գիտես, մանուշակը ծաղկեց: Ու իսկապես սպիտակ ծաղիկներով: Ահավոր սիրուն: Գիտես Ստամբուլի այգում էլ մանուշակները շատ սիրուն են: Շատ-շատ սիրուն: Գիտես, ձմռան կեսին Լոռու դաշտերում ծաղկած ալպիական մանուշակներն էլ սիրուն են, չքնաղ մի բան: Գիտես, մանուշակների մասին հազար գիրք կա, բայց մի հազարն էլ կարելի է գրել: Գիտես, էս ամեն ինչը կարևոր չի, որովհետև… Ասել եմ, չէ, որ բոլոր պատճառները վերջանում են հենց էս բառով: Ինձնից պատասխաններ մի սպասիր: Ես ծաղիկներ չեմ պահում: Ինձ նվիրած բոլոր ծաղիկները չորանում են: Ու ես մանուշակ չունեմ, իմ լուսամուտագոգերն էլ շատ նեղ են, ոչ մի թաղար չեն տեղավորի: Երբեք չեմ խոստովանի, բայց գուցե ես չեմ արժանացել մանուշակ պահելուն: Ու ինձ մնացել է միայն քո սպիտակ մանուշակի հիշողությունը:
ՀԵԹԱՆՈՍ
Ես ուզում եմ այս երեկո
Գլուխս բարձին իջեցնելով`
Վաղն առավոտ էլ չարթնանալ,
Էլ չշնչել ու չանրջել
Ու չզատվել հազար-հազար բեկորների…
Ես ուզում եմ կամք չունենալ
Վեր հառնելու մոխիրներից,
Ուժ չունենալ խոնարհվելու լույսի առջև
Նորից-նորից,
Եվ վերքը իմ ապաքինել այն լիզելով…
Ես ուզում եմ կյանքս ապրել ամենքի պես`
Պաղ ու պարարտ,
Ոչ թե իմ պես `
Տաք ու խոտոր`
Նման ծովի ալեբեկվող,
Նման անսանձ հրաբխի,
Ժայռի ծայրին տարուբերվող միակ ծաղկի ճակատագրի`
Վարը մահ է, վերը` երկինք.
Դե հիմա ինձ ասա’, երկ’նք,
Որ պահին եմ ես մեղանչել
Քո մեծություն ազնվության,
Մաքրության դեմ,
Որ պահին եմ ջուրդ թորել,
Կամ աղտոտել ջրամբարում.
Կամ եղել է, որ աղոթքս
Կաղ է եղել կամ էլ թերատ,
Որ այսքան ինձ խեթ ես նայում…
Այսօրվանից ես կփոխեմ իմ հավատը,
Ու փոխարեն մի կենտ աստծո
Կհավատամ մի խումբ, մի խումբ աստվածների,
Այսօրվանից ես կկոչեմ ինձ հեթանոս
Եվ վերստին մոտիկ կգամ իմ արմատին
Եվ փառք կտամ աստվածների,
Որ աչքերիս պարզ կնայեն…
Այսօրվանից ես կկոչեմ ինձ հեթանոս…
Աշնան հառնում
Աշնան հառնում
Տե~ս,ամռան հոգեվարքին ոգիները խենթ ցայգի,
Խոնարհվում են անտրտունջ նոր աշնան հառնումին…
Մութն է երկնից անշտապ իջնում ցած,
Հուռթի եզրերի տապը պաղեցնում,
Լուսինը` քնքուշ,սաղարթին փարված,
Ցայգի  ակորդով ոգիներ կանչում:
Նոր կյանք է եռում`սաթով շղարշված,
Քնատ գետերին հանդեսի հանում,
Աստղափոշով մանյակներ գործած`
Անշարժ լեռներին անտես պսակում:
Աշունն է հանկարծ վերածնվում,
Բեզարած ամռան թասը դատարկում,
Թախծո~տ,քիչ ուրախ հին երգ սվսվում,
Որի հանգերում դարեր են հանգչում:
Ու գիշերերգի այս կարճ ժամերին
Քամին կարկամում, կախվում ճյուղերից,
Խորթ նոտաներից ասես վախվորած,
Իր մուտքի պահն է գուշակում վերից:
Ամառն է հանգչում գիշերվա վերջին,
Համբյուր թողնելով հեռանում բեմից,
Բյու~ր արցունքներով ցողե գորգ սփռում,
Այս աշնան երթի սկիզբը ենթագրում:
Մինչ տերեւներն են` նոր աշնան փեշին,
Թաց շավիղների գրկում խունանում,
Կքված այգին է մայր հողում թաղվում
Ու սառը ծածկոց  թիկունքին ձգում:
Ռումելյան Նելլի
Սիրահարների այգի
Շոգ է….Քայլել չի լինում, ոտքերս կպչում են ասֆալտին, շապիկս լրիվ ջրի մեջ է. Ի՞նչ անեմ մի ժամ: Քայլերս ուղղում եմ դեպի Երիտասարդական մետրո, չորս րոպե սպասում եմ, հետո մոտեցող գնացքը իր խլացնող դղրդյունի հետ բերում է նաև ժամանակավոր զովացում: Մի քանի րոպե անց քայլում եմ Բաղրամյան փողոցով` ընդհատակում թողնելով մետրոյի գաղջ օդը և վերագտնելով գլոբալ տաքացման հետևանքները: Սիրահարների այգում իմ նստարանը հավատարմորեն ինձ է սպասում, ես նստում եմ ու մտածում` տեսնես հիմա մեզանից ով է ում ջերմացնում: Դու կգաս քառասուն րոպեից, իսկ մինչ այդ ես փակում եմ աչքերս ու լսում փոքրիկ ջրվեզից ավազաքարերով լցված ավազանի մեջ թափվող ջրի մեղմ ձայնը, որ ասես քո ձայնը լինի: Ծիծաղում ես, երբ ասում եմ , թե  նախ  ձայնդ սիրեցի, հետո քեզ, բայց ախր ճիշտ եմ ասում: Երեք ամիս առաջ էր, քայլում էի Օպերայով, նայում աֆիշներին  (մորաքույրս հիմա կասեր ,թե «աֆիշը» հայերեն չէ. լեզվի տեսչությունում է աշխատում), ինչ-որ համերգի գովազդ գրավեց ուշադրությունս, հանկարծակի շրջվեցի ու թևով հարվածեցի քեզ: Ուղեղումս միանգամից միացավ գնահատող մեքենան ու սկսեց արձանագրել. սովորական աղջիկ, ոչ մի առանձնահատուկ բան, լիակատար անուշադրություն սեփական արտաքնի նկատմամբ: Հիասթափված մեքենան անջատվեց, ես արագ ներողություն խնդրեցի, իսկ դու նայեցիր ինձ քո ցրված հայացքով ու ասացիր.
–Բան չկա,պատահում է:
Ու քեզնից արձակվող ձայնային ալիքը կախարդական ուժով լողաց դեպի իմ հիասթափված մեքենան ու միացրեց կոճակը:
-Պատահո՞ւմ է: Չէ, ինձ թվում է այս հանդիպումը ամենևին էլ պատահական չէր, այն կանխորոշված էր վերևներում:
-Ես էլ կարծում էի վերևներում լուրջ բաներով են զբաղվում:
Մենք ծիծաղեցինք, հետո սկսեցինք քայլել միասին, ծանոթացանք:Երեք ամիս է ծիծաղում ենք ու քայլում ենք միասին, ավելի հաճախ գալիս ենք Սիրահարների այգի, նստում մեր նստարանին, զրուցում ենք,   կամ երկուսով նույն գիրքը կարդում, հետո համբուրում եմ քեզ ու ասում, որ մնաց երկու տարի:  Որոշել ենք ամուսնանալ երկու տարուց, երբ դու կավարտես համալսարանը, իսկ իմ դատարկ գրպանը գոնե մի քիչ կլցվի:  Ուղղակի ուզում եմ քեզ տալ լավագույնը….Մնաց քսան րոպե, իսկ մեր նստարանին ես արդեն մենակ չեմ: Նստարանի ծայրին կուչ է եկել մի աղջիկ.  ձեռքին ամուսնական մատանի կա,  իսկ աչքերին`  մեծ-մեծ արցունքներ:  Ես նայում եմ կողքիս ջրվեժին`  ստուգելու համար տեղում է այն,  որովհետև ինձ թվում է,  թե այդ ջրվեժն է տեղափոխվել աղջկա աչքերի մեջ:  Հոգեբաններին այնքան էլ չեմ սիրում, բայց, համաձայնեք, հեշտ չէ անտարբեր մնալ, երբ կողքիդ մարդն այդպես արտասվում է: Մոտենում եմ  նրան,  ուզում եմ ինչ-որ բան ասել,  հետո հասկանում եմ, որ սովորական բառեր նրան հարկավոր չեն, իսկ,թե ինչ է հարկավոր, չգիտեմ:Ու ես ուղղակի նայում եմ նրան,  ուղղակի ուզում եմ,  որ նա մենակ չլինի:   Հանկարծ նա սկսում է պատմել:  Ամուսնացան հինգ տարի առաջ,  երեխաներ մինչև հիմա չկան:  Գուցե չլինեն էլ:  Կարծես համակերպվել էին այդ մտքին,   սովորել էին ապրել միայն իրար համար, բայց հետո ամեն ինչ փոխվեց,  անվերջ վեճեր, մեղադրանքներ, անտարբերություն,  որ վեճերից էլ վատ է:
-Իսկ այս  առավոտ ասաց,  թե իր ինչին եմ պետք,  երբ մի երեխա էլ չեմ կարողանում ստեղծել: Հասկանում եք,   ես նրա համար երեխա ստեղծող սարք եմ,  մեխանիզմ,  չի աշխատում մեքենան,  ուրեմն պետք է դեն նետել ու գնալ խանութ նորը գնելու:  Կգնամ այս քաղաքից, ինձ այդ երեխան պետք չէ, իսկ նա դեռ կունենա իր երեխաներին:  Գիտեք,  երբեք պետք չէ մտածել,  թե ինչ կարող ես տալ սիրելիիդ,  ու ոչինչ պետք չէ ակնկալել նրանից,  թե չէ ընտանիքը կդառնա շուկա, սերը`  շուկայական հարաբերություններ:
Ու գնաց…  Հետո եկավ նա, ում ես սպասում եմ այգու հավատարիմ նստարանի պես, ու երբ պատմեցի այն աղջկա մասին, նա հարցրեց.
-Իսկ  ինչո՞ւ էր եկել Սիրահարների այգի:
Ասացի, թե չգիտեմ,  երևի ուղղակի կողքով էր անցնում,  ապա  մտածեցի` գուցե այստեղ ոչ միայն սիրում են,  այլև հրաժեշտ տալիս սիրուն:  Հետո համբուրեցի նրան ու ասացի  ,որ մնաց մեկ շաբաթ….
պատմվածքներ
Հորինված Սեր
Զբոսայգի:Ես նստած եմ նստարանին և նախանձով նայում եմ դիմացովս անցնող զույգերին:Ես մենակ եմ:Արդյոք ես երբ կունենամ մեկին,ում հետ կարող եմ զբոսնել այգում:Ես շարունակ երազում եմ նրա մասին,պատկերացնում նրան և ցանկանում իրականությունում տեսնել այդ ամենը:Ես նրան հորինում եմ….
Զարմանալի կլիներ եթե ես այցելեի նրա մոտ և ծանոթանայի նրա հետ:Նա էլ կսիրահարվեր իմ վրա և ես կհասնեի իմ երազին:Բայց մի թե սա երազ է:Մի Թե ես քնած եմ և երազում եմ տեսնում այս ամենը:Բայց չէ:Ես նստաց եմ նստարանին և իմ շուրջը քայլում եմ բազմաթիվ մարդիկ:Եվ ահա մի զույգ էլ ժպտալով անցնում է իմ առաջով և ես նորից սկսում եմ տեղափոխվել…
Երևանի Պետական Համալսարանի հայտարարությունների բաժնում  հայտարարություն էր փակցված:Այնտեղ գրված էր ,որ վաղը մեր համալսարան էին գալու Երևանի հայտնի կլինիկաներից մեկի բուժ-անձնակազմը:Նրանց այցելության նպատակն էր տեղեկանալ երիտասարդների`կանանց կամ աղջիկներին հուզող բոլոր հարցերի պատճառները:Կազմակերպությունների մեջ կար նաև Տիգրան Մեծ կլինիկայի անունը:Այսինքն դա նշանակում է,որ Տիգրան Սարգսյանը նույնպես կգա և ես կարող եմ նրան տեսնել:Նշանակված օրը եկան այդ կազմակերպությունները:Նրանց մեջ էր նաև Տիգրանը:Նա եկավ մեր լսարան,խոսեց ընդհանուր մի քանի թեմաներով և տղաներին դուրս հրավիրեց:Աղջիկներին հերթով խնդրեց մոտենալ իրեն և հղել մեզ անհանգստանցնող հարցերը:Հերթը իմն էր:Հանգիստ քայլերով գնացի և նստեցի նրա դիմաց:Բարևեցի:Բարևեց:Հարցրեց իմ անունը ու ես հանգիստ ձայնով պատասխանեցի:Խորհրդավոր ժպտաց:Չգիտեմ ես նրա հայացքում նկատեցի իմ նկատմամբ համակրանք,որովհետև դա էր իմ երազանքը,թե իսկապես դա այսպես էր:Ես ոչ մի հարց չուղղեցի նրան,որովհետև քաշվեցի խոսել նրա հետ:Նա էլ նկատել իմ կաշկանդվածությունը և խնդրեց,որ առանց ամաչելու հարցնենք այն,ինչը մեզ անհանգստացնում է:Այն,ինչը մենք չգիտենք սակայն ցանկանում ենք իմանալ:Ինձ դուր եկավ նրա ասած հետևյալ արտահայտությունը.
-,խնդրում եմ ձեզ մի ամաչեք ինձնից,մի կաշկանդվեք ինչ-որ բան հարցնել ինձ:Դա բնավ էլ ամոթ չէ:Ամոր է այն,ինչը դուք չգիտեք և չեք ուզում իմանալ.իսկ չիմանալով հարցնելը երբեք ամոթ չէ:
Ավարտվեց մեր հանդիպումը բժիշկների հետ և մենք տուն էին վերադառնում:Ես ամբողջովին մտքերի մեջ էի.
Հիշում էի նրա հայացքը,նրա աչքերը,նրա ժպիտը և խոսքերը:Կարծում էի թե նրա դուրը կգամ և նա կհրապուրվի ինձնով:Բայց դա էլ էր երազանք:
Այսպես երազելով քայլում էի,երբ հետեվից ինձ մի խանոտ ձայն շշնջաց.
-.կկանգնես մի րոպե?
Ինձ այդքան ծանոթ ձայնը շփոթեցրեց և ես վախով հետ նայեցի:Հետեվս նա էր կանգնած:Իր գեղեցիկ մեծ աչկերով նայում էր ինձ և ժպտում էր:Ես շփոթվեցի,բայց և ուրախությամբ կանգնեցի:Նա հայտնեց ինձ,որ ինձ շատ էր հավանել և կցանկանար որ մենք շփվեինք:Ու ավելացրեց նաև ,որ մերժում չի ընդունի:Ես ժպտացի և մեծ սիրով ընդունեցի նրա առաջարկը:
Արդեն 2 ամիս էր շփվում էի Տիգրանի հետ:Ինչպես իրեն էին դիմում Պարոն Սարգսյանի հետ:Նա համարրյա միշտ գալիս էր ինձ տեսնելու և մենք միասին գնում էինք զբոսանքի:Ամեն ինչ լավ էր անցնում և ժամանակը Տիգրանի հե ինձ համար շատ արագ էր անցնում:Մեր մշտական հանդիպումների պատճառով ես կորցրել էի իմ երբեմնի ազատությունը,բայց և  ձեռք էի բերել ինձ համար մի շատ կարևոր բան.իմ կյանքի կեսին…..
Մեր հանդիպումները գնալով ավելի էին լրջանում և մի օր մենք որոշեցինք դրա մասին հայտնել մեր ծնողներին:Ծնողներս թեև տեղյակ էին իմ հանդիպումների մասին և ինձ թույլատրում էին հանդիպել Տիգրանի հետ,բայց նրան չէին տեսել հարազանտներիցս և ոչ մեկը:Մենք որոշեցինք ծանոթանալ նախ իմ ծնողների հետ և հետո ծանոթանալ Տիգրանի ծնողների հետ:Մեր պլանավորած ծրագրերը լիովին կատարվեցին:Մեր տանը ծնողներս Տիգրանին ընդունեցին շատ բարեհամբույր ձևով և շատ հավանեցին իմ ընտրյալին:Տիգրանենց տուն գնալը ինձ համար մի փոքր ավելի բարդ էր,բայց ես Տիգրանի ծնորհիվ հաղթահարեցի վախս և գնացի նրանց տուն:Տիգրանի մայրը բարեհամբույր կին էր և ինձ շատ ջերմորեն ընդունեց իրենց տուն:Իսկ Տիգրանի քույրիկի և եղբոր հետ անմիջապես մտերմացա և մենք դարձանք շատ լավ ընկերներ:Տիգրանի հայրիկը առաջարկեց տալ մեր հարաբերություններին այլ ընթացք:Նա առաջարկեց մեզ ավելի լրջացնել մեր հարաբերությունները:Մի որոշ ժմանակ անց մենք նշանվեցինք:Նշանին հաջորդեց ամուսնությունը և մենք դարձանք երջանիկ ընտանիք…………….
Վերջ:Կարծում եմ արդեն բավական է:Թե չէ արդեն ստեղծվեց իմ մոտ տպավորություն.թե ես գժվել եմ:Բայց միթե երազել չի կարելի?
Կարելի է,սակայն երազներով ապրել չի կարելի…
Այսպիսով անցան տարիներ:Ես սրճարանում նստած սպասում եմ իմ ընկերուհուն,իսկ նա կարծես ուշացավ:Տեսնես բայց կգա:Չնայաց դա նրա սովորույթն է,հուսամ կգա:Այսպես նստած ես մտածում էի ընկերուհուս գալու-չգալու մասին,երբ ինձ մոտեցավ բարի –պիով մի տղա:Նա ինձ ներկայացավ Սարգիս անունով:Նրա դեմքը առաջին հայացքից ինձ ծանոթ թվաց,սակայն երբ ավելի ուշադիր նայեցի նրան հասկացաթոր ինչ-որ բան շփոթել էի:Այդ համակրելի երիտասարդը ժպետը դեմքին մոտեցավ ինձ և քաղաքավարի ձևով խնդրեց նստել:Ես բնականաբար թույլ տվեցի,այլապես ինձ անքաղաքավարի մարդու պես կպահեի:Երբ նա նստեց ես ուշադիր նայեցի նրա աչքերին,հագուստին,խոսելաձևին:Նա ուներ գեղեցիկ սև աչքեր,սև մազեր ու շատ բարի խոսելաձև:Ես կարելի է ասել նրան շատ հավանեցի:Երիտասարդը մոտեցել էր ինձ ասելու,որ մի համերգի ժամանակ տեսել էր ինձ և շատ էր հավանել:Նա խնդրեց ինձ,որ եթե ես ցանկանամ մենք շփվենք իրար հետ:Քանի որ ես նրան չեի ճանաչում,բայց ուզում էի ծանոթանալ նրա հետ.միակ ճանապարհը շփվելն էլ:Ես համաձայնվեցի:Նա ոստիկան էր:Աշխատում էր ոստիկանությունում որպես քննիչ:Մենք հանդիպում էինք հաճախ և ես ինձ նրա հետ շատ պաշտպանված էի զգում:Մեր հարաբերությունները գնալով լրջացան և մենք որոշեցինք մեր հանդիպումների մասին տեղյակ պահել մեր ծնողներին:Իմ ծնողները շատ էին հավանել նրան:Սարգիսի ծնողները նույնպես հավանեցին ինձ և խնդրեցին մեզ,որ եթե կարող ենք արագացնենք մեր հարսանիքը:Նրանք պետք է մեկնեին արտերկիր:Մենք այդպես էլ արեցինք:Հարսանիքը շատ համեստ,բայց և շատ աշխույժ անցավ և մենք շատ ուրախ և երջանիկ էինք:
Ամեն ինչ շատ լավ էր:Ես չեի կարող պատկերացնել,որ կյանքում քո երազանքները ուղիղ իմաստով միայն երազանք են մնում:Քո հորինած հերոսները միայն մի պահ քեզ երջանակացնում են,բայց իսկական կյանքի երազը դա այն է ինչ դու ունես և երջանիկ ես:Ես իսկապես երջանիկ էի:Ուրախ,որ իմ կոխքը կար ն,ում ես չեմ երազել,բայց հանդիպել եմ…..
Մի առավոտ արթնացա դռան զանգից:Արագ հագնվեցի և շտապեցի դուռը բացելու:Դռան առաջ մի երիտասարդ էր կանգնած:Կանաչ աչքերով երիտասարդը ինձ ժպտաց և ներկայացավ Տիգրան անունով:Ես շշմած կանգնել էի և նայում էի նրան`իմ երազների ասպետին.որին ես երազել էի և վերջապես նա հայտնվել էր:Սա երազ էր թե իրականություն:Ես այդպես էլ կկանգնեի,եթե կիսուր-մայրիկս չգար դռան մոտ և չդիմավորեր մեր հյուրին:Նա ներս մտավ իսկ ինձ դեռ ոչ մի բան հասկանալի չէր:Ես զարմացած հայացքով հարցրեցի թե ով էր մեր հյուրը և ստացա շատ զարմանալի պատասխան:Պարզվում է Տիգրանը Սարգիսի հորեղբոր տղան է:Նա բժիշկ էր և մեկնել էր ԱՄՆ-ում իր ուսումը շարունակելու և այդպես էլ չէր վերադարձել:Երկար տարիներ հետո նա վերջապես եկել էր և որոշել աշխատել իր հայրենիքում:
Փաստորեն հրաշքներ լինում են և երազանքները անպայման իրականանում են:Միայն պետք է շատ երազել և հավատալ,որ քո երազն էլ կիրականանա:
Քո փոխարեն
Ես չեմ փորձի մեղքս քավել
Ափսոսանքի արցունքներով.
Ես լավ գիտեմ, որ խեղդել եմ
Քո մեջ ապրող շունչը ամեն,
Գույնը գարնան
Եվ գալուստը վաղվա ծնվող արեգակի…
Արդարանալ ես չեմ փորձի,
Որ մարել եմ
Մեկ ուրիշի ափերի մեջ
Քո փոխարեն,
Որ ձուլվել եմ ուրիշ կրծքի,
Ուրիշ սրտի զարկն եմ հաշվել…
Ես լավ գիտեմ,
Որ այսուհետ դու ինձ կատես,
Ինչպես ես եմ ատել հաճախ,
Երբ մեր միջև վիհ եմ տեսել,
Հազարավոր մղոնների
Տարածության տեսքը ստացած,
Իրականի ու երազի անջրպետում…
Ես քեզ տվի հուգուս միջի լավն ու բարին,
Լույսը միջիս և ափերիս ալիքները էլեկտրական`
Սիրո տեսքով`
Ամենաջինջ ու լուսավոր տեսքով սիրո…
Քեզ տվել եմ ես ավելին,
Քան թե կտար մի ապրող մարդ
Մեկ այլ մարդու,
Մի ապրող սիրտ մեկ այլ սրտի,
Ու թրթռուն մի էություն
Մի լուսավոր ամբողջության…
Քեզ հետ ապրած ամեն րոպես
Ես շարել եմ թելի վրա շղթայի պես
Ու կախ տվել պարանոցից
Այս աշխարհի,
Իմ երազի
Ու իմ տեսած իրականի պարանոցից…
Ես ինչ անեմ,
Որ չեմ կարող ոչինչ անել,
Քեզ ինձ կապել,
ինձ էլ պոկել սովոր հողից,
Կուրծքս բանալ կյանքի բոլոր հողմերի դեմ
Ու ընթանալ չգիտես ուր…
ԸՍՏ ԹՈՎՄԱՍԻ կամ ԹՈՎՄԱՍ ԱՌԱՔՅԱԼԻ ՄԵՆԱԽՈՍՈւԹՅՈւՆԸ ԽԱՇԻ ՍՊԱՍԵԼԻՍ
Հատուկ՝ «Ինքնագրի» համար
(Թովմաս առաքյալ, Հիսուս Քրիստոսի տասներկու առաքյալներից, մականունը՝
«Թերահավատ», ասում են՝ այն ժամանակ իր թաղերում հարգված տղա էր)
«Խաշն ի՞նչ էղավ, արա՛, է՜, առավոտ բարլուսով ուզում եք կատաղցնե՞ք, չեմ հասկընըմ… Թե՞ տեղը չեք բերըմ… Դավայ դե, այ մատուցող, արագացրա, սոված մեռանք, հազար գորձ ունենք օրվա մեջ, պարապ չենք, դավայ…
Էս քաղաքի օբյեկտները լրիվ հաբրգած են, ախպեր: Տենաս էսի ու՞մ օբյեկտն ա…
Ինչ էի ասըմ, է՜… մտիցս թռավ… Հա, ուրեմս, ինչ մեղքս թաքցնեմ, ախպեր,  կասկածըմ եմ էս մեր Ուստին, կարող ա իսկականից ճշտով տղայա, բան չունեմ ասելու, հա, բայց իրա՛ ճշտով ա, աբշյագի ճշտից շատ ա փախած, հըմի ո՞նց վստահ ըլես՝ կանցավոյ ճիշտը իրանն ա՞, թե աբշյագինը… այ էսի հարց ա: Էլի որ, իրա ճշտին հավատալով՝ իրա հետևից էթըմ ենք, բայց հարցը չի վերանըմ, մընըմ ա ու մեկ-մեկ բգիս ա կայնըմ փիս արաղի պես: Խատյա լիչնը ես իմ վրա մեղք չեմ զգըմ, ախպեր, որտև գլխանց իրան ասել եմ՝ էս գորձի մեջ որ մըտնըմ եմ՝ մեջն ի՞նչ ունեմ, ուստա, ինքն էլ բա՝ հանգիստ էղի, ամեն բան լավ ա ըլելու: Ասեց, հա, բայց դե ու՞ր ա… Մտածըմ եմ՝ կարող ա՞ էս մեր ուստը ռոմանտիկ ա, ախպեր… Աչքիս, իրան ինչ-որ տոչկից կուտ են տալըմ՝ բանցընըմ են, ինքն էլ կուտը կերե՝ մեզի կրուտիտ ա անըմ… Ի՛, չհասկըցանք, կարող ա՞ էս գորձի մեջ վաբշե փող չի ըլելու… Էտի շատ աբիդնի կըլեր, ախպեր: Ուստին կարող ա իսկականից փող պետք չի, կարող ա իսկականից ֆազը մի քիչ ծռած ա, սուրբ հոգին էլ մեջը ֆռֆռում ա, բայց մենք միս ու արուն ենք, չէ՞, ախպեր… Էրեգ, օրինակ, ահագին փող էր հավքվել յաշիկի մեջ, աչքի պոչով տեսա, բայց վեկալավ, ախպեր, ոնց որ ինադու, տվեց սարի դոշին հավքված քրչոտներին՝ ժողովրդին, էլի, ասըմ ա՝ առեք, տարեք ձեր հըմար հաց ա-մաց ա, ձուկ ա-մուկ ա, սոված չմնաք: Խի որ սոված մնա՞ն ինչ… Դրանք սովածի սովոր են, հենց ուտելու տվիր՝ հաբըրգըմ են, նստըմ գլխիդ: Ստե են ասել՝ մենք քու հըմար, բա դու՞ ում հըմար, հը՞, այ ուստա… Չէ իսկականից, մի հատ ձեռներս անկեղծ ձևով դնենք սրտներիս, ախպեր, մենք իրա հըմար էս ինչքան վախտ ա անապատներով գընըմ-գալըմ ենք, հազար ձև դիշովի բազառների մեջ բազըռվըմ ենք, տո ամոթ ա ասելը՝ մեկ-մեկ նիզաշտո ծեծ էլ ենք ուտըմ, բա էտի մեզի սազըմ ա՞… Ուրեմս մենք հեչ, հա՞, մեզի կոպեկ չի հասնըմ, հա՞… Գլխներիս տակ փափուկ բարձ դրած՝ պահըմ ա, ախպեր, ասըմ ա՝ մի վռազեք, վռազողի մերը տղա չի բերըմ, դեմներդ երկնքի արքայություն կա, ասծու կողը նստել կա, հավերժական կյանք կա, բան կա: Չէ, չեմ ասըմ՝ վաբշե բացառվըմ ա, մեռնեմ ասծու զորությանը, ես ո՞վ եմ, որ էտի ասեմ… Համ էլ գիդամ, լսել եմ, հարգված տղեքը վախտին իրա վրով ասել են, որ գալու ա, ու ինքն էլ ոնց որ ինքն ա, էկել ա… ոնց որ… Հետո, ես չեմ տեսել, բայց ասըմ են էն ձենով Մկոն իրա կոշիկի կապը կապել ա, գլխին ջուր ա լցե, ղուշն էլ իջել ա ուսին… խատյա խամ ղուշ ա, ուր ասես կնստի, էտի ասնավանի չի … Բայց դե կարող ա, հա, բան չունեմ ասելու, թող տենց ըլի… Բայց դե… էտի ի՞նչ իմանաս, մինչև հաստատ չիմանաս, չէ՞… Մարդ ենք, կասկածըմ ենք, ախպեր, ասըմ են՝ աչքը տեսածից ա վախըմ, մեր աչքն էլ, թարսի պես, կյանքներս անցնըմ ա, ըտենց էլ կարգին բան չի տենըմ, ով գալի՝ ուզում ա վախցրած ըլնի, ախպեր, հեն ա՝ հռոմեացիները, զենքը վրները խփած՝ սաղ օր ահ տալով ֆռֆռում են… Չէ, էլի որ, մեռնեմ ասծուն, մի օր դեմներս կբերի… երևի… բայց դե էտի եսիմ երբ ու որդե, իսկ նաղդ դաժան կյանքը դեմներս ա, ախպեր, ապրուստի պրոբլեմ կա, օջախ կա, կնիկ-էրեխա կա, հեր կա, մեր կա վերջապես… Վա՛խ, մամա ջան, մեռնեմ սրտիդ, վերջի անգամ սկի չհասցրի թշերդ կարգին տրորեմ, ազիզ… Բա՛, սենց բաներ, ախպեր, ծնող կա, օջախ կա, շրջապատ կա… սաղ թողե՝ էշի պես գընըմ եմ սրա հետևից, ախպեր: Սֆթից կարգին տղայավարի բաներ էր ասըմ՝ ուտուշ-խմուշ, կայֆ-մայֆ, նանար-մանար… Հիմա հիշըմ եմ՝ չեմ հավատըմ, ոնց որ ի՛նքն ասած չըլի, բայց դե ասել ա, հեչ որ չէ՝ մի տասը վկա ունեմ, դաժը՝ տասնըմեկ, չնայած էն Հովոն սկի մարդահաշիվ չի… Չէ, մարդ ա, ախպեր, էն էլ ա ասծու տված, ըտենց չխոսանք, մեռնեմ ասծու ճշտին… Բայց դե որ աբշյագի ճշտով նայենք՝ աչքիս էս տղեքը հարիֆ են, ախպեր, էս Հագոփն ա, Հովոն ա, Անդրեն ա, Պետոն ա, Հուդոն… Չէ, Հուդոն չէ, էնի լավ էլ շուստրի ա, էն օրը աբշյագից ահագին փող շվցրեց, գիդար չեմ տենըմ, բայց որ տեսավ տենըմ եմ, ասըմ ա՝ սռոչնի փող ա պետք, Թոմո ախպեր, դու ջոգող տղա ես, քուր եմ պսակըմ, ծախս ա, բան ա, թող էսի մեր մեջ մնա, էլի, սրանց բերանը չընգնի… Ասի՝ ստուկաչ չեմ, ընգեր, արխային, բայց կարող ա՞ մենք քուր չունենք, ախպեր… Տուտժե բիթի ընգավ, հանեց ջեբից՝ կեսը ընձի տվեց: Չէ, Հուդոյի հոգին խորն ա, էտի հեռու կգնա, չնայած ուր էլ գնա՝ իմ վրով չի կարա անցնի, էտի ես եմ ասըմ, էս տղեն: Մի օր հարցրի՝ դու ուրդու՞ տղա ես, Հուդա ախպեր, խնդաց, աչքով արեց, բա՝ լավ տղեն ուրդու՞ց կըլի, ասի ի՞նչ իմանամ, ես միամիտ տղա եմ, ասեց՝ դու՞ ես միամիտ, ախպեր, ասի՝ լավ, էտի հըլա թողենք, բայց դու վսյոտըկի չասիր՝ ուրդու՞ տղա ես, ասըմ ա՝ հիմա հըլը վախտը չի, մի վախտ հետո կասեմ, ուրիշի չէ, բայց քեզ կասեմ: Չէ, կարգին տղայա ոնց որ, աչքիս՝ ջխտվելու ենք, բայց որ իրան հանկարծ սխալ պահեց՝  կքցեմ, մեկից մեկ, իմ դեմ խաղ չկա… Իսկ էն Պետոն շատ խնդալու իսան ա, ախպեր, էրեգ ասըմ ա՝ Ուստա ջան, որ պետք էղավ՝ կյանքս կտամ քու հըմար, չկասկածես: Սուտ: Խի կյանք տալը տենց հեշտ բան ա՞… Պրոստը մտնըմ ա ուստին, էլի: Դե լավ, աստված իրա հետ, ուզըմ ա, թող մտնի, կարող ա էտի իրան սռոչնի պետք ա, չդատենք, որ չդատվենք, ախպեր, լիժբը…
Խաշն ի՞նչ էղավ, արա, ի՛… Դավայ դե…
Ի՞նչ էի ասըմ… Հա, ուստի ասածների վրով, ասըմ եմ՝ իրա ասածներից մենակ ուտուշ-խմուշը մնաց, վասնավնոմ՝ խմուշը, բայց դե էտի հո ասնավանի չի՞, ախպեր, ես իմ մայլեն էլ իմ կայֆերը բըռնըմ էի ախպերության մեջ, խի իրա հույսին էի՞… Հըմի կասեք՝ Թոմո ախպեր, որ ըտենց ա, թող՝ գնա, ինչ ես կպե-մնացե… Չէ, էլի որ, բան չունեմ ասելու… Բայց դե էսքան ամագ եմ դրե մեջը, ախպեր, բա չտենա՞մ վերջն ինչ ա ըլըմ… բա իմ փա՞յը… Էլի որ՝ վերև աստված կա, ներքև՝ իրա տղեն, էտի գիդամ, խատյա՝ էլի հարց ա, բայց մի բան տոչնի գիդամ՝  վերև ըլի, թե ներքև՝ որդե ինչ ըլըմ ա՝ փողի ու վլաստի բազառ ա: Ինչքան էլ ասի՝ երկինք-մերկինք-բան, աչքիս մեր ուստը վլաստ ա վեկալելու, ու էտի թե ստացվավ՝ էդ վախտ կխփենք տասնոցին: Էրեգ մեկ, էսօր էրկու, քաղաք մտած-չմտած՝ փեդն առավ ու բառիգներին լարեց բազառից, ախպեր, ասեց՝ էսի իմ պապական տարածքն ա, ստուց ռադ էղեք: Ու էտի արդեն շատ լուրջ թեմա էր, էտի արդեն էն ա, որ զադնի տալ չկա, ստավկեն լրիվ ա դրե: Չեմ ասըմ՝ թագավոր կտան, բայց դե մի բան հաստատ կպոկի էս շուխուռի վրա, խոսքի՝ թեմի առաջնորդ, մարզպետ, եսիմ՝ համայնքապետ, վերջի վարյանտ՝ գյուղապետ… Իրան էս մոմենտով որ ասըմ եմ՝ ապուշցած նայըմ ա, վրոդի՝ էս ինչե՞ր ես խոսըմ, բա ես էդ մարդն ե՞մ… Բայց դե նատուրի ֆարմազոնութուն ա անըմ, թանգըցնըմ ա իրան, կյանք աբրած տղա ենք, ախպեր, կարող ա՞ չենք ջոգըմ… Չէ, ախպեր, մի վախտ էլ հըլը դիմանամ երևի… Արդեն իրեք օր ա Երուսաղեմ ենք մտե, սաղ քաղաքը շուխուռ ա, էսօր էլ թաքուն սխոդկա ունենք գիշերվա վրա… Չէ, իմ նյուխն ընձի դժվար խափի, մանրից մի լուս բացվըմ ա ոնց որ: Քյասար, էս գորձն աչքիս արդեն էփել ա, ու էս տոչկից ուստն էրկու ճամփա ունի՝ կամ կվախնան շուխուռից ու մի բան կքցեն ձեռը, կամ էլ, աստված ոչ անի, դուխները կհերիքի՝ կբռնեն ու կքաշեն փեդի, էդ վախտ… Էդ վախտ ես կթռնեմ, ախպեր: Ճիշտ ա, էդ Կայաֆը, Պիղատը-բանը ծանր դեպք են, բայց դե ես էլ հարիֆ չեմ, վախտով կթռնեմ, խի տենց բազառներից եմ թռե՞… Չէ, ռիսկի մոմենտը կա, բան չեմ ասըմ, բայց դե ճիշտ տղեն ճիշտ տեղում ու ճիշտ վախտին պըտի ռիսկ էլ անի, ուրիշ ձև չկա, սաղ կյանք հո սըկած չե՞նք աբրելու, մորս արև…
Արա՛, է՜… Բերըմ ե՞ք… Թե չէ եսիմ…
Բերին խաշը, ախպեր… Լավ էլ յուղոտ խաշ ա… աչքիս՝ տեղը բերին, ջոգին՝ ով-ուրդուց-ինչ-ոնց…
Էս արաղին հո ջուր չե՞ք խառնե, արա՛…
Դե, ինչ ասեմ, ախպերություն, որդե լավ տղա կա՝ իրա կենացը: Էհ, աստված ջան, թե կարաս՝ մեզի պահի, թե չես կարա՝ իջի մենք քեզ պահենք: Հանկարծ չնեղանաս, Մեծ Ախպեր, հումոր արինք: Բայց մի րոպե… կարող ա՞ Ինքը հումոր չի ջոգըմ… Վայ քու արա… էսի մտքովս չէր անցե… Դե լավ, ինչորիսա, մի ձև տակից դուս կգանք… Սաղ-ուրախ…»:
Բանաստեղծություններ
Կատարինեին
օրը սկսվում ա
օրը սկսվում ա բարձիս վրայի չոբանի շան ձագի աչքերին նայելով
ամեն դեպքում էս շները լրիվ ուրիշ են
չոբանը մեկ ա ուրիշ ա
դեռ երեկոյան վրայից գոմի հոտ էր գալիս
փիս մի հոտ
որ մաքրեցի զեյթունի բնական օճառով
թույլ քացախաջրով թրջած ու պինդ մզած շորով
հետո գցեցի տեղաշորիս մեջ
ու միասին քնեցինք
օրս սկսվում ա փորիս հետ խոսալով
բարև շունիկ ոնց ես
օրս սկվսում ա բարև ջիգար իմ սերն ես դու
սկսվում ա օրս առաջին հերթին մի հատ զուգարան վազելով
ջուրը բաղնիքից բերելով
պլաններս բարձրաձայն կրկնելով
օրս
սկսվում
ա
անպայման սկսվում ա
հայելու մեջ մի հատ
բերանիցս մեծ ժպիտ գծագրելով
շներին դուրս հանելով
նրանց քաքն ու շեռը մաքրելով
օրս սկսվում ա մեյլս ստուգելով
սմայլիկ բան դնելով
նախաճաշի մասին մտածելով
մի բան բստրելով
ուտելով խմելով
հետո արդեն տեսնում եմ ժամը ախր չորսն ա
բայց աման-չաման տունտեղ մնացել ա
տներն էլ չեմ ավլել
բայց օրը ճաշ ա դառել
վահանի համար նկարներ դեռ չեմ գտել
դեռ չեմ գրել գրանտի դիմում
չեմ նայել ինչ կա չկա աշխարհի մյուս ծայրերում
բայց օրս վաղուց
վաղուց
սկսվել ա…
քանի որ հղի եմ
քիչ ա պատահում
որ նույն օրը
համ նկարում համ գրում եմ ոտանավոր
առավոտից գնացի
կտուրներով ֆռացի
ֆռացի
անձրևից լվացքս թացացավ
ներսում փռեցի
հետո էլ գրեցի ոտանավոր
իմուիմ մասին
գրեցի որ հարցնեմ
ոնց ա պատահում
որ նույն օրվա մեջ
քեզ զգում ես էնքան երջանիկ
հետո ամեն ինչ դառնում ա քաքմեջ
ու չես կարող ոչ խմել
քանի որ հղի ես
ոչ լացել
քանի որ հղի ես
ոչ էլ գլուխդ պատերով տալ
քանի որ հղի ես
մենակ ուրախանում ես
կամ գոնե հույս տալիս
հիշելով
որ ներսումդ մեկն էլ կա
ու հավանաբար քեզ պես մեկը
ու որ դու մենակ չես
էդ մենակության զգացումը հիմա չունեմ
քանի որ հղի եմ…
ոնց ա պատահում
առավոտը զարթնում եմ
հագնվում երգում եմ
հետո գալիս եմ տուն
ու չեմ գոռում
չեմ լացում
ձեն ձուն չեմ հանում
ինձ անտեր շուն չեմ զգում
քանի որ հղի եմ
ոնց ա պատահում
որ նույն օրը նկարում եմ
ու գրում եմ ոտանավոր
զանգում եմ մամայիս
պապայիս կարոտում եմ
չոբանիս ձագն ինչ եղավ
մոխոս ոնց ա
ալիսան քնած ա
վերջին նշվածները սաղ իմ շներն են եղել
հիմա ոնց ա պատահում
որ ուրիշ տերեր ունեն
ու ինձ չեն հիշում
երբ ես
տասը կիլոյանոց մոխոյին
օրը չորս անգամ
չորս հարկ
բարձրացնում իջեցնում էի
ման տալիս սիրում
անգամ ալիսայի վրա գոռում
որ մոխոյին չուտի
ու ասում
էրեխես հաչալով ա ծնվելու
ու էդպես ասում էի
քանի որ հղի եմ…
փորիկ
առավոտ շատ կանուխ
տեղաշորի քնահոտը վրաս
ոտքերիս մկանների անվերջանալի ցավով
ուղեղս լրիվ նոր ու դատարկ
իսկ նա դեռ անուշ քնած է
վեր կենալ ու լուսնոտի պես կախվել պատշգամբից
մերկ
լրիվ մերկ
հավաքարարները երգելով ավլում են մայթերը
ինչ-որ հին երգ
բացօթյա պատշգամբ
եթե մեկի մտքով անցնի նայել վեր
ես
մեծ փորով
մեծ ծիծիկներով
որոնց մեջ կաթ ա սկսել հավաքվել
որոնք պատվել են կարմիր բծերով
որոնց պտուկները ցցվում են անկախ իմ կամքից
թքած
ընկերներս
միշտ էդպես էին անում
ծծերը բաց լողափում
տանը
պատշգամբում
կյանքում
անգամ փակ շորերի մեջ
ես զգում էի նրանց ծիծիկները
փորիս մեջ դղրդոց ա
շոշափում ու կռահում եմ տոտիկ թաթիկները
մաման քեզ սիրում ա շունիկ
մաման քեզ շատ ա սիրում
ուզում ա ծնվես
որ իրար հետ խաղանք
վաղուց ա չեմ խաղացել
փորս
ոտքերիս արանքում մի կերպ տեղավորելով
նստում եմ համակարգչի դիմաց
լացախառը
դառը
մտքերն ականջներիցս կախ
շուրթերիս վրա
ձեռքերիս մեջ
փորձում հավաքել հերթական ոտանավորը
քեզ հետ
կլորացել եմ շատ
