Հեղինակներ
  • Վահան Իշխանյան
    No-image
    ծնվել եմ երեւանում, 1964 թվին։ առաջի անգամ նյութ տպել եմ հայրենիքի ձայնում 83 թվին, երբ ուսանող էի։ էն ժամանակ չգիտեի, որ ժուռնալիստ եմ դառնալու, բայց զգում էի, որ գրելու հետ կապված պիտի լինեմ։ «բայրոնը եւ հայերը» գրքի մասին։ խմբագիրն ասեց` վահան ջան, էս մասը, որ բայրոնը հրեաներին գովում ա, հանենք։ ես ձեն չհանի, առաջի անգամ պիտի թերթում անունս կարդայի, ինչ ուզում ա, թող հանի։ որ սովետը մնար, ես դժվար ժուռնալիստ դառնայի։ ոչ թե որ ցենզուրա կար։ չէ։ գործի ընդունվելն էր դժվար։ համալսարանի բանասիրականը հենց պրծա 86 թվին, մտա ավանգարդ՝ արտահաստիքային թղթակից։ այսինքն՝ աշխատավարձ չես ստանում, մենակ հոնորար, բայց աշխատանքդ ստաժ ա համարվում։ որ պառավես, բարձր թոշակ կստանաս։ հիմա աշխատանքային գրքույկս չկա, հեղափոխության ժամանակ եսիմ որ դարակում կորավ, ու մի քիչ ավել թոշակի հույսս քիչ ա։ ամիսը մի 50 ռուբլին չէր դզում, իսկ հաստիք չգիտես երբ կտան։ ու մտա գիտություն եւ տեխնիկա ամսագիր, սրբագրիչ էի, ստանում էի 125 ռուբլի՝ պլյուս էդ վախտ դպրոցում դաս էի տալի, մի էդքան էլ ընդից։ ամուսնացած էի, արդեն աղջիկս ծնվել էր, 88-ին էլ՝ տղես։ փողի համար կինս չէր դժգոհում։ 88-ին շարժման ժամանակ տպում էի մաշտոց սամիզդատը։ կարծում էի, որ խոսքի ազատություն լինի, ճշմարտությունը գրվի, երկիրը կփոխվի։ սխալվում էի։ բայց երկիրը փոխվեց։ որ սովետն սկսեց փլվել, տարբեր թազա պարբերականներ բացվեցին, ծանոթ խմբագիրներ հայտնվեցին ու ինձ գործի ընդունեցին։ սրբագրիչից թռա միանգամից բաժնի խմբագիր։ արանքը մնաց թղթակիցը։ հետո էրկու անգամ թերթի խմբագիր էլ եմ էղել՝ անկախություն՝ իրեք ամիս, շրջան՝ իրեքուկես ամիս։ արանքներում ըստե-ընդե թղթակից էլ։ խմբագրի աշխատանքի համար սկզբում խելքս էթում էր, հետո ինչ-որ պահից էլ չէր դզում, ու հետ կարիերա արի ու մինչեւ¢ հիմա, արդեն 96-ից, մենակ թղթակից եմ։ քյասար` տասից ավել պարբերականում եմ աշխատել։ չգիտեմ, թե մինչեւ¢ հիմա քանի հոդված եմ գրել, սկզբում հաշվում էի, հետո հաշիվը կորցրի (ինչպես սկզբում հաշվում են, թե քանի հոգու հետ են էղել, հետո հաշիվը կորցնում են)։ հիմա www.armenianow.com շաբաթաթերթում եմ, ուրբաթ իրիկուն աբդեյթ ա լինում, դաբրո պաժալըված։ վավերագրական կինոյի սցենար էլ եմ գրել, մեկը՝ մենակ, իրեքը՝ համահեղինակի հետ։ քյասար՝ չորս կինո։ կուզեի էլի կինո նկարեի, բայց չի ստացվում, կինոյի համար փողեր են պետք, ռեժիսոր