պորտս բացվել ա վարդի նման
սև վարդի
դու
ամբողջ էս ընթացքում պորտիցս կախ
մեծանում
ուժեղանում ես
ցուցադրում շարժումներիդ ողջ ընտրանին
հիմա արդեն տեղդ նեղացել ա
ու որ տեսնում եմ
թե ինչպես ես կուչ եկել իմ մեջ
մի քիչ ցավում եմ քեզ համար
փորս կլոր
ես հոգնած
ես ծանր
վիճակն ինձ սկսում ա դուր չգալ
մանավանդ
ոչ մի հատուկ ուշադրություն
ասենք
օրվա մեջ
ոնց ես
ինչ ես անում
սիրում եմ քեզ
դրա կարիքը հիմա ես շատ ունեմ
հետո ինչ որ ուժեղ կին եմ
ճաշն ինչպես միշտ ես եմ եփում
լվում ափսեները ինչպես միշտ ես
հերթական սպիտակ շան թուլան
տան գործ
ոչ մի հետաքրքիր զբաղմունք
էսօրվա ոտանավորս
երևի գիշերվա իմ երազի խորը ազդեցությունն ա
էն որ մեկը կրքոտ սիրահարվել էր ինձ
ու ամեն ինչ անում էր ինձ հասնելու համար
հասնելուց հետո միշտ նույնն ա
վեցը մլրդ մարդ ծնվել ա
դու էլ կծնվես
մեր հարաբերություններին տալով
ինչ-որ ուրիշ ձև
դրանից չգիտեմ
զգացողություններս կփոխվեն
թե
ես
էլի
ինետում լռված
կերազեմ
սևանի ափին նստած էդքան սպասեցի
ոսկե ձկնիկն ինձ ռաստ չեկավ…
հղիների քաղաք երևան
շոգը հոսում ա վրովս
հոտս թթու թթու
խփում ա քթիս
ու էդ ինձ դուր ա գալիս
ինքս ինձ համոզում
դանդաղ գլորում եմ
մաշտոց
ամիրյան
անցնում են
հղիները բոլոր
փորները կլոր-կլոր
քայլերը ոլոր-մոլոր
երազկոտ բարի ճեմելով
փորները տանել-բերելով
գնում են
գնում են
գնում են
գնում են
յոգայի
ոտքերի մկաններին զոռ տալու
մատների մկանները կոր տալու
ընդունելու շան դիրք
ծառի դիրք
կատվի
զինվորի
անցում երեխայի դիրքի
ծնկաչոք
ոտքերի մատներն իրար հպած
փորներս ոտքերի արանքում
հակվելով առջևում պարզած ձեռքերին
ուխ
ոնց ենք հանգստանում
ուխ
ոնց ենք հանգստանում
հետո
հղիախառը
միայն հղիներով
անում ենք հեշտոցի մկանների կծկում
որը տհաճ մի բան ա
բայց դե օգտակար ծննդաբերության ժամանակ
նախ ներշունչով սեղմում
ապա արտաշունչ
ապա ազատ
հետո ավելի երկար
երեք վայրկյան
հինգ վայրկյան
հինգ վայրկյան
հինգ վայրկյան
որ հավերժություն ա
մխիթարանքս
ես մենակ չեմ
ես ուր
յոգան ուր
բայց դե հաճելի ա
շարժում եմ տուտուզս
ու ինձ գնալով էդ դուր ա գալիս
շոգը հոսում ա վրովս
հոտս թթու թթու
խփում ա քթիս
ու ինձ էդ դուր ա գալիս
դուրս եմ գալիս քաղաք
ագրեսիվ քաղաք
փոշոտ քաղաք
վթարներով լի քաղաք
թանկագինս
քաղաքը մարդաշատ մարդաշատ ա
դու քո աշխատավայրից
գիշերը հազիվ կգաս տուն
թանկագինս
ու հպարտություն ա
թանկագինս
որ գոնե քաղաքում կան գոնե բոմժեր
որ քամակ են ցույց տալիս իրենց ծեծող մենթերին
ու հպարտություն ա
որ գոնե
քաղաքը
լի ա գոնե հղիներով
ամեն անգամ ինձ տեսնելիս վիոլետն ասում ա
որ իմ փորն ավելի մեծ ա զառայինից
վիոլետի հարս երգչուհի զառան…
ժուռնալիստ անահիտը
լուսոն
արքոյի հաննան ծնվեց
արմենի կինն ա հղի
հարևանի աղջիկ նոնան
գրող սաքոյի կինը
փորս գնալով մեծանում ա
հեքիաթների բակլայի պես
հասնում ութերորդ թագավորություն
թանկագինս
հաշվում եմ օրը թե սուտ չլինի մի հիսուն հղի
երբեմն կարող ա թիվը հասնել և հարյուրի
շոգը հոսում ա վրովս
հոտս թթու թթու
խփում ա քթիս
ու էդ ինձ էդ դուր ա գալիս
անքնություն
ժամին պետք էլ չի նայել
ուրեմն գիշերվա երեքն ա
ես
տեղումս նստում եմ
բարձս ջուր ջուր
մազերս ջուր ջուր
սենյակը
մի քիչ լուսավորված փողոցի լույսերից
դուրսը աղմուկ
ցերեկվանից մի քիչ քիչ
բայց աղմուկ
ցերեկվանից մի քիչ մութ
բայց լուսավոր
դուրսը
իսահակյան նալբանդյան խաչմերուկ
նալբանդյանի արձանը
միշտ թարթող դեղին ազդանշանը
նույն դուրսը
ամեն օր ժամը երեքին
ես
գիշերվա բայղուշի պես
վեր եմ կենում
սկսում ճեմել սենյակներով
իմ ջրալի դեղձը ձեռքիս
միացնում համակարգիչը
տեսնում վայաչին օնլայն
ահա ևս մեկը
ինձ նման գիշերվա բայղուշ
մի տարբերությամբ
ինքը վայաչն ա
ես հղի
երեխաս
մեջս
արդեն լրիվ հասունացած
որ կարող ա ծնվի ցանկացած պահի
իր աչքերով տեսնի իսահակյան նալբանդյան խաչմերուկը
անընդհատ թարթող դեղին ազդանշանը
տեսնի ինձ …
(երևի շարունակելի)
բայց ես երկուսով եմ
մեջս դողում եմ
ինչ-որ կիսատ
ինչ-որ մենակ
բայց ես երկուսով եմ
ես ու դու ենք
հերդ էլ հետներս անգամ երեքով
ու չհաշված որ ես մենակ էլ սարեր շուռ կտամ
ու չհաշված որ ես ուժեղ աղջիկ եմ
ու չհաշված որ քո ներարգանդային կյանքում
էնքան էնքան էնքան շատ բաներ տեսար
չգիտես ինչի
մեջս դողում եմ
շուտով
մի տասնչորս օրից
դու արդեն լույս աշխարհ կգաս
ու ես սպասում եմ գալուստիդ
ու ես ուրախանում ու հրճվում եմ
համ
քեզ կտեսնեմ
համ
կազատվեմ իմ քաշից
համ
ուռածությունս կանցնի
համ
զբաղմունք կունենամ
համ
էլ ժամանակ չի լինի
ու ես քո մաման կլինեմ
մեջս դողում եմ
դողում եմ
չգիտես ինչի
ինչ-որ կիսատ
ինչ-որ մենակ եմ
բայց ես երկուսով եմ
ես ու դու ենք
իսկ հետո
էլի
մենակ ես…
մեջս դողում եմ
սպասում եմ գալուստիդ…
ճամպրուկային տրամադրություն
ամեն ինչ պատրաստ ա ծնունդիդ
ես
հերդ
տատիկ պապիկ ընտանիքի անդամներ
հարևանների զանգերը չեն դադարում
ղարաբաղից ու աշխարհի մյուս ծայրերից զանգեր
անահիտը դեռ տանն ա
չեն տարել հիվանդանոց
դեռ խաբար չկա
բա երբ ա ծնվելու
դու
փորիս մեջ իջել
համարյա նստել ես ծնկներիս
մաման հավաքել ա երկու պայուսակ
մեկն իմ
մյուսն էլ քո իրերով
սկսած անկողնու սպիտակեղենից
վերջացրած քո համար պստիկ մկրատից
էդ էն դեպքի համար
որ եթե երկար եղունգներ ունենաս
քեզ չչանգռես
ամեն ինչ պատրաստ ա ծնունդիդ
մահճակալիս կողքին դրված կարմիր ու կանաչ պայուսակները
ես
հերդ
զանգերը չեն դադարում
բոլորի երազներն իմ ու քո մասին են
կգնանք հիվանդանոց
դու կծնվես
ու քեզ տուն կբերենք
ժամանակն ա տուն գալու
ուրիշ տեղից
առավոտ կանուխ
կերակրել
փոխել շորը
հագնվել ու վազել
գործով
մի կես ժամով դուրս
տաքսի
հետո ոտքով վերև
աբովյան փողոց
ոնց որ կյանքում առաջին անգամ
ոնց որ ես ես չեմ
ոնց որ սաղ գիտեն
ես
էրեխուս
որ հինգ օրեկան ա
թողել դուրս եմ եկել
ցուցահանդեսի համար ֆոտոներ տպելու համար
ես
ուրիշ տեղից եկածի պես
որ փորձում ա թաքցնել իրականությունը
հոնգուր-հոնգուր
քայլում եմ
տպարանում լույս չկար
աբովյան փողոց
ոնց որ կյանքում առաջին անգամ
էս էն ա ինչ ամենաշատը տեսա ինն ամիսների ընթացքում
խաչը չի սիրում, որ իր մասին գրում եմ, նկարելն էլ հետը
էս էն պատկերն ա, որ ամենաշատը տեսանք էս մեր նոր ընտանիքն ա
ինքնադիմանկար
չորս ամսական հղի ժամանակ: էս բանկի մեղրը կերա
Լուսինը թփերի մեջ
Գուրգեն Խանջյանի «Նստիր Ա գնացքը» վեպի Գևորգին
Վազում էի Գևորգի մոտ: Միայն նրան կարող էի ասել, որ Շողերին քիթմռութի վրա անհոգ մեռած թողել, եկել եմ իր մոտ օգնություն խնդրելու: Շողերի տղուն պարտքերի դիմաց այրել էին մոր աչքի առաջ, պետությունն էլ հողերը խնայելու, ամբողջ Հայաստանը գերեզման չսարքելու համար հիմա դիակիզարաններ էր կառուցում: Հեռուստացույցի ձայնը դիտմամբ բարձր միացրել եմ, որ կարծեն Շողերն անհոգ սերիալ է նայում:
Տաքսու վարորդի վրա գոռացի. «Զգույշ, ագռավ տրորեցիք»: Վարորդը, սիգարետը շուրթի անկյունում պտտելով, ասաց. «Քուր ջան, շատ ռոմանտիկ ես, տղամարդու սև տրուսիկ ա, խի ես խառնվել իրար»: Հետո վարորդը ցուցամատով անընդհատ հայելու նույն տեղին կտտացնում էր: Փողը տալիս նկատեցի, որ նույն տեղից շուրթերս են երևում:
Գևորգի հետ եմ. «Տիեզերքը աղմկում է, նրա հոգոցները մեզ են հասնում, հո չե՞նք թողնելու հողը կորչի, ծերանա, հասկացիր, հողին պետք է ազատենք չարչարանքներից, փրկենք դիակներից»:
Ամբողջ խոսակցության ընթացքում եղունգներս կրծում էի. կարմիր ներկ էի քսել կամ արդեն արյունս էր… Ձեռքերս բարձրացրի, թևերիս ներկ չէի քսել, ուրեմն արյունս էր:
Ափերն աչքերիս մոտ թափ տալով ասում էր. «Ախր ամենակարևորն ես մոռանում` հողը Աստծո սերմն է, մեռած բջիջները նրա ինչի՞ն  են պետք»:
Խելագար Շողերը զուգարանից դուրս գալիս հետույքը մաքրած թուղթը հետն էր վերցնում, միջանցքում սիրուն ծալում, գրպանն էր դնում, ո՞նց հնարավոր է նրա վախը մեռած բջիջ հա-մարեն: Իմ խելոք Գևորգը անկարողությունից էշություններ էր դուրս տալիս: Գևորգս իսկա-պես խելոք է. մեր հանդիպման օրերին սոխ չէր ուտում, գիտեր, որ համբուրվելու ենք, իսկ ես ատում եմ սոխի հոտը:
«Աղմուկը հողի ձայներն են, տիեզերքը վախենում է, նայիր վերև, բա քո կարծիքով ամբողջ աշխարհում աղետներն ինչի՞ց են: Դե արի, արի իմ սիրուն աղջիկ, արի աղոթենք լուսնին, ափերդ բաց արա, ձեռքերդ վեր պարզիր, գայլի նման ոռնա: Տես լուսինն ինչ սիրուն է, ոնց որ տուտուզիկդ լինի թփերի մեջ չիշիկ անելիս»:
Նայել է:
Չէ… էէ՜… ու մտքումս ոտքերս գետնին խփեցի… Իմ Շողեր մորքուրը  ծերությունից շերտ-շերտ իրար վրա հավաքված մաշկով աջ կուրծքը հանում էր, գցում կրծկալի վրա, չոր պտուկը ցուցամատի ու միջնամատի արանքում դնում, երևակայելով կերակրում էր արդեն մեռած տղային, ով հնարավոր է Շողերի համար նոր էր ծնվել… Ոնց կլինի` նրա սերը մեռած բջիջ համարվի… Եթե կարողանայի այս էլ ասել, գուցե իրոք օգներ` փաստաթղթերը ձևակերպեինք, կարգին հուղարկավորեինք (հողն ուղարկեինք) Շողերին…
«Դե հերիք է բարակ մատներդ կոտրատես, արի հիմա էլ էն բարձր սարին աղոթենք»:
Ձախ շրջվեց: Չտեսավ զարմանքս: Ձեռքերը վեր պարզեց ու սկսեց գայլի նման ոռնալ: Ես լուսնի կողմն էի նայում: Արտասովոր հանգիստ եմ, կարծես Շողերն ու նրա մահը երբեք էլ չեն եղել, ոչ ոք բացի Գևորգից չգիտի, որ Շողերին բերանի վրա մեռած թողել, փախել եմ իր տանից: Պատահական, վերացական, հատ-հատ ասված նրա խոսքերն այլևս ոչինչ չէին նշանակում, իր գրածի պես ուզում էի քացով հասցնել հետույքին: Ուր էր, թե կարողանայի արհամարհել նրա մեկիկ-մեկիկ ասված խոսքերը, իր մասին էլ հաստատ մտածում էր. «Ինչ տականքն եմ ես, չէ, ավելի շուտ` ինչ խղճուկ եմ ես…»: Գուցե ինքն էլ ուներ սև փայլուն գոտի ու փոքր աղջկան մանկապարտեզից վերադարձնելու հիշողություն:
Հնարավոր է, Գևորգը երկուսիս էլ սփոփելու կարիքն ուներ. երկուսիս նույնիսկ վաղաժամ մահը (նրա մահը միշտ էլ ինձ վաղաժամ է թվալու) չէր փրկի մեր մարմիններն այրելուց… Եթե սա կարողանայինք ասել միմյանց, կասեի` արի գոնե Շողերին թաղենք: Ուշադիր նայեցի նրան, ասաց` էդպես ուշադիր չեն նայի ծերացող մարդուն: Մենք երկուսով էինք պայքարում իր ճերմակելու դեմ: Նա երիտասարդության, հատկապես Արմենի հետ մրցելու պատճառով է արագ ծերանում: Չնայած Արմենը ինձ էլ էր խանգարում, խանդում էր. նրա մասին հոդվածը համակարգչիս մեջ գցել էր «Գևորգ-1950» վերնագրով: Չեմ ուզում Գևորգս մահանա: Իմ ջահելությամբ նրանից շեղում եմ, գայթակղում եմ մահին: Գևորգին ասում եմ` տխուր եմ, արդեն երկու օր է մամաս պապաս իրար հետ չեն քնում, ասում է` էդպես լինում է, ժամանակ է գա-լիս, երբ ամուսինները միասին չեն քնում, հազարից մեկ, ամիսը մի անգամ: Զզվում եմ ինձանից, որ նա էլ ամիսը մեկ մենակ չի քնում:
Գևորգս հիվանդ է, ջերմում է: Զանգում եմ Օլյային, հարցնում, կարելի է գամ Գևորգին տեսնելու, նա էլ` եթե դու մենյակ ես արի, թե չէ լիքը եռեխեք գալիս են, Գևոռգին խանգառում:
Նոր տարուն երեխեքով Գևորգին շնորհավորելու էինք գնացել, կինը նստեց ննջասենյակում, ռաֆաելոյի տուփի մեջ մոմեր վառեց, սկսեց Աստվածաշունչ կարդալ: Երեխեքից ով տեսավ,  հիացավ` վայ ինչ ռոմանտիկ ա… Հետո Գևորգն ինձ ասաց, որ նա չար ուժերին էր վանում իր տանից: Մեզ:
Աստիճաններին ու դրանից հետո էլ իմ ընկերներից մեկն անընդհատ ծյոծ Օլյայից էր խոսում, մյուսները ծածուկ կամ կտրուկ` շրջվում ու ինձ էին նայում: Չէին հասկանում, որ ես ու Օլյան հարազատների պես սիրում ենք իրար կամ որ նույնն է` նույն մարդուն:
Հիմա բոլորին արհամարհելով գնում եմ նստում Գևորգիս անկողնու կողքին: Օլյան սուրճ է առաջարկում: Հրաժարվում եմ: Տղան թեյ է առաջարկում: Հրաժարվում եմ: Կնոջ հետ ռուսերեն եմ բլբլացնում: Երբեք ռուսերեն բարձր չեմ խոսել: Կինն իրենց ընտանեկան լուսանկարներն է ցույց տալիս. նա և Գևորգը թևանցուկ, երիտասարդ են, լողափին: Նրա միակ առավելությունը երիտասարդ Գևորգին տեսնելն էր: Իրենց առաջնեկը` Գևորգիս գրկին: Կինն էլի է սուրճ առաջարկում: Համառորեն հրաժարվում եմ: Այս լուսանկարում նրանք հարս ու փեսայի շորերով են. «Смотри как он был хорошим женихом»: Սպասում է հաստատեմ իր խոսքերը, ասում եմ` հա, շատ եք սազում իրար:  Հետո ասում եմ` Օլյա, ինչ սիրուն են ձեռքերդ (իրոք սիրուն են): Նա ժպտում է, շփոթվում, նորից նայում ձեռքերին, տրորում, նորից ժպտում: Հետո հանում է նկարների առանձնացված մի խուրց, որտեղ Գևորգը  տարբեր աղջիկների հետ է: «А что, у вас с Геворгом нет фотографии?»: Լռում եմ: Չեմ ափսոսում, որ եկել եմ նրանց տուն: Ընդհակառակը, ուզում եմ ընդմիշտ այդտեղ մնալ` ընտանիքիս` Գևորգի, Օլյայի և նրանց որդու կողքին: Գևորգն արթնացավ:  Տաբատն էր փնտրում: Օլյան խնդրեց դուրս գամ` Գևորգը հագնվի: Միջանցքում վառարանի կողքին մատներս էի այրում. ախր ես Գևորգի մերկ ոտքերը մերսել եմ, նրա եղունգներն էլ եմ կտրել… Գնում եմ նրանց տանից, առանց Գևորգի հետ խոսելու:
Գնում էի իմ ճերմակ պտուկներով մահացած Շողերի մոտ: Գևորգին շատ էի ուզում ասել, որ եթե ինձ փնտրելու լինի, չգնա Շողերենց տուն: Չասացի: Իզուր: Երևի ենթագիտակցորեն ու-զեցի ինքն էլ տեսնի փորի վրա մահացած կնոջ զավեշտը: Շողերն ինձ միշտ մի երազի մասին էր պատմում, իբր իրեն փորի վրա են պառկեցնում դագաղի մեջ, ես էլ մտածում էի, երևի սեքսում  պառավիկիս սիրած դիրքն էր:
111-ով հասնում եմ Նար-Դոս փողոց:  Պետությունը հզոր բան է: Օրենքն ընդունելուց մեկ ամիս անց արդեն աճյունասափորների, պատվանդանների խանութների  փողոց է Նար-Դոսը: Ոչինչ չի վրիպում հայացքիցս: Եթե ես մեռած երեխաներ ունենամ, նրանց ճկույթիս չափ աճյունասափորների մեջ կլցնեն: Տեսա: Փոքր սափոր, փոքր մատ, փոքր երեխա… Վազել…
Զանգում եմ Գևորգին` սեր ջան, երազումս իբր դագաղում ինձ փորի վրա են պառկեցնում: Գևորգը էլի հուսահատ է` իմ երազում էլ քո մեջքին մրջյուններ էին ման գալիս, գուցե իմ երազը քո երազի մեկնաբանությունն է…
Խանդեց…
Տեսնես, ո՞ր արևածագից հետո չեմ սիրի նրան…
Գևորգը հաստատ մտածում էր, թե իր նախկին սերն ինձանից խելացի է, ես էլ մտածում էի իմ նախկին սերն է Գևորգից խելացի…
Ու՜ֆ…
Փախչել  գևորգներից…
Կյանքումս կրկնվող անընդհատ վազքը նման էր պատմվածքի այն պարբերությանը, որն անընդհատ կարդում էի և միշտ նույն տեղից միտքս շեղվում էր, վերադառնում էի` էջը սկսում էի նորից կարդալ, էլի նույն պարբերությունում` նույն միտքը… Երևի բառի ասոցիացիան հեղինակի էներգիայից ուժեղ էր…
Իմ վարձով տան պահարանի դռները ալիքաձև էին, պահարանի մեջքը հաստ փայտից էր. ուրեմն կողքերը կլինեն ալիքաձև. մնում էր կափարիչի հարցը լուծել: Շունչս կտրվում էր: Եր-բեք տունս այդքան հեռու չէր եղել: Եթե իմ վեց տարեկանում Շողերը մահանար, նրան կպառկեցնեի շինարարական վերամբարձ կռունկների վրա, երկինք կուղարկեի, կարծում էի մարդիկ մեռածներից այդպես են բաժանվում, կռունկները շատ մոտ էին երկնքին: Չգիտեի, որ աշխարհը մեծ հոգատարությամբ ու խնամքով թաղում էր մեռելներին:
Երթուղայինում մի կին թաթիս խփեց մատներս կրծելու համար: Գուցե իսկապես պետք էր ենթարկվել: Թողնել, այրել:  Գուցե սափորի պաղած ընդերքը հասնի հողի խոնավությանը:
Չէ: Չհուսահատվել էր պետք:
Դրամապանակիս մեջ Շողերը հետույքը մաքրած զուգարանի թղթերից էր դրել, 100 դրամը հանելիս տեսա, գրած` «նարա ջան, իմ լավ նարա. հիլ չանես էրեն ինձ, բալես»: Իմ խեղճ, ես էլ էի մեղքս գալիս:
Դրամապանակիցս կեղտի հոտ էր փչում:
Անիի հեկեկոցը. «Դու երբեք էլ չես իմանա ինչ է նշանակում  մեջքը թրջված վերնաշապիկով քայլել: Տասնվեց էլ չէի, երբ Շողերիդ տղեն միջանցքում հենց ինձ տեսնում էր, ետևից մեջքս գրկում էր, ափերով սեղմում խակ պոպոքի չափ կրծքերս: Մեջքս սկզբում տաքանում էր, հետո չգիտեի ինչի էր թացանում: Մեջքիս ագռավի ծռտածի պես թացով էի տուն հասնում: Զզվում եմ քո պաշտելի բոլոր տղամարդկանցից, զզվում եմ»:
Նրան բռնացրել էի ընկերուհու հետ իմ տանը մերկ նկարվելիս: Երևի անընդհատ Շողերի մասին մտածելս մսխել էր կանխագուշակության իմ բոլոր շնորհները: Լկտիորեն հատակին փռվել էին, պստիկ ափերով գրկել միմյանց գայթակղող մարմնամասերը: Բազմոցների ու սե-ղանի վրա սև-կարմիր ծաղիկներով  ներքնաշորերի թափթփվածությունը անդրադարձված հայելու մեջ էի տեսել:  Ապարատն իրենց կույր ընկերուհու ձեռքն էին տվել, նա էլ ձայների ուղղությամբ նկարում էր:
«Դա նրա շնորհիվ էր, որ իմացա ինչ սիրուն եմ ես, ինչ հոտ ունի մաշկս…»:
Վերջին երեք բառն ասաց դատարկության մեջ: Միայն  աստիճաններով իջնող կույր ընկերուհու ձեռքի փայտն էր տկտկում` անորոշ, շտապող, մոլորված: Չէի ճանաչում քրոջս: Բայց զրույց էր, դա էլ էր զրույց:
Շատ կարևոր էր չմոլորվելը: Զարմանում էի` էսքան վախերը որտեղի՞ց եմ հավաքել…
«Գիտե՞ս ինչեր ենք արել էդ տղամարդկանց գլխին. կարճ յուբկաներով մտել ենք մետրո, իբր իրար հետ չենք, նստել իրար դիմաց. նա ձեռքով շոյում էր ոտքերը, ոտքը ոտքին էր գցել, գիտեր որ սիրում եմ իր մերկ բդիկները, մեր կողքին նստած տղերքն էլ, իբր իրար հետ կատակ են անում, հրմշտում են  իրար, շորերը քաշում, երկար մայկեքը ծնկներով փաթաթում, որ տնկված անտերները  չերևան… հենց մետրոյի դռները ուզում էին փակվել, ես ու Գայուշս ծլկում էինք, լրբի տղերքին էլ մնում էր կնանիքի հռհռոցը: Այ էդպես ու էդքան ատում ենք տղերքին»:
Տեսնում էի, թե աչքերի մեջ ինչպես է ատելությունը տխրություն դառնում: Բերանս չբացած` գոռաց. «Պապան ի՞նչ»:
Չէ, պապայի մասին հեչ չէի ուզի խոսենք, բայց ում մասին էլ որ ասեի, նա մեր հոր անունն անպայման կտար, որովհետև հայրս իմացել էր` պատմվածքներ եմ գրում, կանաչ կազմով բարակ տետրի մեջ բանաստեղծություններ էր գրել, չորս անգամ ծալած դրել ափիս մեջ ու ասել. «Սրանք կարող ա քեզ պետք գան: Կարաս օգտագործես հոդվածներիդ մեջ (ինքը պատմվածքներին միշտ հոդված էր ասում): Բառերը սովորական են, դու, եթե ուզես, փոխի»: Այդ պահին էնքան ուզեցի հորս վզովն ընկնել, փաթաթվել նրան: Երևի ավելի տխուր բան չկա, քան հորդ գրած բանաստեղծությունները չհավանելը, կանաչ տետրի գոյությունը թաքցնելը և  միլիարդավոր մարդկանց ողբերգությանը շատ նման նրա ողբերգությունը տեսնելը:
Անին մի քիչ լռեց: «Մաման հենց տանն ա լինում, հորդ լռությունը դառնում ա իմաստուն, կարևոր, ասելիքային, բայց հենց մի փոքր բացակայում ա, լռությունը խեղճանում, աչքերը փոքրանում են, իրենից էլ մի քանի հատ են սենյակում ման գալիս: Դու չես էլ նկատել, որ հիվանդանոցում մամային վիրահատարան տանելիս, սայլակը հրելիս պապայի մեջքը թրջվել էր. կամ լացելուց էր, կամ կնոջ կարոտից… ինչ է` վախենու՞մ էր…»:
Վախենում էր:
Ես հասկանում էի` Անին Գայանեին է պաշտպանում: Չգիտեր, բայց երևի գուշակում էր, որ երկու տարի հետո Գայանեն երեխա է ունենալու, ինքը  երկչոտ գնալու է փոքրիկի սենյակ, չորս օրական փոքրիկի հետ խոսելու է, կշտամբելու, ատելու է երեխային, փորձելու է փոքր ոտնաթաթիկները ջարդի, առանձնացնի սրունքներից, այդ պահին Գայանեն  բինտ ու բամբակ ձեռքին մտնելու է սենյակ, իրեն խնդրելու է սենյակից մի րոպեով դուրս գա, որ մշակի ծննդաբերությունից մնացած վերքերը: Անին խնդրում է` ինքն անի, կհամբուրի, կթքոտի, կշոյի, կլավացնի բոլոր վերքերը, ինչ ուզի, կանի, բայց մտնելու է Գայանեի ամուսինն ու Անիին վռնդելու: Ինչ է` Գայանե, քեզ անպայման տղամարդու մարմի՞ն էր պետք, որ  ճանկռելով, հրելով, քերելով որովայնդ լցնես, ինչու լքեցիր Անիիս, իմ պուճուր Անիին, կարմիր շրջազգեստով, փոքր գարշոկին նստած Անիիս:
Եթե քույրս լաց լիներ, ես էլ կլացեի: Եթե նայեր ինձ, կփաթաթվեի նրան, բայց առանց աչքերիս մեջ նայելու` դուրս եկավ տանից, դուռն այնպես շրխկաց, ինձ թվաց դուռն էլ նրան նախատեց: Մոտեցա քացով խփեցի դռանը:
Պահարանի ալիքաձև դուռը քանդելիս մտածում էի այն պատկերների մասին, որոնց մասին երբեք չեմ խոսել, ու որոնք միայն ես եմ տեսել: Դու յոթերորդ հարկի պատուհանից նայում ես. կամ սիրահարված ես, կամ էլ սիրում ես բարձրից նայել: Կին է մոտենում` կրծքին կերակրվող երեխա: Նա ծեծելով հեռացնում է քեզ պատուհանից: Մայրդ է: Նորածին քույրդ  պլշած աչքերով քո կծկված, պուճուր մարմնին է նայում: Չի լացում: Հիմա մտածում եմ` արդյո՞ք հնա-րավոր էր պահարանի դռան սպիտակ քերծվածքի ասոցիացիան կաթից ուռչած, լքված պտուկի հեռավորությանը հասներ: Շողերիս դագաղի աջ մասը պատրաստ է:
«Իսկ դու միշտ ես ուշանում քո ժամադրած հանդիպումներից»,- Գևորգիս  նամակն էր: Ամբողջ 24 ժամ չէինք գրել իրար, «իսկ» շաղկապով տառապանքների, վազվզոցների, շփոթված մտքերի, ժամանակների, դիակների միջից հանեց մի ամբողջ օր, մահվան հետ ապրած մի օր:
Գևորգի հաղորդագրությանն եմ պատասխանում. «Չեմ իմանում, անընդհատ տանջում եմ քեզ: Գուցե իսկապես չգիտեմ ով ես, էնքան համեստ ես, որ չեմ տեսնում: Ուզում եմ գոռալ, դուրս գամ, բարձրանամ կտուրներն ու գոռամ: Քո կասկածներից հետո դառը մենակություն եմ զգում: Հոգնել եմ:  Դու փորձում էիր մարդկանց տուն ուղարկել: Ինձ էլ էլի ուղարկիր… Ուղարկվելիս կլինեմ ծիծաղելի, ինչպես կտուրներին թառած, բարձր գոռացող աղջիկը»:
Աղջիկն ինչի՞ց էր էէէ՜ վախենում…
Չէի գնալու ժամադրության:
Ձախ  մասի ալիքաձև տախտակի ետևը ցրտից, խոնավությունից ուռած էր, այն ձմեռվա մատներիս պես. քեզ ուղարկել են հաց բերելու, կոշիկներդ հագովդ մեծ են, դու երկրորդ դա-սարանի փոքր աղջիկ ես, սառույցների վրա դժվար ես հավասարակշռությունդ պահում: Հաց չկար հերիք չի, ետդարձի ճամփին էլ ինչքան կոմիսիոն բուդկա կա, մռութդ հազիվ  հասցնե-լով ներս ես նայում. փայլուն թղթերը միշտ էլ քեզ դուր են եկել (դրա համար էիր վախենում կասկադի լույսերից): Բայց մեկ է, էլի ծեծ ես ուտելու: Դու չգիտես. հայրդ սև, փայլուն գոտին հանելու է, մեջքդ, տուտուզդ դաղելու է իր փող չունենալու, քեզ  փայլուն թղթով կոնֆետ առ-նել չկարողանալու համար, ու դու հո եթիմ չես, դեբիլի մեկը, ինչի՞ ես ընկել` խանութների ա-ռաջ ժամերով կանգնել, էդպես վիրավորել, նվաստացրել ծնողներիդ: Թե՞ երկու օր առաջ խալխի հարսանիքի հետևից ընկած գնացիր հասար բոշի թաղերը, ջարդդ չտվին, առիթա-վորվեցիր (այս անգամ կարծեմ սև փոքր հաց էլ կար թևիդ տակ): Սառույցների վրա սահելով` օդերից կիսուրի նետած փայլուն շոկոլադներ բռնելը գայթակղիչ էր… Երկու տարեկան քույրդ էլ քո վրայով  արդեն փոքր կարմիր շորդ հագին` նստած է գարշոկին, հորդ գոռգոռոցներից չի լացում: Էդ օրվանից հետո գարշոկին նստած երեխեքի դեմքին ուշադիր եմ նայում:
Դագաղ պատրաստելուն զուգահեռ արցունքներս էի մաքրում ու մանկության պատկերներ թաղում:
Պետք է չկասկածել:
Երևի Շողերին առանց դագաղի կափարիչի թաղեմ, մեկ է, փորի վրա եմ պառկեցնելու, դժվար չի լինի հողով ծածկելը: Մուրճ, մեխեր, փոքր հատակ, պահարանից դագաղ: Պահա-րանը բերանի վրա շրջելը, հաստ տախտակը քանդելը դժվար էր: Դժվար էր. ես միակ ողջն էի` ի պատասխան Շողերի մահվան: Ես ողջ` անորոշ ժամանակով…
Պետք է համոզված լինել, թե Շողերը մեռել է, թե հեռուստացույցը բարձր միացրած եմ թողել: Նորից 111-ով, Նար-Դոսով իջնում եմ, երթուղայինից էլ տեսա երեխեքիս փոքր սափորները: Վերելակում էլ մտածեցի, թե սրանից էլ մի լավ դագաղ կստացվի, պետք է Շողերի տան զանգը չտայի, բանալի ունեի, հեռուստացույցի բարձր ձայնն էլ էր լսվում, սեղմեցի զանգը:
Շողերը բացեց դուռը:
Շատ ծանր, դժվար էր Շողերին կենդանի տեսնելը: Նրա կողքին նստելը, նրա հետ հաց ու-տելը, Օլյայի մասին պատմելը, գլուխս նրա ուսին դնել, արտասվելը:
Բոլոր ծանր, դժվար բաները տանում են հենց այդ ուրվագծված պատկերը, որը շատ պատ-կերների պես զեղչված է. աղջիկը հոր ուսերին նստած` վերադառնում է մանկապարտեզից: Եթե ես այն ժամանակ կարողանայի կռահել հորս ուսերի բեռի ծանրությունը… նրա համար այդ նշանակությունը: Հենց այս թերացմանս մեջ է հորս առաքինությունը` ներկայացնել ինձ բացարձակ բան, ինքն իր` իմ հեղինակը… ես` իր չստացված, անհաջող, կանաչ տետրի  բանաստեղծությունները:
Ցնորամոլ տղան
Անգլերենից թարգմանվում է առաջին անգամ:
(Առաջին մասից)
I
Ադամի պես մերկ ենք և այս պահին լայնեզր կապույտ գոտին դառնում է այն ինչ կա. երկարաձիգ ծովն ուռչում է մեր առաջ, ոչ-ձկները նույնպես դառնում են այն ինչ կան, ու վերջապես տեսնում ենք ջուրն ու ճերմակ սանրվածքով ալիքները, որ ձգվում են դեպի անսահմանություն, բայց ոչ աղի, ջերմ, թախծոտ: Հագուստից ազատված ու մարմինները տված արևին ու ծովին, վազում ենք ջինի նման, հազարավոր տղաներ վազում են դեպի Միջերկրական ծովն ասելով` ծարավ ենք, ծարավ, ու խմում ենք ծովաջուրն ու խնդում ու խեղդվում, որբերի մի երամ, Էրեգլիից բեռնված գնացքի վագոնների մեջ ու բեռնաթափված Լիբանանում, ծովեզրին: Ջուրը մեզ կուլ է տալիս, իսկ մենք այն կյանքում չէինք տեսել ու երբևէ այն չէինք համտեսել, ու թեև ծովն անտանելի էր, մենք կլացենք, որովհետև յուրաքանչյուր աղի ջրի պոռթկումից ու կուլ գնալուց՝ այն աստիճանաբար դառնում է այն, ինչ որ է և ոչ այն, ինչ կարող էր լինել կամ ինչպես որ երազելիս էր հայտնվում կամ ինչպես որ թվացել էր ճանապարհի ոլորանից հետո, լեռան մյուս կողմում` շոգ, սև մետաղե հրեշի ներսից, ու հետո մութ, լուռ թունելի միջով այդ նույն հրեշի ներսում, լեռնաշղթայի բարձունքներից. լայնեզր կապույտ գոտին, հետո Նոր Երուսաղեմ, հետո ծովն իր ճերմակ ձկներով: Նրանք մերկացնում են մեզ, վրայից պոկում մեր քրջերն ու թաշկինակներով ծածկում իրենց բերանները (հոտը) և թափահարում իրենց ճիպոտները բարձր օդում, ասես սարսափելի բարակ մականներ, ու մենք վազում ենք, յալլա գոչում են նրանք, ու մենք վազում ենք, որպես հազարամյա զեփյուռը, հազարավոր վազող տղաներ, ու ծովը մեզ ամբողջովին կուլ է տալիս, իսկ ալիքները, որ ձկներ չեն, բարձրացնում են մեզ վեր ու ամորձիները մեր նույնպես բարձրանում են թախծոտ, նոր ծովի մակերեսին, ու ծփում հանուն նոր սերնդի: Մենք այստեղ ենք, ասում ենք: Ոստանիկ, գոռում եմ. «Այստեղ ենք»—անցյալից ժամանած տղաները, ու սովորում ենք լողալ ու մեր մարմինները սավառնում են աղի օդում ու արևն է պսպղում մեր մաշկին: Սպասում ենք, թե երբ մեր մարմնի վերքերը կլավանան աղաջրի ջերմությամբ: Ասում ենք «այստեղ», քանի որ ամեն ինչ իրականանալու է, ու մեզանից ոմանք արդեն ունեն նոր քրիստոնյա անուններ ու կսովորենք մեր արհեստները ու ոմանք կվերընկալեն այս հիմա դեռ մեռած լեզուն, ու մենք կասենք այդ մեռած լեզվով` ասես Ադամներ ենք եդեմում:
II
Ուշ կեսօր է ու շոգ, 1964 թվականի ամառն է: Պառկած եմ պատշգամբում, ճաքած սալիկների վրա ու տեսնում եմ հարևանի բետոնե պատը, պողպատե ճաղերը, լսում եմ թե ինչպես է հարևանի կինը ճաշ պատրաստում, բղավելով երեխայի վրա՝ որ չքաշի, այլ նստի, թե չէ կխփեմ, երեխան` հարվածը ստանալով, լալիս է, ափսեների ու պատառաքաղների զրնգոցը և ճաղաշարից ձգվող երկինքը, անծայրածիր ծովի նման, որը տեսողության դաշտում չէ: Սալիկները մի փոքր պահպանում են առավոտվա զովությունն ու երանի թե զով լիներ ու մեկ այլ տարվա եղանակ: Շոգը թափանցում է բամբակե մաշկի միջով ու ներծծվում ծանրացած ու անշարժ ծայրանդամների մեջ, կոնքի ոսկորները ձգում են ամառվա շալվարս ու երբ սեռս պրկվում է, միասին կազմում են մի տարօրինակ ու անպատկառ երրորդություն: Այնքան շոգ է, որ ախորժակ էլ չունեմ: Նախ կինս չկա, որ ճաշ պատրաստի, որը ես չպիտի կարողանամ ուտել, իսկ երեխան նորից լալիս է, էլի է ուզում իր նախալեզվային ճչոցներով: Նա արհամարհում է լացող երեխային ու պատշգամբից թափ տալիս գորգը, որի փոշին լցվում է աչքերս, բայց աչքերս մնում են անթարթ, ծայրանդամներս` անշարժ, ու նա երեխային ասում է սուս կաց, ձայնդ կտրիր, հարվածում այնպես, որ տղան սկսում է ավելի բարձր լալ: Եթե ձեռքս բարձրացնեի, կհանեի ծխախոտն ու ճակատիցս կսրբեի փոշին ու մուրը: Շոգից է, որ բեդվինի պես նիհարել եմ: Ձեռքիս անկարողությունից՝ որ երկարեմ ու հասնեմ սիգարետի տուփին: Կեսօրներն անց եմ կացնում պատշգամբի սալիկներին—ճաղաշարը, բաց երկինքը, ու չնայած որ չեմ տեսնում նրան, ծովը հեռավորության մեջ, ծովի ու երկնքի հանդիպման վայրը այս ամառվա անփոփոխ մշուշում: [...]
VI
Եղանակները փոխվում են ու այսօր ավելի զով է: Տարվա ամիսներից նախընտրում եմ սեպտեմբերը. ոչ շատ արևոտ է օրվա ընթացքում ու ոչ էլ շատ շոգ: (Դարձել է) իմ ծննդյան ամիսն է. ինքս եմ որոշել` սեպտեմբերի 26, 1917: 26, քանի որ 2-ն ու 6-ը իմ սիրած թվերն են, սեպտեմբեր, քանի որ հաճելի ամիս է, և վերջապես 1917, քանի որ հավանական տարեթիվ է: Ուրեմն այսօր իմ ծննդյան տարեդարձն է: Եթե այսօր ծննդյանս օրն է, ապա դառնում եմ քառասունվեց տարեկան, Ջուլիանան ու ես գնում ենք ռեստորան մեր ընկերների հետ նշելու: Քառասունվեց տարեկանում դեռ չեմ տարվել մեր տանը աշխատող աղջկանով, կամ կապիկով, կամ էլ տեսիլով. դեռ աշխատում եմ արհեստանոցում ու ապրում աշխատավարձով: Առավոտյան զարթնում եմ, կրպակից թերթ գնում, լավ ուտում, սուրճ խմում ու ընկերների հետ հաճախ դուրս գալիս, ընկերներ իհարկե ունեմ, տխուր ու անօրեն մարդ չեմ: Տարիներ շարունակ ոչինչ չգիտեմ ու ոչ էլ ուզում եմ իմանալ իմ մանկության կամ էլ այն տեղից որևէ մեկի մասին: Ապրում եմ լավ ու ապահով կյանքով: Հիմա լավ ապրելու ժամանակաշրջանն է, ապրում ենք Beyrouth oք on vivait la bonne vie—“La dolce vita, chռrie””: Նորակառույց վեց հարկանի շենքում միանգամայն բավարար, մեծ ու լուսավոր բնակարան եմ վարձել, սենյակները կահավորել ենք, ու դեպի արևմուտք նայող պատշգամբի լուսամուտից երևում է ծովը: Շենքում բնակվում են երեք հայ ընտանիք, մի քանի մարոնական քրիստոնյա, երկու հույն լուսավորչական ու մի սուննի իսլամական ընտանիք. շատ լավ հարմարվել ենք այս միջավայրում, տանը ունենք մի լավ փայտե սեղան, երկու պաստառով աթոռ, պարսկական բրդե (մեքենակար) կարպետ, ռադիո. մի խոսքով ամեն ինչ ունենք:
Չեմ հիշում թե Ոստոյի պատկերն առաջին անգամ երբ ի հայտ եկավ, ասես եթերից: Որովհետև այդ պատկերից առաջ գոյություն ուներ միայն կապույտ երկինքը կամ մութ ծովը՝ լուսավորված կիսալուսնով ու հետո դատարկություն, չէի տեսնում. ոչ եթեր, ոչինչ, ու հետո նա (Պետրոս Մեծ Կարո Արամ մայրիկ օրիորդ Թալին և) այդ եթերից կերտված ու անհրավեր ու տարիներով ոչ տեսնված և ոչ մեռած, ոչ, ոչ էլ անհետացած, այլ անգոյացած: Այժմ հաճախ եմ նրան տեսնում, բայց այն երկար տարիների ընթացքում, երբ ժամերով աշխատում էի, հետո Ջուլիանան ու մեր առաջին բնակարանը գետի ափին, մինչև որ տեղափոխվեցինք այստեղ` Ռաս Բեյրութ, ութ տարի առաջ, ու դեռ աշխատում էի նույն երկար ժամերը. այդ ժամանակ նրան չէի տեսնում, չէի հիշում, որովհետև, ըստ էության, նա գոյություն չուներ: Ու մյուսներին նույնպես՝ այն ժամանակից ու այն տեղից, տեղադրված կաղնե (իմ ձեռքով սարքած) տուփի մեջ ու երբևէ չտեղաշարժված, չբացված, հետևաբար լրիվ մոռացել էի նրանց մասին: Անգոյացրել էի նրանց ու հետևաբար նրանք անհետացել էին տուփի մեջից ու տուփն էլ իր հերթին էր անհետացել: Արդյոք ծննդյանս օ՞րն էր, որ վերահայտնվեցիր ասես մի մութ, հրեշային ֆիլմի տեսիլ: Ֆիլմը պտտվում էր ու պտտվում, առաջ ու հետ գնում և այդպիսով` այս պահի արձակումը և Ջուլիանան ու ես. իմ քառասունվեցամյակն էր: Մենք հագնվում ենք ու պատրաստվում ճաշկերույթին, Ջուլիանան ծիծաղում է, հետո բողոքելով պատմում աշխատավայրում տեղի ունեցած բաներից, ու զարդարվում է ննջասենյակում` հագնում իր գեղեցիկ շորը, նրա դեմքն արդեն կոկված է, ներկված երեկոյի համար: Հարցնում է, արդյոք հավանում եմ նրա շորը (ու հետևաբար մարմինը) ես պատասխանում եմ այո սիրելիս ու չեմ սպասում քեզ այստեղ տեսնել բայց ահա այստեղ ես—աչալուրջ ու ձեռքերդ իջեցրած, մատներդ ամուր իրար սեղմված, ասես սպասում ես ինչ-որ մեկին, լուռ: Ինձ հմայում են քո սեղմ ձեռքերը, ուղղահայաց մատներդ, որ համարյա թե չեն շարժվում: Դու փոքրիկ զինվոր ես ու մյուս տղաները ուզում են ծեծով հնազանդեցնել քո ձեռքերը, այնպես որ նրանք բարձրանում են ու ծածկում մարմինդ կամ տարածվում հորիզոնական դիրքով, ասես Քրիստոսի ձեռքերը հռոմեական խաչին: Մեծ տղաները չգիտեն որ ես նայում եմ, իհարկե նայել նշանակում է որ իմ ձեռքերն ու երեսն էլ, ինչպես նաև Ոստանիկի ճկույթն արդեն երկու անգամ կոտրել են, ու նույնիսկ մի անգամ էլ նրա բազուկը ու մայրիկները բողոքում են թե շատ կոպիտ ենք խաղ անում: Դու քնում ես հարևան մահճում, ես տեսնում եմ քեզ կողքից, զորանոցի միակ տղան ով քնում է մենակ: Մնացածս խռնված ենք զույգ-զույգ` մեր լավագույն դիմադրությունն այս երկար ցուրտ գիշերների դեմ մեր մարմիններն են` փորը, սրունքներն ու ոսկրոտ բազուկները: Քո շուրթերը սպիտակ են ու ցրտից միշտ ճաքճքված, ցրտահարության այտուցներն ու ուռուցքներն ամենաշատը երևում են ոտքերիդ վրա. մաշկդ պլոկվում է ու կարմրում: Մայրիկները չեն կարող մեզ ստիպել քնել անկողնումդ որտեղ դու ես, Եղյան ու Լևոնը: Դու երկչոտ ես ու երբ նայում ես ինձ, մի աչքդ սահում է իմ վրայով, ասես այնտեղ ինչ-որ ավելի հետաքրքիր բան կա իմ հետևում: Անճոռնի ես, սև մազերդ աճում են հատվածներով, ասես կարկատան: Մերդ բոզ ա, ասում են տղաները, ու քո ծուռ աչքերը, Ոստանիկ, միշտ արցունքոտում են, դու նայում ես վեր, գուցե փնտրում ես, սպասում ես բոզ մորդ, որ հեռացել լքել է քեզ: Տղան, ով լալիս է միշտ այն տղան է ում քաշում են պատի հետևը, նա այն տղան է ում մատները փայտացած են, և ում վարտիքն օրեցօր իջեցվում է ծնկներից վար:
Նա եկավ առանց պայուսակի, հագին միայն պատառոտված վարտիքն էր, ոսկրոտ բազուկներն ու ոտքերն ամբողջովին ծածկված էին կարմիր ու թարախակալված վերքերով: Մի մանչ, ով լալիս է և ում մազերը չեն աճում հավասար: Երբ Ոստանիկն առաջին անգամ եկավ «Թռչնի բույն», նա համարյա թե չէր խոսում: Երևի հինգ տարեկան էլ չկար: Նրան թողել էին դարպասամուտքի առաջ, վաղ առավոտյան: Առաջին վեց ամիսների ընթացքում նա ոչ մի բառ չարտասանեց: Մայրիկները նրան ներս բերեցին, սկզբում լողացրեցին ու մաքրեցին, բայց հետո թողեցին մնացածիս պես: Նրան անվանեցինք Կուսկուս, քանի որ տարօրինակ կենդանու էր նման  իր մեծ քթով ու նիհար մարմնով: Կապիկի ա նման, ասում են տղաները, և իրոք այդպես է: Անկանոն մազերով, մեծ ծուռ աչքերով, որ արցունքոտում են ամեն անկապ վիրավորանքից: «Բոզ: Մորդ եմ քունել»: Մեծ Կարոն ու Պետրոսը կողքի զորանոցում նրան որդեգրել են որպես իրենց հմայակ, քարշ են տալիս իրենց հետ ուր որ գնում են: Մայրիկները ուրախ են, որ նոր տղային իրենց թևի տակն են առել: Ասում են թե խնամեք, նա ձեր եղբայրն է, չնայած որ մենք եղբայրներ չունենք: Զորանոցի հետևում նա նրանց վարժեցրած կրկեսի կապիկն է: Նրանք իջեցնում են իրենց վարտիքները, իսկ նա՝ լարած խաղալիք-կապիկի պես, բացում է բերանը: Բարձր դասարանների տղաներ մեկը մյուսի հետևից օգտագործում են նրա բերանը զվարճանքի համար: Նա ինձ երբեք այդ մասին չի պատմում: Ես նրանց երբեք չէի հետևում երբ տեսնում էի ինչպես ճաշից հետո կանչում էին նրան ու հետո անհետանում զորանոցի հետևում: Նա միշտ լուռ ու մունջ հետևում է նրանց: Ոստանիկը յոթ կամ ութ տարեկանում: Տեսնում եմ նրան կրկին նրանց առաջ ծնկի եկած: Բերանը լայն բացած: Չիպ չիպ: Կապիկներն ունե՞ն մեծ ատամներ: Եվ նա դժվարանում է զուգարան գնալ: Այստեղ բոլորն ամեն ինչ գիտեն ու եթե չես կարողանում զուգարան գնալ, մայրիկը քացախ է տալիս, որ խմես ու դրա հետևանքով ամբողջ օրը քեզանից վատ հոտ է գալիս: Նա լալիս է, լալիս, թասի վրա նստած, զուգարանում: Փորձում է անձայն լալ, բայց ես տեսնում եմ սրունքներով հոսող արցունքները՝ մերկ ոտքերին: Պատկերացնում եմ նրա կղանքը խրված խորը աղիքների մեջ, որտեղ սարսափելի մութ է, ասես մի մութ ֆիլմ:
Հետո ես դասասենյակում եմ ու պարոն Հովհաննեսը հետուառաջ է քայլում աշակերտների նստարանների շարքերի միջով: Նրա մտրակը միշտ ձեռքում է, միշտ պատրաստ ցնորամոլ տղայի համար: Ցնորամոլ տղան ես եմ, բայց նա այդ չգիտի, չի տեսնում: Ես նայում եմ նրան ու գլխով անում: Մինչ այդ ես կրկեսի վրանում եմ: Մի մեծ փիղ իր հետին թաթերի վրա է կանգնել: Ես էլ նստած եմ փղի վրա ու ձեռքումս ճոճում եմ երկաթե գունդն ու շղթան: Փիղն ընկնում է գետին ու ես խփում եմ նրան իմ շղթայով, կեռը խրում եմ նրա մաշկի մեջ ու բարձրացնում: Հանդիսատեսը ծիծաղում է ու քաջալերում, կապիկներն իրենց վանդակներից աղաղակում են, երգում բարձր ձայներով: Այստեղից տեսնում եմ պարոն Հովհաննեսին, որը նստած է ամբոխում ու ժպտում է, ծիծաղում, ու մեծ Կարոն ձեռքով է անում որ եկել է: Մենք կրկեսի կենտրոնում շրջան ենք գործում, փղի վերքերից արյուն է հոսում: Ռաջա, գոռում եմ հիմար կենդանու վրա, զսպիր քեզ, զսպիր: Ներկայացման ընթացքում կապիկներից մեկը սատկում է, նրա թաթը պոկվում է ճոճաձողով թռչելիս: Ամբոխում նստած երեխաները սկսում են լաց լինել, բայց նրանց տրամադրությունը բարձրանում է, երբ ես ու Ռաջան վերադառնում ենք բեմ: Ես գլխիս վերևում թափահարում եմ կապիկի թաթը որպես մրցանակ, կրկեսի հատակին արյան հետքերը տանում են դեպի վրանի եզրը և Վահե, ասում է պարոն Հովհաննեսը, քսանհինգին գումարած երեսունինը և «Վահե», ասում է Ջուլիանան, «ուշացանք, արագացրու»: Մի քանի րոպե անց դուրս ենք գալիս ու ես բացում եմ շքամուտքի դուռը Ջուլիանայի համար, նա անցում է դռան միջով: Ոստոն ինձ հետ է ամբողջ երեկո, ճաշկերույթի ժամանակ: Պատկերացնում եմ նրան ռեստորանի ամեն անկյունում, նստած յուրաքանչյուր սեղանի մոտ: Ճաշկերույթի ժամանակ տեղի է ունենում մի աննշմար պատահմունք. դեղագործ ընկերոջս հարցնում եմ փողոցային տղայի ու նրա կնոջ մասին: Պետք է որ քառասունվեցամյակս լինի, 1963 թվականն է, իսկ եգիպտուհի Ում Կալսումի համերգը Բաալբեքում օգոստոսին էր: Շատ շոգ գիշեր էր. հռչակավոր երգչուհին ժամերով երգում էր Յուպիտերի տաճարում («Եթե փախչեմ իմ սրտից, ո՞ւր եմ գնալու: Մեր անուշ գիշերները տարածվել են ամենուր»), Բաքոսի տաճարը մեր ձախից էր, իսկ Վեներայինը՝ լայն ու վիթխարի կիսավերակ սյունաշարով, մեր հետևում: Ես ու Ջուլիանան, դեղագործ ընկերոջս ու նրա կնոջ հետ քշելով լեռների վրայով, Բեյրութ-Դամասկոս ճանապարհով գնացել էինք Բեկայի հովիտը: Առաջին անգամն էր, որ տեսնում էի այդ լեգենդար երգչուհուն ու նրա ձայնը այդ երեկո լցվել էր տաճարներն ու ես հմայված էի կիսալուսնով ու դա ծնունդիցս մեկ ամիս առաջ էր, երբ ամեն ինչ ընթանում էր ակնկալածիս պես. մի խոսքով` անբավարարված չէի:
XII
Նստած եմ անկողնուս վրա ու
Նստած եմ անկողնուս վրա ու շոգ է նույնիսկ առանց շապիկի. ինչպես միշտ ծխում ենք: Ծուխն ամբողջովին լցվել է ննջասենյակը. այնպես որ հազիվ եմ տեսնում նրա դեմքը, եղունգները ներկված են, մատներով անընդմեջ շփում է իր նիհար ու նրբագեղ ազդրերը` վեր ու վար, ու հետո իր կարմիր ներկված եղունգները մոտեցնում է դեմքիս, դրանք փայլում են ծխով լի սենյակում ու գրգռվում եմ, քանի որ նրա հագին չկա ոչ անդրավարտիք ու ոչ էլ կրծկալ, կրծքերը մեծ են ու ձեռքս երկարացնում եմ, դիպչում նրա կրծքին ու մոտեցնում եմ շուրթերիս, որ ծծեմ: Բայց կաթի փոխարեն ջուր է հոսում նրա պտուկից ու ասում եմ, որ կաթ եմ ուզում, իսկ նա ասում է, որ չի կարող ու շոյում է գլուխս, հետո երգում է մեռած լեզվով երգում է օրորոցային, բայց արաբերենով ու հետո, քանի որ կաթ եմ ուզում և ոչ թե ջուր, ատամներս խրում եմ խորը կրծքի մեջ, նա երգում է ինձ համար ու բաց վերքից ծծում եմ արյունը: Երգում է նորից  գարուն եկավ, գարուն աննման, այդպես չէ՞: Սա իմ երազանքն է, այն, ինչ ցանկանում եմ ամենաշատը: Խմում եմ այնքան մինչև դատարկվում ու մեռնում է: Բայց մահից հետո արթնանում է ու ասում, որ սիրում է ինձ: Որ միշտ էլ սիրել է ու չի լքում, երբեք չի լքում մեր ննջասենյակը: Մենք միշտ այստեղ ենք, ննջարանում, ու մաման սիրում է ինձ այստեղ ու ամեն գիշեր գալիս է և չնայած չեմ ուզում նրան սպանել, անում եմ, որովհետև արյունն իրենն է, իսկ ես ծարավ եմ ու անոթի: Լիբանանում արյունը երբեք չի փոփոխվում, չի վերածվում ջրի, բայց այստեղ կարելի է, որովհետև ինձ լավ եմ պահում: Այստեղ ես ինձ լավ եմ պահում ու նա ինձ սիրում է: Նա երբեք չի լքում մեր ննջարանը: Մենք միշտ ննջարանում ենք ու մամաս սիրում է ինձ այստեղ ու ամեն գիշեր գալիս է ու չնայած որ ինձ հաճելի չէ նրան սպանել, սպանում եմ: Որովհետև արյունն իրենն է, իսկ ես ծարավ եմ ու անոթի. Լիբանանում արյունը երբեք չի վերածվում ջրի, բայց այստեղ կարելի է, որովհետև ինձ լավ եմ պահում այստեղ: Ես ինձ լավ եմ պահում ու նա սիրում է ինձ այստեղ ես նստած եմ անկողնուս վրա ու նա երբեք չի լքում մեր ննջարանը մենք միշտ ննջարանում ենք ու մամաս սիրում է ինձ այստեղ ու ամեն գիշեր գալիս է ու չնայած որ ինձ հաճելի չէ նրան սպանել, սպանում եմ որովհետև արյունն իրենն է, իսկ ես ծարավ եմ ու անոթի Լիբանանում արյունը երբեք չի վերածվում ջրի բայց այստեղ կարելի է որովհետև ինձ լավ եմ պահում այստեղ ես ինձ լավ եմ պահում ու նա սիրում է ինձ այստեղ ես նստած եմ անկողնուս վրա ու նա երբեք չի լքում մեր ննջարանը մենք միշտ ննջարանում ենք ու մամաս սիրում է ինձ այստեղ ու ամեն գիշեր գալիս է ու չնայած որ ինձ հաճելի չէ նրան սպանել սպանում եմ որովհետև արյունն իրենն է իսկ ես ծարավ եմ ու անոթի Լիբանանում արյունը երբեք չի վերածվում ջրի բայց այստեղ կարելի է որովհետև ինձ լավ եմ պահում այստեղ ես ինձ լավ եմ պահումունասիրումէինձայստեղեսնստածեմանկողնուսվրաունաերբեքչիլքումմերննջարանըմենքմիշտննջարանումենքումամասսիրումէինձայստեղուամենգիշերգալիսէուչնայածորինձհաճելիչէնրանսպանելսպանումեմորովհետևարյուննիրեննէիսկեսծարավեմուանոթիԼիբանանումարյունըերբեքչիվերածվումջրիբայցայստեղկարելիէորովհետևինձլավեմպահումայստեղեսինձլավեմպահումունասիրումէինձայստեղեսնստածեմանկողնուսվրա:
XV
Ստում եմ, որովհետև սիրել եմ սիրում եմ քեզ ու որովհետև, սիրելիս, սուտը կարող է ավելի մոտ լինել ճշմարտությանը:
(Երկրորդ մասից)
XVI
Մաման այսօր չկարողացավ գալ, որովհետև.
1. պատարագի է գնացել
2. նրան կապել են սյունից ու լալիս է
3. և չի կարողանում փախչել (ուզում է)
4. քայլել չի կարող ոտքերը կորցրել է անապատում
5. կորել է (անապատում) ու լալիս է
6. և չի կարողանում փախչել (ուզում է)
7. մի մարդ նրան պատանդ է վերցրել փող է ուզում
8. նա փող չունի. լվանում է հարուստ մարդկանց (ինչպես օրինակ կիրակնօրյա սամարացիների և Համրայի տիկնանց) շորերը
9.  կորել է
10. մի այլ տեղում ու չի կարողանում խոսել (մեռած) լեզվով
Վաղը նա կգա (դարպասամուտքի մոտ), որովհետև.
1. վաղը պատարագ չի լինելու
2. նա կոտրում է անկողնու սյան շղթաները և
3. փախնում է (արագ) այստեղ
4. նստում է ջորու (կամ փղի) վրա ու
5. փղին (Ռաջային) քշում է ուղիղ այստեղ դարպասամուտքի առաջ
6. սպանում է այդ մարդուն
7. սպանում է կիրակնօրյա սամարացիներին և սնդուկից վերցնում նրանց փողերը
8. գալիս է դարպասամուտքի մոտ Ռաջայի վրա նստած
9. ասում է «Bonjour mon petit!»
10. «Bonjour Maman!» մենք համբուրվում ենք ու գրկվում (միասին Ռաջայի վրա նստած հեռանում ենք ու գնում մի այլ տեղ)
XVII
Որովհետև դա արվել է հանուն սիրո: Ու իմ չպատմագրված կյանքը (անստորագիր պահարաններով, չտեսնող ծառա-աղջկանով, ձմռանը երկար հարավարևմտյան քամիներից չդադարող, չփոփոխվող իմ դեգերող ձևով կամ բարձրացված ձեռքով, անտանելիորեն չարգելված թեք լույսով, որ վերածեց աղջկա բամբակե շորը լուսապսակի՝ մատակարար սրբացված մարմնին) ու այդպես ստեղծում էի պատմություններ, ապաստեղծում դրանք իմ գլխում և տեղադրում մտքերի ու հիշողության ու ոչհիշողության կողքին, այդպես ստեղծված, քանի որ մարդու կյանքում կան բաներ, որ ստեղծվում են հենց այդպես, և որովհետև ես միշտ էլ եղել եմ մի տղա, ով չպետք է ապրեր ես ապրել եմ դա և որովհետև ես միշտ էլ լուռ եմ եղել, խոսել բարձրաձայն միայն այնտեղ, որտեղ կարող էիր ինձ լսել (դու՝ անունակ լսելու բացի այստեղից, ներքին մարմնականում, փքված հևացող օրգանների արանքում) ու այսպիսով ես դա համարեցի դավաճանություն. իմ սեփական մահը և քսաներկու տարի անց, երբ վերջապես կազատվեմ (այո, մեռնել ու սպանվել) կմտածեմ մահվանից անմիջապես առաջ, որ համարձակ ինքնասպանությունն արժանի մի բան կլիներ. վերադարձ դեպի ծով ու լուռ հավերժական ջերմություն, ջրի հպումը՝ կատարյալ, և այնտեղ ես ինքս եմ ու լուռ ու մաշկս ամբողջությամբ հպված՝ ասես ընդմիշտ սեղմված ամուր, և այո, կարոտը՝ վերադառնալ մի տեղ, որն անդարձելի է, բայց երբեք դա չարեցի, ոչ մի անգամ (կիսով չափ փորձված մի անգամ, որ հավասարազոր է ոչմիանգամի), որովհետև. եթե բոլոր պատմությունները մեռած են և սփռված աշխարհով մեկ (արյունը դրա), առնվազն կարող եմ ասել՝ հանուն սիրո: Ամենամութ օրերը անցկացրի փայտերովս ու աղջիկների մարմիններով, որովհետև քո երևկայված մարմնի անուշ ծույլ կտավում ուզում էի տվածդ դարձնել ոչ ապարդյուն ու ինչ-որ չափով փոքրագույն հաղթանակ, չպատմագրված մի նվաճում, որ ստեղծվել է երակների և զարկերակի միջով սրտից ներս և դուրս մղվող քեզ հիշելու համար արյան շարունակվող պոռթկումով, ու հետևաբար ցավում եմ, սիրելի Մայր, որ չստեղծեցի քեզ համար ժառանգներ, չթողեցի երկրում (ցրված և հյուծված արյունը) հողը փորող մի տղայի կամ մի աղջկա՝ կույս ու պատրաստակամ՝ Պատմության միջով մինչև վերջ կրելու ու կրելու ցեղի մնացորդը, խտացնելու արյունը և բերելու այն տուն ու մի տեղ հավաքելով ասելու՝ «Այստեղ ենք», այսինքն, որ կարող ենք վերադառնալ, կարող ենք վերստեղծել անհիշվածը, չպատմագրվածը, քանի որ ժառանգները կարող են անել՝ մեր համբերությունն իսպառ հատած, կոտրել քամին մեր մարմիններով, մեր բազում ու բավականաչափ կերպարանքներով լույսն իր ուղուց շեղել,—ուրեմն ինչու՞ նա չարեց, այս քո տղան, որ տղադ չէր: Որովհետև (փքված ու անտարբեր) նա (ես) կկոտորեր իմ սեփական ժառանգներին, ինչպես վայրի խոզն է ուտում իր ձագերին, ինչպես առասպելական աստվածուհին է հոշոտում իրենից ծնվածներին, ինչպես ցանկացած մեռած մայր: Չեմ տանում՝ պատերազմները, արյունահեղությունը, չպատմված բաները: Չեմ կարողանում այլևս:
Որովհետև այս տեղից չեմ: Որովհետև կա տարածություն՝ մի լայն ճեղքվածք՝ ստեղծված երկրով ու հարկադրված ճամփորդությամբ ու նաև հենց լեզվով, քանի որ չի կարող ասել այն, ինչ լեզուն այլևս չգիտի —ինչպես ասել, ինչ այլևս չգիտի—լեզուն մեռցնում է ինձ, ես արտասանում եմ մեռած բառեր ու հետո այս (հիմա մեռած) բառերի միջոցով փնտրում մի մարմին. Նորից գարուն եկաւ, գարուն աննըման լսու՞մ ես: Քեզ համար եմ միշտ ու նորից երգում, ոչ այն ֆրանսիական սիրո երգը, որ երգում էի աղջկա համար. նրան սիրեցի այստեղ ու նա էլ ոչ այս տեղից. արդյոք սա՞ է ծնում թախիծը, որովհետև ես միշտ էլ եղել եմ տեղից դուրս չպատկանող ——իմ մարմինը և իմ լեզուն, այս միակ մարմինը և բյուրավոր լեզուներ, ու չեմ հիշում՝ հայերենը (մինչ մեռնելը), թուրքերենը (ծեծով հանված մսից, ինչպես ծեծում են ահարկու գառանը), հայերենը բառ առ բառ նորից ինձ հետ սովորեցրած, ծեծով հետ մտցված Բնում (ճիպոտի հարվածները) լեզուն նորացնող (Ի՞նչ է քրիստոնյա անունդ), արաբերենը՝ սնունդ գնելու ու համեցեքների համար և սուրճ ու շաուրմա հաճիս և խմիչքների ու պոռնիկների, ծխախոտի ու Ալիի համար և, ֆրանսերենը քրիստոնյա տիկնանց համար, նրանց այս հարթ եզրի մասին հարցերի, մերսի մադամների և pas de problՌme-ների և քաղաքում կուտակված եվրոպացի ու ամերիկացի զբոսաշրջիկների համար:
Որովհետև երբեք դա չեմ կարողանալու վերադարձնել:
Որովհետև այս տեղից չեմ:
Որովհետև՝ մահվան անանացանելի տարածությունը մահն ինքը չի կարող կտրել-անցնել: Դեգերող մեկը, ով երբեք չի կարող ժամանել, և ոչ էլ երբևէ հետ դառնալ: Լեռան մյուս կողմում, ոլորանից անդին չկա ոչ Դրախտ, ոչ Դժոխք, ոչ էլ Նոր Երուսաղեմ, և այս անանցանելի տարածությունը երկրից ու լեզվից հեռացված մարդու համար վերջինն է, ամենացավալին ու անտանելին, որովհետև մահն ինքը չի կարող դրան աջակցել. ես քեզ երբեք հետ չեմ կարող ստանալ, Մայրիկ, այս աշխարհի ոչ մի մարմնով (նորաստեղծ կամ ոչ), ոչ էլ տեսիլային ոչմարմնով, և ոչ էլ իմ իսկ մահվան գնով: Եվ ահա սա, առասպելի այս առավելագույն դավաճանությունը և հենց իրեն՝ Աստծուն չեմ կարող հանդուրժել, և իհարկե կա միայն հանդուրժելը՝ անել ու անել դա այնքան, որքան որ կապրեմ և այնքան, որքան որ չեմ ապրի. որդեր, աղբ, արականացված մարմնի փոշի:
Այնուամենայնիվ եղել է իմ փափուկ ու փոքրամարմին կաղացող ու տխուր աստվածամայր-աղջիկը, կեսօրվա արևով լուսավորված բամբակում հանգրվանած պտուկի հայտնաբերումը—ինձ ի հայտ եկած և հետո սեր ու սա է վերջին երկար ու անհատուցելի օրգանի էներգիան. այս սերը, որ արդարացնում է հանդուրժումը, դարձրեց հանդուրժելի և այս աղջիկը, ով արեց. ով այն կեսօրվա ննջարանը լցրեց ուրախությամբ ու արևով լուսավորված որոշակի երջանկությամբ: Մոռացիր ժառանգների մասին, որովհետև գթածության այդ պահին՝ Բեատրիչեի լույսով ու գեղեցկությամբ պարուրված, այս աշխարհի արգելված պտուղը, և Ջումբան ուներ իր Ուրակայիին, իսկ ես՝ իմ սեփական Բեատրիչեին: Ու հիմիկվա համար դա բավական է: Օրգանները կարող են դադարել գործելուց, արյունը կարող է թափվել բետոնին և տղաները՝ խաղալ դրա թանձրակարմիր հոսքում: Եվ ո՞վ կունենա կարիքը ցանկանալ կտրել-անցնել իմ սեփական մահվան տարածությունը: Եվ ո՞վ՝ կյանքն անցկացնել այսպիսի անհատուցելի ու սարսափելի դիվային ոսկրի ցանկությամբ ցանկացողին ասես վերածելով ապուշի, չխոսող չպատմագրված հիմարի: Հուսով եմ ոչ ոք: Հիմա այս կարճ ժամանակամիջոցում հնչում է ֆրանսիական մեղեդին ու ալիքներով գլորվում պատշգամբից. պառկածս տեղից տեսնում եմ ծովն ու այսպիսով բավարարված եմ՝ սիրո շնորհիվ: Ու ես պատրաստ կլինեմ, երբ նրանք գան իմ հետևից. վաղը կամ քսաներկու տարի անց, երբ այս տեղը կրկին անգամ կժայթքի պատերազմի ու հուբրիսի ղողանջով ու դարերով եկած ռազմականացված արյամբ ու ցեղն ու մայրաքաղաքն ու մի դավանանքն ընդդեմ մյուսի. եկեք արեք, սպանեք դա: Չէ որ բնական է: Ու մենք նորից ամենը կմոռանանք կանպատմագրենք քեզ համար մահվանից առաջ հետո:
XXXVIII
Եթե հնարել եմ քամին ու անձրևը, ստեղծել ու հավաքել դրանք ու ավելացրել քո պատկերին, կանգնած այնտեղ դարպասի մյուս կողմում, ապա ինչպես գիտեմ, որ դու էլ էիր այնտեղ և ոչ նույնպես հորինված իմ կողմից ու հիշողությունն ու սուտը չեն տարբերվում ճշմարտությունից. դու այնտեղ էիր, քամու ու անձրևի տակ, թրջված ու հոգնած, սոված ու տխուր. մի տխուր կորած մանչ անցյալ ժամանակից: Արդյոք գոյություն ունեցե՞լ ես, Ոստանիկ: Ու եթե չեմ կարող վստահ լինել, որ գոյություն ես ունեցել, ապա ես ոչինչի մասին վստահ լինել չեմ կարող` Կողնիշի երկարությամբ իմ երկար զբոսանքները, Ջումբան ու իր Ուրակային, մայրիկներն ու նրանց երկար այրող մտրակները, լեռան հետևի կապույտը, իմ թախիծը, ու այս չխոսվող հրեշը որ նստած է իմ ներսում, այս անփետուր ու չթռչող հրեշը, որն իմ անխոս ուղեկիցն է եղել այնքան ժամանակ, որքան որ հիշում եմ ու գուցե հիմա այն ինձ վերջապես անգոյացրել է ու խելագարացրել: Միգուցե ոչինչ եմ, մի հրեշային մարմնավոր պատրանք, որ ինչ-որ մեկը հորինել է ամառվա մութ օրերին ու դուրս քաշել եթերից իր իսկ հաճույքի կամ ցավի համար, ու վերակենդանացրել ինձ, բայց կուզենայի հարցնել. ի՞նչ նպատակով: Ինչո՞ւ: Կնախընտրեի մնալ անգոյացած ու համատարած՝ ինչպես պատշգամբիս լուսամուտից երևացող ծովը: Կարծում եմ, որ ճիշտ է, որ չեմ ուզեցել գոյություն ունենալ ու երբ ինձ գոյացրին, ուզում էի միայն խաղաղությունն ու լեռները ու նրա մարմնի ջերմությունը, ու չեմ կարծում, որ երբևէ ունեցել կամ զգացել եմ այն, ու փափագել եմ բոլոր այս տարիների ընթացքում, և այժմ իմ միակ ցանկությունն է անգոյանալ, ոչ թե մեռնել, այլ թերևս սպանել այն տեսիլը, որն ինձ հորինեց եթերի միջից, որ հիշեց ինձ, հանեց հիշողությունից ու փորձեց պատմականացնել չպատմագրված տղային, անընտանիք ու որբ տղային, փախստականին, և ես կուզենայի մնալ միայն այդպես. չխոսված, որովհետև ոչ խոսվող, որովհետև խոսել ինձ նշանակում է փոխել, խեղանդամել ու ձևափոխել այն տղային, ով պարզապես ուզում էր, որ սիրեին. հիմա արդեն կարող եմ ասել. որպեսզի լիներ սիրված և դեպի դուրս դուրս ու ազատված: Անտեսիլիր ինձ: Ես միշտ դա եմ ցանկացել: Դեպի դուրս դուրս ու ազատված. ծովը, քամին և անտեսանելի ուժը, որ մեզ բերում է մինչև մեր ցանկության սահմանը, իրողության եզերքը, դուրս: Ես միշտ դա եմ փափագել:
Սատանան մայրամուտին
Դօրիան
Այրված յուրաքանչյուր գրիքի կրակ լուսավորում է աշխարհը
(Ռալֆ Էմերսոն)
1. ԿԱՐԻՔ
Գլխացավն անուշադրության էր մատնված: Դավիթն արդեն սովոր էր դրա մշտական ներկայությանը: Հատկապես անքուն գիշերվանից հետո: Այսօր սովորականից ավելի հոգնած էր վերադարձել: Գիշերը գործը շատ էր, ու եթե մյուս օրերին հաջողացնում էր մի տեղ աչք կպցնել, այսօր դա էլ չէր հաջողվել: Անգամ ալարեց հագուստը հանել: Տուն չմտած` պառկեց բազմոցին ու փորձեց քնել: Հաջող փորձ էր:
Արթնացավ, երբ Վիգենը պատրաստվում էր հեռանալ: Այցի էր եկել ընկերոջը, բայց, իմանալով, թե ինչ վիճակում է նա տուն եկել, որոշել էր գնալ և թողնել, որպեսզի կարգին հանգստանա:
- Վիգեն, – կիսաքուն ձայն տվեց Դավիթը, – Զարթնել եմ, էստեղ արի:
- Է, ախպերս, էշից ընկած ես, – սենյակ մտավ Վիգենը:
- Էն խոսքը չի, – պատասխանեց Դավիթը, ապա այս ու այն կողմ նայեց` ինչ-որ բան փնտրելով և կանչեց, – Մա՞մ:
- Հա, ջան, – խոհանոցից լսվեց տիկին Սաթենիկի ձայնը:
- Ինձ ու Վիգենին կոֆե կդնե՞ս:
- Ո՞նց չեմ դնի, – բղավեց տիկին Սաթենիկը և, ամենայն հավանականությամբ, թողնելով բոլոր գործերը, ձեռնամուխ եղավ որդու պատվերին:
Դավիթը վեր կացավ բազմոցից և Վիգենի հետ իր ննջասենյակ գնաց: Հազիվ էր ոտքի վրա կանգնում և Վիգենն անմիջապես նկատեց դա:
- Կարգին չլել են քեզ, Դավ: Հիվանդ պառավի պես ես քայլում:
- Ոռի օր էր, Վիգ: Ամբողջ գիշեր ստեղ վազի, ընդեղ վազի: Կզցրին իրենց պատվերներով: Էս համար էն զիբիլը տար, մյուսին մի ուրիշ զիբիլ: Չգիտե՞ս:
Վիգենը կարեկցանքով նայեց ընկերոջը: Ի՞նչ աներ: Ոչնչով չէր կարող օգնել, չնայած ավելի ապահովված էր, քան նա: Անհայր տղա էր Դավիթը: Կարիքի մեջ էին ապրում նա ու մայրը: Տիկին Սաթենիկը կարուձև էր անում, մի քանի լավ պատվիրատու ուներ: Կարողանում էր օրվա հացը վաստակել: Յոլա էր տանում: Երկու տարի էր մնում, որ Դավիթն ավարտի համալսարանը: Մինչ այդ պիտի մի կերպ ծերը-ծերին հասցներ Սաթենիկը, տղան ամբողջ վաստակածով իր ուսման վարձն էր տալիս և դեռևս չէր օգնում նրան: Սովորող տղա էր Դավիթը, խելացի, գեղեցիկ: Բակի, գրեթե բոլոր, աղջիկների ուշադրության առարկան: Ինչպես Սաթենիկն էր ասում, Աստված տվել, չէր խնայել:
Տարուց ավել էր, ինչ Դավիթը փոքրիկ հյուրանոցում էր աշխատում: Նրանցից մեկում, ուր հարուստ բիզնեսմենները տանում են իրենց սիրուհիներին, իսկ ջահել տղաները էժանագին պոռնիկների: Չնայած դրան, հյուրանոցը լավ համբավ էր վայելում քաղաքում: Իր ռեստորանն ուներ, շքեղ խոհանոցը, որտեղ նաև կերակուրի պատվերներ էին ընդունում: Սաթենիկը միշտ հպարտությամբ էր նշում, թե որտեղ է աշխատում որդին: Քչերին էր հայտնի, թե ինչ է կատարվում լավ համբավ վայելող այդ հյուրանոցի տանիքի տակ:
Ժամանակ առ ժամանակ Դավիթն էլ էր չարաշահում իր աշխատանքային դիրքը և Վիգենի հետ հյուրանոց տանում մարմնավաճառուհիների:
Աշխատակիցները սովոր էին երիտասարդ աշխատողների նման պահվածքին և հումորով էին վերաբերվում դրան, ոչ թե կեղտոտ բամբասանքների ու բանսարկությունների պատճառ դարձնում:
«Շյուղեր» կոչվող փոքրիկ հյուրանոցը փոխել էր ամբողջ իր անձնակազմի մտահորիզոնը: Այնտեղ ամեն ինչ պարզ էր, ակնհայտ ու սովորական: Դավիթին դուր էր գալիս «Շյուղերում»: Իհարկե, չէր կարող ասել, թե հաճույքով է աշխատում, բայց մինչև վերջերս ոչ էլ բողոքում էր: Միայն մեկ ամիս առաջ սկսվեց անտանելի այս գլխացավը: Երբեմն, երբ միանգամից ստվերից լուսավոր վայր էր դուրս գալիս, աչքերի առաջ սևանում էր ու ցավն անտանելի ուժգնությամբ հարվածում էր ծոծրակին: Դժվար էր արթնանում: Իսկ արթնանալով մի որոշ ժամանակ ասես հազիվ կառավարեր մարմինը: Երբեմն կասկածում էր, որ արթնացել է, փորձում էր ավելի ուշադիր զննել շուրջբոլորը, համոզվել, որ ամեն ինչ իրական է, որ տիրապետում է իրեն, նորմալ է ընկալում տեղի ունեցողը:
- Էս էլ ձեր կոֆեն,– սենյակ մտավ տիկին Սաթենիկը` բերելով սուրճի բաժակները, -Ծանր օր էր հա՞, Դավիթ ջան:
- Չէ, մամ ջան, ուղղակի քունս էր շատ տանում:
- Լրիվ քունդ կորցրել ես, այ բալա: Գոնե ցերեկը առնես:
- Առել եմ, մամ ջան, առել եմ:
- Շատ քնելը լավ չի, Սաթիկ տոտա, – փորձեց ցրել Սաթենիկի մտքերը Վիգենը, – Բա ջահել տղեն կյանքի կեսը քնա՞ծ կանցկացնի:
- Հիմա եք էդպես ասում, այ բալա, վաղը մյուս օրը կփոշմանեք` արդեն ուշ կլինի: Մի առողջություն ունեք, գոնե էդ պահեք:
Ու Սաթենիկը դուրս եկավ սենյակից, առանց սպասելու երիտասարդների պատասխանին: Դավիթն ուշադիր նայեց Վիգենի աչքերի մեջ:
- Վի՞գ:
- Հա՞:
- Գիշերը մի տղամարդ մոտեցավ, ասեց, որ ավելի լավ գործ կարա առաջարկի ինձ:
- Ի՞նչ տղամարդ:
- Ինչ-որ հաճախորդ էր: Կաստյում-շալվարով, գալստուկով… Սալիդնի մարդ էր երևում:
- Չասե՞ց, թե ինչ գործ:
- Չասեց: Համար տվեց, «համբալաշորի» գրպանում թողեցի: Վռազում էր, չէր կարա բացատրեր:
- Վաղը որ գործի գնաս, զանգի: Բալքիմ մի կարգին բան ա առաջարկում: Սենց հո չի լինի, այ ախպեր, զոմբի ես դառել:
Դավիթը մտածմունքի մեջ ընկավ: Ինքն էլ որոշել էր զանգել: Բայց կասկածում էր: Ախր ոչ մի բան անել չգիտեր, ոչ մի դիպլոմ չուներ, ոչ մի վկայական: Ի՞նչ գործ պիտի առաջարկեին իրեն: Կամ ինչպե՞ս իրեն ներկայացներ: Չնայած… Եթե այդ մարդուն հետաքրքրեին իր դիպլոմները, նա նախ այդ մասին կհարցներ: Եթե չի հարցրել, ուրեմն կարելի է փորձել:
2.«ՇՅՈՒՂԵՐ»
Երկուշաբթի օրերը «Շյուղերում» սովորաբար հանգիստ էր լինում: Այստեղ, առհասարակ, հանգիստ էր: Դավիթն աշխատանքի եկավ փոքր-ինչ շուտ: Վաղ ժամանումը ծրագրած չէր, պարզապես այդպես ստացվեց: Ամբողջ նախորդ օրը մտածում էր նոր աշխատանքի մասին: Մտովի հաշվում վաստակած փողը: Պարոնն այնպիսի վստահությամբ դիմեց իրեն, որ կարելի էր կանխատեսել, թե որքան գումար է տալու: Անշուշտ ավելի էժան վարձատրում նախատեսած մարդն ավելի մեղմ մոտեցում ցույց կտար: Իսկ նա վճռական էր, խիստ: Գործընկերներին բարևելով` Դավիթը հանդերձարան շտապեց, որպեսզի համազգեստի գրպանից վերցնի իրեն աշխատանք առաջարկած պարոնի հեռախոսահամարը:
- Յա, – Դավիթին այդքան վաղ հանդերձարանում տեսնելով զարմացավ Արմենը, – Էս էսօր սմենչիկներով որոշել ենք շուտ գանք, հա՞:
- Ոնց որ, – ծիծաղեց Դավիթը ու ձեռքով բարևեց Արմենին:
- Խեր ըլնի, էս ի՞նչ խաբար ա:
- Եսիմ… Սովորական ժամին դուրս եկա, բայց շուտ տեղ հասա:
- Էսօր գազան օր ա սպասվում: Տենաս, թե ախպերդ ինչ ծիտիկ ա բերում: Արդեն խոսացած ա: Տասներկուսանց կես ստեղ ա: Մարգո-մուրգո զգուշացնում ենք ու մեր կայֆերով:
- Ա՞րմ…
- Ի՛ – զարմացած Դավիթին նայեց Արմենը – Լսար ի՞նչ ասի:
- Լսեցի: Բայց ուզում էի ուրիշ բան ասեի: Անցած սմենին քեզ մարդ չի՞ մոտեցել:
- Ի՞նչ մարդ:
- Աշխատանք չեն առաջարկե՞լ:
- Ու՞ր էր ինձ տենց բախտ: Բայց, դժգոհել-մժգոհել չկա: Էսօր մեր օրն ա: Շեֆը ախպոր հետ Դուբայ ա գնացել: Իսկը վախտն ա: Ռուբոյին էլ մի շիշ արաղ ենք տալիս, ձենը կտրում ա:
Ու Արմենը, հագնելով համազգեստը, դուրս եկավ հանդերձարանից: Դավիթը դրան էլ սպասում էր: Չէր ուզում Արմենի մոտ խոսել: Հարկ չկար նախօրոք ասել հեռանալու իր մտադրության մասին: Նախ հարկավոր էր ամեն ինչ ճշտել, համոզվել, որ այն պարոնը կընդունի իրեն, հետո նոր հաշիվները մաքրել «Շյուղերում»:
Նա համազգեստի գրպանից հանեց հեռախոսահամարով թերթիկը և բջջայինի վրա հավաքեց համարը:
- Ալո, – պատասխանեց ծանոթ ձայնը:
- Բարև ձեզ: Դավիթն է: Դուք ինձ «Շյուղերում» տեսաք և աշխատանք առաջարկեցիք:
- Հա, հա, – միանգամից բացականչեց տղամարդը, – Եվ ի՞նչ: Համաձա՞յն եք:
- Դուք չեք ասել ինձ, թե ինչ աշխատանք եք առաջարկում: Նախ կուզենայի այդ մասին զրուցել:
- Շատ լավ: Մեկ-երկու ժամից էդտեղ կլինեմ: Հերթապա՞հ ես:
- Հա…
Տղամարդն անջատեց հեռախոսը ու Դավիթը մտքերով ընկավ: Այդ ի՞նչ աշխատանք պիտի լինի, որ հանուն իրեն այդ պաշտոնավոր պարոնը «Շյուղեր» էր գալիս: Մի՞թե իր գործն այդքան կարևոր էր: Նա անմիջապես հիշեց իր տեսած հոլիվուդյան ֆիլմերը, որտեղ նարկոբիզնեսի աշխատակիցները գործի մեջ էին մտցնում իր նման երիտասարդ տղաների, որոնց օգնությամբ կատարում էին իրենց կեղտոտ գործարքները: Իսկ եթե՞: Եթե նույնիսկ այդպես էր, նա որոշեց համաձայնել: Մեկ-երկու անգամը վտանգի տակ չի դնի իրեն: Նարկոբիզնեսում մեծ փողեր են պտտվում: Մի քանի գործարքից հետո նա կունենար ոչ միայն մնացած երկու տարիների ուսման վարձը, այլ նաև ամեն տեսակ ավելորդությունների գումար: Վերջապես կկարողանար նոր հագուստ գնել իր և մոր համար, տունը վերանորոգել, իր համար նոր հեռախոս գնել, եթե փող մնար, նաև հեռուստացույց ու մոր համար լվացքի մեքենա` խեղճի ձեռքերը ճաքճքում էին լվացքից: Ո՞վ գիտե, գուցե Սաթենիկն էլ ստիպված չլինի աշխատել և մյուս հարևանուհիների պես ամբողջ օրը սերիալ նայեր ու վայելեր կյանքը:
Դավիթը երազանքների գիրկն ընկած մտավ խոհանոց, ուր Արմենն ու մենեջեր տիկին Մարգոն վիճում էին:
- Այ չուզող, – Մարգոյին դիմեց Արմենը ու լեզու հանեց:
- Ի՞նչ ուզեի ոռ: ԹՌՊպՔՖ սՌ, պիտի ուզեի, ոռ իմ հեռտապահության ժամանակ ես շատ չգիտեմ, թե ինչով զբաղվես, ՊՈ վպ ջՈ փՑՏ:
- Խի՞ չգիտես, որ: Լավ էլ գիտես: Աղջիկ եմ շինելու:
- Յա, – բարկացավ Մարգոն, – Այ տղա, մոռդ տայն եմ, խոսքեռդ ճափավոռի,  ՍՐպՑՌվ:
- Դե լավ, սեռական հարաբերությունների մեջ եմ մտնելու մի կնոջ հետ:
Մարգոն սեղանի վրայից վերցրեց դատարկ թավան:
- Գլխիդ էկավ, հա:
- Դու գլխիս եկար, դու: Ի՞նչ իսան ես, Մարգո: Թե ասա խի՞ եմ քեզ զգուշացնում: Կբերի ծիխարի կմտցնեի, գործս կանեի, կուղարկեի հետ: Ո՞վ էր իմանալու:
- Դու հլը սռան նայի, սռա մտքեռը: Եռևում է ձեռ թոկեռը շատ ենք բաց թողել,  ՍՏվՑՐՏսՖ-ի տակից դուռս եք եկել: Հլը թող շեֆը գա:
- Ծակվելու՞ ես, այ դայաղչի:
Մարգոն թեև ժպտաց, բայց փորձեց ձևացնել, թե բարկացած է:
Մի տեսակ ընկերական սեր կար այս երկուսի մեջ, որը նկատում էին բոլորը, բացի իրենցից:
- Անպետք, – թավան սեղանին դրեց Մարգոն, – Իմ էշ խելքն ասա, ոռ քեզ շուտ չհեռացռեցի,  րՈՎՈ ՉՌվՏՉՈՑՈ:
- Դավ, – Դավիթի կողմ շրջվեց Արմենը, – Ես սրա հետ էլ չեմ կարում: Մի բան ասա:
- Դու քիչ էիռ, հիմա էլ նա: Ոչ մի բան էլ կառաք չասեք:  ԺՈՉՏսՖվՏ, սա առդեն ոռեռորդ դեպքն ա:
- Հը՞, կոշկե՞լ են, տղեք, – խոհանոց մտավ երիտասարդ մի աղջիկ, որի հագին նույնպես համազգեստ էր:
- Տո սրանք պայմանավորվել են, – բերանը ծռմռեց Արմենը:
- Դավիթ, – գոռաց Մարգոն, բայց Դավիթը չարձագանքեց:
Երիտասարդ աղջիկը մոտեցավ և ձեռքը սկսեց շարժել նրա աչքերի առաջ: Դավիթը սթափվեց:
- Այ տղա, քեզ ի՞նչ եղավ, – դիմեց նրան Մարգոն:
- Սեքսի պակաս ա, – միջամտեց Արմենը, – Տղեն մեռնում ա, էլ չի դիմանում: Իսկ դու` Մարգո աղջիկ, վերջին հնարավորությունից ես զրկում:
- Սասդ կտռի, է, – բարկացավ Մարգոն, – Թող տեսնեմ, թե ինչ է եղել:
- Բան էլ չի եղել, – պատասխանեց Դավիթը, – Մտքերով էի ընկել:
- Էս վերջերս շուտ-շուտ ես անջատվում, – ավելացրեց ջահել աղջիկը, – Կարող ա՞ իսկականից Արմենի ասածից ա:
- Ի՞նչ եմ ասել, – քմծիծաղ տալով նրան դիմեց Արմենը:
- Հի, հի, հի, – գլուխն օրորեց աղջիկը, – Շատ ծիծաղալու ա:
Անտանելի մի աղմուկ սկսվեց Դավիթի ականջներում: Նա չլսեց էլ, թե ինչ են խոսում գործընկերները: Մի պահ թվաց, թե ուր որ է կխլանա, կընկնի գետին: Շտապ հանգստի սենյակ գնաց ու նստեց բազկաթոռին, քանի դեռ վայր չի ընկել: Բայց ոչինչ էլ չպատահեց: Մի քանի վայրկյան անց ամեն ինչ իր տեղն ընկավ: Խոհանոցից լսվում էր Մարգոյի բղավոցը ու Արմենի հայհոյախառն արտահայտությունները: «Դե, Դավիթ, նորից բարի գալուստ աշխարհ», ասեց Դավիթը մտքի մեջ ու նորից սկսեց իր ու պարոնի հանդիպման մասին մտածել: Որոշում էր, թե ինչպես պիտի վարվի` միանգամից համաձայնի, թե նախ չեմ ու չում անի:
3. 100 ԵՎՐՈ
Տասնմեկն անց կես էր, երբ պարոնը «Շյուղեր» մտավ: Նկատելով նրան` Դավիթը առաջ գնաց, որպեսզի ողջունի: Արդեն ուզում էր ձեռքը մեկնել, երբ պարոնը, առանց իր վրա նայելու կարգադրեց.