ու օպերատոր, հետները կոմպրոմիս, պիտի վիզ դնես, ըստեից-ընդեից փող ուզես, տվին` տվին, չտվին` չտվին։ մի էրկու անգամ ֆիլմի պռայեկտ եմ գրել, չի անցել։ էլ զահլա չունեմ, իսկ սենց թերթի ժուռնալիստիկան հեշտ ա, ազատ ես, դու ես ու քո կոմպը։ մենակ վերջում խմբագիրդ գրածդ խուզում ա։ էդ էլ իրա գործն ա։ վարսավիրի նման՝ մեկ խուզածը դուրդ գալիս ա, ասում ես՝ սիրունացրել ա, մեկ էլ չի դզում` չէ, փչացրել ա։ 2004 թվին առաջին անգամ գիրք տպեցի, ճիշտ ա, գործընկերոջ հետ, բայց էլի ոչինչ, կարամ գլուխ գովամ, որ գրքի հեղինակ եմ՝ «Հաշվեհարդար. հալածանք եւ դիմադրություն»։ 2003-2004 թվերի քաղաքական հալածանքների ուսումնասիրություն ա, իշխանության հաշվեհարդարը հակառակորդների հետ։ ով ցանկանում ա ունենա, կարա ինձ դիմի, կտամ։ գրում եմ պատմվածքներ, որ հրատարակվում են երկրորդ կնոջս՝ վիոլետի ամսագրում։ ես չեխովի դուշչկայի նման եմ, առաջին կինս ժուռնալիստ էր՝ ժուռնալիստ դառա, երկրորդ կինս գրող ա՝ գրող դառա։ երրորդն ուզում եմ միլիոնատեր լինի։ ճիշտն ասած, գեղարվեստական արձակ գրելը ավելի կայֆ ա, քան լրագրությունը։ բայց դրա համար էս երկրում չեն վճարում, ուզում ես ոռով բոմբ քցի։ վճարում են լրագրության համար։
  • Վիոլետ Գրիգորյան
    No-image
    Առաջ իմ գրածները շատերն էին հավանում, հիմա՝ քչերը։ Բայց երեւի երբեք ռիսկ չանեմ էնպես գրել, որ ոչ մեկին դուր չգա։ Ծանոթներիցս մեկը պատմում էր «մանդալայի զոհաբերության» մասին, երբ բուդդայական վանականները գունավոր ավազահատիկներով հսկայական գորգ են «հյուսում», ապա բոլորով միասին փչում-ավերում են իրենց ահռելի աշխատանքի արդյունքը, որ խորհրդանշում է ամենայն ինչի անցողիկությունը։ Հայ-քրիստոնյայի համար բոլորովին անհասկանալի բան, քանի որ նա միշտ «հավերժականն» ու «մնայունն» է գնահատում (մանավանդ արվեստի մեջ)։ Այսօրվա աշխարհի մեծ մասը՝ երկնաքերներով, տիեզերանավերով, բարձր տեխնոլոգիաներով, կլոնավորումով, արվեստով ու գրականությամբ, քրիստոնեական մշակույթի եւ քաղաքակրթության՝ երկրի վրա դիզած գանձերն են։ Հյուսել բառերով գորգ (խոսքը որակի մասին չի, այլ՝ գործողության մեխանիզմի) ու փչել-ավերել` երբեք երեւի էդքան ռիսկ չեմ ունենա։ Այս արաջին բանաստեղծությունը կարող էի գրել ու գրել շարունակ, հա քչփորել ու բզբզել՝ պատրանք փայփայելով, որ երբեք չավարտելը մի պահ կարող է նմանվել փչել-ավերելուն, բայց հանդեսի համար հասցնելու անհրաժեշտությունը գրածիս վերջակետ դրեց։ Փաստորեն ես էլ հայ-քրիստոնյա եմ։