- Ինձ համար նույն այն համարը պատրաստեք, ինչ անցած անգամ:
Դավիթը ապշած էր: Չէր կարծում, որ խոսակցությունն այսպիսի ընթացք կունենա:
- Միայնա՞կ եք գիշերելու:
- Այո:
Եվ պարոնը բարի կողմ գնաց:
Դավիթը վերցրեց 16-րդ համարի բանալին և բարձրացավ երկրորդ հարկ, որտեղ էլ գտնվում էր սենյակների մեծամասնությունը: Բացեց դուռը, ստուգեց սենյակի մաքրությունն ու հիգիենայի միջոցների առկայությունը: Ամեն ինչ աչքի անցկացրեց և ուզում էր դուրս գալ, բայց մի պահ մեջը կասկած առաջացավ: Եթե պարոնը նարկոբիզնեսով է զբաղվում, նա, բնականաբար, պիտի խուսափեր օտար աչքերից: Հենց դրա համար էր այս ամբողջ թատրոնը: Իսկ ի՞նչ, եթե նա դիտմամբ է վերև ուղարկել իրեն: Դավիթը որոշեց սենյակում սպասել պարոնին: Քսան րոպե, կես ժամ, քառասուն րոպե, բայց պարոնը չկար: Ի վերջո երիտասարդը որոշեց դուրս գալ: Նոր էր դուռը բաց արել, երբ իր առաջ դուրս եկավ Ռուբիկը: Հարբած, հազիվ էր ոտքերի վրա կանգնում:
- Այ Դավիթ, էս ոնց վախացրիր:
- Ի՞նչ ա եղել, Ռուբիկ:
Ռուբիկը ցուցամատը շուրթերին մոտեցրեց:
- Շշշշ: Վերևում մարդ կա՞:
- Չկա, բայց գալու է:
- Ձենդ, Դավիթ, ձենդ… Շատ ապասնի գործ ենք ֆռցընում: Բայց ես Ռուբիկը չըլնեմ, եթե էս գործը գլուխ չհանեմ: Այ կտենաս: Ասա, էղե՞լ ա էսքան վախտ, որ մի բան ասեմ ու չանեմ: Դու ասա:
- Չէ, Ռուբիկ, չի եղել: Արի ներքև իջնենք: Հիմա հաճախորդ է բարձրանալու:
- Արա, Դավիթ: Արա, քաշու՞մ ես, արա: Արա, չեմ ջոգում, արա, դու իմ վա՞տն ես ուզում, արա: Է՞դ ենք էղել:
- Չէ, Ռուբիկ: Քո մասին եմ մտածում, դրա համար էլ ասում եմ: Արի ներքև իջնենք:
- Չե՞ս զգում:
- Ի՞նչ:
- Որ ստեղ մի բան պտի կատարվի, Դավիթ:
Դավիթի սիրտը կասկած ընկավ: Մինչ այս կարծում էր, թե Ռուբիկի փոխարեն օղին է խոսում: Բայց տարօրինակ զգացում ունեցավ: Մի տեսակ սարսուռ անցավ մարմնով, աչքերի առաջ ասես ամպ լիներ: Ձեռքը հենեց պատին, որպեսզի վայր չընկնի:
- Ջան, ջան, – սկսեց աղմկել Ռուբիկը, – Էկան նորապսակները: Տղեք, մի հատ շախոոով:
- Ձենդ, Ռուբիկ, – մի գեղեցիկ աղջկա թևանցուկ արած մոտեցավ Արմենը, – Փոխանակ ծածկես, շուխու՞ռ ես անում:
- Վայ, մեռնեմ հոգուդ, հորս արև, թե ուզելով եմ արել: Չուզելով արեցի:
- Լավ, լավ, ներքև իջի, ապրես: Դավ, հելանք:
Դավիթը նոր-նոր էր սկսել ընկալել, թե ինչ է կատարվում շուրջը: Մտքերը բոլորովին այլ կողմ էին, մի պահ չցանկացավ հավատալ, որ Ռուբիկը Արմենի արարքի մասին էր խոսում: Կարծում էր, թե որևէ գերբնական բան պիտի տեղի ունենար: Բայց արի ու տես, որ ոչ:
- Դավիթ, – կանչեց Արմենը, որն իր ուղեկցորդուհուն արդեն մտցրել էր համարներից մեկը, – Դե արի, հո տաս ժամ չենք սպասելու:
Դավիթը գնաց այն սենյակ, որտեղ իրեն էին սպասում Արմենն ու մարմնավաճառուհին:
- Առաջինը ես եմ, – աչքով արեց Արմենը, – Նայու՞մ ես, թե՞…
- Գնամ լվացվեմ:
Դավիթը լոգարան մտավ: Հայելու մեջ նայեց իրեն: Աչքերի մեջ արյուն էր հավաքվել: Առաջին անգամ մտքով անցավ, որ, հնարավոր է, հիվանդ է: Ամեն ինչ այդ մասին էր խոսում: Չէր ցանկանում հավատալ: Նա չպիտի հիվանդանար: Նյարդերից շնչառությունն արագացավ: Անհնար էր ժխտել, որ իր հետ մի բան այն չէ: Վատ էր ու գնալով ավելի էր ծանրանում վիճակը: Գլուխը ջրի սառը շիթի տակ պահեց: Կարծես միայն այդ պահին ուշքի եկավ: Չգիտեր, թե ինչքան ժամանակ էր լոգարանում: Ասես այնտեղ քնած լիներ: Պատահմամբ հիշեց իրեն սպասող պարոնի մասին: Նույն րոպեին դուռը բաց արեց Արմենը: Մերկ էր ու քրտնած:
- Թռար ստուց, – դիմեց նա Դավիթին, – Պիտի լողանամ ու ներքև իջնեմ: Թե չէ Մարգոն կջոգի: Պահպանակն էդ քածին տվեցի, կվերցնես:
Դավիթը թողեց Արմենին և դուրս եկավ: Կինը նստած էր անկողնու վրա: Դավիթը մոլորված սեղանին մոտեցավ:
- Էյ – կանչեց նրան կինը և երբ երիտասարդն իր կողմ շրջվեց, ցույց տվեց նրան ձեռքի պահպանակը, – Արի, իմ մոտ է:
Դավիթը մոտեցավ կնոջը և սկսեց արձակել տաբատը: Այդ ժամանակ միայն հասկացավ, որ ոչինչ չի զգում: Մտածեց, թե կինն այնքան էլ համակրելի չէ ու սկսեց վերհիշել տեսած բոլոր պոռնոֆիլմերը ու իր նախորդ անգամները, բայց ոչինչ չէր ստացվում: Լարված էր: Մտքերը շեղվում էին: Չէ, անհնար էր: Առաջին անգամ կյանքում նման խնդրի առաջ կանգնեց: Նա կոճկեց տաբատն ու դուրս եկավ սենյակից:
Միջանցքում էր, երբ պարոնի սենյակում շարժ լսեց: Մոտեցավ և թակեց դուռը:
- Մտեք, – ներսից ձայն տվեց պարոնը:
Դավիթը երկմտանքով ներս մտավ: Պարոնը նստած էր բազկաթոռին և ինչ-որ հեռուստածրագիր էր նայում
- Փակեք դուռը, խնդրում եմ:
Դավիթը փակեց դուռը և հարցական հայացքով նայեց պարոնին: Բայց պարոնը լուռ էր:
- Դուք ինձ չասեցիք, թե ինչ աշխատանք է…
Պարոնը նայեց նրան ու ժպտաց:
- Հանիր վերնաշապիկդ:
- Ի՞նչ, – զարմացավ Դավիթը:
- Երիտասարդ, ես ասեցի հանիր վերնաշապիկդ:
- Ինչի՞ համար:
- Տղա չե՞ս: Ի՞նչ ես ամաչում:
Դավիթը որոշեց չշարունակել հարցուփորձը: Ոչ մի վատ բան չկար, որ իրեն խնդրում էին հանել վերնաշապիկը: Ոչ ոքի հեղինակության վրա դրանից բիծ չէր լինի: Ճիշտ է, դա տարօրինակ խնդրանք էր, բայց քանի որ պարոնը ոչինչ չէր բացատրում… Ո՞վ գիտի, գուցե իրեն էր փորձում: Տղան հանեց վերնաշապիկը և մոտակա աթոռի վրա դրեց: Պարոնը գրպանից հանեց դրամապանակը, քչփորեց այն և 50 եվրո դրեց սեղանի վրա:
- Շապիկդ էլ հանի:
Դավիթը ոչինչ չէր հասկանում: Մի՞թե այն հիսուն եվրոն իրենն էր: Ինչի՞ համար: Միայն նրա՞, որ հանեց վերնաշապիկը: Նա շտապ մի կողմ նետեց շապիկը: Պարոնը դրամապանակից ևս հիսուն եվրո հանեց ու դրեց մյուսի վրա:
- Վերցրու: Կարող ես հագնվել և գնալ:
4. ԵՐՋԱՆԻԿ ԿԻՐԱԿԻ
Տիկին Սաթենիկը հալվա էր պատրաստել: Որդին շատ էր սիրում: Ուզում էր, որ գոնե կիրակի օրը մի յուրահատուկ բան ունենան տանը: Բացի այդ, Դավիթը վատ էր սնվում, իրեն բոլորովին չէր հետևում: Սաթենիկը նկատում էր, թե ինչպես է աչքերի առաջ նիհարում որդին: «Պիտի ամուսնանա», պնդում էին հարևանուհիները և առաջարկում իրենց աղջիկների թեկնածությունը: Իհարկե: Ոչ միայն համակրելի տղա էր, այլ նաև սովորող ու պիտի որ լավ ապագա ունենար: Բոլոր նրանց համար, ովքեր հարուստ փեսաների հույս չունեին, Դավիթը լավագույն տարբերակն էր: Սաթենիկն ինքն էլ էր արդեն այն համոզմանը եկել, որ որդուն հարսնացու է պետք: Երբ հարևանների տուն էր գնում, կամ բակում նստած էր, աչքի տակ էր առնում ջահել աղջիկներին ու փորձում պարզել, թե ինչ ընտանիքից են, ով են, ծնողներն ովքեր են: Հարկավոր էր որքան հնարավոր է շուտ հարս գտնել, թե չէ որդին լրիվ հյուծվում էր: Ուր որ է քսան տարեկան էր դառնալու: Հարևան Վարսիկն ասում էր, որ եթե տղամարդն այդ տարիքում չսկսի սեռական կյանք վարել, հետագայում լուրջ հիվանդություններ ձեռք կբերի: Ու Սաթենիկի սիրտը վախ էր ընկել: Իր որդին հո այն անդաստիարակ փչացածներից մեկը չի, ով քարշ է գալիս մարմնավաճառուհիների հետ ու խաբում ջահել աղջիկներին: Նրան օրինական կին էր հարկավոր:
Լսվեց դռան ձայնը: Սաթենիկը առաջ գնաց և տեսավ որդուն` ձեռքին տոպրակներ:
- Էս ի՞նչ է, Դավիթ:
- Մեզ համար հագուստ եմ գնել, մայրիկ: Ինչքա՞ն պիտի էս հին քրջերով ման գանք:
Դավիթը տոպրակները բազմոցի վրա դատարկեց ու սկսեց ցույց տալ, թե ինչեր է գնել:
- Ճիշտ է, մամ, թանկանոց շորեր չեն, բայց վատն էլ չեն: Նայի, թե ինձ ինչ վերնաշապիկ եմ առել: Սազում է, չէ՞:
Սաթենիկը ապշած էր: Վաղուց է, ինչ նոր շորեր չուներ: Չէր էլ մտածում այդ մասին: Ի՞նչ էր անում տարատեսակ հագուստը: Ախր հարևանի տանից այն կողմ չէր գնում: Ինչի՞ն էր պետք: Նա զարմացած ուսումնասիրում էր որդու գնումները, իսկ մտքում միայն մի հարց էր. «Որտեղի՞ց»:
- Բա փողը որտեղի՞ց, այ բալա, – վերջապես իրեն հավաքելով հարցրեց Սաթենիկը:
- Մի մարդ տվեց: Կանգ էր առել մեր հյուրանոցում, առավոտը գնալիս հարյուր եվրո էր թողել սեղանի վրա: Բախտս բերեց ե՛ս մտա սենյակը նայելու, ոչ թե Արմենը:
- Այ Դավիթ ջան, մոռացած կլինի: Էդքան մեծ գումարը ո՞վ կթողներ: Ով գիտի արդեն հետ է եկել, որ փնտրի: Իզուր ես շտապել:
- Չէ, մամ, չէ, արխային: Շատ հարուստ մարդ է: Առաջին անգամ չի նման բան անում:
Միայն այդ խոսքերից հետո Սաթենիկը կռացավ և բազմոցի վրայից վերցրեց իր համար գնված հագուստը:
- Ղսմաթ է տղես, ղսմաթ է: Բայց իզուր ես էսպես ծախսել: Պահեիր, ուսմանդ վարձի վրա դնեիր:
Գուցե շուտ հավաքեիր գումարը ու կարողանայիր գոնե երկու օրը մեկ աշխատել:
- Է, մամ: Ի՞նչ ես ասում: Ջրի բերածը ջուրն էլ տանում է: Փոխանակ ուրախանաս…
- Վայ, չէ, ուրախ եմ, Դավիթ ջան, ապրես բալես: Հպարտ եմ քեզանով, տղես:
Վաղուց մորն այդքան անկեղծ ժպտալուց չէր տեսել Դավիթը: Ու եթե մինչ այս կասկածում էր, ճիշտ է ծախսել գումարը, թե ոչ, հիմա համարյա համոզված էր, որ ճիշտ է արել:
Դեռ չէր հասցրել մարսել կատարվածը: Մի պահ, ու նա 100 եվրո ունի: Կարծում էր, թե այդպես միայն կինոներում է լինում: Իրեն մի տեսակ լիարժեք էր զգում այժմ, ասես 100 եվրոն անսպառ էր: Միայն երբ առանձնացավ իր սենյակում, զգաց, որ առաջվա պես ոչինչ չունի: Ու եթե նա երեկ սովորական աղքատ էր, այսօր` գեղեցիկ հագուստներով աղքատ:
Մեծ գումար ընդամենը վերնաշապիկը հանելու համար: Գրողը տանի, նա պատրաստ է երկու հարյուր անգամ հանել այդ անիծյալ վերնաշապիկը, միայն թե նորից վճարեն: Նա դեռ այնքան երազանքներ ուներ: Հետաքրքիր էր, կզանգեր նորից այդ մարդը, թե ոչ: Նա կարող էր միայն երազել այդ մասին: Արդեն որոշել էր, հաջորդ անգամ հաստատ հեռուստացույց կգնի: «Շյուղերի» աշխատակիցներն ու հարևանները հաստատ նախանձասրտությամբ կնայեն իրեն: Կսկսեն փսփսալ, թե որտեղից այդ խղճուկին այդքան փող: Չնայած, նրանք այժմ էլ կսկսեն փսփսալ` տեսնելով իր նոր հագուստները: Եվ բոլոր նրանք, ովքեր կարծում էին, թե Դավիթը միայն նեղություն էր մոր համար, կիմանան, թե նա ինչ լավ որդի է: «Չէ, բայց ես իրոք բախտավոր եմ, – մտածեց Դավիթը, – Ամեն մեկի հետ չի նման բան պատահում»: Մի խորամանկ ժպիտ հայտնվեց Դավիթի դեմքին: Թող մտածեն, ինչ կուզեն, այժմ նա էլ ունի իր փոքրիկ գաղտնիքը:
5. ՀԱՄԱՐ 16-Ի ՀԱՃԱԽՈՐԴԸ
«Շյուղերը» երբեք այդքան ձանձրալի չէր թվացել Դավիթին: Նախկինում, կարծես չէր տեսնում, թե ինչ միօրինակ ու տաղտուկ է այստեղ: Ու միայն այսօր նա նկատեց դա: Դեռ նոր էր հանդերձարան մտել և արդեն Արմենի ու Մարգոյի հերթական վեճի ականատեսը դարձավ: Երիտասարդը փակվել էր հանդերձախցում, իսկ համառ Մարգոն համարյա կոտրում էր դրա դուռը:
- Բարև, Մարգո, – ժպտաց Դավիթը ռուսախոս մենեջերին:
- Բարև, – մի վայրկյանով շեղվեց Մարգոն իր գործից, ապա նույն եռանդով սկսեց բախել հանդերձախցի դուռը:
- Դու հլը դուռս առի, Առմեն տղա, Չրպ սՌՓՏ ՉօՓՈՐՈտՈ՚:
- Ինչ կանե՞ս, – ներսից գոռաց Արմենը:
- Դուռս առի կտենաս:
- Յա… Չի՞ լինի դու ներս գաս իրար հետ ստեղ տենանք:
- ԽՐպՑՌվ, – բղավեց Մարգոն ու ոտքով հարվածեց դռանը, – Վաղ թե ուշ դուռս ես գալու: ԹՏՑ ՑՏչՊՈ տՏրՎՏՑՐՌՎ:
- Յա, Մարգո: Բա որ իմանայի սաղ-սաղ ուզում ես նայես, շուտ դուրս կգայի:
- Հլա սռան:
Դավիթը ժպիտը դեմքին հետևում էր «մարտի» ընթացքին: Վերջապես Արմենը բացեց դուռը: Հագին միայն ներքնազգեստ էր ու ապուշի պես ժպտում էր:
- Առ, նայի:
- ձՐՏՊ, – բղավեց Մարգոն ու ձեռքի տակ ընկած համազգեստը շպրտեց Արմենի վրա, – Դու համառի, թե առդեն ցՉՏսպվ:
Երբ Մարգոն լքեց մարտադաշտը, Արմենը սկսեց անկուշտ ծիծաղել:
- Բայց դու դրա դեմքը տեսա՞ր, Դավիթ:
- Հա, – ի պատասխան ծիծաղեց Դավիթը:
Արմենն հանկարծակի լրջացավ: Կարծես նոր-նոր էր տեսնում, որ իր առջև Դավիթն է: Դավիթը միանգամից որսաց նրա տարօրինակ հայացքը:
«Աստված իմ, – մտածեց նա, – Մի՞թե գիտի, թե ինչ է կատարվել անցած հերթապահության ժամանակ»:
- Դավիթ, ես գիտեմ, թե ինչ է եղել այն գիշեր:
Քրտինքը խփեց Դավիթի ճակատին: Նրան չէր թվում, թե ինչ-որ ամոթալի բան է տեղի ունեցել, սակայն չէր էլ ուզում, որ իմանային, թե որտեղից էր այդքան փող ճարել: Ո՞վ կմտածեր, որ իրեն վճարել են միայն վերնաշապիկը հանելու համար: Կկարծեին, թե որևէ կեղտոտ գործով է զբաղվում` թմրանյութեր է վաճառում, մասնակցում բիզնեսմենների ու քաղաքական գործիչների` իրար հանդեպ կիրառվող սադրանքներին: Ո՞վ կհավատար իրականությանը: Իհարկե Արմենը չգիտեր, թե ինչ է կարտարվել այն սենյակում, նա, հավանաբար, միայն հետևություններ է արել: Դավիթին սարսափեցնում էին հենց այդ հետևությունները:
- Լսիր, Դավիթ, – շարունակեց Արմենը, – Գիտեմ, որ անցած գիշեր… դե, ո՞նց ասեմ… չես կարողացել: Ինձ էն քածն ասեց: Ես զգում էի, որ ինչ-որ խնդիրներ ունես: Կուզե՞ս հետդ բժշկի գամ: Անպայման ստուգվիր:
Ասես մի մեծ քար ընկավ Դավիթի ուսերից: Փաստորեն Արմենն ամենևին էլ տեղյակ չէր հարուստ պարոնի առաջարկած «աշխատանքի» մասին: Ամեն ինչ անցել-գնացել էր: Հիմա միայն մնում էր փակել նրա բացած այս տհաճ խոսակցությունը:
- Ամեն ինչ կարգին է, Արմեն: Ապրես, որ անհանգստանում ես: Պատճառը գլխացավն էր:
Սպանում էր, չէի կենտրոնանում: Աչքերիս առաջ մթնում էր:
Արմենը կասկածամիտ հայացքով նայեց գործընկերոջ վրա:
- Դավ, դրանից հետո կանգնե՞լ ա:
- Հա, – ծիծաղեց Դավիթը, – Ի՞նչ հիմար հարցեր ես տալիս:
- Դե, չէր դզի, որ ընգերս իմպոտենտ լիներ: Հասկանում ես, էլի:
- Չհասկացա, – հանդերձարան մտավ Մարգոն, – ԿՊՌվ պքպ Չ ՑՐցրՈւ րՑՏՌՑ, ՊՐցչՏռ ՉՏՏոքպ վպ տպՐպՏՊպսրÿ… 16 համառը պիտի սպասառկեք, շուշուտ:
- Հըլը ճիշտն ասա, Մարգո, – մենեջերին դիմեց Արմենը, – Կուզեիր չէ՞, որ «ադնավո սավսեմ նե բիլո, դրուգոյ բիլ վաբշե բեզ տրուսով»:
- թցրՈՍ, – արհամարհական շպրտեց Մարգոն և դուրս եկավ:
- 16 համառը պիտի սըպասառկեք, – փորձեց Մարգոյի տնազն անել Արմենը:
- Ես կսպասարկեմ, – անմիջապես արձագանքեց Դավիթը:
Ծածուկ մի հույս էր ստիպում Դավիթին նորից այդ սենյակ գնալ: Սպասում էր նորից այն հարուստ պարոնին տեսնել: Չէր հասկանում, թե ինչ է նրա ուզածը: Իսկ երբ հիշում էր իրեն վճարված գումարը` չէր էլ փորձում հասկանալ: Հիմա կարևոր էր մի բան, որ այն պարոնն այնտեղ լինի:
Երբ բաց արեց 16-րդ համարի դուռը, ոգևորության ալիքն անմիջապես հարվածեց ճակատին: Զգաց այն հոսանքը, որը բնորոշ է զգալ երջանիկ մարդկանց: Պարոնն այնտեղ էր, նստած նույն բազկաթոռին և, տեսնելով իրեն, համաձայնության նշան ցույց տվեց` փոքր ինչ խոնարհելով գլուխը: Դավիթը ներս մտավ ու հետևից փակեց դուռը: Չգիտեր, թե ինչից սկսեր, ինչ ասեր: Միայն նայում էր պարոնի աչքերի մեջ ու սպասում կարգադրությունների:
- Լավ է, որ դու եկար, – վերջապես խոսեց պարոնը:
- Չէի սպասում ձեզ էստեղ տեսնել:
- Դե… Ես, այնուամենայնիվ այստեղ եմ: Կուզե՞ս էլի փող աշխատել:
Դավիթը մի պահ ուզեցավ ասել ոչ, պարզապես իր կարիքը զգացնել չտալու համար, բայց կարծեց, որ այդպես կարող է կորցնել հարստանալու միակ հնարավորությունը:
- Իհարկե կուզեմ:
- Դե՞, – այնպիսի տոնով արտասանեց պարոնը, որն հավանաբար նշանակում էր «Ինչի՞ ես սպասում»:
Երիտասարդն արձակեց վերնաշապիկի կոճակները: Համոզված չէր, որ պարոնի ուզածը դա է, բայց քանի որ նա լռում էր, շարունակեց: Հանեց վերնաշապիկն ու աթոռի վրա գցեց: Ապա սպասեց, մինչև պարոնը կհանի դրամապանակը: Բայց, ի զարմանս իրեն, այս ամգամ 50 եվրոյի փոխարեն սեղանին տեսավ ընդամենը 10-ը: Նախ որոշեց կանգ առնել: Հետո մտածեց, որ չեղած տեղից քսան եվրոն էլ փող է: Նա շտապ հանեց շապիկը և վերնաշապիկի վրա շպրտեց: Պարոնը ժպտաց և ևս 20 եվրո ավելացրեց: Դավիթին դա ոգևորեց: Նա մոտեցավ, որպեսզի վերցնի գումարը:
- Սպասիր, սպասիր, – կանգնեցրեց նրան պարոնը, – Տաբատդ հանիր:
- Ի՞նչ, – զարմացավ Դավիթը:
Պարոնն այնպես նայեց, որ ամեն ինչ պարզ էր: Դավիթը լուռ հանեց կոշիկներն ու տաբատը: Եվս 50 եվրո սեղանին հայտնվեց: Արդեն 80:
- Լողազգեստը, – ժպտաց պարոնը:
Թեկուզ ներքին մի ուժ վիճում էր Դավիթի հետ, այն միտքը, որ վայրկյաններ անց ամեն ինչ ավարտվելու է, թողնելով միայն 100 եվրո, ստիպեց նրան շարունակել: Հանեց լողազգեստը և հատակին նետեց:
Պարոնն անկուշտ հայացքով սկսեց ուսումնասիրել Դավիթին: Միայն այդ ժամանակ երիտասարդը հասկացավ, թե ինչ է կատարվում: Նա մի քանի վայրկյան էլ մերկ կանգնեց պարոնի առաջ` սպասելով վերջնական գումարին: Հաստատ որոշեց այլևս ոչ մի անգամ չկատարել խելագարի քմահաճույքները, սկսեց մեղադրել իրեն, որ 100 եվրոյի համար այսքան ցածրանում է… Պարոնը դրամապանակից 120 եվրո հանեց և դրեց մնացած գումարի վրա:
- Կարող ես հագնվել և գնալ:
Դավիթն իրեն նվաստացած էր զգում, ցածր: Այդ պահին ատում էր իրեն ու փողը: Շտապ հագավ շորերը ու գումարը գրպանը դնելով` դուրս եկավ սենյակից: Միջանցքում արդեն ճնշող զգացումները լքեցին նրան: Միայն այն էր ընկալում, որ գրպանում 200 եվրո կա: Հենց վաղը առավոտյան կգնա խանութ ու հեռուստացույց կգնի… Ամենալավ հեռուստացույցը:
6. ԲԱՑ ԹՈՂԱԾ ԶԱՆԳԵՐ
Տիկին Սաթենիկն ուշադիր զննեց հեռուստացույցի էկրանի ներքևում գրված երեք տառը, որոնք ոչ այն է հայերեն էին, ոչ այն է ռուսերեն ու զարմանքով նկատեց..
- Վարսիկենց տելեվիզրից ա:
Ու Դավիթն ավելի մեծ հպարտությամբ համակվեց, որ իրենց տանն էլ թաղամասի ամենահարուստ մարդը համարվող Արտաշի` Վարսիկի ամուսնու, հեռուստացույցից է դրված: Մի պահ Սաթենիկը մոռացավ այն բոլոր հարցերը, որը երևի կտար ցանկացած մայր օրական 3000 դրամ աշխատող տղային, որը որևէ թանկարժեք իր է տուն բերում: Նրան, իհարկե, հետաքրքիր էր, թե այս անգամ փողը որտեղից, ով է տվել, ինչի համար: Աստված մի արասցե, որդին ճիշտ ճանապարհից շեղված լինի, խախտած մարդու կամ Աստծո կողմից գրված օրենքները: Բայց` սթափվելով, Սաթենիկը հասկացավ, որ ինչ հարց էլ տար, խաբված էր դուրս գալու: Եթե որդին շեղվել էր ճանապարհից, ոչ մի դեպքում չէր ընդունի դա: Սաթենիկը որոշեց թաքուն հետևել:
Տասը րոպե չկար, ինչ միացրել էին իրենց նոր ձեռքբերումը, երբ անտանելի գլխացավը նորից սկսեց տանջել Դավիթին: Աչքերն արցունքոտվում էին ու արցունքների մեջից անհնար էր դառնում որևէ բան տեսնել: Նա մի քանի վայրկյան նյարդային թարթում էր կոպերը, արցունքները ցրվում էին ու աչքերի առաջ նորից ինչ-որ պատկերներ էին գալիս, բայց դա երկար չէր տևում: Որոշեց վեր կենալ ու սենյակ գնալ, պառկել: Գուցե հոգնածությունն էր պատճառը, անքնությունը:
Սաթենիկը նկատեց, թե ինչպես է Դավիթը ճոճվում ոտքի վրա:
- Բալա, տե՞ղ է ցավում:
Ցավոք, Դավիթը ոչինչ չլսեց: Այժմ նա միայն խշշոցներ էր լսում, ինչպիսիք լինում են ջրի տակ: Համաչափ խշշոցներ, որոնք խլացնում էին մնացած ամեն ինչը:
- Դավիթ, – բղավեց Սաթենիկը, որդու հետ խոսելու վերջին ճիգն անելով:
Ու Դավիթն ընկավ հատակին: Սաթենիկը վեր թռավ տեղից ու դեպի որդին վազեց` չհասցնելով անգամ լաց լինել…
Երբ Դավիթը բացեց աչքերը, մայրն ու Վիգենը կողքին էին: Սաթենիկն արդեն հոգնել էր արցունքներից, Վիգենը` նրան սփոփելուց: Երկուսն էլ լուռ էին:
- Ի՞նչ է եղել, – հարցրեց Դավիթը, կարծելով թե քնած էր:
Վիգենը խիստ հայացքով նայեց նրա վրա:
- Ե՞րբ ես վերջին անգամ հաց կերել:
Դավիթը լռեց: Վաղուց է, ինչ համարյա ոչինչ չէր ուտում: Օրերն այնքան արագ էին անցնում, նա չէր էլ հասցնում նկատել: Արդեն, անգամ, չէր զգում ուտելու կարիք: Մի պատառ հացը հերիք էր, որպեսզի կշտացած զգա իրեն, հագեցած: Թերևս դրան էլ խաբնվում էր ու օրերով ոչինչ չէր ուտում: Երբ սկսել էին խնդիրները, չէր էլ մտածում, որ մեկը մյուսի հետ կապ ունի: Վերջիվերջո նա երբեք սոված չէր մնում, ինչպե՞ս դա կարող էր ազդել վրան: Սակայն Վիգենի այս հարցը, կարծես, իր բոլոր կասկածների պատասխանը դարձավ:
- Ի՞նչ հիմար հարց է, Վիգեն: Առավոտն եմ կերել գործի տեղը:
- Սուտ ես ասում: Մենք բժիշկ էինք կանչել:
- Ո՞նց, – զարմացավ Դավիթը, – Ո՞վ վճարեց: Շալվարիս գրպանում փող կա: Մայրիկ, տուր Վիգենին:
- Վերջացրու: Մի փախիր խոսակցությունից: Խելքդ հացի հետ ես կերել… Վայ չէ, պիտի հաց ուտեիր, որ խելքդ էլ հետը ուտեիր… Դու ինչո՞վ ես մտածում:
- Լավ էլի, Վիգեն, մնում էր, որ դու գլխիս քարոզ կարդայիր:
- Որ ճիշտ բան է ասում, ուրեմն քարո՞զ է կարդում, այ բալա: Էս ինչ ես քեզ հետ անում:
Ու Սաթենիկը նորից թրջեց աչքերը:
- Սաթիկ տոտա, մի քանի րոպեով դուրս կգա՞ս, – դիմեց նրան Վիգենը, – Ես Դավիթի հետ պիտի առանձին խոսեմ:
Սաթենիկը ոչինչ չասեց: Վեր կացավ ու դուրս եկավ` նույն խոհեմությամբ կատարելով Վիգենի խնդրանքը, ինչպիսի խոհեմությամբ կատարում էր ցանկացած խնդրանք:
- Բայց դու ինչ եզ դուրս եկար: Մորդ էլ չես խղճում, – բարկացկոտ ձայնով Դավիթին դիմեց ընկերը, երբ Սաթենիկն արդեն դուրս էր եկել ու իր հետևից փակել դուռը:
Դավիթը ոչինչ չպատասխանեց:
- Եթե պրոբլեմներ ունես, ասա: Մինիստր չենք, բայց էդքան էլ հավայի դեմքեր չենք, որ չկարանանք լուծենք: Էսքան վախտ մի հարց էղե՞լ ա, որ չենք լուծել: Մեղքս գալիս ես: Հա, լուրջ եմ ասում, խղճում եմ քեզ: Չեմ հասկանում, թե խի՞, էլի: Նու… Վաբշե գլխումս տեղ չի անում: Պատճառը ո՞րն ա:
- Պատճառ չկա, Վիգեն: Ես էլ չեմ նկատել, թե ինչ եմ անում, չեմ հասկացել: Էս վերջերս էի ինձ վատ զգում, բայց… Չէի մտածում, որ քիչ ուտելուց…
- Չուտելուց, Դավիթ, ոչ թե քիչ ուտելուց: Հասկանու՞մ ես, որ էդ արդեն հիվանդություն ա: Արա, էրեխա էլ չես է, որ զոռենք, գլուխդ բան մտցնենք, գոռանք վրեդ: Եքա մարդ ես… Խելքդ էլ գլուխդ ա: Կարգին էլ հասկացող ես: Դավիթ… Ինչ-որ բան էն չի՞:
- Վիգ, քո արև, թե ինչ-որ խնդիր կա…
Վիգենը նստեց բազկաթոռին, հայացքն առաստաղին ուղղեց ու խորը շունչ քաշեց:
- Ի՞նչ անեմ ես քո հետ:
- Ոչ մի բան էլ պետք չի անես: Խոստանում եմ, որ ամեն ինչ լավ կլինի:
- Գոնե գիտես, թե ինչքա՞ն դեղ ա նշանակել: Որտեղի՞ց իմանաս:
- Դեղ-մեղ չկա…
- Կա, էն էլ ոնց կա: Արդեն էնքան էս քեզ քայքայել, որ մենակ բթվելը չի օգնի: Հինգշաբթի օրն էլ ստուգման ես: Դե հաշվի, թե ինչքան ա վրեդ նստելու:
- Ես մի քիչ փող ունեմ… Բացի էդ կարելի ա հեռուստացույցը ծախել:
- Պրծի: Քանի կկարողանամ, ես կտամ փող: Որ չի լինի, նոր արա, ինչ ուզում ես: Հա… Ու ոչ մի գիշերային աշխատանք: Էսօրվանից սկսած գիշերները քնելու համար են:
Վիգենը Դավիթի տաբատի գրպանից հանեց բջջային հեռախոսը ու նետեց նրա կողմ:
- Առ, զանգի զգուշացրու, որ էլ չես կարա աշխատես:
Դավիթը վերցրեց հեռախոսը ու կամ ու կացով միացրեց այն: 3 բաց թողած զանգ: 3-ն էլ նույն համարից: Այն պարոնի համարն էր…
7.
Հեռուստացույցով երեկոյան սերիալների կրկնությունն էր: Դավիթը, թեկուզ դրանք չէր սիրում, բայց գիշերվա այդ ուշ ժամին այլընտրանք չկար` դիտում էր: Սաթենիկը վաղուց քնած էր: Մեկ ժամ առաջ արթնացել էր, հյուրասենյակ եկել ու նախատել որդուն չքնելու համար: Սակայն Դավիթն արդեն սովոր էր այդ ռեժիմին: Հանգցրել էր լույսը, հուսալով, որ գոնե այդպես քունը կտանի, բայց իզուր: Նայում էր հեռուստացույցին ու ոչինչ չէր ընկալում: Մտքերը ցաքու ցրիվ էին եղած ինչ-որ տեղ անցյալում: Մարմնավաճառուհու հետ ունեցած անհաջողությունը, հարուստ պարոնի վիրավորական պահանջների կատարումը, կորցրած աշխատանքը, հիվանդությունը: Կարծես թե ոչ մի լավ բան: Թերևս, բացի այն նույն պարոնի զանգերից: Տեսնես ի՞նչ էր ասելու: Հավանաբար նորից «աշխատանք» էր առաջարկելու: Ամեն անգամ` հիշելով 16-րդ համարում կատարվածը, Դավիթը մի տեսակ նվաստացած էր զգում իրեն, ցածր: Բայց այժմ ամեն ինչ փոխվել էր: Նրան մեծ գումար էր հարկավոր, իսկ աշխատանք չկար: Կասկածներն իրենց «այո»-ներն ու «ոչ»-երն էին հաշվում Դավիթի գիտակցության մեջ և… կանգ առան «այո»-յի վրա:
Երիտասարդը վերցրեց բջջայինն ու հավաքեց պարոնի համարը: Չնայած ուշ ժամին, պարոնը շուտ պատասխանեց:
- Քնած չէի՞ք:
- Ո՞վ է:
- Դավիթն է…
- Հա: Ինչպե՞ս ես:
- Ոչինչ: Ինչի՞ համար էիք զանգել:
- Ցանկանում էի հանդիպեինք:
- Հանդիպեի՞նք: Ես էլ «Շյուղերում» չեմ աշխատում:
- Ինչ է, ուրիշ տեղ չե՞նք կարող հանդիպել:
Դավիթը երկար լռեց` մտածելով, թե ինչ պիտի պատասխանի:
- Դավիթ, – կանչեց պարոնը, որին զարմացրեց երիտասարդի հանկարծակի լռությունը:
- Հա:
- Ի՞նչ կասես:
- Կարող ենք հանդիպել: Ասեք հասցեն:
- Դու ասա հասցեդ:
- Էստեղ անհնար է:
- Չէ, – քմծիծաղ տվեց պարոնը, – Ես քո հետևից կգամ:
Դավիթը թելադրեց հասցեն, անջատեց հեռախոսը ու սկսեց անրջել հաջորդ վարձատրման մասին: Պատկերացնում էր, թե ինչպես հապճեպ կկատարի պարոնի տհաճ կարգադրությունները, կվերցնի փողը ու նորից մարդ կզգա իրեն:
«Մոռացիր տհաճ զգացումները, Դավիթ, – կրկնում էր մտքում, – Դրանք ընդամենը մի քանի րոպե են տևում: Ոչ ոք չի իմանում այդ խայտառակության մասին, միայն դու: Ոչ ոք քեզ չի կարող մեղադրել: Բացի այդ, ի՞նչ է արածդ: Հազարավոր մարդիկ են գումար վաստակում ստրիպտիզ պարելով ու, ինչն ավելի վատ է, մարմնավաճառությամբ: Իսկ դու ընդամենը մի մարդու, այն էլ տղամարդու մոտ հանվում ես: Մի՞թե դա կարող է ազդել քո մարդկային արժեքների վրա: Քավ լիցի: Մտերիմների համար դու մնում ես նույն Դավիթը: Դու չես փոխվում: 10 րոպեի նվաստացումը քեզ մի ամբողջ կյանք է տալիս, օգնում, որ ավելի կարևոր լինես, ավելի լիարժեք, պետքական: Ոչինչ ձրի չէ»:
Նա մտքերով ընկած քնեց և արթնացավ Սաթենիկի ձայնից:
- Դավիթ, Դավիթ, վեր կաց:
Դավիթը դժվարությամբ բաց արեց աչքերը:
- Մամ ի՞նչ ա եղել:
- Մի մարդ ա եկել: Շատ թանկ ավտոյով: Քեզ ա հարցնում, բալա, հել տես ի՞նչ ա ուզում:
Դավիթն անհամբեր վեր թռավ տեղից ու պատուհանի մոտ վազեց: Բակում կանգնած էր մի շքեզ մեքենա, որի նմանները ինքն ու Վիգենը տեսնում էին ամսագրերում ու երազում, թե ինչպես են նստելու ղեկին: Դավիթի դեմքին ակամայից ժպիտ հայտնվեց: Երբ շրջվեց, պարոնն արդեն ներսում էր:
- Ի՞նչ եք անում այստեղ, – հանկարծակիի գալով նրան դիմեց երիտասարդը:
- Դավիթ, – զարմանքով ու նախատինքով լեցուն ձայնով որդուն դիմեց տիկին Սաթենիկը:
- Բարև, Դավիթ: Եկա, որպեսզի միասին քննարկենք մեր աշխատանքը: Դուք խոստումնալից երիտասարդ եք և մեծ հեռանկար ունեք: Մեր կազմակերպության համար կարևոր է ձեզ նման աշխատակիցներ ունենալ:
Դավիթն ապշած էր: Իհարկե, հասկանում էր, որ այդ ամենը մոր համար նախատեսված գեղեցիկ սուտ էր, բայց ամեն դեպքում մի տեսակ հպարտ զգաց իրեն ու ցանկություն առաջացավ երախտագիտություն հայտնել պարոնին: Ժպտաց նրան: Պարոնը ժպտաց ի պատասխան:
- Գնա փոխվիր, պիտի զրուցենք քո պայմանագրի մասին:
Դավիթը խորամանկ հայացքով պարոնին նայեց ու սենյակ գնաց: Սաթենիկը շտապեց օգտվել որդու բացակայությունից և հարց ու փորձ անել պարոնին, զգուշացնել որդու խնդիրների մասին:
- Գիտեք, պարոն, Դավիթս հիվանդ է, չի կարող գիշերներն աշխատել:
- Հիվա՞նդ է, – վախեցած հարցրեց պարոնը:
- Հա: Երեկ ուշագնաց եղավ: Շատ թույլ է, հաց չի ուտում, չի քնում: Այդ ի՞նչ աշխատանք եք առաջարկում նրան:
- Անհանգստանալու կարիք չկա: Դավիթը հարմարավետ գրասենյակում է աշխատելու, ցերեկային ժամերին: Իսկ ես ձեզ անձամբ խոստանում եմ ընդմիջումներին նրա հետ մի սեղանի շուրջ նստել և հետևել, որ լավ ուտի:
- Ախ, – հանգստացած հոգոց հանեց Սաթենիկը, – Փառք Աստծո, որ ձեզ պես լավ մարդիկ կան:
- Ի՞նչ եք ասում: Ես էլ հայր եմ ու գիտեմ, թե ինչ է նշանակում անհանգստանալ զավակի համար:
Այդ խոսքերի վրա սենյակ մտավ Դավիթը: Զարմացած էր: Կարծեց, թե պարոնը ստում է, որ հայր է: Ինչպե՞ս կարող են նրա նմանները ամուսնանալ և երեխաներ ունենալ: Այդ պատմությունն էլ, երևի, իր մորը հանգստացնելու համար էր:
- Գնա՞նք, պարոն:
- Գնանք, Դավիթ:
Պարոնը ցտեսություն մաղթեց տիկին Սաթենիկին և դուրս եկավ: Մինչ Դավիթը հրաժեշտ կտար մորը, պարոնն ինչ-որ տեղ զանգեց և նստեց մեքենան: Դավիթը հետևեց նրան:
Մեքենան կանգ առավ շքեղ հյուրանոցի դիմաց, ուր աշխատանքի ակնկալիքով մի քանի ամիս առաջ դիմել էր Դավիթը և մերժում ստացել: Իսկ հիմա, ահա, նա այստեղ է որպես հյուր: Ի զարմանս Դավիթի, պարոնը չբարձրացավ համարներից մեկը, այլ ուղեկցեց իրեն հյուրանոցի ռեստորան և լավագույն սեղանի մոտ հրավիրեց: («Շյուղերում» ունեցած փորձը բավական էր, որպեսզի Դավիթը հաշվեր սեղանի արժեքը):
- Ի՞նչ կպատվիրես:
- Պատվիրեք ինքներդ:
Պարոնն արհամարհեց ճաշացանկը և մատուցողին խնդրեց շամպայն ու թխվածք բերել: Դավիթը տարակուսանքի մեջ էր: Նախքան այստեղ հասնելը մի բանի մասին էր մտածում` թե երբ է ավարտվելու հանդիպումը և երբ է ստանալու բաղձալի վճարը: Բայց հանդիպումը, կարծես, ձգձվելու էր:
- Սովորում ես, չէ՞:
- Հա, պարոն…
- Ալեք` Արսենյան Ալեք` «Ակապելլա» պրոդյուսերական կենտրոնի տնօրենը:
- Հա, պարոն Ալեք, սովորում եմ:
Ալեքը ժպտաց Դավիթի անմեղ «պարոնի» համար: Դավիթը հասկացավ, թե ինչու է նա ժպտում:
- Ալեք, – շփոթված ինքն իրեն ուղղեց նա, – Ապագա տնտեսագետ եմ:
- Փաստորեն խելքը գլխին տղա ես: Ո՞նց ընկար այդ աղբանոցը… «Շյուղերն» ի նկատի ունեմ:
- Աշխատանք էր պետք: «Շյուղերում» չէ, թող ուրիշ տեղ լիներ, թեկուզ ինչ-որ փախած մոթելում: Պիտի վճարեի՞ ուսման վարձը, թե՞ չէ: Էն էլ այսպես ստացվեց` փողոցում հայտնվեցի:
- Հոգ մի արա, – պարոնը ցանկանում էր շարունակել, սակայն ինչ-որ մեկին նկատեց և ձեռքը նրա կողմը պարզեց: Դավիթը շրջվեց, բավականին ներկայանալի տեսքով մի տղամարդ էր` կոստյումով, սպիտակ մազերով, լուրջ ու գործնական: Տղամարդը մոտեցավ նրանց, ձեռքով բարևեց երկուսին էլ և նստեց սեղանի մոտ:
- Նա՞ է, – դիմեց անծանոթն Ալեքին:
- Այո, ինքը, – պատասխանեց Ալեքը:
Քրտինքը Դավիթի ճակատին խփեց: Փաստորեն իրեն ներկայացնում են ինչպես… Աստված գիտի, թե ում: Այլևս անհնար էր փախչել: Նա հարուստ բիզնեսմենների խամաճիկի էր վերածվել, նրանց նոր զվարճալիքին: Եվ ինչպե՞ս նա չէր կռահում, որ պարոնը կանգ չի առնի իրեն մերկացնելու վրա: Ինչպե՞ս չէր կռահում, որ պահանջները գնալով ավելի ծանր ու վիրավորական կլինեին: Ուզում էր վեր կենալ սեղանից, թքել այդ երկուսի վրա և հեռանալ: Բայց ինչ-որ բան պահում էր նրան: Ինչ-որ ներքին անհանգստություն, անհարմարության զգացում, ասես գամել էր երիտասարդին աթոռից, կորցրել մտքերի մեջ, հեռացրել իրականությունից ու պահում էր այնտեղ:
- Դավիթ, պարոն Գաբրիելյանն իմ ընկերն է, – դիմեց երիտասարդին Ալեքը:
Դավիթը խիստ հայացք նետեց Գաբրիելյանի վրա ու ոչինչ չասեց: Ալեքը զարմացած նրան նայեց:
- Ուրախ եմ, – առաջին քայլն արեց Գաբրիելյանը:
Դավիթը շարունակում էր լռել:
- Ես ուզում եմ, – նկատելով երիտասարդի ընկճվածությունը, շարունակեց Ալեքը, – Որպեսզի դու ստուգվես նրա մոտ: Մայրդ ինձ պատմեց, որ խնդիրներ ունես առողջության հետ:
Թեթևության զգացումը, կամ գուցե անարդար գտնվելու միտքը ավելի ընկճեցին Դավիթին: Արցունքներն հավաքվեցին աչքերի մեջ: Եթե միայն նա չլիներ այդքան անվճռական, կգրկեր Ալեքին, կլացեր ու ներողություն կխնդրեր նրա համար, որ տականք է, նրա համար, որ կորցրել է հավատն առ մարդկանց: Նա հազիվ կուլ տվեց թուքը:
- Շնորհակալ եմ, Ալեք:
- Դե: Պարոն Գաբրիելյանը կուղեկցի քեզ իր ընդունարան: Իսկ ես շտապում եմ:
Ալեքը գրպանից 10 000 դրամ հանեց, թողեց սեղանին, ապա վեր կացավ և խփելով Դավիթի ուսին, նշան արեց, որպեսզի նա էլ մի վայրկյանով հեռանա սեղանից, ապա ցտեսություն մաղթեց Գաբրիելյանին ու փոքր-ինչ հեռանալով, սպասեց Դավիթին: Դավիթը հետևեց նրան: Ալեքը ժպտաց:
- Վրադ գույն չկար, կարծեցի՞ր…
- Կներեք, պարոն, Աստված սիրեք:
- Լավ: Անցած լինի: Դու ինձ չես ճանաչում` իրավունք ունես: Անպայման գնա բժշկի հետ, ստուգվիր, նա քեզ կտա անհրաժեշտ բոլոր դեղերը և ոչ մի դրամ չի պահանջի:
Ապա պարոնը դրամապանակից մի թղթադրամ հանեց և զգույշ` օտար հայացքներից խուսափելով, Դավիթի գրպանը դրեց:
- Տաքսիով տուն կվերադառնաս:
- Ինչի՞ համար, պարոն:
- Չունենալը մեռնելու պատճառ չէ, Դավիթ: Իսկ օգնելը… Իսկ օգնելն ընդհանրապես պատճառներ չունի: Համենայն դեպս ինձ մոտ:
Ալեքը ձեռքով հրաժեշտ տվեց ու հեռացավ: Դավիթը չգիտեր, թե ինչ մտածեր: Ամեն ինչ չափազանց բարդ էր:
8. ՎԵՐՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Տիկին Սաթենիկին զարմացրեց, որ Դավիթը լիքը-լիքը տոպրակներով եկավ: Լավ տեսք ուներ որդին ու կարծես թե գոհ էր կայացած հանդիպումից: Փաստորեն ամեն ինչ ստացվել է և պարոնն աշխատանք է տվել նրան: Դավիթը տոպրակները սեղանին դրեց, համբուրեց մորը, ապա, չսպասելով նրա հարցերին, որոշեց կանխավ որևէ սուտ հորինել:
- Պարոնն ինձ կանխավճար տվեց: Ստուգվեցի բժշկի մոտ, մայրիկ, տեսնում ես, դեղեր էլ եմ առել: Շատ թանկ էին, բայց ի՞նչ արած: Պիտի շուտ ապաքինվեմ, որպեսզի կարողանամ աշխատել:
- Ախ, բալես, Ատված պահի նրա զավակին: Անունն ի՞նչ էր: Չհասցրեցի էլ հարցնեմ:
- Վարդգես, – ստեց Դավիթը, կարծելով, որ այդպես ավելի հեռու կպահի իրեն այդ մարդուց: Մինչ ոտքով տուն էր գալիս, որպեսզի տաքսու համար հատկացված գումարով առևտուր անի, շատ էր խորհել: Որոշել էր վերջ դնել ամեն ինչին: Հարկավոր էր շնորհակալություն հայտնել Ալեքին այն ամենի համար, ինչ արել է ու ընդմիշտ հրաժեշտ տալ նրան: Այդ մարդն անառողջ հետաքրքրություն էր ցուցաբերում իր հանդեպ` դա պարզից էլ պարզ էր: Եվ ո՞վ գիտեր, թե հետո ինչ կպահանջի նա արած լավության փոխարեն: Հարկավոր էր ամեն ինչ իր տեղը դնել, քանի շուտ էր: Նա հիշում էր հասցեն` «Ակապելլա»… Որոշել էր այնտեղ գնալ, ամեն ինչ ասել Ալեքին, բացատրել, որ այլևս չի կարող կատարել նրա պահանջները, որ շնորհակալ է ու պարտական նրան, բայց պիտի էլ երբեք չհանդիպեն: Վատ մարդ չէր Ալեքը, Դավիթը դա զգում էր ու անկախ ամեն ինչից, չէր ուզում ցավ պատճառել նրան: Ինքն իրեն ծիծաղելի էր թվում: Վախենում էր անգամ մտքում արտասանել այդ բառը` արվամոլ: Գրողը տանի, Ալեքն արավամոլ էր: Դեռ երեկ նա պատրաստ էր սպանել ցանկացած արվամոլի, իսկ այսօր… Այսօր այդ արվամոլն անուն ունի` Ալեք: Հիասքանչ մարդ, բարեսիրտ ու հոգատար, զգույշ ու ըմբռնող: Միակ ելքը հրաժեշտն էր: Այլ վերջաբան այս պատմությունը չէր կարող ունենալ:
Երկու ժամ անց արդեն «Ակապելլայում» էր: Հարմարավետ ու շքեղ գրասենյակ էր, ուր հաճախ կարելի էր հանդիպել որևէ հայտնի մարդու: Կենտրոնը մեծ հեղինակություն էր վայելում քաղաքում, իսկ նրա տնօրենին` Ալեքին հարգում ու վստահում էին գրեթե բոլոր հռչակավոր մարդիկ: Դավիթն այդ մասին չգիտեր, իհարկե: Նրա համար Ալեքը մնում էր սովորական մի պարոն, որը մի օր իրեն աշխատանք առաջարկեց, որը լավ վճարեց իրեն, որն իրականում մեծատառով մարդ է, ու որը… արվամոլ է:
Ալեքին զարմացրեց Դավիթի այցը: Չնայած դրան նա անկարող էր թաքցնել, որ երիտասարդի ներկայությունն հաճելի է իրեն:
- Ինչ-որ բա՞ն է եղել, Դավիթ:
- Հա պարոն… Ալեք…
Ալեքն անհանգստացած վեր կացավ տեղից:
- Ասա, տեսնեմ:
- Ես եկել եմ հրաժեշտ տալու:
Դավիթը մի պահ լռեց: Ալեքն ուշադրությունը սևեռեց երիտասարդի վրա:
- Հասկանում եք, Ալեք… Ես չեմ կարող: Դա վիրավորական է ինձ համար: Ես այդպիսին չեմ: Դե…
- Հերիք է, Դավիթ: Ես քեզ հասկացա, – ժպտաց Ալեքը, – Դու ոչինչ պարտավոր չես բացատրել: Շնորհակալ եմ, որ ըմբռնումով մոտեցար հարցին: Քո փոխարեն մեկ ուրիշը կարող էր մատնել ինձ:
- Չէ, Ալեք, ես երախտապարտ եմ քեզ…
- Սա ընդամենը խաղ է, Դավիթ: Ես օգնեցի քեզ առանց որևէ ակնկալիքի: Դա կապ չունի այն ամենի հետ, ինչ տեղի ունեցավ նախորդ գիշերները: Հասկանու՞մ ես: Առավոտյան ես մաքրում եմ իմ կյանքից այն ամենն, ինչ տեղի է ունենում գիշերը: Ոչ ոք դա չի տեսել, չի լսել դրա մասին: Ու ես շարունակում եմ մնալ հարուստ պրոդյուսեր Ալեք Արսենյանը, որին բոլորը հարգում և սիրում են: Ես հաճույք եմ ստանում կյանքիս գորշ կողմով, իսկ դու դրանով ստանում էիր եկամուտ: Դա կապ չունի նրա հետ, ինչ տեղի էր ունենում ցերեկը: Ես քեզ ընդունում եմ, որպես ընկեր ու լավ մարդ: Ես քեզ հարգում եմ, չնայած կարող էի որակել որպես մարմնավաճառ ու անբարոյական: Բայց դու այդպիսին քո գիշերներում ես…
- Բա ներքու՞ստ, պարոն: Բա խիճը… Այն չի՞ տանջում:
- Սկզբում տանջում էր: Բայց ես հասկացա ու ընդունեցի իմ էությունը: Ես այնպիսին եմ, ինչպիսին որ կամ: Ոչ ոք չի կարող մեղադրել ինձ: Ինչպես և քեզ, Դավիթ, եթե գիշերվա դեպքերը ցերեկ չտանես:
Պարոնը մոտեցավ դռանը և կողպեց այն, ապա քայլեց Դավիթի կողմ:
- Սա խաղ է, երիտասարդ: Եթե ես այժմ քեզ վիրավորեմ, քեզ նվաստացնեմ, կամ նվաստանամ քո առաջ, չի նշանակում, որ վաղը ես ինձ վատ եմ զգալու, որ վաղը խիղճս պիտի տանջի: Ես ամեն ինչ հանուն ինձ եմ արել: Որովհետև ես սիրում եմ ինձ: Ես ուզում եմ, որ ամեն ինչ ունենամ ու թքած ունեմ, դա կարելի է, թե ոչ: Ես թքած ունեմ, թե ինչ կասեն մարդիկ, քանզի ես իմ կյանքն եմ ապրում, ինձ համար, Դավիթ, ոչ թե ինչ-որ մեկին գոհացնելու: Միայն շներն են վազում փայտիկների հետևից, որպեսզի ինչ-որ մեկը շոյի իրենց գլուխը: Ես չեմ սողա հայացքների տակ, ես չեմ ենթարկվի տափակ կանոններին: Սխա՞լ է: Իսկ ո՞վ որոշեց: Աստվա՞ծ, թե՞ մարդիկ: Մի՞թե նույն Աստված հենց չորոշեց, որ մայրդ ապրի կարիքի մեջ, որ ստիպված լինի մինչև օր ծերություն քրտինք թափել: Աստվա՞ծ չորոշեց, որ հայրդ մեռնի, թողնելով ձեզ մենակ` բախտի քմահաճույքին: Իսկ հիմա ասա, սիրու՞մ է քեզ Աստված, թե՞ չէ…: Նա՞ չէր, որ քեզ կյանքի խորխորատը նետեց, անելանելի դրության մեջ: Նրա պատճառո՞վ չէր, որ դիմեցիր այն քայլերին, որոնց չպիտի դիմեիր: Նա՞ է ամեն ինչ որոշում: Ուրեմն ինչու է քեզ համար սխալ որոշում կայացնում: Քո` օրինավոր մարդկանց զավակի, խելացի ու զուսպ մարդու, որ իր կյանքում, երևի, ճանճ էլ չի սպանել, որ եկել է այստեղ գեղեցիկ հրաժեշտ տալու մարդուն, որ վիրավորել է իր ինքնասիրությունը, չնայած կարող էր թքել ինձ նմանի վրա: Եվ գիտե՞ս, թե ում է նախապատվություն տալիս քո այդ Աստված: Ինձ նմանին: Հարբեցող վայրենու որդուն, որ ամբողջ կայնքում ատել է ծնողներին, որ նրանց մահն է երազել: Որ չի հետևել պատվիրաններին, որ շնացել է, ստել, չի սիրել մերձավորին, չի պատվել իր տեր Աստծուն… Որ հիմա էլ նույն իր Աստծո դեմ է խոսում: Իսկ ու՞ր է իմ պատիժը: Ես հանգիստ եմ երիտասարդ, որովհետև, եթե ձեր այդ Աստվածը կա էլ, նա անմեղի հախից է գալու, նա թույլին է դիպչելու, քանզի ինքն էլ թույլ է: Նա աղքատից եղածն էլ վերցնելու է ու հարուստին տա: Ու՞մ, եթե ոչ քո նմանների հաշվին եմ ես այսօր նստում այս շքեղ աղբանոցում, օրական մի մեքենա վարում ու ուզածիս պես ապրում: Ո՞վ տվեց ինձ այս ամենը: Լավ չէ՞, որ չլինի քո այդ Աստվածը, քան թե այսպիսին լինի…
Դավիթը լուռ լսում էլ Ալեքին` փախցնելով նրանից հայացքը:
- Դու դրախտի ու դժոխքի մասին կխոսես… Հավիտենական կյանքի… Դու չապացուցված մի բանի համար կզոհես այն, ինչ վաղուց ապացուցված է` երկրային կյանքը: Դու չգիտես է~, թե ինչ կա մահվանից հետո, կամ կա՞ որևէ բան ու հանուն այդ եղած կամ չեղածի կորցնում ես այն, ինչ ունես` կյանքդ: Եթե այսօր ուզում ես ստել, երիտասարդ, ստիր: Դրա համար մարդը չի պատժում: Միայն մարդու պատժից վախեցիր: Աստված անզոր է արդեն… Եթե ուզում ես չսիրել ընկերոջդ, չհարգել ծնողիդ` մի հարգիր: Մարդը դրա համար էլ չի պատժում: Մարդն ավելի խելացի է, քան Աստված: Նա արգելեց միայն սպանել, գողանալ, բռնանալ: Ուրիշ ոչնչի համար չկա իրական պատիժ: Ոչ ոք ինձ չի պատժել նրա համար, թե ով եմ ես ու չի կարող պատժել: Նույնպես և ոչ ոք քեզ չի պատժել նրա համար, ինչ արել ես ու չի էլ կարող, եթե ինքդ չուզես դա: Հա, դու փող ես վաստակել և, ասեմ քեզ, բավականին շատ փող: Մի՞թե հարևանիդ համաձայնությունը պիտի խնդրես, որպեսզի մորդ նոր շոր առնես, որպեսզի այլևս սև գործ չանես, որպեսզի օրահաց ու հանգստություն ունենաս, որպեսզի օգտվես կյանքի վայելքներից: Մի՞թե պիտի հարցնես դիմացինիդ: Տղա, մեր մեջ այնքան կյանք կա, մենք կարող ենք այնքան բարձրանալ, բայց… բայց մեզ կապել են գետնից: Վերջ տուր ենթարկվել կյանքին, հասարակությանը, չապացուցված քո այդ Աստծուն: Ստիպիր, որպեսզի կյանքն ինքը ենթարկվի քեզ: Որոշիր ինքդ քո փոխարեն: Սխալ ես համարում մի բան` ուրեմն դա սխալ է, ճիշտ ես համարում` ուրեմն ճիշտ է: Ճիշտ է, որովհետև օգնում է քեզ, որովհետև քեզ դրանից ավելի լավ է լինում: Ի՞նչ դու կորցրեցիր այն գիշերները: Անու՞նդ, պատի՞վդ, ինքնասիրությու՞նդ, ունեցվա՞ծքդ: Ոչինչ: Դու շարունակում ես նույնը մնալ: Դու չես դառել ավելի վատը: Եթե ինքդ քեզ չմեղադրես, ոչ ոք չի մեղադրի: Մեղադրի էլ` թքիր բոլորի վրա: Մարդիկ սովոր են անմեղներին էլ մեղադրել: Լավ չէ՞ մեղադրվել նրա մեջ, ինչ արել ես, քան թե պատժվել առանց հանցանքի:
- Չգիտեմ, Ալեք… Բայց դա սխալ է, հաճելի չէ ինձ…
- Իսկ դու անում ես, որ հաճու՞յք ստանաս: Քեզ, տղա, փող է պետք: Դու կարող ես բանվորություն անել, դիմանալով գործատուիդ քամահրանքին ու վիրավորանքներին, բայց չե՞ս կարող անել այն, ինչ ես եմ ուզում, իմանալով, որ երբեք չեմ մեղադրի քեզ դրա համար:
- Ախր… Սխալ է…
- Ո՞վ ասեց: Քեզ գումա՞ր է պետք: Դու այն ստանում ես: Թե ինչպես, դա քո գործն է ու այլևս ոչ ոքի: Թող բարոյականության, ճշտի ու սխալի մասին ճառերն իրենց պահեն: Թող դրանցով սնեն իրենց զավակներին, որոնք մի թեթև ամոթանքի պատճառով կարող են հրաժարվել անձնական կյանքից, որոնք պատրաստ են կուլ գնալ: Մարդիկ պահանջում են, որ մենք ճիշտ ապրենք: Նրանք ուզում են, որ մենք պոռնկություն չանենք, որ մենք չլինենք չար, չկամենանք վատը, օգնենք, սիրենք… Բայց զարմանալի է, որ քեզանից ճիշտ կյանք պահանջող նույն հարևանդ, ոչինչ չի տալիս փոխարենը: Շնորհակալություն չի ասում, որ դու արդար քրտինքով ես աշխատում: Նա կենտրոնացած է միայն քո սխալները գտնելու վրա: Ու դու դեռ նայում ես, թե ի՞նչ կմտածեն:
- Ես ինքս ինձնից եմ ամաչում…
- Դա արդեն ուրիշ: Եթե պիտի տանջես քեզ փոշմանանքի նոպաներով, խնդրեմ, գնա: Իսկ եթե կարող ես անջատել այդ ապուշ կոճակը, որը մեզ խանգարում է ապրել ու նախապաշարմունքների զոհ դարձնում` մնա ինձ մոտ: Դու այդ կոճակը հեշտ կգտնես: Դրա վրա սխալմամբ գրել ու փակցրել են «ինքնասիրություն»: Բայց, չգիտես ինչու, հենց այն է մեզ անհաջողակներ դարձնում: Հենց այն է ասում «սխալ է», երբ դու հաջողության ճանապարհին ես, երջանկության ճանապարհին, բավարարվածության ճանապարհին: Այն արձագանքում է նրա վրա, ինչ դու լսել ես ուրիշներից: Այն դու չես ստեղծել, երիտասարդ: Այն էլ են քեզ ստիպողաբար տվել: Բայց որոշողը դու ես: Կարող ես գնալ: Ես քեզ չեմ պահում: Իսկ կարող ես և մի քանի հարյուր եվրո աշխատել: Այժմ ես այն մարդը չեմ, ով հոգատար հոր պես քեզ համար բժիշկ կանչեց: Հիմա ես պատվիրատու եմ: Կեղտոտ արվամոլ, եթե ուզում ես, որին պետք է միայն տեսնել, հպվել քեզ, զգալ մարմնիդ ջերմությունը: Որը դա է ցանկանում ու կանի դա քո, թե մեկ ուրիշի հետ: Որը հաճույք կստանա դրանից ու երբեք չի կարող մեղադրել իրեն, սեփական եսը սանձահարելու մեջ: Ի տարբերություն քեզ, որ դատարկ սեղանի մոտ նստած, նայելով սոված մորը, կմեղադրի իրեն, որ չի արել այն, ինչ կարող էր անել: Ի՞նչ ունես կորցնելու:
Ապա Ալեքը մի բաժակ կոնյակ լցրեց իրեն ու սկսեց անթարթ նայել Դավիթին:
- Ինչի՞ ես սպասում: Ես վճարում եմ: 500 եվրո:
Ալեքի խոսքերը համոզել էին Դավիթին: Նա ճիշտ էր, թեկուզ միայն այն բանում, որ ոչ ոք իր փոխարեն չի որոշում ճիշտն ու սխալը, որ մարդիկ, ինչպես չեն խրախուսում իրեն ճշտի համար, նույնպես և սխալի համար պատժելու իրավունք չունեն: Նա ճիշտ էր այն բանում, որ Աստված միայն զրկում էր իրենց և, նույն այն մարդկանց պես, միայն ու միայն պահանջում հետևել իր կանոններին: Նա ճիշտ էր ամեն ինչում… Միայն սեփական եսը կարող էր սաստել, արգելել ու պատժել: Այն էլ այն դեպքում երբ ինքը չի սովորել սաստել իր եսը, իրեն ենթարկել նրան ու ղեկավարել` տնօրինել: «Դե, Դավիթ, – մտքի մեջ դիմեց նա ինքն իրեն, – Թքիր ամեն ինչի վրա և սկսիր լավ ապրել այս պարոնի հաշվին: Ունեցիր այն, ինչից Աստված ու մարդիկ զրկել են քեզ: Կյանքը կարճ է, վայելիր այն ամեն գնով, անտեսելով մնացած ամեն ինչը»:
Երիտասրդը սկսեց հանվել, իսկ Ալեքն իր «աշխատանքից» գոհ վայելում էր պահը: Նա մոտեցավ ու սկսեց շոշափել Դավիթի հարթ մաշկը: Մարմինը, որին դիպչելու գայթակղությանը օրեր առաջ հազիվ էր դիմանում: Հիմա իրենն է: Հիմա ամեն ինչ պարզ էր ու հասարակ: Դերերն ընտրված էին ու սկսված էր խաղը:
Դավիթը հետևում էր, թե ինչպես է Ալեքը դիպչում իրեն, շոյում, համբուրում կուրծքն ու մեջքը: Չէր կարծում, թե դա կարող էր հաճույք պատճառել իրեն… բայց դա հաճելի թվաց: Հա հիշեց Արմենի անհանգստությունն այն պատճառով, որ իր մոտ ոչինչ չէր ստացվել ու թեթևացած շունչ քաշեց` ինքն իմպոտենտ չէր: Բացի այդ, ինքն արդեն նաև աղքատ չէր: 500 եվրո… Այս անգամ կվերանորոգի բնակարանը: Համա թե կուրախանա տիկին Սաթենիկը, երբ իմանա: Ու ոնց կնախանձեն հարևանները: Վիգենն էլ, երևի, կզարմանա: Եթե այսպես գնա, կարող է նաև ընկերոջն օգնել: Նա մտքերով էր տարված, երբ զգաց պարոնի շուրթերի հպումն իր շուրթերին: Չհասկացավ, թե ինչու պատասխանեց համբույրին: Ցանկությունը, կիրքը սկսել էին կառավարել նրան: Բայց նա պարոնի՛ն չէր ցանկանում… Նա պարզապես ցանկանում էր…
9. ՆՈՐ ԿՅԱՆՔ
Անցյալում էր երբեմնի աղքատությունը: Դավիթը գիտեր, որ Ալեքի հետ ցանկացած հանդիպում է՛լ ավելի հարուստ է դարձնելու իրեն: Հոգու խորքում նա սպանել էր այն ուժը, որ նախկինում իրեն տանջում էր, երբ մտածում էր արածի մասին: Նա արդարացում էր գտել ամեն ինչին: Ալեքի խոսքերն ազդել էին երիտասարդի վրա, համոզել նրան: Ու երջանկության զգացումը դրանց ճշմարիտ ապացույցն էր: Հա, Դավիթն զգում էր, որ գնալով ավելի է երջանկանում: Թվում էր, թե շատ բան չի փոխվել: Վերանորոգում էր սկսել տանը և մի քանի նոր հագուստ առել, բայց իրականում փոխվել էր ամեն ինչ: Նախանձոտ հարևանները սկսել էին մտովի հաշվել իր ծախսերը և է՛լ ավելի մեծ եռանդով իր մոտ գովազդել իրենց` տանը մնացած աղջիկներին:
«Դավիթս լավ գործ է ճարել», չգիտես ինչու դրկիցների մոտ արդարանում էր տիկին Սաթենիկը: Հավանաբար վախենալով, որ որդուն որևէ կեղտոտ գործի մեջ կկասկածեն:
Վերացել էր գլխացավը և քիչ-քիչ կարգավորվում էր ինքնազգացողությունը: Ամեն ինչ իր հունի մեջ էր ընկնում: Փոխվել էին հարաբերություններն ընկերների ու բարեկամների հետ: Ու պատճառը հենց իր` Դավիթի մեջ էր: Նա սկսել էր ստել: Ճշմարտությունը չէր կարող վստահել ոչ ոքի: Այժմ նա երկու կյանք ուներ: Ապրում էր մեկով, որպեսզի կարողանա ապրել երկրորդով: Ալեքի հետ մի քանի անգամ էլ էր հանդիպել: Դեպքերը կրկնվել էին: Այլևս չէր խուսափում պարոնի համբույրներից: «Դա արդեն տեղի է ունեցել, Դավիթ, խոնավ մարդը անձրևից վախենալու կարիք չունի: Ինչ տարբերություն մեկ անգամ, թե միլիոն: Դա եղել է ու վերջ: Պատահածը չես կարող ջնջել: Գիծն անցած է: Ուրեմն ինչու՞ ես խուսասփում նորից անցնել այն, թեկուզ և միայն հանուն ինձ: Ո՞րն է կորուստդ: Եթե որևէ բան դրանից կորցնեիր էլ` արդեն կորցրած կլինեիր»: Եվ Դավիթը կուլ էր գնում Ալեքի խոսքերին: Նա այնքան համոզիչ էր խոսում, նա օգնում էր այլ կողմից նայել կյանքին, հասկանալ, թե ինչ կարևոր է ապրել սեփական կանոններով, ապրել ուզածի պես:
Իսկ Սաթենիկը շարունակում էր լուռ ու թաքուն հետևել որդուն: Թեկուզ Ալեքն իր վստահությանն էր արժանացել, Սաթենիկը շարունակում էր անհանգստանալ: «Այ կին, – ինքն իրեն փորձում էր մխիթարել, – Քանի նեղության մեջ էր որդիդ, տանջվում էիր, որ չես կարող օգնել, իսկ հիմա, երբ արդեն Աստված բարեհաճ է ձեր հանդեպ, նոր վախ է քեզ համակել: Ի՞նչ է ուզածդ»: Իսկ նրա ուզածը մի բան էր, որպեսզի տա հարց և ստանա ճշմարիտ պատասխան: Արդա՞ր էին արդյոք այն փողերը, որ ծախսում է որդին:
- Դավի՞թ, – կամ ու կացով վերջապես որդուն դիմեց Սաթենիկը:
- Հա, մամ:
- Բալես, ճիշտն ասա… Գործիդ անունն ի՞նչ է: Ամբողջ օրը տանն ես, բայց վճարում են: Այդպես լինու՞մ է:
- Այ մամ: Խի՞ ես բողոքում: Բողոքելու տեղ չունես, – փորձեց պատասխանից խուսափել Դավիթը:
Սաթենիկը զգաց, որ այլևս անիմաստ է շարունակել: Որդու պատասխաններն ավելի ու ավելի էին համոզում կնոջը, որ մի բան այն չէ: Չգիտեր ինչ անել: Ինչպես ետ պահել որդուն սխալ քայլերից, ինչպես օգնել նրան: Միակ հույսը Վիգենն էր: Սաթենիկը երկար ծանր ու թեթև արեց ու որոշեց ամեն ինչ պատմել Վիգենին: Նա պիտի որ օգներ: Կարող է խոսել Դավիթի հետ: Գուցե նրան որդին վստահեր, պատմեր ամեն ինչ ու լսեր խորհուրդները: Հա, Վիգենը պիտի խոսեր ընկերոջ հետ: Բայց Սաթենիկը դեռ չգիտեր, որ դա ընկերների վերջին խոսակցությունն է լինելու…
10.. ԾԱՆՈԹ ԱՆԾԱՆՈԹԸ
Հերթական հանդիպումը նշանակված էր: Դավիթը մի պահ զարմացավ` լսելով, որ Ալեքի հետ «Շյուղերում» պիտի հանդիպեն: Այնտեղ բոլորը ճանաչում էին իրեն: Դա ծանրագույն խոչընդոտն էր, որին նա կարող էր հանդիպել: Ալեքը սպասում էր իրեն: Որքա՞ն հարցեր են տեղալու հյուրանոցի անձնակազմի կողմից: Ի՞նչ կմտածեն նրանք: Չէ՞ որ քաջատեղյակ են այցելուների բոլոր գործողություններին: Եվ ահա, ինքը` Դավիթը որպես հյուր տեղակայվում է նույն համարում, ուր Ալեք Արսենյանն է կանգ առել: Չէ, սրանից լավ հոտ չէր գալիս: Դիտմա՞մբ էր դա արել Ալեքը, թե ոչ, Դավիթը չգիտեր: Բայց հույս ուներ, որ Ալեքը պարզապես անհեռանկատ է գտնվել, չի մտածել, թե ինչ է անում:
Բարեբախտաբար պարոն Արսենյանը հյուրանոցի ռեստորանում էր սպասում իրեն: Դավիթը խորը շունչ քաշեց և քայլեց դեպի Ալեքի սեղանը: Աչքի տակով տեսավ, որ Արմենը նկատել է իրեն և հետևից է գալիս: Արագացրեց քայլերն, հուսալով, որ պարոնի մոտ Արմենը հարցեր չի տա: Յուրատեսակ մի հետապնդում էր սկսվել նրանց միջև և Ալեքը զգաց դա: Նա այնպես ժպտաց, ասես հաճույք է ստանում տեսարանից: Վերջապես Դավիթը` խույս տալով Արմենից, մոտեցավ Արսենյանի սեղանին և, նստելով նրա դիմաց` սկսեց արագ-արագ խոսել:
- Չէիր հիշում, որ այստեղ եմ աշխատում: Այն տղային նայիր: Հետևիցս է գալիս: Ի՞նչ եմ ասելու:
Ալեքը նույնպիսի շտապողականությամբ պատասխանեց, ջանալով ավարտել խոսքը, նախքան Արմենի մոտենալը:
- Ձևացրու, թե չես ճանաչում նրան: Դու արդեն այլ մարդ ես, Դավիթ: Մի դարձիր հայացքների զոհը: Նա քո պոտենցիալ թշնամին է:
- Նա իմ թշնամին չէ:
- Ուրեմն ինչու՞ էիր փախչում: Կանգ առնեիր: Մի՞թե ընկերներից փախչում են:
- Բարև ձեզ, – սեղանին մոտեցավ Արմենը: Նա ձեռքը պարզեց Դավիթի կողմ, – Դավ, բարև: Ու՞ր ես կորել, կարոտել ենք:
Դավիթը հազիվ կուլ տվեց թուքը: Չգիտեր, թե ինչ պիտի պատասխանի, ինչ պիտի անի: Նա այդպես էլ չպարզեց ձեռքն Արմենին:
- Բարև:
Արմենին մի պահ զարմացրեց ընկերոջ պահվածքը: Ապա նա հայացքը գցեց Դավիթի նոր հագուստներին, նրա կեցվածքին ու, կարծես, ամեն ինչ հասկացավ: «Դե իհարկե, – ասեց ինքն իրեն, – Հարուստ գործարարի հետ է ճաշում, գործերը լավ են ընթանում, թանկացնում է իրեն»:
- Ի՞նչ կպատվիրեք, – խիստ պաշտոնական ու զզվանք արտահայտող ձայնով դիմեց Արմենը:
- Երկու գարեջուր, – պատասխանեց Ալեքն ու նշան արեց, որպեսզի Արմենը հեռանա:
- Հը, ի՞նչ պատահեց, – Արմենի գնալուց հետո անձայն նստած Դավիթին դիմեց Ալեքը:
- Չտեսա՞ր, թե ինչ պատահեց: Իմ ընկերն էր, մտերիմը:
- Ուրեմն ինչու՞ այդպես խոսեցիր, ինչու՞ չպատասխանեցիր բարևին:
- Որովհետև հարցեր էր տալու, Ալեք, դու շատ լավ գիտես դա: Որովհետև հետաքրքրվելու էր, թե ինչու եմ քեզ հետ համար բարձրանում: Մի բան կասկածելու էր: Լավ չէ՞, որ հետևիցս խոսի, քան թե աչքերի մեջ նայելով:
- Դե… Եթե քեզ թվում է, թե ինչ-որ ամոթալի բան ես անում…
- Քեզ այդպես չի՞ թվում: Դե ուրեմն վեր կաց ու բղավիր, թե ինչով ես զբաղվում: Հայտնիր ընտանիքիդ, ընկերներիդ, անծանոթներին: Թող իմանան, որ դու ոչ մի ամոթալի բան չես անում:
- Իսկ ինձ դրանից ի՞նչ: Եթե իմանայի, որ ներքին հպարտություն, հիացմքունք կզգայի` կանեի: Բայց ես ոչինչ չեմ զգա:
- Ոչինչ չես զգա՞, Ալեք: Քեզ զզվելի տականք չես զգա՞: Չես ամաչի՞ նայել մարդկանց աչքերի մեջ:
- Ինչի՞ համար ամաչեմ: Նրա համար որ վճռական եմ: Որ ի տարբերություն իրենց անում եմ այն, ինչ ուզում եմ, որ թքած ունեմ նրանց կանոնների ու նախապաշարամունքների վրա: Չէ… Գիտես, Դավիթ: Ես սխալվեցի… Գուցե և հպարտ կզգամ ինձ:
Արմենը գարեջուրը ձեռքին մոտեցավ սեղանին:
- Շնորհակալ եմ, երիտասարդ, – դիմեց նրան Ալեքը, – Գիտե՞ս, որ ես արավամոլ եմ:
Արմենն ապշահար նայեց Ալեքին: Էլ ավելի ապշած էր Դավիթը: Մի վայրկյանի մեջ ասես դժոխքի միջով անցավ: Քրտինքը խփեց ճակատին, բերանը զարմանքից բաց մնաց: Ուզում էր բղավել, վեր կենալ ու հարվածել Ալեքին: Ցանկանում էր հերքել, պաշտպանվել…
- Հը՞, ի՞նչ կասեք այդ մասին, պարոն մատուցող:
Արմենը շարունակում էր լռել:
- Դե իհարկե, դուք ոչինչ էլ չեք կարող ասել: Որովհետև դուք այստեղի մատուցողն եք, սպասարկողը: Իսկ ես Ալեք Արսենյանն եմ, հարուստ և իշխանություն ունեցող մարդ: Դուք ստիպված կլինեք լռել: Գնացեք, ազատ եք:
Արմենն էլ ավելի մեծ նողկանքով նայեց զույգին ու հեռացավ սեղանից: Դավիթը շարունակում էր լռել: Հոգեկան հիվանդի պես հայացքը հառել էր Ալեքին, բայց ասես նրա միջով ինչ-որ տեղ նայեր:
- Ի՞նչ, Դավիթ: Սա՞ չէիր ուզում:
Դավիթը միայն օրորեց գլուխը:
- Բա՞, – խիստ ձայնով դիմեց Ալեքը:
- Դու իմ բախտի գլխին քար ես գցում, Ալեք: Դու գետնով ես տալիս իմ պատիվը, իմ անունն ու հեղինակությունը: Ո՞վ ես դու այդքանից հետո: Մա՞րդ ես: Ինչու՞ դա արեցիր: Ինչու՞ հենց Արմենին: Ինչու՞ հենց իմ բախտի հետ խաղացիր, եթե կարող էիր սեփականի հետ խաղալ: Սա թակարդ է: Ես թակարդի մեջ եմ, Ալեք: Եվ այս թակարդը դու ես լարել: Դու նենգ ես, բանսարկու: Դու ոչ մի սուրբ բան չունես:
- Հա, Դավիթ: Իրավունք ունես: Քո խոսքերն արդարացված են: Բայց չե՞ս մտածել, թե ինչու մենք չունենք ազատ ապրելու իրավունք: Չե՞ս մտածել, թե ինչու միայն Ալեք Արսենյանները կարող են անել այն, ինչ ուզում են, իսկ քո նմանները ստիպված են թաքնվել իրենց պատյաններում, գծել իրենց աշխարհների սահմանները, առանձնանալ, խուսափել, ապրել վախի մեջ: Արդա՞ր է արդյոք, Դավիթ, որ անձնական կյանքդ զոհում ես այս տղայի նմաններին, որոնք պատրաստ են խոնարհվել Ալեքների դիմաց ու միայն քոպեսներին են կարողանում հալածել, միայն քեզպեսների վրա են բարձրացնում ձայնը: Արդա՞ր է, որ դու վախենում ես նրանցից, նրանց հայացքներից ու խոսքերից, իսկ նույն այդ ժամանակ վերջին պոռնիկ Ալեք Արսենյանը գլուխը բարձր քայլում է: Մինչդեռ ձեր մեղքերը հավասարազոր են: Արժանի՞ են նրանք, որ կուլ գնաս նրանց կանոններին, եթե իրենց են կուլ տալիս հխպացած, չգիտես թե ինչ գնով իշխանության հասած Արսենյանները: Չէ, Դավիթ, արդար չէ: Եվ գիտե՞ս դա ինչից է: Որովհետև դու ես խոնարհվում, որովհետև դու ես վատը, ոչ թե պարոն Արսենյանն է այնքան լավը, որ արժանանում է հարգանքի: Որովհետև գլուխ խոնարհելով հենց ինքդ ես մատնանշում, որ ամոթալի ինչ-որ բան ես անում, ինքդ ես ստիպում նրանց կենտրոնանալ քեզ վրա: Չես հարգում քեզ, չունես ինքնասիրություն: Դու ես վատը, Դավիթ: Դու ես վատը, որ թույլ ես տալիս կառավարել կյանքդ:
Ալեքը վեր կացավ տեղից և 2000 դրամ սեղանին դնելով` դիմեց Դավիթին..