  • Մարկ Նշանեան
    No-image
    Ծնած եմ Փարիզ, 1946ին։ Յաճախած եմ ֆրանսական դպրոց։ Հայերէն գիտէի մօրս արգանդէն (այդ հարցումը միշտ կ՛ընէին ատենօք, հիմա կը խուսափին, բայց ահա պատասխանը, հարցնողաց եւ չհարցնողաց)։ Բայց ունեցած եմ նաեւ կարող ուսուցիչներ, որոնց կարգին կարելի է յիշել Տիկին Չիթունին (անունը բան մը պիտի չըսէ Հայաստանցիի մը, բայց եղած է իմ ուսուցչուհիս, իրեն հետ է որ գրական լեզուն սկսած եմ կարդալ ու գրել, ծանօթ բանասէր՝ Վանեցի Տիգրան Չիթունիի կինն էր)։ Հօրաքրոջս անունը Զարուհի էր։ Միշտ սիրած եմ այդ անունը։ Մտաւորական կին չէր, բայց մտաւորականի կին էր։ Իր ամուսինն էր Յակոբ Տէր Յակոբեան, Պարտիզակի քաղաքապետ 1915էն առաջ, որ տարագրութեան տարիներուն Գոնիա ապաստանած էր, Նշանեաններուն տունը։ Իսկ Նշանեաններն այդ տարիներուն՝ ինչո՞ւ Գոնիա էին եւ ո՛չ Կեսարիա (քանի որ Կեսարացի էին), չեմ գիտեր։ Վար դրուած ու ընտանեօք փրկուած որովհետեւ եղբայրներէն մէկը բժիշկ էր բանակին մէջ։ Տէր Յակոբեանը այդ շրջանի Պոլսեցի մտաւորականութեան միջինին կը պատկանէր։ Գիրքեր գրած էր։ Հետագային Փարիզի մէջ Պարտիզակի պատմութիւնը գրած է։ Այս ալ՝ Սփիւռքեան մասնագիտութիւն մը։ Ամէն մարդ իր գիւղին ու գիւղաքաղաքին պատմութիւնը, աշխարհագրութիւնը, ազգագրութիւնը կ՛ընէր։ Բայց իր մեծ արժանիքը այն էր, որ տպարան մը ստեղծած էր Փարիզ գալուն պէս։ Յառաջ թերթը առաջին տարիներուն հո՛ն կը տպուէր։ Ծանօթ էր նաեւ ապագայ Շահան Շահնուրին, Պոլսոյ տարիներէն, երբ Շահնուրը տակաւին երեխայ էր։ Տէր Յակոբեանի միջնորդությամբ է, որ Շաւարշ Միսաքեան իր թերթին մէջ հրատարակած է Շահնուրի Նահանջ առանց երգի վէպը, որ շատ արագ պիտի դառնար Սփիւռքի ամենակարդացուած վէպը, ո՛չ թէ մէկ սերունդին վէպը, այլ հայախօս հայութեան մօտ կրքոտ սիրոյ ու ատելության առարկան։ Եւ քանի որ հայրս շատ մօտ էր իր քրոջ՝ Զարուհիին, յաճախ իրենց տունն էինք։ Այդ տարիներուն էր, երբ Փարիզ դեռ հայախօս մտաւորականութիւն մը կար։ Իրենց տունն է, որ ճանչցած եմ Ահարոնը, Վարուժանի սերունդէն եւ Վարուժանի հետեւորդ։ Ճանչցած եմ երբ կ՛ըսեմ, սխալ պէտք չէ հասկնալ։ Ճանչցած եմ միայն այն չափով, որ երեխայ մը կրնայ ճանչնալ չափահասներու աշխարհը։ Այս ամբողջը ի հարկէ՝ կարելի է մոռնալ։ Կը պատմեմ միայն հաճոյքի համար։ Խորհելով որ հո՛ն ծագեր է մէջս գիրքերու սէրը, եւ այդ սերունդին հանդէպ պատասխանատուութեան զգացում մը։ Որուն անդրադարձած եմ տարիներ ետքը միայն։ Ուզեր