- Մտածիր որքան կուզես: Վեր ընկիր այդ աթոռին ու տեր ողորմյա երգիր քո կորցրած պատվի վրա: Արա ինչ ուզում ես: Բայց եթե որոշես բարձրանալ, իմացիր որ ես տղամարդու եմ սպասում: Ես սպասում եմ կայացած մարդու, ոչ թե սողունի, որ ավելի է բարդացնելու կյանքս: Ես սպասում եմ մի տղամարդու ով գիտի իր գինը, ով թույլ չի տալիս ոտնահարել իր արժանապատվությունը, ով չի պարում ուրիշի դուդուկի տակ: Հակառակ դեպքում, վեր կաց տեղիցդ ու փախուստի դիմիր: Փախիր նախ այս մատուցողից, հետո հարևանների հայացքներից: Հետնամուտքով ներխուժի սեփական բնակարան ու սպիտակ կտորով փակիր բոլոր հայելիներդ: Դու այնտեղ ոչ միայն պատվազուրկ արվամոլի ես տեսնելու, այլ նաև անողնաշար վախկոտի: Որոշիր ինքդ:
Ալեքը թողեց Դավիթին ռեստորանի սեղանի մոտ և բարձրացավ իր համար: Նրա խոսքերը բավական էին, որպեսզի Դավիթն անհրաժեշտ եզրահանգման գար: Նա այս անգամ էլ ընդունել էր Ալեքի բառերը: Պարոնն անխուսափելի ճիշտ էր: Դահլիճի վերջում կանգնած Արմենն ուշադրությամբ զննում էր միայնակ մնացած Դավիթին: Մի պահ Դավիթը որոշեց վեր կենալ և գնալ տուն, ցույց տալու համար, որ պարզապես զրուցելու էր եկել պարոնի հետ, որ ուրիշ ոչինչ չի կապում իրենց: Բայց հասկացավ, որ խղճահարության է արժանի: Որ էլ ավելի կատի իրեն, եթե ևս մի ձևական քայլ անի: Եվս մի արարք ուրիշների համար: Եվս մի պատվերով համերգ: Նա անձեռոցիկով սրբեց ճակատի քրտինքը, վեր կացավ և քայլեց դեպի երկրորդ հարկ: Արմենն աստիճանների մոտ էր: Դավիթը արհամարհական նայեց նրան:
- Խնդրում եմ ոչ մի հարցով չդիմել 16-րդ համար, – նախկին ընկերոջը դիմեց Դավիթը, – Եթե ինչ-որ բան անհրաժեշտ լինի, մենք ինքներս կասենք այդ մասին, չանհանգստացնեք:
Եթե մինչ այդ Արմենը ներքին արդարացումներ էր փնտրում ընկերոջ համար, հիմա արդեն փաստերն անհերքելի էին: Դավիթի խոսքերն ապացուցելու եկան, որ նա խայտառակ կապի մեջ է պարոն Արսենյանի հետ: Արմենը չգիտեր, թե ինչ զգար` հիասթափություն, նողկանք, ատելություն… Չգիտեր, թե ինչն է առավել ցավալի` Դավիթի համասեռամոլ լինե՞լը, թե՞ անշնորհակալ:
11. ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ
- Հը՞, – սենյակի դռան ձայնը լսելով` լոգարանից ձայն տվեց Ալեքը, – Կողմնորոշվեցի՞ր:
- Դու ճիշտ ես, Ալեք: Ես անողնաշարի մեկն եմ: Ուզում էի փախչել` ձևացնելով, թե մենք գործնական հանդիպման էինք: Ուզում էի փոխել կյանքիս ընթացքը, միայն թե Արմենը գլխի չընկներ:
Դավիթը խոսելով լոգարան գնաց: Ալեքը` ջակուզիի մեջ պառկած ծխում էր:
- Ե՞վ, – դիմեց նա Դավիթին:
- Ես խնդրեցի Արմենին չանհանգստացնել մեզ: Դրանով իսկ ապացուցելով, որ քեզ հետ եմ…
Ալեքը նայեց նրա աչքերի մեջ ու փախցրեց հայացքը: Դավիթը զգաց, որ նա հուզված է: Երբեք այդպիսին չէր տեսել Ալեքին` այդքան երջանիկ: Ալեքը ջուր ցողեց դեմքին, հավանաբար քողարկելով արցունքները: Դավիթը ժպտաց:
- Քեզ հուզե՞ց դա:
- Հա, – ծիծաղեց Ալեքը, – Ինձ հուզեց, որ դու չամաչեցիր ինձանից:
Մի տեսակ ներքին հպարտություն տիրեց Դավիթին: Գոհ էր իր արարքից: Այդ պահին էլ չէր կարծում, թե որևէ հանցավոր բան է արել, որևէ սխալ թույլ տվել: Անգամ երջանիկ զգաց իրեն:
- Արի այստեղ:
- Հիմա:
Դավիթը հանվեց մինչև լողազգեստը և ջակուզին մտավ:
- Ինչ հաճելի է:
- Առաջին անգա՞մ ես ջակուզիում լողանում:
- … Դե… Հա: Ես էստեղ եմ աշխատել, բայց երբեք նման ռիսկ չեմ արել:
Ռի՞սկ, – ծիծաղեց Ալեքը:
- Հա, Ալեք: Քո աշխարհում դա սովորական է: Դու կարող ես քեզ թույլ տալ:
Ալեքը մոտեցավ Դավիթին և ձեռքը դեմքին դրեց:
- Դու էլ կարող ես քեզ թույլ տալ: Դու կարող ես քեզ թույլ տալ այն ամենն, ինչ ես: Բախտը քեզ չտվեց հարստություն, բայց տվեց ինձ: Ինչպես նաև ինձ չտվեց երջանկություն, բայց քեզ տվեց:
- Դու երջանի՞կ չես:
- Քեզ հետ երջանիկ եմ: Իսկ առհասարակ` ոչ: Ես խաբեության մեջ եմ ապրում, Դավիթ: Ես ամուսնացած եմ մի կնոջ հետ, ում չեմ սիրել, ում երբեք չեմ ցանկացել: Ում հետ սիրով զբաղվելիս պատկերացրել եմ օտար տղամարդկանց: Ես փորձել եմ պայքարել իմ էության դեմ և դժբախտության մատնել ինձ: Ես օրեր շարունակ աշխատավայրում եմ քնել, միայն թե չտեսնեմ կնոջս դեմքը, միայն թե ստիպված չլինեմ նորից ինքնախաբեությամբ զբաղվել: Ես նրան էլ եմ դժբախտացրել, Դավիթ: Երբեք չեմ տվել այն սերը, որին նա իրոք արժանի է: Չեմ կարողացել: Իմ կյանքը մղձավանջ է եղել: Այն օրվանից, ինչ ես հասկացել եմ, թե ով եմ, դժոխքում եմ ապրել: Նա, ում դու տեսնում ես այժմ, ինքը ստեղծեց իրեն: Մի օր ես որոշեցի, որ այլևս հերիք է զոհաբերեմ կյանքս հանուն կնոջս, հանուն որդուս, հանուն բոլոր նրանց, ում ցավ կպատճառի իմ ով լինելը: Ես հասկացա, որ ամենից շատ ինքս ինձ եմ անհրաժեշտ, որ ամենից շատ ես ունեմ աջակցության, ըմբռնման կարիք, քանզի դասավորելով ուրիշների կյանքը` խորտակել եմ սեփականը: Ես միշտ խաբել եմ… Բայց մի լուսավոր օր վեր կացա, մոտեցա հայելուն և բարձրաձայն ասեցի ինձ. «Դու արվամոլ ես, Ալեք Արսենյան, ընդունիր դա և ապրիր»: Որքան էի փախել ես այդ բառից, որքան էի խույս տվել այդ մտքերից: Չէի էլ զգացել, թե ինչպես էին դրանք ծանրացել իմ խղճին: Եվ բավական էր միայն հայելուն ասած մի քանի բառ, որպեսզի տարիների նստվածքը հօդս ցնդի, կորչի, քայքայվի: Որպեսզի առանց վախենալու նայեմ մի տղամարդու ու մտքիս մեջ կարողանամ ասել, որ նա գեղեցիկ է, որ ցանկանում եմ նրան: Խոստովանությունն ամենաբարդն է, Դավիթ: Խոստովանություն ինքդ քո առաջ: Պայքարես, թե չպայքարես, դու այն ես ինչ կաս: Անհնար է սաստել զգացմունքներն ու հույզերը: Երբ հասկացա դա, սովորական անհաջողակը քիչ-քիչ սկսեց վերածվել Ալեք Արսենյանի` հռչակավոր ու հարուստ մարդու: Այն ժամանակ, երբ այլևս չկար ներքին պայքար, պայքար ինքս ինձ հետ, ես սկսեցի պայքարել կյանքում: Նախկինում ի՞նչ էի ես: Խաղալիք հասարակության ձեռքում, սկսած սեփական կնոջիցս, մինչև աշխատակիցներս: Վախերի մեջ ապրող, անհաշտ սեփական եսի հետ, անհաջողակ: Չես պատկերացնի, Դավիթ, թե ինչքան բարդ էր այս անցումը: Չես պատկերացնի, թե ինչ երջանիկ ու հպարտ ես զգում քեզ, երբ խոստովանում ես ով լինելդ, ընդունում եսդ ու սկսում ապրել այնպես, ինչպես ուզում է հոգիդ: Հիմա, ես համարյա երջանիկ եմ:
- Ես առաջինն եմ…
- Չէ: Ուրիշներն էլ կային: Բայց դու ուրիշ ես… Գիտե՞ս ինչ, Դավիթ, առաջին անգամ ես փորձում էի զուտ փորձելու, համոզվելու համար: Հետո հաճույքի, իսկ երբ հասկացա, որ դա տգեղ է, որ չեմ կարող այդպիսի կյանքով ապրել, սրա-նրա հետ քարշ գալ, երբ հասկացա, որ դա ինձ դուր չի գալիս, որ սեքսի կարիքը չէ դրդել ինձ դրան, սկսեցի փնտրել: Ու գտա քեզ: Սկզբում դու պարզապես գեղեցիկ տղա էիր, ով ինձ հաճելի էր, ցանկալի, հետո հասկացա, որ դու նաև խելացի ես ու հանդուրժող: Որ նրանցից մեկը չես, ով պատրաստ է նետել առաջին քարը: Ես քեզ սիրեցի, Դավիթ… Չգիտեմ, թե ինչ կմտածես, բայց ես քեզ սիրեցի: Գուցե, գուցե, դա սխալ է, հակասում է բնության կանոններին, բայց ես սիրեցի քեզ: Սիրելիներին ինչպե՞ս չսիրել, կասեր մի պոետ… Ես ոչ մի տղամարդու հետ համբուրված չկայի: Երբևէ չէի կարծում, թե դա կլինի: Ինձ թվում էր, թե այդ անառողջ հետաքրքրությունս միայն մարմնական հաճույքներով կսահմանափակվի, բայց… Ես էլ չեմ ուզում պայքարել իմ դեմ: Եթե սիրել եմ քեզ, թող այդպես լինի: Ես շատ լավ հիշում եմ, այն անհաջողակին, ում անհամաձայնությունը սեփական բնույթի հետ անդունդն էր գլորում: Ես հազիվ եմ ազատվել: Էլ չեմ ուզում վերադառնալ: Եթե սիրել եմ քեզ, թող այդպես լինի:
Դավիթը միայն լուռ լսում էր: Նա հավանում էր Ալեքին: Ոչ մի վատ գիծ չուներ այս մարդը: Եթե կար մեկը, ում նա կցանկանար նմանվել` դա Ալեքն էր: Վճռական, նպատակասլաց, հաջողակ: Մարդ, որը սովորել էր ապրել: Սակայն չէր կարողանում հասկանալ նրան, գլխի մեջ չէր տեղավորվում այն միտքը, որ Ալեքը սիրահարվել է իրեն: Ինչպե՞ս, ինչու՞: Նրան թվում էր, թե այն, ինչ տեղի է ունենում իրենց միջև զուտ մարմինների` կաղապարների խաղ է: Հպումներ ու վարձավճար, ոչինչ ավելին: Բայց արի ու տես, որ Ալեքի համար դա ավելին էր, քան գործարք: Ալեքը ձեռքերը դրեց Դավիթի այտերին ու սկսեց համբուրել նրան: Դավիթը, որ մեծ մասամբ անտարաբեր էր մնում այդ համբույրներին, պատասխանեց Ալեքին: Ալեքը ետ ընկրկեց ու ժպտաց:
- Շնորհակալ եմ, Դավիթ:
- Ինչի՞ համար:
- Գիտեմ, որ իմ հանդեպ չես զգում այն, ինչ քեզ կդրդեր համբույրի: Գիտեմ, որ հանուն ինձ արեցիր դա, ոչ հանուն փողի: Հասկացա, որ քեզ դրան դրդեց իմ անկեղծությունը, բայց պետք չէ խաղալ: Ես չեմ ուզում, որ խաբես ինձ, Դավիթ: Եթե չես ուզում, մի պատասխանիր իմ համբույրներին: Եթե չուզենաս, ես չեմ էլ համբուրի քեզ: Սա ընդամենը պայմանավորվածություն է:
- Մարմնավաճառություն:
- Անվանիր ոնց կուզես:
Եվ Ալեքը հանկարծ լրջացավ: Փոխեց դեմքի արտահայտությունը, դարձավ առաջվա խիստ ու գործնական մարդը:
- Սենյակ գնանք:
Նրանք ննջասենյակ անցան:
- Հանիր լողազգեստդ ու պառկիր, – հրամայական տոնով Դավիթին դիմեց Արսենյանը:
Դավիթը լուռ ենթարկվեց: Ալեքը սկսեց շոյել նրա մարմինն ու համբուրել:
- Փակիր աչքերդ, Դավիթ, ուզում եմ, որ քեզ հաճելի լինի:
Դավիթը փակեց աչքերը: Հաճելի էին Ալեքի հպումներն ու համբույրները: Դավիթի համար էական չէր, թե ով է դա` կին, թե տղամարդ: Նա միայն վայելում էր պահը: Եթե միայն Ալեքը կին լիներ: Բայց ոչ: Դավիթը գիտեր, որ այդպես էլ չի կարող բավարարել ցանկությունը, որ ամեն ինչ հենց այնպես կավարտվի… Իսկ Ալեքը շարունակում էր համբուրել իրեն: Նա զգաց, թե ինչպես պարոն Արսենյանի շուրթերն հպվեցին իր անդամին:
- Ոչ, Ալեք, – բաց արեց նա աչքերը, – Այդպիսի բան չանես:
- Ինչու՞:
- Դա վիրավորական է, հասկանու՞մ ես… Ես չեմ կարող հարգել քեզ, եթե նման քայլի դիմես:
Ալեքը ժպտաց:
- Դու շատ լավ մարդ ես, Դավիթ: Ինչպե՞ս կարող էի չսիրել քեզ, երբ անգամ այսքանից հետո, պահպանում ես հարգանքդ առ ինձ: Բայց ինձ համար միևնույն է: Ես դա միայն քեզ հաճույք պատճառելու համար չեմ անում: Ես ուզում եմ դա:
- Դա զզվելի է: Ինչու՞:
- Չգիտեմ… Ասում են, երբ շատ ես սիրում, հիմար բաներ ես ուզում… Գուցե այդ դեպքն է:
Բայց Ալեք Արսենյանը գիտեր, որ միայն հանուն Դավիթի է անում դա, միայն հանուն նրան հաճույք պատճառելու: Հանուն նրա կիրքը սպառելու: Կիրք, որ հենց ինքն էր ծնել: Դավիթն էլ ոչինչ չասեց: Պարոնն այդպես էր ուզում: Նա նորից փակեց աչքերը և շարունակեց վայելել պահը…
12. ՄԻԱՅՆՈՒԹՅՈՒՆ
Վիգենն առավոտ ծեգին եկավ: Բանվորներն աշխատում էին, իսկ տիկին Սաթենիկը փորձում էր ամեն կերպ օգտակար լինել նրանց` սուրճ մատուցել, սրբիչներ: Երբ տեսավ Վիգենին` սիրտը խանդավառությամբ լցվեց: Առաջ քայլեց ու գրկեց նրան:
- Բարև, բալա:
- Բարև, Սաթիկ տոտա: Ո՞նց ես:
- Ոչինչ, Վիգեն ջան, ոնց պիտի լինեմ…
Սաթենիկն այնպես ցածրացրեց ձայնը, որ Վիգենը միանգամից հասկացավ նրա մտատանջանքը:
- Դե ասա, տեսնեմ, թե ինչ է եղել: Ինչով է քեզ բարկացրել իմ կամակոր ընկերը:
- Առավոտը եկավ, Վիգեն: Քնած է: Չեմ հասկանում էդ ի՞նչ աշխատանք է, որ ոչ ժամ ունի, ոչ պատարագ: Օրերով չի գնում, մեկ էլ դուրս է գալիս այդ մարդու հետ, կամ ինչ-որ զանգից հետո: Դեռ սաղ հեչ, այ բալա, փող էլ է բերում: Շատ փող:
Վիգենին Դավիթի հանկարծակի ի հայտ եկած եկամուտները նույնպես կասկածելի էին թվում, բայց նա երբեք չէր հարցնում, թե որտեղից այդ փողերը: Սակայն, այժմ, Սաթենիկի խոսքերից հետո որոշեց զրուցել ընկերոջ հետ, ամեն ինչ պարզել:
Դավիթը պառկած էր անկողնուն ու երաժշտություն էր լսում:
- Բարև, – սենյակ մտավ Վիգենը:
- Բարև, – առանց տեղից վեր կենալու պատասխանեց Դավիթը:
- Ի՞նչ է կատարվում հետդ, Դավիթ…
Դավիթը խոժոռեց դեմքը:
- Ի՞նչ ես ուզում: Եկել ես հարցախեղդ անելու՞:
- Եկել եմ հասկանամ, թե ուզածդ ի՞նչ է: Էս ո՞նց ես պահում քեզ: Դեռ մի շաբաթ առաջ վերաբերմունքդ այլ էր: Ի՞նչ եղավ հետդ:
- Եղավ այն, Վիգեն, որ ոչ մեկդ չեք հաշտվում իմ վիճակի հետ: Անիմաստ հարցեր եք տալիս, կասկածում ինձ: Ես այդպես չեմ կարող, հասկանու՞մ ես: Ինչու՞ առաջվանը չեք: Որովհետև ես փո՞ղ եմ վաստակում:
- Ինչո՞վ ես վաստակում:
- Այ, տեսնում ես: Դու տվեցիր այդ հարցը ոչ թե պատասխանը լսելու համար, այլ ինձ վիրավորելու: Դա հարց չէր, դա կասկածներ էին:
- Թող տենց լինի: Ու…
- Ու զուռնա: Ի՞նչ ես ուզում, որ ասեմ: Դակլա՞դ տամ: Չսպասես: Իսկական ընկեր լինեիր, կուրախանայիր իմ հաջողության համար, ոչ թե սխալներս կփնտրեիր:
- Կռիվ ես ման գալիս, հա՞:
- Չէ: Ես ընկեր եմ ման գալիս քո մեջ… Բայց չեմ գտնում: Ոնց էի սխալվել:
- Հա, – ժպտաց Վիգենը, – Քո ընկերն այդ մարդն է, չէ՞: Էդ պարոն եսիմ ինչը: Ինչ նա հայտնվեց, թքած ունես բոլորի վրա:
- Նա նեղ օրվաս հասավ, Վիգեն, ինձ անդունդից դուրս հանեց: Հասկանու՞մ ես: Էնքան, ինչքան նա արեց իմ համար, չէր արել ոչ ոք:
- Իսկ դու նրա համար ի՞նչ ես անում: Սպանու՞մ ես, թալանու՞մ, շանտա՞ժ անում: Ո՞նց ես վարաձահատույց լինում: Թե թողնում ես, որ հետևիցդ թփացնի:
- Քո նմաններից հրաժարվելով եմ վարձահատույց լինում, Վիգեն: Չեմ ուզում դեմքդ տեսնել:
Սխալվել եմ քո հաշվով: Գնա ու այլևս մոռացիր այս տան տեղը: Չեմ ուզում տեսնել քեզ: Մեր ընկերությունը սուտ էր, մակերեսային, ոչինչ չնշանակող: Գնա, Վիգեն:
Վիգենն օրորեց գլուխը ու դուրս եկավ սենյակից: Դավիթը վեր ցատկեց տեղից, կողպեց սենյակի դուռը, նստեց հատակին, հենվեց մահաճակալին ու բռնեց գլուխը… Նա որոշել էր, որ ավելի լավ է ազատվել Վիգենից, քան թե հետագայում նայել նրա աչքերի մեջ, որ Վիգենը կարող է հետ պահել իրեն, ստիպել, որ նա շարունակի խաղալ, լինել անողնաշար, ինչպես Ալեքն էր ասում: Հա, Վիգենն այն եզակի մարդկանցից մեկն էր, ում հետ նա չէր կարող հաշվի չնստել: Ուրեմն ավելի հեշտ էր հրաժեշտ տալ նրան և անել սրտի ուզածը առանց խղճի խայթի, առանց ամաչելու, առանց մտածելու, որ Վիգենին դա դուր չի գա: Հիմա արդեն վերջ: Նա չունի ոչ ոք բացի մորից ու Ալեք Արսենյանից` մարդուց, որ իրեն վճարում է… Չգիտեր, թե որքան է տևելու Ալեքի հետ կապը, բայց որոշել էր մի օր նրան էլ հրաժեշտ տալ ու սովորական մարդու պես ապրել: Հաստատապես էր որոշել: Ուզում էր միայն փոքր-ինչ փող վաստակեր, կարգավորեր կյանքը: Չէր հասկանում, թե ով է այդ մարդն իր համար` եկամուտի աղբյուր, թե ավելին: Հարգում էր նրան որպես մարդ, սիրում էր, երբ Ալեքն իր հանդեպ ուշադիր էր, երբ ցույց էր տալիս իր սերը, հաճույք էր զգում, երբ նա համբուրում էր իր մարմինը, բայց աշխատում էր ցանկացած գնով խույս տալ նրա հետ համբուրվելուց: «Դավիթ, – մտածեց, – Գուցե դու էլ ես արվամոլ, եթե հավանում ես այն ամենն, ինչ անում է պարոնը, եթե քեզ դա գրգռում է»: Այդ միտքը երկար ժամանակ հանգիստ չէր տալիս նրան: Իսկ եթե… Բայց չէ՞ որ նա չէր ցանկանում պարոնին, խուսափում էր նրան դիպչելուց, համբուրելուց և փակում էր աչքերը, երբ դա Ալեքն էր անում… Դավիթը ենթագիտակցության մեջ արդարացումներ էր փնտրում իր համար:
- Դավիթ, բաց արա, – սենյակի դուռը թակեց Սաթենիկը:
- Զահլա չկա, մամ, թող հանգստանամ, գիշերն աշխատել եմ:
- Էդ ի՞նչ ասեցիր Վիգենին, որ տղան վիրավորված գնաց: Այ բալա, էս ի՞նչ ես անում:
- Մամ ուղղակի վիճել ենք: Մի բան չկիսեցինք: Սովորական է բոլոր ընկերների մոտ` կհաշտվենք: Արխային:
Սաթենիկն էլ ոչինչ չասեց: Նա թողեց ու հեռացավ իր լռությամբ ավելի խճճելով Դավիթին: Դավիթը վերցրեց բջջայինը ու հավաքեց Ալեքի համարը:
- Հա՞, Դավիթ, – անմիջապես պատասխանեց Ալեքը:
- Ալեք, արի տար ինձ: Խճճվել եմ, չգիտեմ: Զրուցելու կարիք ունեմ: Միայն քեզ հետ կարող եմ խոսել:
- Ի՞նչ է պատահել:
- Արի կասեմ:
- Կանհանգստանամ: Գոնե կես բառով ասա, թե ինչում է հարցը:
- Ընկերոջս հետ եմ վիճել, կյանքիցս վանում եմ բոլորին, Ալեք: Ես վախկոտի մեկն եմ:
- Ամեն ինչ լավ է Դավիթ: Չտխրես: Ես գալիս եմ:
«Աստված իմ, – մտածեց Դավիթը, – Ալեքը գալիս է: Նա շուտով այստեղ կլինի, կգրկի ու ասես կանխագուշակելով, կասի այն խոսքերը, որ ուզում եմ լսել: Ալեքն այստեղ է լինելու, նշանակում է ամեն ինչ լավ է: Նշանակում է հօդս է ցնդելու երևակայական այս միայնությունը: Նշանակում է կողքիդ շնչելու են, Դավիթ: Կողքիդ նորից կյանք է լինելու»:
13. ԿՈՐՑՆԵԼՈՒ ՈՉԻՆՉԸ
Ալեքը գրկեց Դավիթին ու համբուրեց նրան: Այժմ, ինչպես երբեք Դավիթի մոտ ցանկություն առաջացավ պատասխանել նրա համբույրին: Համբույր, որն հավերժություն տևեց: Նա զգում էր կյանքը Ալեքի հպումների շնորհիվ, զգում էր, որ դեռևս ի վիճակի է զգալ որևէ բան, որ կենդանի է: Անզուսպ ցասումը, կիրքը այդ պահին տիրել էին նրան: Ալեք Արսենյանը`գուցե իր թշնամին, գուցե իրեն վար գլորողը, այդ պահին այնքան անհրաժեշտ էր, այնքան տեղին, այնքան ցակալի:
- Ուզում եմ քեզ, Դավիթ:
- Ես էլ, Ալեք, ես էլ քեզ եմ ուզում:
- Գնանք այստեղից:
Հանկարծակի դողը պատեց Դավիթին:
- Չգիտեմ, Ալեք: Ի՞նչ է կատարվում: Ես հրաժարվում եմ իմ ամբողջ կյանքից: Քո պատճառով, թե՞ քեզ համար:
- Ո՞ր պատասխանը քեզ ավելի շատ հաճույք կպատճառի:
- Այն… Որ մեղավորը դու ես… Ես չեմ ուզում մեղքը կրել: Քո պատճառով, Ալեք, դա է նախընտրելի պատասխանը: Ուզում եմ, որ քո հրահրմամբ տեղի ունենա այս ամենը, քո որոշմամբ, քո խարդախության, քո նենգության շնորհիվ, քո լարած թակարդը լինի երիտասարդի դեմ, ով այնքան անփորձ էր կյանքում: Չեմ ուզում ես լինել մեղավոր…
- Մեղավո՞ր ես ման գալիս: Ինչի՞ մեղավորը: Նրա, որ ազատ ես, նրա, որ կարող ես անել այն, ինչ ուզում ես: Նրա, որ դու ես քո կյանքի տերը: Բա դա մեղավորնե՞ր ունի: Այդ ամենին քո շնորհիվ ես հասել:
- Քո շնորհիվ, Ալեք: Չէ… Քո պատճառով:
- Եթե քեզ համար ավելի հեշտ կլինի, հա, թող իմ պատճառով լինի: Թող ես լինեմ մեղավորը: Բայց, զգու՞մ ես, որ դու նորից փախուստի ես դիմում: Որ դու նորից խուսափում ես սեփական եսից:
- Հա, զգում եմ, Ալեք: Հենց այդ պատճառով վանեցի Վիգենին: Նա չպիտի դառնար կեղտոտ կյանքիս ականատեսը:
- Նրա՞ն պաշտպանեցիր… Չէ, Դավիթ: Դու քեզ էիր նրանից պաշտպանում: Որովհետև թույլ ես:
- Ի՞նչ անեի:
- Չպիտի վիճեիր: Պիտի սիրտդ բացեիր ընկերոջդ: Ասեիր, թե ինչ ես անում: Մի՞թե ընկերները դրա համար չեն: Մի՞թե իրական ընկերը միշտ չէ քո կողքին: Մի՞թե նրանք մեզ չեն ընդունում այնպիսին, ինչպիսին մենք կանք:
- Քո ասած իրական ընկերներից չկա, Ալեք: Ոչ ոք դա երբեք չի ընդունի… Նրանք ընդունում են այն, ինչ ընդունելի է մյուսների կողմից: Մի փոքրիկ շեղում և վերջ… Չկա այլևս ընկեր:
- Սխալվում ես, Դավիթ: Բացառություններ լինում են: Ու եթե դու հրաժարվել ես Վիգենից, վստահ ես եղել, որ նա այդ բացառությունների ցանկին չի պատկանում: Որ նա, ով քեզ հետ լեռներ բարձրացավ, երբեք չի գլորվի հետդ անդունդը:
- Նա չէր գլորվի:
- Ուրեմն ու՞մ ես կորցրել Դավիթ: Ընկերո՞ջդ, թե՞ հերթական փափկամորթին:
- Նա պատրաստ էր դժվար պահին կանգնել կողքիս, աջակից լինել:
- Նման պահերին բոլորն էլ պատրաստ են: Բայց դու «ոչ» գոռա հայացքներին, դու սպիտակ ասա սևին և կտեսնես, թե ովքեր են իրական ընկերները: Դա նրանք են, Դավիթ, ովքեր նույնպես կասեն սպիտակ, համոզված լինելով, որ սև է: Միայն այդ մարդկանց պահիր քո կողքին: Մարդկանց, որոնք չեն ստիպում ստել ինքդ քեզ, որոնք կողքիդ են ոչ թե այն պահին, երբ մարդիկ քեզ մանրադրամ են նետում, այլ երբ նետում են քարեր, Դավիթ: Այդպիսի՞ն էր Վիգենը:
- Չէ, այդպիսին չէր:
- Ուրեմն դու ընկերոջ չես հրաժեշտ տվել: Դու հրաժեշտ ես տվել «պատահականին» կամ «հերթականին»: Կարծում եմ, որ հիմա դու ազատ ես: Հիմա կարող ես նորովի դասավորել կյանքդ: Գտնել նոր մարդկանց, ում խորթ են քաղքենիական հայացքները, ովքեր ապրում են և թողնում են, որ ապրեն ուրիշները, ովքեր կլինեն կողքիդ նաև քարեր նետելու ժամանակ: Որտեղի՞ց քեզ ընկերներ: Դու փնտրե՞լ ես: Ոչ: Դու ընտրել ես նրանցից ինչ կար: Ուրեմն փնտրիր: Անշուշտ կգտնես: Ի՞նչ ունես այլևս կորցնելու:
- Ոչինչ…
- Դե, ուրեմն ապրիր այնպես, ինչպես ուզում ես: Ու թող քո հաջորդ ընկերը ինանա ով լինելդ, ճանաչի իրական Դավիթին, նոր ընկերանա, սիրի քեզ այնպիսին, ինչպիսին դու կաս:
Դավիթը ժպտաց: Հիմա ոչ ոք քարեր չէր նետում… Քարերը գլորվում էին իր ուսերից: Ալեքը նորից բժշկեց իրեն: Եթե միայն այս մարդն իր կյանքում հայտնվեր մի քանի տարի առաջ, հիմա նա արդեն հաջողակ կլիներ, հարուստ: Նա միայն փողով չէ, որ օգնում էր, այլ ուժ էր տալիս: Ուժ ապրելու համար, ուժ պայքարելու համար: Սա բացառիկ մարդ էր, Դավիթը գնալով համոզվում էր դրանում:
Ալեքը նորից համբուրեց նրան: Դավիթը կրկին պատասխանեց: Դա արդեն սովորական էր:
- Դե գնանք այստեղից, Դավիթ, – շարունակեց Ալեքը, – Ես ուզում եմ, որ վերջապես սիրով զբաղվենք:
Դավիթը մոտեցավ դռանը, կողպեց այն և սկսեց հանել հագուստը:
- Մենք կարող ենք այստեղ էլ զբաղվել:
Ալեքին դա դուր եկավ: Նա քթի տակ ժպտաց և նույնպես սկսեց հանվել:
- Դավիթ, չե՞ս կարծում, որ դա զզվելի է, կեղտոտ…
- Եթե դու ուզում ես…
- Հա, ես ուզում եմ:
Նրանք կրկին համբուրվեցին: Դավիթն առաջվա պես խուսափում էր դիպչել Ալեքին և Ալեքը զգաց դա:
- Դավիթ, ի՞նչ ես որոշել քեզ համար: Սա՞ է քո կյանքը, թե ոչ: Կարո՞ղ ես հաճույք ստանալ սրանից:
- Հա, կարող եմ:
Ալեքը բռնեց Դավիթի ձեռքը ու սկսեց տանել իր մարմնի վրայով: Դավիթն այլևս չէր խուսափում դրանից: Ալեք Արսենյանն իր համար արդեն ավելին էր, քան վճարող: Նա ընկեր էր` միակը, ով կողքին է այժմ: Ալեք Արսենյանը սիրելի էր, նա չէր կարող լինել զզվելի, տհաճ… Դավիթը չէր պայքարում իր դեմ: Այլևս կորցնելու բան չկար: Նա կարող էր անել այն, ինչ ուզում է: Նա ազատ էր իր արարքներում:
- Ես սիրում եմ քեզ, Դավիթ:
- Ես էլ եմ սիրում քեզ, Ալեք: Այժմ հասկացա, որ սիրում եմ… Ոնց էր ասել քո էն բանաստեղծը:
- Սիրելիներին ինչպե՞ս չսիրել…
- Հա, ինչպե՞ս չսիրեմ, եթե դու սիրելի ես: Ես քոնն եմ, Ալեք Արսենյան, ես քոնն եմ, քանի որ դու ես կողքիս, քանի որ միայն դու որոշեցիր ազատություն տալ ինձ, միայն դու որոշեցիր տեսնել այն, ինչ իրականում կա Դավիթը և չփորձել փոխել ինձ: Ես քոնն եմ, Ալեք Արսենյան, որովհետև սիրված եմ քո կողմից այնքան, որքան երբևէ ոչ մեկի կողմից չեմ եղել: Ես քոնն եմ, Ալեք, որովհետև դու բացառիկ մարդ ես: Ես քոնն եմ, որովհետև ուզում եմ, որ դու միշտ լինես իմը ու իմ կողքին:
- Այլևս այդպես է, Դավիթ: Վաղը ևեթ կտեղափոխվեք այս տանից: Կարգին կյանքով կապրեք, առանց կարիքի ու զրկանքների: Եթե կա ինչ-որ մեկը, ում համար իմ քրտինքը, իմ աշխատանքի արդյունքը չեմ ափսոսա, դա դու ես: Նա, որ հանուն ինձ չափսոսաց ոչինչ, հրաժարվեց ամեն ինչից:
- Ես կորցնելու ոչինչ էլ չունեմ, Ալեք Արսենյան: Ինչ ունեմ, քոնն է:
Գուցե այդ սենյակում իսկապես սեր էր: Ո՞վ գիտե: Գուցե այդպիսին էր ճակատագիրը ու այդպիսին է կյանքը: Եթե երջանիկ էին երկուսը… Ճիշտ էր, գուցե: Բայց դա անզոր էր հասկանալ Սաթենիկը, որ այս դեպքերի թաքուն ունկնդիրը դարձավ: Սուր ծակոց սրտում… Միակ բանը, որ կարող էր զգալ կինը: Ու մտքերի առկայություն: Ի՞նչ մտքերի, նա չհասցրեց հասկանալ: Հազիվ կանգնելով ոտքերի վրա հասավ խոհանոց, հենվեց սեղանին ու տվեց այն անունը, որ ըստ Ալեք Արսենյանի ոչինչ չի նշանակում. «Տեր Աստված»: Եվ փակելով աչքերը` հատակին ընկավ:
«Ես կորցնելու ոչինչ էլ չունեմ, Ալեք Արսենյան: Ինչ ունեմ, քոնն է»:
Վահան Տերյանի թաքնված ժառանգությունը
Վահան Տերյանը Բուտիրկայի բանտում, 1906թ.
Ընդունված տեսակետ է, որ Վահան Տերյանի նամակագրական ժառանգությունը տպագրվել է ամբողջությամբ: Բացառություն են Պողոս Մակինցյանի մոտ մնացած նամակները, որոնք Մակինցյանի աղջիկը հրաժարվել է հանձնել Գրականության և արվեստի թանգարանին: Տարբեր և հենց իր` Մակինցյանի վկայությունների համաձայն` այդ նամակների թիվը հասնում է մոտ երկու հարյուրի: Նշենք, որ հայտնաբերված-տպագրված նամակները 335-ն են: Սակայն ցավոք սրտի, նշված 335 նամակների տպագրությունը չի կարելի կոչել ամբողջական: Օբյեկտիվ (Խորհրդային կայսրության գաղափարախոսական պարտադրանքները) և սուբյեկտիվ (գրականագետ Վաչե Պարտիզունու խմբագրական-մարդկային սկզբունքները) պատճառներով Տերյանի նամակները լուրջ խմբագրումների և սրբագրումների են ենթարկվել: Կարելի է նշել նամակների աղավաղման հինգ դասակարգում.
ա.        Քաղաքական սրբագրումներ
բ.         Համահարթեցում` գեղագիտությունից աշխարհայացք
գ.         Խմբագրման և սրբագրման սխալ պատկերացումներ (այդ թվում` ուղղագրության փոխադրության և կետադրության արդիականացման պատճառով առաջ եկած սխալներ)
դ.         Թարգմանական սխալներ
ե.         Անփութություն:
Սրանց արդյունքում ոչ միայն աղավաղվում է Վահան Տերյան մարդու, քաղաքացու, պոետի, գեղագետի, քաղաքական գործչի ամբողջական կերպարը, այլև խախտվում է, օրինակ, հայերենի և նրա ընկալման պատմական տրամաբանությունը:
ա. Քաղաքական սրբագրումներ
Ի համեմատության աղավաղումների մյուս «սկզբունքների»` տպագրված նամակներում սա ավելի փոքր տեղ է զբաղեցնում: Պատճառներից մեկն անշուշտ այն է, որ «քաղաքականապես ոչ ճիշտ» նամակները պարզապես մեզ չեն հասել: Տերյանի «ուղղափառ կոմունիստ լինելը» խորհրդային գաղափարաբանությունն ապացուցում էր գլխավորապես 1917 թվականից` Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո գրված նամակների միջոցով: Բայց քանի որ 1917 թվականից հետո գրված և քաղաքական հայացքների, խնդիրների և գործունեության մասին պատմող բոլոր նամակները Պողոս Մակինցյանի արխիվում են մնացել և տպագրվել են միայն հատվածներ` Մակինցյանի ընտրությամբ, կարելի է ասել, որ Վահան Տերյանի նամակների քաղաքական ամենալուրջ «սրբագրիչը» Պողոս Մակինցյանն է:
Իսկ ինչ վերաբերում է Գրականության և արվեստի թանգարանում պահվող նամակներին, ապա նրանց հրատարակված տարբերակներից հանվել են առանձին պարբերություններ, նախադասություններ և արտահայտություններ:
Որպես ասվածի լավագույն օրինակ` կարելի է անդրադառնալ 1906 թվականի հունվարի 9-ին Ալեքսանդրապոլից Սոնա Օտարյանին ուղարկված նամակին1, որի վեց հատվածներ դուրս են մնացել տպագրությունից.
«Վերջերս այդ անիծեալ գործադուլը մեր նամակագրությունն էլ դադարեցրեց2»,
«… և ես եկա Կովկաս: Թիֆլիզում մտայ Դաշն. Կազմակերպութեան մեջ իբրև պրօպագանդիստ: Ուզում էին այնտեղ թողնել…»,
«Երևակայեցեք ոչ մի կարգին պրօպագանդիստ չունեն և չեմ սխալուի եթէ ասեմ որ նոյն իսկ Կենտրոնական Կոմիտէի անդամները կարօտ են պրօպագանդի…»,
«Միջոցներ ունենայի ես էլ կըգայի արտասահման ամառըս, Բայց… Շրջեցի շատ գիւղեր ընդունում էին լաւ և այստեղ էլ բաւականին մեծ պատիւ ենք վայելում…»,
«…այնպես որ այնքան էլ ուշք չես դարձնում: Մերոնք լաւ են այժմ բաւականին զինւած են: Մանաւանդ  „Դաշնակցութիւնը” մեծ դեր է խաղում և իմ խորին համոզմունքով եթէ չըլիներ նա շատ տեղերում ոչ մի հայ չէր մնայ: Թիֆլիզի ընդհարումների ժամանակ այնտեղ էի և աչքովս տեսայ Դաշնակց. կատարած դերը: Կռուի մէջ Դաշնակց. իրաւ հաւասարը չունի բայց պրօպագանդը շատ թոյլ է…»,
«…և շատ ձանձրալի է կեանքը միայն գործն է, որ քիչ կենդանութիւն է տալիս այնտեղի կեանքին: Շնորհքով մարդիկ էլ…»:
Առանց այս նամակի կրճատված հատվածների վերականգնման` այդ ժամանակաշրջանում Դաշնակցության հանդեպ Տերյանի ունեցած  վերաբերմունքը չի կարող ամբողջանալ: Նույնկերպ առանց հաջորդ նամակի չի կարող ամբողջանալ պոետի` 1910-ական թվականների կեսերի կարծիքը հայ մարքսիստների վերաբերյալ: Մեջբերվող նամակը գրված է 1915 թվականի օգոստոսի կեսերին Պետրոգրադում և ուղղված է Ցոլակ Խանզադյանին.
«…[քո ողջ հակվածությամբ հանդերձ կյանքը քեզ ներշնչել է ռեալականության այդ զգացումը:]3 У насъ особенно марксисты совершенно лишены этого чувства это признак и умственной ограниченности и невежества и главное отсутствiя действенного, мобильного отношенiя къ людямъ нашей страны, къ нашей землъ, къ нашему народу. Они освобождаются отчасти от этой оторванности от жизни, но еще очень далеки от того, чтоб быть действенной силой, при этом чистой и честной. Посмотри сколько среди них людей прямо отвратительных съ общественно-этической стороны (напр. Ишханьян!). Однако не стоит увлекаться в эту сторону: Իմ քչից դու շատ կըհասկանաս – չեմ կասկածում:»4:
Մեջբերված հատվածներից բացի` տպագրությունից դուրս են թողնված այնպիսի արտահայտություններ, որոնք կարող է կասկածի տակ դնեին Տերյանի վերաբերմունքը մարքս-լենինյան ուսմունքի հանդեպ: Թեև Պարտիզունին, գուցե խորհրդակցելով կոմունիզմի ավելի փորձառու մասնագետների հետ, նամակներում թողել է բանաստեղծի քաղաքական աշխարհայացքի այն հատվածները, որոնք ապացուցում են Տերյանի աշխարհայացքի զարգացումը և հանգումը կոմունիզմին, այնուամենայնիվ հանված են բազմաթիվ անմեղ արտահայտություններ, ինչի արդյունքում նամակի տրամաբանությունը խախտվել է և բացի այդ` կորել է տերյանական հումորը: Օրինակ` 1912 թվականի օգոստոսի 7-ին Ստավրոպոլից իր ընկերոջը` Ցոլակ Խանզադյանին, ուղղված նամակում Տերյանը գրում է.
«…Գուցե նեղացե՞լ ես ինձնից նամակ չըգրելուս համար: Ի սէր Մարքսի այդպիսի հիմարութիւն չանես: Այնպես եմ ծուլացել…»5:
Ենթադրաբար քաղաքական սրբագրումներին կարելի է դասել նաև կրճատված հատվածի հաջորդ մեջբերումը (1913 թվական, հոկտեմբերի 17, Պետերբուրգ)6, որտեղ Տերյանը խոսում է «իրենց կազմակերպության համագումարի» մասին7. Պարտիզունին հրատարակությունից դուրս է թողել նամակի վերջին էջը.
«Получил сегодня от Мясника8 письмо где сообщает что Гайк приехалъ и будет зимой там, в Баку. Емеля тоже пишет, что намерен приехать. Мясник пишет, что он выезжает (ենթադրաբար-Գ.Է.-Տ.) в Моск. 15 сент. и я вероятно выеду к этому времени так что с ним поедем вместе9.
Բագւում մեր կազմ. համագումարն է այնպես որ ուզում եմ այնտեղ լինել տեսնենք կըյաջողւի: թէ ոչ. յամենայն դեպս ուղարկի համագումարին իմ ողջոյնները:
քո Վահան»10:
Տերյանի նամակներում կատարված քաղաքական խմբագրումների առանձին մաս են կազմում Ռուսաստանին և ռուսական մշակույթին վերաբերող հատվածների կրճատումները: Անշուշտ վերջիններիս ամենալուրջ օրինակները 1915 թվականի սեպտեմբերի 13-ին և 1916 թվականի օգոստոսի 5-ին11 Պետրոգրադից Ցոլակ Խանզադյանին ուղարկված նամակներն են, որոնց վերականգնված տարբերակները Վաղարշակ Թանգամյանը տպագրել է «Գարուն» ամսագրում (2005, #1(455))12: Սակայն Ռուսաստանին վերաբերող օրինակներն այդքանով չեն սահմանափակվում.
«…միտք չունեի այս բարբարոս երկիրը վերադառնալու, ուստի շտապում եմ գրել:»13 (1905 թվական, փետրվար, Մոսկվա):
Վահան Տերյանի քաղաքական հայացքներն ու դիրքորոշումները չափազանց լուրջ նշանակություն կարող են ունենալ մեր ժամանակներում: Պետական ավանդույթի կազմավորման և հետագա զարգացման համար հիմնասյան նշանակություն կարող է  այն ստանալ: Բացի այդ` առանց այս` թերևս տերյանագիտության մեջ ամենաչարչրկված ու աղավաղված էջի` անհնար է բանաստեղծի կերպարի վերականգնումն ու ամբողջականացումը:
բ.Համահարթեցում` գեղագիտությունից աշխարհայացք
Տերյանի նամակագրական ժառանգությունը հայելային հատկանիշ ունի: Գրականագետ-խմբագիրն այստեղ երևում է ողջ հասակով. ի՞նչ գրական-գեղագիտական աշխարհայացք ունի, ի՞նչ է նշանակում խմբագրել, ո՞վ է նրա ընկալմամբ բանաստեղծը, և այլ նմանատիպ «ներբանասիրական» հարցերից մինչև ավելի ընդգրկունները` հասարակական-մարդկային ո՞ր արժեքներն են ընդունելի, ինչպիսի՞ կառուցվածք պետք է ունենա հասարակությունը, ինչի՞ կարիք ունի հայկական մշակույթը և այլն:  Ամբողջ խնդիրն այն է, որ Տերյանի հիմնական խմբագիրը դարձած Վաչե Պարտիզունին բանաստեղծի նամակագրական ժառանգությունը հարմարացրել է իր վերոնշյալ պատկերացումներին: Արդյունքում ստացվել է Պարտիզունու պատկերացրած Տերյանը:
Հարկ է նշել, որ Պարտիզունին շատ ուշադիր խմբագիր է. անհնար է, որ նրա աչքից վրիպի բանաստեղծի իր պատկերացրած կերպարին չհամապատասխանող որևէ` նույնիսկ շատ փոքրիկ մանրուք: Իսկ Տերյանի կողմից գործված բոլոր մեծ ու փոքր «մեղքերը» գրականագետն ամենայն մանրակրկիտությամբ դուրս է թողնում: Օրինակ` Պարտիզունին որոշել է, որ իսկական հայ բանաստեղծին անվայել է թղթախաղ խաղալը: Արդյունքում` հերթական նամակից14  երկու տող պակաս է հրատարակվում. «…Դրութիւնըս անորոշ է և նիւթականըս աննախանձելի: Մտածեցի կարտ խաղալով գործս մի քիչ կարգի բերել բայց չըյաջողեց, տարւեցի թեև ոչ շատ: Ինչ և իցե…»15: Մի կողմից այս մոտեցման հիմքում կարելի է տեսնել երեսնականների «կռապաշտությունը», մյուս կողմից էլ` Տերյանին կրճատելու և կատարյալ դարձնելու «ազնիվ»  ձգտումը:
Կրճատված հատվածների հետևում կարելի է տեսնել խմբագրի բարոյական չափանիշները: Կարող է այս դիրքորոշումը սուբյեկտիվ թվալ այն պատճառաբանությամբ, որ մեղքի բաժին ունեն նաև ժամանակի հասարակական-մշակութաբանական պատկերացումները, սակայն հաջորդ օրինակից պարզ է դառնում, որ ցանկության դեպքում խմբագիրը կարող էր շատ ավելի քիչ` միայն որոշ բառեր կրճատել: Նամակը գրված է 1907 թվականի հունվարի 9-ին Մոսկվայից, երբ Տերյանը նոր էր ազատ արձակվել Բուտիրյան բանտից և իր գլխին եկած վերջին իրադարձություններն է պատմում ընկերոջը` Ցոլակ Խանզադյանին: Ընդհանուր հաշվով` ութ թերթանոց նամակից գրեթե կեսը կրճատված է: Այդ հատվածը Պարտիզունին ծանոթագրություններում վերապատմում է երկու տողով. «Տերյանը մանրամասն պատմում է իր և Մակինցյանի միջև տեղի ունեցած մի խիստ անձնական կարգի միջադեպի մասին»16: Իսկ կրճատման պատճառը բանաստեղծի «ոչ ճիշտ» վարքն է.
«Այժմ լսիր, թե ինչ պատահեցին քո խեղճ Շվինի հետ հետո: Կարծեմ քեզ գրել էի մի ժամանակ, որ Պօլը մի Եկատերինա Վլադիմիրովնա անւանեալ տիկնոջ հետ սիրահարւել էր: Ես վերջին ժամանակները (բանտից յետոյ մինչև յունվ. 3) ապրում էի նրա մոտ (նա ապրում է Սուխօտինի հետ որը փախել էր Մոսկվայից): Այդ Եկ. Վլադ. մի փոքրիկ տիկին է վերին աստիՃանի խելօք, սրամիտ և կրթւած (զարգացած): Մի շատ օրիգինալ տիպ: Պօլը սկսել էր մի Մարիա Քալանթարեան անունով աղջկայ հետ պարապել մուզիքով և հայոց լեզւով: Ես համոզւած էի, որ նա սկսում է սիրահարւել այդ աղջկայ վրայ. միևնոյն ժամանակ իմ և Եկ. Վլադ. մէջ սկսւեց մտերիմ (ավելացված է – Գ.Է.-Տ.) բարեկամութիւն, որը վէրջը ինձ այնքան ցաւ պատճառեց: Մի օր երկար զբօսնելուց յետոյ վերադարձանք տուն (Պօլը մեզ հետ էր նա առաջ գնաց տուն իր պլօրները լուանալու և պառկելու) և երբ բարձրանում էինք սանդուխքները և մոտեցանք դռան նա ինձ համբուրեց (նա ասում է որ ես եմ համբուրել բայց ես յիշում եմ այնպես որ նա ինձ համբուրեց): Ես արի նոյնը և մենք ներս մտանք: Միւս երեկոյան ես 6 շիշ գարեջուր գնեցի և նստած խմում էի Պօլը պառկած էր իսկ Եկ. Վլադ. նրա մոտ նստած էր: Ես նրան գարեջուր առաջարկեցի և երբ Պօլը դարձել էր միւս կողմը նա  շրթունքները մոտեցրեց իմին և մենք կրկին համբուրվեցինք ու բրուդերշաֆթ խմեցինք: Պօլը կարծեմ այդ չընկատեց: Յանկարծ Պօլը սկսեց անհանգստանալ և վէրջը դուրս եկաւ: Եկ. Վլադ. հետևեց նորան ես էլ շտապեցի նրանց յետևից կարծելով, որ յանկարծ սղա-թափւի օգնեմ: Յետ է դառնում Եկ. Վլադ. և ձեռքով է անում որ չըգնամ իսկ Պօլը „հիստերիքայի մէջ է” (Մի քիչ տեղ է բաց թողնված. ենթադրաբար նոր տող է – Գ.Է.-Տ.):
Մի քիչ յետևեցի նրանց և հետ դարձայ: Յարբած ընկել էի անկողնին երբ եկաւ Պօլը և սկսեց ասել որ меня одурачит Ек. Влад17., որ ես являюсь (ավելացված է – Գ.Է.-Տ.) орудiем мести18 (նա համոզված էր, որ Եկ. Վլադ. ревн. его къ М.Калантарян.19) Չըգիտեմ գուցե այդպես լինէր: Միւս օրը եկաւ Եկ. Վլադ. երբ Պօլը տանը չէր և всячески ласкала меня ասելով որ նա относится к Полю как к дивану и т.д. և որ ես նրան դուր եմ գալիս թէ իբրև մարդ և թէ իբրև տղամարդ: Մի խօսքով: Ես էլ սկսել էի տարւել նրանով:
Պետք է նկատեմ որ նա շատ խելօք կին է թեև արտաքինը այնքան էլ գեղեցիկ չէ – եթէ նա խելօք չըլինէր այդպիսի կնոջ վրայ ես երևի աչք չէի դարձնի նոյնիսկ: Վէրջապես Պօլը Մարիա Քալանթարեանի հետ  „բացատրւեց”. դուրս է գալիս որ նա վերաբերւում է այդ աղջկան իբրև քրոջ, թեև համբուրւել էլ են մի քանի անգամ: Նա ինձ այդ բանը պատմեց դեկտ. 31-ին էր կարծեմ, ոչ յունվ. 1ին: Ես չըհաւատացի նորան և մինչև այժմ էլ չեմ կարող հաւատալ չընայած ամեն ինչ:
Ես էլ բացատրւեցի Եկ. Վլադ. հետ և դուրս եկաւ որ մենք իրար հաւանում ենք միայն բայց դեռ չենք սիրում: Նոյն երեկոն Պօլը եկաւ Եկ. Վլադ. մոտ ուր ես էի և տւեց ինձ մի նամակ ուր գրում էր որ նա գիտենալով իմ հիւանդոտ բնաւորութիւնը հրաժարվում է Եկ. Վլադ. իբրև կնոջից և մնում է նորան իբրև ընկեր: Թեև դա դժւար է նրան անել:
Ես չըպատասխանեցի նրա նամակին որը կարդացինք Եկ. Վլադ. հետ (և որը ես բաւականին սխալ էի հասկացել իմ շփոթ դրութեան պատճառով): Ես ասի միայն Եկ. Վլադ. որ նրան ասէ թէ ես չեմ ընդունում նրա  „ողորմութիւնը” և ոչ մի купля продажа-З22 համաձայն չեմ եթէ սիրեմ նրան չեմ հարցնի և այլն և սաստիկ կատաղած նրա վերայ բազմաթիւ բաներ ասի, որում ինքս զղջացի:
Ես տեղափոխւեցի մի նոր սենեակ ուր գալիս էր Եկ. Վլադ. և նոյն վերաբերմունքն էր ցոյց տալիս և ես մինչև այժմ չեմ հասկացել նրա արածների իմաստը: Նա ինձ ասում է.- Ես կըգամ միայն այդ մասին ոչ ոք չըպետք է իմանայ: Եւ միաժամանակ նա գնում էր Պօլի մոտ, որի հետ ես խռովել էի: Ես մի քանի օրից գնացի Պօլի մոտ և մենք բացատրւեցինք, թեև նա սկզբում սոսկալի վերաբերւեց դեպի ինձ: Թէ ինչքան եմ ապրել (пережил23) այդ օրերի ընթացքում դա երևակայել չես կարող: Վէրջապես ես և Պօլը օֆֆիցիալ’նօ24 հաշտւեցինք: Գլխաւորը որ ստիպեց ինձ այդ վերջին քայլը անել դա այն հանգամանքն էր որ ես զայրույթիս միջոցին նրա մասին սոսկալի կարծիքներ էի յայտնել և բացի այդ սովորած լինելով նրան մի սոսկալի կորուստ էի զգում դեպի նա: Սակայն մեր յարաբերութիւնները հազիւ թէ վերականգնւեն մեզ այժմ բաժանում են շատ ու շատ բաներ: Եկ. Վլադ.  հետ էլ ես կտրեցի կապերս: Այս ամենը համառօտ կերպով քեզ պատմեցի որպեսզի հասկանաս իմ դրությունը: Նա իրաւ որ անտանելի է: Պօղոսը ինձ սաստիկ սառն է վերաբերւում, այնպես որ ես քիչ է մնում զղջամ իմ արած քայլի համար որ ինձ այնքան տանջանք է պատճառել, որի համար ես կարող էի աւելի տաք ընդունելութիւն գտնել: Այսօր նրա մոտ էի ուր և նստած էր Եկ. Վլադ: Երկուսն էլ սառը ընդունեցին և գրեթէ ուշադրութիւն չէին դարձնում իմ վերայ: Մեր մերձեցումը այլևս անկարելի է յաւիտեանս:
Ահա թէ ինչու մինչև օրս չըկարողացայ քեզ գրել եթէ չհաշւեմ իմ մշտական ֆինանսական կրիզիսը: Այժմ սենեակս (ուր միայն երեք օր ապրեցի) թողել եմ և վարձել նորը: Այսօր իմ մոտ էր եկել Նիւրան և դա տրամադրութիւնս քիչ լաւացրել էր ուստի կարողացայ քեզ գրել: Յուսով եմ կըտեսնւենք և կըպատմեմ բոլոր մանրամասնութիւնները: Այդ հարցը ասւածը լաւ կանես որ չըշոշափես ես ուզում եմ ամեն ինչ մոռանալ: Գրիր շուտ-շուտ այժմ դու ես մնացել… »25:
Ընդ որում բանաստեղծի կերպարի այս համահարթեցումը կատարվում է բավական քմահաճորեն: Եթե վերոնշյալ օրինակում տպագրությունից դուրս էր մնացել նամակի կեսը, խմբագրի բարոյականության մասին ունեցած պատկերացումները կարող են դուրս թողնել մեկ պարբերություն, նախադասություն, արտահայտություն և անգամ մեկ բառ, օրինակ`
«…Հա, Ցել, ինչ լիրբն ես, տօ, ինչո՞ւ  «տրիօլետներս»” չըղրկեցիր…»26:
Կամ.
«…Այդքան էլ անփոյթ մարդ կըլինի՞! լիրբ ես, լիրբ, հասկանո՞ւմ ես: Եվ եթե միայն դու լինեիր. մի քանի այդտեսակ օյին էլ Կոլյան է եկել գլխիս..»27:
Կամ.
«…եթե միայն նրան դաստիարակեն Благосклонные ослы28 որոնք նստած են «Հորիզոնում» և «խրախուսում» են բոլորին` ով ուզում է լինի»29:
Կրճատված հատվածների մեջ կան նաև այնպիսինները, որոնք որևէ պատճառահետևանքային տրամաբանության չեն ենթարկվում. պարզապես անհասկանալի է, թե ինչու են հանվել ընդհանուր տեքստից: Օրինակ` 1905 թվականի փետրվարին Մոսկվայից Սոնա Օտարյանին գրված նամակը.
«…Հիմա ի՞նչ վնաս, որ մի քանի հատ էլ Բոկկաչիօ ունենանք: Ահաւասիկ „իմ կարծիքը” օրիորդ: Գիտէք Սօնա, ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ սուս մարդը միշտ որոշ չափով ստրուկ է և ստրկական զգացմունքը նրա բնութիւնն է դարձել…30»:
Պարտիզունին միանշանակորեն տեքստերից դուրս է թողնում այն ամենը, ինչ որևէ կերպ առնչվում է սեռական կյանքին.
«…Պաօլօն սիրահարւել է մի նեգրուհու վրայ!!! Недавно он писал что стал „импотентом”- поневоле влюбишься в негритянку! Но надолго ли? Едва ли это средство верное неправда ли?  Բիւր անգամ համբուրում եմ քեզ…»32:
Կրճատման այս սկզբունքին պետք է դասել նաև հաջորդ օրինակը (1914 թվականի հունվարի 14-29, Սանկտ-Պետերբուրգից ուղարկված Ցոլակ Խանզադյանին).
«…ախր ի՞նչ նշան ունի տանը մնացած աղջկա մաքրութիւնը (կասկածելի մաքրութիւն որ գուցե ոչ ոքին հարկաւոր չէ): Այդ տանը մնացած աղջիկների մաքրութեան մասին ես այս կարծիքն ունեմ` լաւ է բոզ լիներ, բայց ոչ այդպես ամուլ, անպտուղ և հոտեր իր մաքրութեան մէջ…»33:
Կամ անդրադառնալով համալսարանական ծանր պարապմունքներին` Տերյանը գրում է (1913 թվական, օգոստոսի 1, Ստավրոպոլ)
«.. Чувствуешь себя столомъ, чернильницей, вообще неорганическим существомъ неспособнымъ ни къ чему даже къ… половым ощущениямъ. Вотъ напр. сейчас если бы привели ко мне самую красивую в мире женщину и сказали на!,- я бы также бесчувственно (ենթադրաբար-Գ.Է.-Տ.) сидел, как сейчас. Ты подумай – это Я, Ваганъ Терiанъ, тот самый, который кажись всю всю вселенную бы переебъ (извини за вольность!). Ты пожалуйста не сердись, что я пишу тебе в таком импотентном состоянiи. Утромъ сажусь за занятия и через полчаса уже я импотентъ на целый день, не могу же я утром рано сесть за письмо! А какъ приятно после этого ужаса сидеть и болтать вздоръ! Как давно я не чувствовал dolce far miente…¦34:
Սակայն բացի առավել ամբողջականի համարում ունեցող չորսհատորյակից` Պարտիզունին կամ տեքսաբանության ոլորտում նրա համախոհ գրականագետներից մեկը ստիպել է նման կրճատումներ անել նաև Նվարդ Տերյանի «Վահան Տերյանի նամակները Անթառամ Միսկարյանին» գրքում: Ընդ որում կրճատումներն արվել են վերջին պահին, քանի որ նամակներից մեկի մի զգալի մասը հանված է, սակայն գրքի վերջում հանված այդ հատվածին վերաբերող ծանոթագրություն կա պահպանված. «En trois – երեքով (ֆրանս.)»35: Զավեշտալին այն է, որ Վաչե Պարտիզունին Նվարդ Տերյանի գրքի հրատարակումից հետո Անթառամ Միսկարյանի նամակները մտցրեց չորսհատորյակի մեջ, սակայն վերոնշյալ բացթողմանը նույն տեսքով հանդիպում ենք նաև այնտեղ. այսինքն` Պարտիզունին այնքան վստահ է եղել տեքստի  «ստուգված լինելու» վրա, որ նույնիսկ չի վերընթերցել գիրքը, այլ պարզապես նույնությամբ տեղադրել է ժողովածուում: Հենց այս հանգամանքն է մեզ հիմք տալիս ենթադրելու, որ Նվարդ Տերյանի գրքի կրճատումը եղել է Պարտիզունու գլխավորությամբ կամ գոնե` նրա քաջատեղյակությամբ: Ահա այդ հատվածը.
« … կկատարեք անկախ այդ բոլորից: Вы пишете, что не находится жениха и решили остаться въ старых девахъ. Не стоит, Антенька. Лучше выйдите за меня. Ведь я давно собираюсь сделать Вам предложенiе, Вы не смущайтесь, что у меня есть одна жена – мне одной мало, это я всегда говорил и жена моя ничего не имеет противъ если я женюсъ именно на васъ. Теперь ведь все на войне жениховъ совсем не стало, а армянъ еще меньше, а такихъ прекрасных, как я и того меньше. Чем же я плохой женихъ, подумайте. Будем жить en trios – какая прелесть! Вы обь этом хорошенько подумайте и поговорим когда прiедете. Чем искать новых, да еще Бог весть, какiе они будут, под рукой у вас имеется старый друг, а ведь сказано – „старый другъ лучше новых двух” и это верно. Не сомневаюсь в согласiи Вашем и ищу квартиру въ 4 комнаты – 3 – нам троим по одной, а одна общая для прiема и для тихихъ вечернихъ беседъ и литературно музыкальныхъ собранiй нашей троицы. Неправда чудный план? Такъ вот подумайте хорошенько и когда прiедете решим и выработаем конституцiю.
Однако нужно кончить письмо, а то я начну говорить о такихъ вещахъ, о кот. с девицами может не следует говорить, тем более, что боже какъ бы письмо не попало въ чужие руки. Пишите, милая. Прiезжайте. Пока всего лучшего.¦36:
Վերոբերյալ հատվածները բացահայտում են Տերյան մարդուն, նրա ապրումները, մարդկային հարաբերությունների ընկալումները, նեղ-ընկերական հումորը և այլ անձնական խնդիրներ: Դրանք հնարավորինս ամփոփ ներկայացնելը նախ և առաջ կարևոր է Տերյանի պոեզիան ամբողջական ընկալելու համար: Սակայն Տերյանի նամակների սուր կողմերի «հարթեցումը» միայն անձնական բնույթի տեքստերին չէ, որ վերաբերում է: Համեմատաբար սուր բոլոր քննադատությունները, որտեղ պոետը նշում է ժամանակի քիչ թե շատ հայտնի մարդկանց անունները, գրեթե առանց բացառության ամբողջությամբ հանված են: Գրեթե, որովհետև հետևողականորեն թողնվել են միայն այն մարդկանց անունները, որոնք այս կամ այն կերպ ասոցացվում են Դաշնակցության կամ հակախորհրդային որևէ կազմակերպության գործունեության հետ: Հատկապես տուժել են տերյանական գնահատականները` հայ գրականության աշխարհի ներկայացուցիչների հանդեպ: Խիստ, չափազանցված, երբեմն նույնիսկ` այլ համտեքստում անընդունելի գնահատականներն ամենայն հավանականությամբ խուճապի մեջ են գցել խմբագրին: Հիմնավորման բացակայության արդյունքում ելքը մնացել է մեկը` անդամահատել նամակները: Սակայն այս տիպի կրճատումները անգնահատելի դեր ունեն բազմաթիվ խնդիրների վրա լույս սփռելու գործում: Նախ և առաջ` կրճատված նամակներով երևում է Տերյանի բուռն, կրակոտ, մարտնչող և սկզբունքային հարցերում անզիջում խառնվածքը` հերքելով «հավերժ մելանխոլիկի» հասարակական դարձած պատկերացումը: Երկրորդ` այս օրինակներով ամբողջանում են Տերյանի գեղագիտական սկզբունքներն ու արժեքները: Հասկանալի է դառնում Տերյանի կողմից արվող արվեստագետի և մարդու բաժանումը: Ապա` նամակներում և հոդվածներում տեղ գտած գնահատականների համեմատության միջոցով երևում է Տերյանի օբյեկտիվությունը` գրական-գեղագիտական խնդիրներին առնչվող հարցերում: Մեծ հաշվով ինչո՞ւ է անհրաժեշտ տպագրել նամակներում առկա` անգամ ամենասուբյեկտիվ, անգամ ամենավիճելի և նույնիսկ հասարակության կողմից սխալ համարվող հատվածները:  Թեև կարելի է վերոնշյալ հիմնավորումների շարքը շարունակել, այնուամենայնիվ այդ բոլորի հանրագումարը մեկն է. եթե մեզ պետք է իրական պոետը, իրական մարդը, մեր իրական պատմությունն ու դեմքը, այլ ոչ թե մեր ստեղծածը, որը դպրոցների պատերին փակցված ցուցանակներից Վահան Տերյան մարդու արտաքինով նայում է մեր հասարակությանը, պարզապես անհրաժեշտ է Վահան Տերյանի թողած ողջ ժառանգության հնարավորինս «չմշակված» հրատարակությունը: Բերենք օրինակներ: Այսպես 1915 թվականի օգոստոսի կեսերին Պետրոգրադից Ցոլակ Խանզադյանին ուղարկված նամակում Տերյանը գրում է.
«…որովհետև դա էլ պիտի պահեմ քեզ համար: Ես ուզում էի քեզ յանձնել Նար-Դոսից մի բան թարգմանելու (փոքր բան չըգտա) – կարդացի „Սպանւած աղաւնին” և եկայ այն եզրակացութեան, որ քո սիրած Նար-Դոսը վատ գրող է և շատ գռեհիկ և տափակ և շատախօս: Գտնում եմ որ „Սպանւած աղաւնու” առաջին 50 երեսը կարելի է սեղմել 5 երեսի մեջ - после этого – что же это за писатель ?!37 Նրան լաւ ընկեր կարող է լինել և Մուրացանը (такой же семинарист, такой же плоско-вульгарный и неинтересный, по крайней мере въ „ÜáÛÇ ³·é³õ”-е  – единственной по размерам подходящей для сборника вещи !): Къ нимь в придачу можно бы дать еще Папазьяна и Лео, но первого из них я все же возьму, конечно лишь по историко-литературным соображениям38: Կարդացի Ս. Յակոբեանիդ գոված „Այծարածը” և գտայ որ ինքը Յակոբեանը ավելի լաւ այծարած կըլինի քան քննադատ – тоже подумаешь, нашел !!39 Դու երևի կարդացած կըլինես – արդեօք մի յարմար (փոքրիկ) բան չունի՞ Լեոնը (ենթադրաբար – Գ.Է.-Տ.) որ յարմար լինի մեր ժողովածուի համար, դու լաւ կիմանաս այդ: Աչքի առաջ ունեցիր միայն որ հայկական կեանքից ավելի ցանկալի է մեր նպատակի համար: Եթէ յարմար և լաւ բան լինի ուրախութեամբ կըզետեղեմ: Գրիր, տեսնենք: Ժողովածուի մոտաւոր ցանկն առայժմ այսպես է ենթադրւում…»40:
Մեջբերված այս հատվածից երևում է ոչ միայն Տերյանի գնահատականը հայ արձակի դասական գրողների վերաբերյալ, այլև հայ գրականությունը ռուս ժողովրդին ներկայացնելու պատասխանատվությունից առաջացած նյարդային վիճակը:
Մեկ այլ օրինակ` 1916 թվականի օգոստոս-սեպտեմբերին Պետրոգրադից գրված նամակից.
«…իսկ նրա բանաստեղծություներով պարծենում են, տեսեք ինչ բանաստեղծներ ունենք: Զզվելի՜ է:
Ըստ երևոյթին ձեր խմբագրութեան համար էլ ամենայարմար հեղինակը Լեօն կարող է լինել և Ատրպետը: „Они могут”!41 Լեօն մի ամառւայ ընթացքում երբ Յորիզոնը կեսգնի էր (ենթադրաբար – Գ.Է.-Տ.) անցել 3 թէ 4 կոպեկ տողավարձ հաշւած երկու թէ նոյնիսկ մի ամսւայ ընթացքում գրել է на 800 рублей 42> (>հաշվիր թէ քանի տող է գրել – 4 կոպ դուրս է գալիս 20,000 տող (каково!) Попробуй напиши! )43: Вот кому выгодно писать и кому не важно сколько платят. Что ему размер платы когда он в три месяца пишет том исторiи (кого и чего хотите) и этимъ гордится даже ставит себе в заслугу что „он может” и вопрошает „кто еще могъ бы в три месяца написать исторiю семинарий (ենթադրաբար – Գ.Է.-Տ.)” .. Мы отвечаем – никто! Да здравствует Лео! Ինչ և է: »44:
Չափազանց կարևոր է նամակների և հոդվածների ու ելույթների համեմատությունը: Այստեղ է, որ հստակ երևում են Վահան Տերյանի սկզբունքները: Օրինակ` խոսելով Ցոլակ Խանզադյանի դյուրահավատության մասին` Տերյանը զարմանում է, թե ինչպես է նա հավատացել Ալեքսանդր Շիրվանզադեի արտաքին քաղաքակիրթ տեսքին` չտեսնելով (Տերյանի խոսքերով ասած) «ներքին վայելչության» բացակայությունը: «(Շիրվանզադեն ցիլինդր է կրում – Գլխի վրայ իսկ գլխի մէջ … ամենահոտած քաք..) Ներիր այս դարձւածս բայց ուրիշ խօսք չըգտայ որակելու այդ մարդու մտաւոր աղտոտութիւնը: Իսկ դու միամտաբար այդ ընդունում ես за чистую монету. В этом твоя ошибка.¦45: Սակայն չնայած մարդկային նման գնահատականին` «Հայ գրականության գալիք օրը» դասախոսության մեջ Տերյանը հայ ապագա արձակի և դրամատուրգիայի հիմքն է համարում Շիրվանզադեին:
Կամ ահա Տերյանի տեսակետներն ու գնահատականներն արտահայտող ևս մի հատված.
§…„талантливого русского поэта Пушкина” и т.п. Сейчас вспомнил как вы поместили портрет Лео. Почему это понадобилось вамъ? Ужели вы на самом деле считаете его „великимъ” хотя бы въ нашей литературе, ужели вы придаете еще значенiе его болтовне карабахской хотя бы объ „Армянском вопросе? Вы хотели быть объективными? Если только это искренно – это экстраординарно глупо, если же хотели показать свою „объективность” (которой не хочу понимать в некотор. случаяхъ) это лицемерiе и перед другими и перед собой хотя бы и не „осознанное”. Как глупо и то, что ты Агароняна объявил „великим гражданиномъ ” (помнишь об этом я тебе еще тогда говорил и возмущался?) этого великого хачагоха, „шантажиста” ты объявил великим гражданином лишь потому что он говорит что нужно жалеть и жалеть людей. Что же стало быть…Ну ладно! Меня зовут. Допишу после.
Позвали меня къ теще . Вернулся оттуда только сейчас черезъ 4 часа. Хотя не читал своего письма, но чувствую что сказал много резкостей и был невоздержим. Ты не суди друга! Может кое-что не такъ я выразил но, право же, такъ много уродливого и глупого въ нашей жизни, что невольно переходишь границы, когда начинаешь думать объ этой действительности и когда волнует тебя это все до глубины души и особенно когда страстно жаждешь, что бы все было бы иначе, было бы такъ какъ въ хорошихъ культурных странахъ. Ты самъ подумай, если Франгянъ есть философ армянского народа, то я не желаю быть поэтом этого народа и не нужен такой народъ „лучший” философ которого Франгянъ. То же можно сказать относительно всего остального. Ты пишешь относительно школы – (о томъ можно ли принять человека котор. не признает католикоса). Конечно нельзя если стать на формальную, строгую точку. Но ведь это звучитъ нахально потому что наше духовенство поганое даже этого не смогло устроить такъ чтобы было на что либо похоже. Фактически это жалкий сбродъ идiотов – наше духовенство (особенно черные). Католическое духовенство по крайней мере сильно и организовано и что самое главное оно образованно и если хочешь, да, если не всегда, то очень часто религiозно (ведь это духовенство!). А у насъ ты подумай ректором Академiи состоит безграмотный Баграт Вартазарьянъ, уже священники и монахи чуть ли не щеголяют своимъ безбожiемъ и это все сходит имъ. Хотя бы было это мерзкое сословiе национальнимъ. И этого нетъ! Это форменные дармоеды, хамы, сволочи вообще. Ну что ты будешь делать? А наша „литература”! Да ты подумай собственно чья она – эта литература? Разве это литература. Это карикатура на литературу. Сплошная юмористика какая-то, смехъ одинъ, за исключениемъ двухъ трехъ имен да и то съ оговорками. Нельзя же будучи совeршенно безграмотнымъ человекомъ быть хорошимъ беллетристомъ или поэтом. Это бывает правда иногда но въ нашъ векъ нельзя быть писателем и поэтом безъ образованiя. А у насъ сплошь такiе именно – безграмотные, да притомъ с претензiами и наглостью напр. нашъ  Карено (котор. ничего даже не читает, даже русских писателей, даже сенсационныхъ книг не читает, ни о чемъ понятия не имеет и вот  „пишет” и конечно все  „сочиняет” „задумывает” – хоть у него живая мысль, живой образъ, живые чувства, укажи мне все выдумано, сочинено и притомъ глупо до тошноты, испорчено (ենթադրաբար – Գ.Է.-Տ.) , избито, пошло! Но ведь онъ никогда и не задается целью сказать что-либо оригинальное, да и что сказать-то этому несчастному? А Мишо Манвелянъ? Не то же самое? А твой Сейри? (напрасно ты его похвалил, очень напрасно!) Не говоря уже о других ? „менее известныхъ. А поэты? Все эти люди смотрятъ на литературу…¦47:
Հետաքրքիր է նաև Տերյանի գնահատականը Ավետիք Իսահակյանին ` Սոնա Օտարյանին ուղղված նամակում (1906, փետրվարի 15, Մոսկվա): Վերջինս վիրավորված էր Իսահակյանից և Տերյանին նամակ չէր գրում, որովհետև պետք  գրեր Իսահակյանի հասցեով: Ահա Տերյանի պատասխանը.