եմ իրենց աշխարհին, իրենց յամառության, իրենց ճգնումին, հայերէն լեզուի հանդէպ իրենց նախանձախնդրութեան հաւատարիմ ըլլալ։ Ուզեր եմ որ մէկը գոնէ, թէկուզ միայն մէկ հոգի, մնայ հաւատարիմ։ Ատկէ անդին՝ կրնամ ցատկել ու յառաջանալ արագ քայլերով։ Հայերէնի համալսարանական ուսում ըրած եմ Արեւելեան Լեզուներու Դպրոցը, որմէ վկայուած եմ։ Փիլիսոփայութեան ուսումը ըրած եմ ծայրէ ծայր Սթրասպուրկ։ Փիլիսոփայական առաջին մեծ ընթերցումս եղած է Ֆրանց Ռոզընցուայկի Der Stern der Erlo..sung-ը։ Բայց բուն փիլիսոփայական ուսման տարիներուն նախկին ընթերցումները բանի մը չէին ծառայեր։ Պէտք է հասկնայի շուրջս կատարուածը, ու գրեթէ միշտ՝ շուրջս կատարուածը իմ ուժերէս ու հասողութիւնէս վեր էր։ Յետոյ միայն այդ չկար, քանի որ նոյն տարիներուն՝ իմ սեղանիս առջեւ, միս մինակս, հայ գրականութեան «ուսանող» էի նաեւ։ Ամէն պարագայի՝ այն տարիներուն է, որ հետեւած եմ Ժան-Լիւք Նանսիի եւ Ֆիլիփ Լաքու-Լապարթի դասերուն։ Ժագ Տեռիտայի առաջին սերունդի աշակերտներն էին իրենք եւ այսքան տարի ետք՝ մնացած են իր լաւագոյն մեկնիչները, նոյնիսկ եթէ ամէն մէկը նաեւ իր անձնական ճամբան գծած է։ Տարիներ շարունակ հաւատարմօրէն նստած եմ իրենց բոլոր դասերուն ու մտիկ ըրած եմ զիրենք։ Հիմա գիտեմ թէ այն ատեն՝ չէի հասկնար իրենց ըսածները։ Չէի հասկնար բայց կþունկնդրէի։ Իրենք ինձմէ հազիւ հազիւ հինգ-վեց տարի մեծ էին։ Եւ սակայն հանճարներ էին։ Հիմա գիտեմ թէ որքա՛ն հանճարեղ էին։ Որովհետեւ հիմա (30 տարի վեջը) կը հասկնամ այդ տարիներու իրենց գրածները։ Այսինքն՝ նո՛ր է, որ կը հասկնամ։ Երեսուն տարի պէտք եղած է որ հասկնամ։ Հո՛ն է իրենց հանճարեղութիւնը։ ԿԱՄի 6րդ համարին մէջ՝ Ժան-Լիւք Նանսիի մէկ գրութիւնը թարգմանեցի հայերէնի ու տպեցի։ Առիթ մը եղաւ իրեն հետ վերստին կապի մէջ մտնելու, հարցուփորձելու, հաղորդակցելու։ Եւ ամէն պարագայի՝ տոքթորական աւարտաճառս գրեցի գերմանական արդի փիլիսոփայութեան մասին։ Հեղինակի մը մասին մենագրութիւն մը չէր։ Հարցի մը նուիրուած էր։ Վերնագիրն էր. La question ge՛ne՛rale du fondement։ Տեղը չէ կարծեմ բացատրելու, թէ ի՛նչ է այդ «հիմք»ի կամ «հիմնաւորում»ի հարցը։ Բայց այդ տարիներուն քով քովի կը դնէի Հայտեկըր, Հուսըրլ, Քանթ եւ քանի մը ուրիշներ։ Բայց կար նաեւ հայ գրականութիւնը, ո՛չ թէ որպէս առարկայ, այլ որպէս տեսակ մը ներդրում։ Կար հաւատարմութիւնը որ կը տանջէր զիս։ Ո՛չ թէ այս անգամ ընտանեկան շրջանէն ներս ներծծածիս նկատմամբ, այլ առաջին հերթին՝ Փարիզի գրողներուն, որոնք տարագրութիւնը ընտրած էին իրենց գրականութեան մէջ։ Այո, տարագրութիւնը ընտրելո՛ւ հարց մը կայ, որ վերստին՝ շատ երկար պիտի ըլլար եթէ հոս հիմա բացատրել ուզէի։ Տարագրութիւնը ճակատագիր մըն է, զոր չես ընտրեր։ Կու գայ, կը փլի վրադ։ Աչքերդ կը բանաս, սկիզբը չես գիտեր, բայց շուտ մը կþանդրադառնաս որ երկրի մը մէջ կþապրիս որ կը կոչուի Տարագրութիւն։ Կը սորվիս ուրեմն Տարագրության լեզուն։ Եւ սակայն այդ ամբողջը բաւական չէ։ Տեղ մը կու գայ, ուր գիտակից որոշումով մը՝ կþընտրես։ Կþըսես. այլեւս ժամանակը եկած է ընտրելու։ Նոյնն է, երբ կþամուսնանաս։ Կþըսես. ժամանակը եկած է ընտրելու։ Եւ կþընտրես հետեւաբար այդ լեզուն եւ այդ երկիրը, Տարագրութեան լեզուն, երկիր որ կը կոչուի Տարագրութիւն։ Ապշեցուցիչ ընտրութիւն, որովհետեւ Տարագրութիւնը միւս երկիրներուն չի նմանիր։ Միւս բոլոր երկիրներուն մէջ՝ կրնաս աճիլ ու աճեցնել։ Կրնաս բուսցնել, մեծցնել։ Մինչդեռ Տարագրութիւն կոչուած երկրին մէջ, ո՛չ մէկ բան կþաճի։ Սերմը կը չորնայ նոյնհետայն։ Տարագրութիւն կոչուած երկիրը ամլութեան երկիրն է։ Ուրեմն կþընտրես։ Կþընտրես ամլութիւնը։ Ուրեմն քաղաքացիութիւն կը փոխես։ Առաջ ֆրանսացի էիր, Հայ էիր։ Կը փոխես, կրօնափոխ ըլլալու պէս։ Կþորոշես Տարագրութիւն կոչուած երկրին քաղաքացին ըլլալ։ Եւ սակայն առաջ ալ հոն էիր, հոն ծնած էիր։ Այո, ծնած էիր։ Ծնիլը չի բաւեր։ Էականը հոս՝ ծնունդիդ մէջ, ծննդավայրիդ մէջ շրջիլն է, դառնալը, դառնալ, շրջափոխուիլ, գրաւել նոր երկիր մը, որ նոյն երկիրն է։ Ճիշդ ինչպէս Դանիէլ Վարուժանը, երբ կþըսէր. «Դէպի հայրերը։ Որ է՝ դէպի աստուածները»։ Նոյն երկրին մէջ դառնալ, եւ այդ երկիրը դարձնել նոր Քանան մը։ Այն տարբերութեամբ միայն, որ ներկայ պարագային՝ երկիրը հայրերուն երկիրը չէ, աստուածներուն երկիրը չէ։ Այլ՝ Տարագրութիւն կոչուած երկիրը։ Այդ ընթացքը, քաղաքացիութիւն փոխելու, Տարագրութիւնը ընտրելու այդ գործողութիւնը որպէսզի կարենամ իրագործել եւ ըսել (իրագործելը հոս՝ ըսելն է, մէկը միւսէն անկախ չէ), տարիներ պէտք եղած են վերստին։ Ունէի սակայն վարպետներ։ Երկու վարպետ, առաջին մէկ վայրկեանէն։ Փարիզեան գրողներէն՝ Սարաֆեան եւ Որբունի։ Սարաֆեանի մասին այսօր հոս հոն՝ երբեմն կը գրեն։ Նաեւ կը դասաւանդեն, վստահ եմ։ Համալսարանական դասաւանդումի առարկայ ալ կը դարձնեն, կþենթադրեմ։ Բայց կը հասկնա՞ն արդեօք ամլութեան ընտրութիւնը, Տարագրութիւն կոչուած երկրին քաղաքացի դառնալու որոշումը։ Նոյնն է Որբունիի