«…Նա մի վերին աստիճանի անկեղծ մարդ է թեև քիչ ցինիկ: Իմ կարծիքով անկեղծութիւնը մեծ առաքելութիւն է որից դժբախտաբար զուրկ են48 ձեր սեռի մեծ մասը: Իզուր եք կարծում դուք, որ այն մարդիկ որոնց հետ Դուք սերտ կապեր կամ բարեկամական հարաբերություններ եք պահպանում աւելի քիչ бабник49, կնասէր են և լիրբ քան Ая – ն: Ես իբրև տղամարդ պատիւ ունեմ Ձեզ հաւաստիացնելու որ դժբախտաբար մեծամասնութիւնը աւելի լիրբ է և կնասէր (в циничном смысле этого слово50) քան Աւետիքը և նա գոնե անկեղծ ասում է այն ինչ զգում է…»51:
գ. Խմբագրման և սրբագրման սխալ պատկերացումներ
դ. Թարգմանական սխալներ
Տերյանի նամակների հրատարակության մեջ ահռելի թիվ են կազմում խմբագրի և սրբագրիչի ոչ ճիշտ աշխատանքի արդյունքում առաջացած սխալները: Օրինակ` բանաստեղծը գրում է Պաւղոս կամ Պաւղ, իսկ Պարտիզունին սա դարձրել է Պավղոս կամ Պավղ: Կամ` Տերյանը միշտ գրում է ինչ և իցե, ինչ և է և այլն, գրքում հարադիր բարդությունները դարձված են կցադիր` ինչևիցե, ինչևէ և այլն: Կամ` Տերյանը օգտագործում է «բղխել» ձևը, Պարտիզունին հետևողականորեն բոլորը դարձրել է «բխել»: Կամ Տերյանը որպես կանոն գրում է «Թիֆլիզ» և «Բագու», խմբագիրը բոլոր նամակներում այդ ձևերը փոխել է` «Թիֆլիս», «Բաքու»:
Սրբագրական սխալներից առանձնանում են բանաստեղծի կետադրության փոփոխությունը, որը նախ` իմաստային կորստի է հանգեցնում, ապա` հնարավորություն չի տալիս ընթերցողին տեսնել, թե ինչպես է Տերյանը ռուսերենի կետադրությունից անցում կատարում հայերենին և բացի այդ` կորչում է ընդհանրապես հայերենի կետադրության զարգացման պատկերը: Օրինակ` Տերյանը միայն վերջին տարիներին է սկսում օգտագործել բութը (`), կամ` Տերյանն օգտագործում է ռուսերեն բացականչական նշանը (!), որը Պարտիզունին կամ հանում է, կամ փոխարինում հայերենի բացականչական նշանով (~), սակայն եթե ռուսերենի բացականչական նշանը զարմանք ու զայրույթ կարող է արտահայտել և վերաբերում է ամբողջ նախադասությանը, հայերենում նրա համարժեքը վերաբերում է մի բառի և հիմնականում ոգևորություն-բացականչություն է արտահայտում:
Բազմաթիվ լուրջ սխալներ կան հատկապես թարգմանության հետ կապված` երբեմն նույնիսկ զավեշտի հասնող: Այսպես օրինակ` Տերյանը, խոսելով այն մասին, որ իրեն նոր կոստյում է անհրաժեշտ, գրում է. «..какъ же я могу явиться туда босиком?¦52, հայերեն թարգմանված է. «…ուրեմն ինչպե՞ս կարող եմ այնտեղ ներկայանալ բոսյակի պես»53: Կամ օրինակ` 1915 թվականի փետրվարի 9-ին Եվգենյա Վոսկրեսենսկայային ուղղված նամակում Տերյանը օգտագործում է «несколько монет», «монеты»54. հայերեն թարգմանությունում կարդում ենք` «մի քանի մանեթ» և «դրամ»55: Բացի իմաստային կոպիտ սխալից` կարծում ենք, որ այստեղ առկա ոճական սխալն ավելի մեղադրելի է. Տերյանը և մանեթ բառը: Տերյանը գրում է` «через Украину»56, չորսհատորյակում կարդում ենք` «Ուկրաինայի վրայով»57: Եվս մեկ օրինակ. «манiакъ несчастный»58 բառակապակցությունը հայերեն է թարգմանվել որպես` «թշվառական մտամոլ»59:
Խմբագրական-թարգմանական մի տարածված սխալ էլ կա, որին անհրաժեշտ է անդրադառնալ: Սա մի կողմից կապվում է Տերյանի լեզվամտածողությունը լավ չպատկերացնելու, մյուս կողմից էլ` անհետևողականության հետ: Օրինակ` Տերյանն գործածում է դիվանատուն բառը` «գրասենյակ» իմաստով: Մի ուրիշ նամակում բանաստեղծը նույն իմաստով կիրառում է ռուսերեն §канцелярия¦60 բառը, որը թարգմանվել է «գրասենյակ»: Կարծում ենք, որ ճիշտ կլիներ թարգմանել «դիվանատուն» և ծանոթագրություններում նշել, թե ինչու հենց այդ բառը: Համենայն դեպս այս դեպքում գոնե Տերյանի լեզվամտածողությունը շատ ավելի քիչ կտուժեր: Այս խմբին վերաբերող այլ` շատ ավելի կոպիտ սխալներ կան:
Ցավոք սրտի, Վահան Տերյանի հրատարակված նամակներից և ոչ մեկը զերծ չէ խմբագրման և սրբագրման սխալ պատկերացումների, ինչպես նաև անուշադիր թարգմանության արդյունքում առաջացած սխալներից:
ե. Անփութության սխալներ
Նամակների հրատարակության մեջ զգալի թիվ են կազմում նաև անփութության արդյունքում առաջացած սխալները: Կարծում ենք, որ միայն այն հանգամանքը, որ Գրականության և արվեստի թանգարանում պահվող մեկ նամակ, նամակի հակառակ էջին մատիտով գրված մի տեքստ և երեք հեռագիր անփութության արդյունքում չեն տպագրվել, ասվածն ամբողջացնում է: Շատ ավելի մեծ թիվ են կազմում բացթողնված առանձին բառերն ու բառակապակցություները:
1911 թվականի հունվարի 13-ին Մոսկվայից Ցոլակ Խանզադյանին ուղարկված նամակը չի տպագրվել չորսհատորյակում: Քանի որ նրա մեջ անհնար է գտնել որևէ «անբարեհույս տարր», որի պատճառով նամակը կարող էր չհրատարակվել, միակ բացատրությունը մնում է անփութությունը: Ահա այդ նամակը.
«Սիրելի Ցոլակ
Դեռևս քեզ ոչ մի նամակ չեմ գրել – չեմ կարողանում գրել. Այսօր ստացա ԹՈՐ-ի նամակը, բացի այդ մի քանի գործնական հարցեր և բացի այդ ցանկութիւնը քեզ մի նամակ գրելու – ստիպում են գրել: Սկսեմ գործից: Կոլեայից մինչև այժմ մարտ ամսի թոշակը ստանալու համար հաւատարմագիր (доверенность) չեմ ստացել – այնպես որ այսօր կըգնամ ստանալու նրա երկու ամսւա թոշակը միայն, որից 10ռ տալու եմ Աբեղեանին, 20ռ Հրանտին և 30ռ վերցնելու եմ ինձ (քեզ տւածս փողը): Մնալու է 6ռ. ինչպես վարվել այդ 6ռ հետ չըգիտեմ գրիր և կարգադրիր: Հրանտը գնում է շուտով Պետերբուրգ հրաւիրանոք Մելիքեանի, որը սեգենտի (ենթադրաբար – Գ.Է.-Տ.) պաշտոն է ստացել և առաջարկում է Հրանտին ամսական 25ռ ռոճիկ (ենթադրաբար – Գ.Է.-Տ.): Սա շատ լաւ ելք է կարծեմ Հրանտի համար: Ի դէպ նա 15ռ փոխարեն 20 ուզեց և ես հաւատում եմ նրան, որ անհրաժեշտ է և կարծում եմ որ դու դեմ չես լինի что передано 5р ему61. Ինչ վերաբերւում է Կուսիկեանի մոտի փողին ես բան չըհասկացա – ամեն ինչ շփոթել եմ – խնդրեմ գրիր շուտով և այդ մասին պարզ և հասկանալի: Я вообще то страшно запутался и нечего не помню – неразбериха и путаница. Так вот не забудь, напиши об этом62.
Գարուն-ը լոյս տեսաւ վաղը կուղարկեմ քեզ մի օրինակ: Թարասեանների գործը կարծեմ յաջողւում է: Настроенье мое неопределенное. Живем по старому, но не ссоримся с Сусанной, но мое личное (независимо от внешнего) душевное (³н»Й³ун³Н ¿ – ¶.¾.-о.) состояние печальное – тоже путаница. Такая что ничего не пойму. Может просто устал и все пройдет и „образуется”. Скорей бы лето – может отдохну и это глупое состояние пройдет. Этим и нужно объяснить то, что не пишу тебе чаще и больше. Варю я очень понимаю. Кстати, думаю, письмо прочтешь ей хотя нечего читать, но что делать… Думаю, что нечего распространяться о моих чувствах к вам и поэтому ты не должен сердиться на меня за такое чепуховское, бессмысленное письмо. Ничего я не поделаю с моим настроением. Авось как нибудь придет настроение и напишу вам хорошее, ну хотя бы осмысленное и приличное письмо, а пока я этого не могу при всем желании, но могу собраться мыслями и писать ясно (ենթադրաբար- Գ. Է. -Տ.). Пиши ты все таки о своих делах, хоть изредка, ты надеюсь знаешь что это все мне интересно.
Ну будьте здоровы друзья мои и не сердитесь за это глупейшее письмо.
Ваш Ваган.
Да, сейчас в Москве – мать Оника, вчера мы с Сусанной были у нее (она приехала с сестрой Оника). Сусанна, конечно ворчит (ավելացված է-Գ. Է.-Տ) мне и низко кланяется вам. Слышал, что Пичик, Габриэлян и Норек издали журнал. Пиши об этом. Кажется мне есть от них письмо – еще не получил у Меликяна – мне только передал Карено. Ну всего.
Ваган. 63
Անփութության պատճառով նամակների հրատարակության մեջ տեղ չի գտել նաև 1907 թվականի հունվարի 27-ին Մոսկվայից Ցոլակ Խանզադյանին գրված նամակի հակառակ երեսին` գլխիվայր, մատիտով գրված այս հատվածը.
«Ձորի բնակիչը չի կարողանում հաճախ տեսնել բարձր գագաթները և հիանալ նրանց չնաշխարհիկ տեսքով: Պէտք է բարձրանալ աւելի փոքրիկ սարի վրայ, պէտք է դուրս գալ խոնաւ ձորից լաւ տեսնելու համար մեծամեծ գագաթները: Մարդկութեան մեծամասն. դժբախտաբար, խոնաւ անդնդախոր (ենթադրաբար – Գ.Է.-Տ.) և անհամբոյր ձորերում է ապրում: Գիտութիւնը նման է այն փայլուն ձիւներին որ շատ հեռու է մարդկութիւնից. հանճար: գագաթ: ձոր: խաւարամտ. միջակութիւնները: Պրոգրեսը գլխաւորապէս տանում են մեծ մարդիկ նման են հսկայ ձիւնապատ սարերին, որոնք արեգակի ջերմ ճառագայթներից իւրեանց փայլը տարածում են հարիւրաւոր վիրապների վրայ: Հսկայ լեռների փայլն ու ձիւնը տեսանելի չեն ձորերում և հովիտներում բնակւողների համար: Մեծ լեռները մեծ տարածութիւն են լուսաւորում, բայց այդ տարածութիւնը չափազանց բարձր է և չի հասնում խոր խոր ձորերը, ուր թագաւորում է ստուերը որ սակաւ է նօսրանում արեգակի ճառագայթներից…»64:
Հստակ երևում է, որ այս անմշակ հատվածը ինչ-որ ելույթի, զեկույցի կամ որևէ այլ մտահղացման նախագիծ է: Թեև այն բացահայտորեն չի տեղավորվում ընդհանուր նամակի համատեքստում, այնուամենայնիվ հատվածը պետք է հրատարակվեր գոնե ծանոթագրություններում:
Մեջբերվածները երկու ամենամեծ հատվածներն են անփութության պատճառով հրատարակությունից դուրսմնացածներից: Հարկ է նշել, որ այս դասակարգմանը պատկանող սխալները նույնպես քիչ չեն Վահան Տերյանի նամակների հրատարակություններում:
Ծանոթագրություններ
1.         Տե՛ս Վահան Տերյան, Երկերի ժողովածու, հտր 3, Եր., 1975, էջ 201:
2.         ԳԱԹ, Վահան Տերյանի ֆոնդ, գ. 313:
Այսուհետ Տերյանի նամակներից արվող մեջբերումներում շեղատառ գրված կլինեն տպագրությունից դուրս մնացած հատվածները, նախադասությունները, բառերը: Այս մասերում մենք պահել ենք Տերյանի ուղղագրությունն ու կետադրությունը: Բայց ոչ շեղատառ` տպագրված հատվածներում չենք վերականգնել տերյանական ուղղագրությունն ու կետադրությունը, որպեսզի նամակների համադրումը լինի ավելի հեշտ:
3.         Այս հատվածը բնագրում նույնպես ռուսերեն է:
4.         ԳԱԹ, Վահան Տերյանի ֆոնդ, գ. 192: «Մեզ մոտ հատկապես մարքսիստները ընդհանրապես զրկված են այդ զգացումից: Դա նշան է և մտավոր սահմանափակվածության, և անհարգալից վերաբերմունքի, և գլխավորապես իրական, համարժեք վերաբերմունքի բացակայությունն է մեր երկրի բնակիչների, մեր հողի, մեր ժողովրդի հանդեպ: Նրանք մասնակիորեն կարողանում են ազատվել կյանքի այդ կտրվածությունից, սակայն շատ հեռու են նրանից, որ իրոք օժտված լինեն ուժով, ընդ որում, մաքուր և արդար ուժով: Նայիր, թե ինչքան մարդ կա նրանց մեջ պարզապես զզվելի` հասարակական տեսակետից (օրինակ` Իշխանյանը): Սակայն պետք չէ տարվել այդ կողմով»:
5.         Նույն տեղում, գ. 174:
6.         Տե՛ս Վահան Տերյան, Երկերի ժողովածու, հտր 4, Եր., 1979, էջ 107:
7.         Մեզ առայժմ չի հաջողվել ճշտել, թե ինչ կազմակերպության մասին է խոսքը:
8.         Խոսքը Ալեքսանդր Մյասնիկյանի մասին է:
9.         «Ստացա այսօր Մյասնիկից նամակ, որտեղ գրում է, որ Հայկը եկել է և ձմռանը լինելու է այնտեղ` Բաքվում: Եմելյան նույնպես գրում է, որ մտադիր է գալ: Մյասնիկը գրում է, որ ինքը գնում է Մոսկվա սեպտեմբերի 15-ին, և ես էլ հավանաբար դուրս կգամ այդ ժամանակ, այնպես որ միասին կգնանք
10.        ԳԱԹ, Վահան Տերյանի ֆոնդ, գ. 218:
11.        Ոչ Վ.Պարտիզունին և ոչ էլ Վ.Թանգամյանն այս նամակի ամսաթիվը մոտավորապես են նշում` 1916 թվականի հուլիսի երկրորդ կեսից օգոստոս, սակայն նամակի ծրարի վրա պահպանվում է ուղարկման ամսաթիվը:
12.        Պետք է նշել, որ չնայած կատարած շատ կարևոր աշխատանքին` Վ.Թանգամյանը ևս տուրք է տվել Վահան Տերյանին խմբագրելու և սրբագրելու գայթակղությանը, ինչի արդյունքում նամակները բավական տուժել են: Մասնավորապես` խախտված են հեղինակի ընդգծումները, չակերտները և կետադրական այլ նշաններ: Կան նաև թարգմանական անհամապատասխանություններ` òóðåöê. àðìÿí – արևմտահայեր, ðàäè – ի սեր, õóäîæåñòâî – օյիններ, ñóêèí ñûí – շան որդի: Կա նաև մի բացթողման դեպք – «…կարծեմ նրանից է սկսել և առհասարակ „ընկերների” մէջ է սկսել իր ագիտացիան նրանց „ընկեր”  Հայկունին…»:
13.        ԳԱԹ, Վահան Տերյանի ֆոնդ, գ. 325:
14.        Տե՛ս Վահան Տերյան, Երկերի ժողովածու, հտր 4, Եր., 1979, էջ 100:
15.        ԳԱԹ, Վահան Տերյանի ֆոնդ, գ. 185:
16.        Վահան Տերյան, Երկերի ժողովածու, հտր 3, Եր., 1975, էջ 384:
17.        «Ինձ հիմարացնում է Եկ(ատերինա) Վլադ(իմիրովնան):
18.        «Հանդիսանում եմ վրեժի գործիք»:
19.        «Խանդում է նրան Մ.Քալանթարյանի հանդեպ»:
20.        «Ամեն կերպ գգվում էր ինձ»:
21.        «Վերաբերում է Պոլին, ինչպես բազմոցին ևն»:
22.        «Առք ու վաճառքի»:
23.        «Վերապրել»:
24.        «Պաշտոնապես»:
25.        ԳԱԹ, Վահան Տերյանի ֆոնդ, գ. 138:
26.        Նույն տեղում, գ. 207:
27.        Նույն տեղում, գ.211/ Վահան Տերյան, Երկերի ժողովածու, հտր 4, Եր., 1979, էջ 19:
28.        «Աստվածամետ ավանակներ»:
29.        ԳԱԹ, Վահան Տերյանի ֆոնդ, գ. 211/ Վահան Տերյան, Երկերի ժողովածու, հտր 4, Եր., 1979, էջ 19:
30.        ԳԱԹ, Վահան Տերյանի ֆոնդ, գ. 303:
31.        «Վերջերս նա գրեց, որ դարձել է «իմպոտենտ»` ակամա սիրահարվելով մի նեգրուհու: Արդյո՞ք երկար ժամանակով: Հազիվ թե այդ միջոցը ճիշտ է, այդպես չէ՞»:
32.        Նույն տեղում, գ. 192:
33.        Նույն տեղում, գ. 191:
34.        Նույն տեղում, գ. 183:«Զգում ես քեզ սեղանի պես, թանաքամանի պես, ընդհանրապես ոչ օրգանական գոյության պես, որը ոչնչի ընդունակ չէ, նույնիսկ … սեռական զգացողությունների: Ահա օրինակ` եթե ինձ մոտ բերեին աշխարհի ամենագեղեցիկ կնոջը և ասեին` ահա, ես նույնքան անհաղորդ կնստեի, ինչպես հիմա: Դու պատկերացրու. Ես` Վահան Տերյանս, նույն ինքը, ով, թվում էր, ամբողջ-ամբողջ տիեզերքը կշինի (ներիր ազատակամության համար): Դու, խնդրում եմ, մի ջղայնացիր, որ քեզ եմ գրում այսպիսի իմպոտենտային վիճակով: Առավոտյան նստում եմ պարապելու և արդեն կես ժամից ես իմպոտենտ եմ մի ամբողջ օրով, չեմ կարող ես առավոտ վաղ նստել` նամակ գրելու: Իսկ ինչքան հաճելի է այդ մղձավանջից հետո նստել և անիմաստ շատախոսել: Ինչքան ժամանակ ես չէի զգացել dolce far miente…»:
35.        Վահան Տերյանի նամակները Անթառամ Միսկարյանին, Եր., 1972, էջ 244:
36.        ԳԱԹ, Վահան Տերյանի ֆոնդ, գ. 277: «Դուք գրում եք, որ ոչ մի կերպ չի գտնվում փեսացու, և որոշել եք «պառաված օրիորդ» մնալ: Չարժե, Անտենկա: Ավելի լավ է ինձ հետ ամուսնացեք: Չէ՞ որ ես վաղուց պատրաստվում եմ Ձեզ առաջարկություն անել, Դուք մի մտահոգվեք, որ ես արդեն մի կին ունեմ. ինձ մեկը քիչ է, ես դա միշտ էլ ասել եմ, և իմ կինը ոչ մի առարկություն չունի, եթե ես ամուսնանամ հենց Ձեզ հետ: Այժմ բոլորը կռվի դաշտում են. փեսացուներ գրեթե չկան, իսկ հայեր` առավել ևս, իսկ ինձ նման գեղեցիկ, առավել քիչ: Ինչո՞վ եմ ես վատ փեսացու. մտածեք: Կապրենք en trios. ինչպիսի զմայլանք: Դուք այդ մասին լավ մտածեք, և կխոսենք, երբ գաք: Ինչո՞ւ փնտրել նորերին, և դեռ Աստված գիտի, թե ինչպիսին նրանք կլինեն, եթե Ձեր ձեռքի տակ կա հին ընկեր, և ասված է. «Հին ընկերն ավելի լավն է երկու նորերից», և դա ճիշտ է: Չեմ կասկածում Ձեր համաձայնությանը և փնտրում եմ չորսսենյականոց բնակարան. երեքը` մեկական մեզնից յուրաքանչյուրի համար, և ընդհանուր մեկը` ընդունելությունների և մեր եռյակի երեկոյան խաղաղ զրույցների ու գրական-երաժշտական հավաքների համար: Հրաշալի նախագիծ, այդպես չէ՞: Այնպես որ լավ մտածեք, և երբ գաք, կորոշենք ու կնախագծենք սահմանադրությունը:
Սակայն պետք է ավարտել նամակը, թե չէ ես կսկսեմ խոսել այնպիսի բաների մասին, որոնց մասին գուցե և չարժե աղջիկների հետ խոսել, մանավանդ որ Աստված չարասցե, նամակն ընկնի օտար ձեռք: Գրեք, սիրելիս: Եկեք: Հաջողություն և ամենայն բարիք»:
37.        «Դրանից հետո` ի՞նչ գրող է նա»:
38.        «(Նույնպիսի սեմինարիստ, նույնքան տափակ-գռեհիկ և անհետաքրքիր, գոնե «Նոյի ագռավ»-ում` մեր ժողովածուին համապատասխան միակ գործում): Նրանց կարելի է ավելացնել նաև Փափազյանին և Լեոյին, բայց առաջինին ես այդուհանդերձ կվերցնեմ` իհարկե, զուտ գրապատմական նկատառումներից ելնելով»:
39.        «Այ թե գտել ես»:
40.        Նույն տեղում, գ. 192:
41.        «Նրանք կարող են»:
42.        «800 ռուբլու»:
43.        Տերյանն ինքը նամակում աստղանիշ է դրել և փակագծերի մեջ եղած հատվածը գրել էջի ներքևի մասում: Ըստ ամենայնի` պոետը հետո է որոշել լրացում անել: Մենք փորձել ենք հնարավորինս հարազատ մնալ տերյանական բնագրին:
44.        ԳԱԹ, Վահան Տերյանի ֆոնդ, գ. 203: «(ինչպես) Փորձիր գրել): Ահա թե ում է ձեռնտու գրել, և ում համար կարևոր չէ, թե ինչքան են վճարում: Նրան ի՞նչ է հետաքրքրում վճարի չափը, երբ նա կարող է երեք ամսում գրել պատմության հատոր (ինչի և ում որ ուզեք) և դրանով հպարտանում է, նույնիսկ իր առաքելությունների մեջ է մտցնում, որ «ինքը կարող է», և հարցնում է. «Էլ ո՞վ կարող էր երեք ամսում գրել սեմինարիաների պատմությունը»: Մենք պատասխանում ենք. «Ոչ ոք: Կեցցե Լեոն»:
45.        Նույն տեղում, գ. 181: «Պարզ ջրի պես: Դա է քո սխալը»:
46.        Բանաստեղծի քառահատորում այս բառը սխալ է գրված: Գրքում տպված է. «Ինձ կանչեցին հորաքրոջս (к тете) մոտ» ( Վահան Տերյան, Երկերի ժողովածու, հտր 4, Եր., 1979, էջ 96): Սակայն բացի այն, որ նամակի բնագրում գրված է «к теще», հայտնի է, որ Տերյանը Ստավրոպոլում հորաքույր չուներ և երկրորդ` բանաստեղծը եկել էր Ստավրոպոլ կնոջ` Սուսաննայի «հայրական» ընտանիքի մոտ:
47.        ԳԱԹ, Վահան Տերյանի ֆոնդ, գ. 183: «…«Ռուս տաղանդավոր պոետ Պուշկինին» ևն: Այժմ հիշեցի, թե ինչպես էիք դուք տեղադրել Լեոյի դիմանկարը: Ինչո՞ւ էր դա Ձեզ պետք: Մի՞թե դուք իրոք նրան համարում եք «մեծ» թեկուզ և մեր գրականության մեջ, մի՞թե դուք կարևորություն եք տալիս նրա ղարաբաղյան դատարկախոսությանը` թեկուզ հենց Հայկական հարցի վերաբերյալ: Դուք ուզում եք անաչա՞ռ լինել: Եթե միայն դա անկեղծ է, ապա արտառոց հիմարություն է, եթե ուզում եք ցույց տալ ձեր «անաչառությունը» (ինչը չեմ ուզում որոշ դեպքերում հասկանալ), դա կեղծավորություն է և ուրիշների հանդեպ, և ձեր հանդեպ, թեկուզ և «չգիտակցված»: Ինչ հիմարություն է և այն, որ դու Ահարոնյանին հռչակեցիր «երևելի քաղաքացի» (հիշո՞ւմ ես` ես այդ մասին այն ժամանակ էի խոսում և վրդովվում), այդ երևելի խաչագողին, «շանտաժիստին» դու հռչակեցիր երևելի քաղաքացի, որովհետև նա ասում է, թե պետք է խղճալ ու խղճալ մարդկանց: Ի՞նչ է ստացվում… Լավ: Ինձ կանչում են: Հետո կշարունակեմ:
Կանչեցին ինձ զոքանչիս մոտ: Վերադարձա այնտեղից նոր միայն` չորս ժամից: Թեև չեմ կարդացել սեփական նամակս, բայց զգում եմ, որ ասել եմ բավական կտրուկ խոսքեր և չեմ կարողացել զսպել ինձ: Դու մի դատիր քո ընկերոջը: Գուցե և ինչ-որ բան այնպես չեմ ասել, ճիշտ է, այնքան շատ այլանդակություն և ապուշություն կա մեր կյանքում, որ ակամա անցնում ես սահմանները, երբ սկսում ես մտածել այդ իրականության մասին, և երբ հուզում է դա քեզ մինչև հոգուդ խորքը, և հատկապես երբ շատ ես տենչում, որ ամեն ինչ լիներ այլ կերպ, լիներ այնպես, ինչպես լավ, մշակութային երկրներում: Դու ինքդ մտածիր, եթե Ֆրանգյանը հայ ժողովրդի փիլիսոփան է, ապա ես չեմ ուզում լինել այդ ժողովրդի պոետը, և պետք չէ այդպիսի ժողովուրդ, որի «լավագույն» փիլիսոփան Ֆրանգյանն է: Նույնը կարելի է ասել նաև մնացած ամեն ինչի հանդեպ: Դու գրում ես դպրոցի մասին (այն մասին, թե կարելի է արդյոք ընդունել մարդու, ով չի ընդունում կաթողիկոսին): Իհարկե, չի կարելի, եթե նայենք ձևական, խիստ տեսանկյունից: Բայց դա շատ լկտի է հնչում, քանի որ մեր անիծյալ հոգևորականությունը նույնիսկ դա չկարողացավ կազմակերպել այնպես, որ մի բանի նման լինի: Փաստորեն, դա` մեր հոգևորականությունը (հատկապես սևազգեստները), խղճուկ ապուշների մի խառնամբոխ է: Կաթոլիկ հոգևորականությունը գոնե ուժեղ է և կազմակերպված, և որ ամենակարևորն է, այն կրթված է, և եթե կուզես, այո, եթե ոչ միշտ, ապա շատ հաճախ կրոնական է (ախր հենց դա է հոգևորականությունը): Մեզ մոտ, դու մտածիր, Ակադեմիայի ռեկտորը անգրագետ Բագրատ Վարդազարյանն է, քահանաներն ու կուսակրոնները արդեն համարյա թե հպարտանում են իրենց «անաստվածությամբ», և ամեն ինչ ներվում է նրանց: Գոնե այդ զզվելի բառակապակցությունը ազգային լիներ: Դա էլ չկա: Դրանք ձևավորված պորտաբույծներ են, ձրիակերներ, ընդհանրապես սրիկաներ: Եվ ի՞նչ ես պատրաստվում անել: Իսկ մեր «գրականությո՞ւնը»: Իսկ դու մտածիր, թե ո՞ւմն է նա` այդ գրականությունը: Մի՞թե դա գրականություն է: Դա գրականության ծաղրանկար է: Համատարած ինչ-որ զավեշտ է, ծաղր` բացառությամբ երկու-երեք անունների, այն էլ` վերապահումներով: Չի կարելի, լինելով բացարձակապես անգրագետ մարդ, լինել լավ բելետրիստ կամ պոետ( Դա երբեմն լինում է, ճիշտ է, բայց մեր դարում չի կարելի լինել գրող և պոետ առանց կրթության: Իսկ մեզ մոտ համատարած այդպիսինն են` անգրագետ, ընդ որում, հավակնություններով և լկտիությամբ, օրինակ` մեր Կարենոն (ով ոչինչ չի կարդում, նույնիսկ ռուս գրողների, նույնիսկ սենսացիոն գրքեր չի կարդում, ոչնչի վերաբերյալ պատկերացում չունի և ահա «գրում է» և իհարկե, ամեն ինչ «ստեղծագործում է», «մտածում է», նրա գրածներում գոնե մի կենդանի միտք, կենդանի պատկեր, կենդանի զգացմունք ցույց տուր. ամեն ինչ հորինված ու մոգոնված է, ընդ որում, սրտխառնուքի աստիճան հիմարավարի, փչացած, զզվելի: Բայց ինքը երբեք չի էլ փորձում ասել յուրօրինակ ինչ-որ բան, և ի՞նչ ասել այդ դժբախտին: Իսկ Միշո Մանվելյա՞նը: Մի՞թե նույն բանը չէ: Իսկ քո Սեյրի՞ն (իզուր դու նրան գովեցիր, շատ իզուր): Էլ մյուսների մասին չասած` «պակաս հայտնիների»: Իսկ պոետնե՞րը: Եվ բոլոր այդ մարդիկ նայում են գրականությանը…»:
48.        Չորսհատորյակում «են»-ի փոխարեն տպված է «է»:
49.        «Կնամոլ»:
50.        «(այդ բառի ցինիկ իմաստով)»:
51.        Նույն տեղում, գ. 314:
52.        Նույն տեղում, գ. 211: «Ինչպե՞ս ես կարող եմ այնտեղ ներկայանալ բոկոտն»:
53.        Վահան Տերյան, Երկերի ժողովածու, հտր 4, Եր., 1979, էջ 20:
54.        ԳԱԹ, Վահան Տերյանի ֆոնդ, գ. 294: «Մի քանի կոպեկ», «կոպեկներ»:
55.        Վահան Տերյան, Երկերի ժողովածու, հտր 4, Եր., 1979, էջ 182:
56.        ԳԱԹ, Վահան Տերյանի ֆոնդ, գ. 300: «Ուկրաինայով»:
57.        Վահան Տերյան, Երկերի ժողովածու, հտր 4, Եր., 1979, էջ 334:
58.        «Թշվառ մոլագար»:
59.        Նույն տեղում, էջ 122:
60.        Վահան Տերյան, Երկերի ժողովածու, հտր 3, Եր., 1975, էջ 311:
61.        «Որ նրան է փոխանցված 5 ռուբլի»:
62.        «Ես ընդհանրապես մոլորվել եմ և ոչինչ չեմ հիշում. անելանելիություն է և խառնափնթորություն: Ուրեմն մի մոռացիր, գրիր այդ մասին:
63.        ԳԱԹ, Վահան Տերյանի ֆոնդ, գ. 172: «Տրամադրությունս անորոշ է: Ապրում ենք, ինչպես անցյալում, բայց չենք վիճում Սուսաննայի հետ, բայց իմ անձնական (արտաքինից անկախ) հոգեկան վիճակը թախծալի է. նույնպես խառնափնթորություն: Այնպիսինն է, որ ոչինչ չեմ հասկանում: գուցե պարզապես հոգնել եմ, և ամեն ինչ կանցնի ու «կուղղվի»: Երանի շուտ գա ամառը. գուցե հանգստանամ, և այս հիմար վիճակը անցնի: Սրանով է և պետք բացատրել այն, որ չեմ գրում քեզ ավելի հաճախ և շատ: Վարյային շատ հասկանում եմ: Իմիջիայլոց, մտածում եմ, որ նամակը կարդաս նաև նրան, չնայած կարդալու բան էլ չկա, ի՞նչ արած…Մտածում եմ, որ չաժե «ընդարձակվել» ձեր հանդեպ իմ զգացմունքների նկատմամբ, և այդ պատճառով դու չպետք է ջղայնանաս ինձ վրա այսպիսի դատարկախոս, անիմաստ նամակի համար: Ես ոչինչ չեմ կարող անել իմ տրամադրության հետ: Գուցե երբևէ կունենամ տրամադրություն և կգրեմ Ձեզ լավ, գոնե իմաստավոր և պարկեշտ նամակ, իսկ այժմ ես դա չեմ կարող նույնիսկ մեծ ցանկության դեպքում, բայց կարող եմ հավաքվել մտքերով ու գրել պարզ: Գրիր դու այդուհանդերձ քո գործերի մասին, թեկուզ երբեմն, հուսով եմ, որ դու գիտես` այդ ամենն ինձ հետաքրքիր է: Առողջ եղեք, իմ բարեկամներ, և մի ջղայնացեք այս հիմարագույն նամակի համար: Ձեր` Վահան: Այո, այժմ Մոսկվայում է Օնիկի մայրը, երեկ մենք Սուսաննայի հետ նրան հյուր էինք գնացել (նա Օնիկի քրոջ հետ է եկել): Սուսաննան, իհարկե, փնթփնթում է իմ և խոնարհվում է ձեր առաջ: Լսել եմ, որ Պիչիկը, Գաբրիելյանը և Նորիկը հրատարակել են ամսագիր: Գրիր այդ մասին: Ինձ թվում է, որ նրանցից նամակ ունեմ. դեռ չեմ ստացել. Մելիքյանի մոտ է, այդ մասին ասաց Կարենոն: Այսքանը: Վահան:
64.       Նույն տեղում, գ. 139:
…ցասման տառեր
…ցասման տառեր
Տառերը կրկին գրչիցս կախված ,
Հոգիս մաշելով էջ են լրացնում,
Տառապած օրերն ազգիս հիշելով`
Թափված արյուններ դողով վկայում:
Կատաղած գրվում,
Թղթին են հանգչում տառերը ցասման,
Անվերջ վկայում կյանքի աղերսներ,
Մրմուռով հիշում`խուլ Ճիչեր մանկանց,
Անշունչ գլուխներ`անմարմի~ն,անթարթ ,
Իսկ նրանց կողքին հեգնանքը թուրքի,
Արյունոտ աչքերը մարդակերպ դևի,
Ու այդ աչքերում`կարմիր ճահիճներ,
Դրանցում խեղդվող անաղարտ կույսեր:
Եվ այսպես,նորի~ց
Թուղթն է կլանում `
Շատերիս հոգում ծվարված վաղուց,
Անցյալը ազգի’ս,հարցերը գրչի’ս,
Ինչու՞ մենք,Աստվա’ծ,
Ինչու՞ հայերին,
Ինչու՞ հայ գարունը դարձավ թախծալի,
Եվ մեր այգերը`մասամբ ցավալի,
Իսկ հորդ անձրևներն այնքա~ն շատ աղի,
Որ քրքրում են մի բուռ հողն ազգիս:
Կամ ինչպե՞ս եղավ,
Որ մեղմիկ քամին,
Որ մեր զեփյուռը` անծայր դաշտերի,
Կորցնելով եզերքն առատ հողերի,
Վանդակում փակված փոթորիկ դարձավ,
Որն այնքա~ն խորթ է
Հայերիս համար:
Ա~խ, ինչպե՞ս ստացվեց,
Որ նույնիսկ գետերն են հոսում` խեղճացած,
Ու դեռ խնկարկում աղոթք փրկության ,
Կամ ինչու՞ պիտի ձորերն այս խորունկ,
Ուր չեն խլացել Ճիչեր սրտառուչ,
Պիտի կծկվեի~ն,պարփակվեին այսպես
Ու արձագանքեին լո’կ հեծեծանքներ:
Կամ թախիծ ծփար ամենքիս աչքում,
Հայիս անսասան,անափ սրտում,
Արժան-անարժան թուրքի հայացքում
Պատասխաններ փնտրեինք անհագուրդ:
Ու ցավո’ք ,ինչու այսօր երգերից`
Երբեմնի ուրա~խ,հոգի շենացնող ,
Կամ գոհ տաղերից` մե~ծ աշուղներիս,
Ցավ պիտի ծխար բյուր անթաղների:
Ռումելյան Նելլի
Մենք երեք հոգի ենք.
Քերծում ենք կյանքը
Ու մենք  ենք արունլվիկ մնում…
Մենք մի երեք հոգի ենք երևի,
Որ ծնվեցինք էն օրերում…
Մենք քայլում ենք պատերի վրայով,
Քնում օդում,
Զարթնում էրեկ…
Մենք երեքս ենք տենցը երևի ու իրար չգիտենք…
Մենք կռվել ենք նույն դաշտերում
Ջուր խմել տարբեր թասերից
Ու անհագ մնացել նույնկերպ…
Մենք երեքս ենք տենցը երևի, բայց հլը կապրենք…
…ստվերվող ժամին
…կուրացող հոգուս ստվերվող ժամին
Խենթությանդ հետ  քո դարն ես ապրում,
Էջերն ես թերթում
շատ թանկ հուշերի,
Զու~ր կյանքի կոչում
վայրկյանները այն,
Որ հանկարծակի
մերը  դարձան:
Խուլ ափսոսանքով   անձրեւ է մաղվում
Ու կոտրում   հոգիս անուրջներ  ապրող,
Մինչ Դու բաղձալին քնքուշ նվիրում,
Աշնան գույներով,ավա~ղ, հեռանում:
Ու խաղ  ես անում՝անզգու~յշ,քիչ խելառ,
Բախտի ոստայնի ոսկե թելերով,
Անկարելիին  ձգվու~մ ու տանում,
Որբացած սրտիս խարույկը վառում:
…կուրացող աչքիս
ստվերվող ժամին,
Խենթություններիդ
ցնորքի առաջ,
Ծնկի է գալիս
ժամանակն անկանգ
Անկեղծությունդ անձրեւում` անսպառ
Վախի սահմանում կոկորդիս կանգնած:
Նելլի Ռումելյան
…անարցունք լաց
Մինչ ժամանակն է անցնում գլխիկոր,
Ծանրանում հոգնած սրտերի վրա,
Իսկ ճանապարհը դեպի մայրամուտ
Պատվում ճերմակով՝ տարիներն ապրած,
Չա՛րն է թեժացնում կրակն իր որջում,
Նոր դավեր նյութում գոյի վիհերում,
Եվ անկարելին մատուցում դյուրին,
Հպարտությունը դարձնում գովելի:
Փառքի տենչանքով միտք է խաթարում,
Կախարդանքներով ներկան քայքայում,
Բազմանուն եսով հոգիներ որսում,
Սուրբ հոգուն վայել մարմինը պղծում:
Իսկ մանկությունը՝ մարդկայինի հետ,
Կյանքի քաոսում ծերանում անտես,
Խիստ ճյուղավորված ափսոսանքի հետ
Մանկացող սրտում հավատք է փնտրում:
Հավատքից կաթող հույսով բոցկլտում
Ու խունկ է ծխում,աղոթք խնկարկում,
Բարձրյալով ապրում,անարցունք լացում,
Սպասմամբ,զղջմամբ շղթաներ փշրում:
Ու մոմ է վառում՝ լուռ անցյալ դարձած,
Վախի եզերքի ստվերում գամված
Մեղքերին՝  կամա-ակամա  ծնած,
Հոգու տաճարում՝ պահա-ծ,մեծացրած:
Ռումելյան Նելլի
Հոգնած քաղաքում
Մի ստվեր էր անզգույշ մթին մերվելով,
Գլուխը կորցրած՝ փողոցներ մաշում,
Քամուն հավասար,ցածրիկ մրմնջում,
Միայնությունն էր անհագ վայելում:
Գորշ փողոցները մթով սքողվել,
Հոգնածությունն էին օրվա սպանում,
Խուլ հառաչանքով փոշու արցունքներ
Լուսնի շողերին աննկատ խառնում:
Գիշերն էր խաղում դատարկ մայթերին,
Արեվի թողած տապը սպանում,
Մեղմ քուն անձրեվում հոգնած քաղաքին,
Լուռ ականջ դնում ստվերի խաղերին:
…դեռ վաղուց
Դեռ այն ժամանակ,
Երբ կյանքը լոկ կյանք էր,
Կամ խաղ անավարտ,
Ներկան լուռ անցյալ՝
Ժամերից կախված,
Իսկ վաղն՝ անտեսված
Էությամբ անհոգ,
Խորթ վախ էր ապրում
Պարզությանս հետ,
Ներքուստ շղթայում
Անրջանքների մեջ,
Սրտիս զարկերով՝
Անզուսպ ու քիչ խենթ,
Հոգուս ծփանքին
Մերվում անվրեպ,
Անբացատրելի
Զգացմունք էր ծնում,
Թեւող մտքերիս
Թեւերը  կոտրում,
Վախի եզերքում
Ետ էր լուռ  դարձնում,
Կրկին նույն կյանքի
Նույն խաղում  պահում,
Ինձ հետ լուռ ապրում,
Անտես ստվերվում:
Նելլի Ռումելյան
Խենթության եզրին
Խենթիս բաղձանքը հոգուցս պոկվում
Ու այնպես թեթեւ ընկնում սրտիս մեջ,
Սիրտս ծանրացնում,զարկերը սպառում
Արցունքով ու խեղճ ապրածն է փնտրում,
Որի ափերին լոկ սերն էր մրրկվում,
Ցնցվող ավազի գրկում վերանում,
Խենթության եզրին անպարփակ սփռվում
Ու մարող օրվան նոր կյանքի կոչում:
Ռումելյան Նելլի