պարագան։ Ո՞վ կը կարդայ այսօր Որբունի։ Գործերն իսկ գտանելի չեն։ Եւ սակայն այդ երկրին մեծագոյն վիպագիրն է։ Մեղքը՝ չկարդացողներու վզին։ Եւ ուրեմն իրենց հանդէպ ալ՝ հաւատարմութիւն մը պէտք է ցոյց տայի։ Մինչեւ ծայրը՝ իմ կարելիութիւններուս։ Պէտք է կարենայի հետեւիլ իրենց որոշումին ու դառնայի իրենց որոշումին մեկնաբանը։ Ատկէ զատ, այո, գիրքեր հրատարակած եմ։ ԿԱՄերու շարքը, 1980ին սկսուած, չորս հատոր մինչեւ 1986։ Եւ հիմա վերստին ձեռք առի, երկու նոր հատորներ տպեցի 2002ին եւ 2005ին։ Ենթախորագիր՝ «Հանդէս վերլուծական»։ Թէ ինչի՛ վերլուծումն է այդ վերլուծումը, հոս պիտի չկարենամ բացատրել։ Գուցէ՝ գրական։ Գուցէ՝ հոգեվերլուծական։ Գուցէ՝ Տարագրութեան երկրի եւ զայն ընտրելու որոշումին վերլուծումը։ Կեդրոնական ջիղը ԿԱՄի մէջ թարգմանութիւնն է։ Ամէն ինչ թարգմանել, որ կը պատկանի այսօրուան արդիական միտքին ու մտածողութեան։ Թարգմանել Տարագրութեան լեզուով։ Այդ լեզուով որ ատենօք կը կոչուէր հայերէն։ Թարգմանած եմ Մօրիս Պլանշօ, Ժորժ Պաթայլ, Վալթէր Պէնիամին, Նիցչէ, Ժ.Լ. Նանսի, Եիւնկըր, Ա. Պեռման, գերման վիպապաշտներէն՝ Շլէկըլ, եւ նպատակ ունիմ դեռ թարգմանելու։ Հայերէնով ունիմ նաեւ Յակոբ Օշականի Մատենագիտութիւնը, Վահէ Օշականի խնդրանքով եղած։ Ու եթէ Աստուած կամենայ՝ պիտի տպեմ Գեղագիտական ազգայնականութիւն վերնագիրով հատոր մը։ Ու Պեռմանի Օտարութեան փորձընկալումը, գերման վիպապաշտներուն մասին։ Անգլերէնով ունիմ երեք հատոր, մէկը՝ ինքնագիր, Writers of Disaster վերնագիրով, որ կը պարունակէ չորս մենագրութիւններ, Չարենցի, Մահարիի, Զապէլ Եսայեանի եւ Թոթովենցի մասին։ Իրականութեան մէջ՝ շարքի մը սկիզբն է։ Այդ շարքը առ այժմ՝ կը շարունակուի ֆրանսերէնով։ Կան նաեւ երկու հաւաքական հատորներ, որոնցմէ մէկուն վրայ աշխատած եմ տարիներով։ Կը կոչուի Yeghishe Charents, Poet of the Revolution, ու Չարենցին նուիրուած ուսումնասիրութիւններու հատոր մըն է։ Այդ հատորին յառաջաբանը ընդլայնուած ձեւով տպած եմ թիւ 6 ԿԱՄին մէջ։ Յետոյ կան ֆրանսերէն հատորներ։ Կայ 1988ին Ages et usages de la langue arme՛nienne-ը՝ հայերէն լեզուի ոչ-լեզուաբանական պատմութիւն մը։ Ուրիշ առիթով մը կը բացատրեմ թէ ի՛նչ կրնայ ըլլալ լեզուի ոչ-լեզուաբանական նկատառումը։ Կան այս տարի լոյս տեսած երկու հատորները։ Փետրուարին մէջտեղ ելաւ ի հարկէ՝ La Perversion historiographique անունով գիրքը (Leo Scheer հրատարակչատունէն) եւ Յունիսին՝ La Re՛volution nationale («Ազգային-ազգայնական յեղափոխութիւնը») կոչուածը, որ Writers of Disasterի առաջին հատորի ֆրանսերէն տարբերակն է։ Հիմա պատրաստեցի, վերջացուցի (եւ երկու ամիսէն լոյս պիտի տեսնէ) իմ ամենէն կարեւոր գիրքս (չէ՞ որ վերջին գրուածը միշտ ամենէն կարեւորն է), որ շարքին երկրորդն է, ու կը կոչուի Le Deuil de la philologie («Բանասիրութեան սուգը»)։ Շարքին երրորդն ալ պատրաստ է, ու այս մէկը նուիրուած պիտի ըլլայ ամբողջությամբ Յակոբ Օշականին։ Եւ հիմա կը մնայ միայն մէկ բան. բացատրել թէ ի՛նչ է բանասիրութեան սուգը։ Ճիշդ է, որ գիրքին կէսը նուիրուած է Դանիէլ Վարուժանին եւ իր մի քանի բանաստեղծութիւններու վերլուծումին։ Իսկ մի՞ւս կէսը։ Ազգային ինքնայղացումին պատմութիւնն է ԺԹ. դարուն։ Այդպիսի բա՞ն մը եղած է, ճշմարի՞տ։ Այո, եւ այդ պատմութիւնը պարզապէս ազգային բանասիրութեան պատմութիւնն է։ Անկարելի է Վարուժան հասկնալ (եւ հասկնալ հետեւաբար իր դարձը դէպի նոր Քանանը, դէպի մեռած աստուածները) եթէ գաղափար չունենանք ԺԹ. դարու բանասիրութեան մասին։ Այսքան միայն։ Մնացեալը՝ յաջորդիւ։ Մոռցայ ըսելու, թէ 1996էն ի վեր՝ Գոլումպիա համալսարանի հայագիտական ամպիոնին վարիչն եմ։ Պիտի ըլլայ 11 տարի։ Եթէ աւելցնես 1995-1996ը, երբ Լոս Անճելըսի UCLA համալսարանը նոյն տեսակի պաշտօն մը ունէի, պիտի ըլլայ 12 տարի։ Որպէս յաւելուած, հոս պիտի տեղաւորեմ նամակ մը որ գրեցի վերջերս բարեկամի մը, ուր կը բացատրեմ «Բանասիրութեան սուգ»ը։ Նախ եւ առաջ այս օրերու վերջացուցի ֆրանսերէն լեզուով գրուած Entre l,Art et le Te՛moignageի երկրորդ հատորը։ Եթէ ամէն ինչ լաւ ընթանայ, պէտք է Փետրուարին լոյս տեսած ըլլայ։ Շատ մեծ դժուարութեան մը հանդիպեցայ, այնպէս որ ամիսներ տեւեց մինչեւ որ այս հատորը վերջացնեմ, այսինքն՝ վիճակի մը բերեմ ուր ինքզինքիս կþըսեմ. ա՛լ կը բաւէ, աւելի չեմ ուզեր ասոր մասին մտածել։ Ամիսներով ուղեղս տրորեցի, ճիշդ է։ Յունիսին ու Յուլիսին, միտքէս վանելու համար այդ տանջանքը, զոր յստակօրէն կը նախատեսէի, ուրիշ բանով զբաղեցայ։ Պզտիկ աշխատանք մը ըրի Շուշան Աւագեանի նոր լոյս տեսած գիրքին մասին (գիրք մը որ կը կոչուի «Գիրք», թերեւս տեսած ես)։ Յուլիսի վերջ ձեռք առի Վարուժանի մասին գիրքը։ Օգոստոսին, ամբողջ ամիսը, յուսահատութենէ մղուած, միմիայն թարգմանութիւններ կատարեցի։ Ֆրանսերէնի թարգմանեցի Զարեանի բոլոր գրութիւնները Մեհեանի մէջ։ Տարօրինակ ձեռնարկութիւն, իրականութեան մէջ, երբ գիտես որ այդ էջերը սկզբնապէս ֆրանսերէնով գրուած էին ու հայերէնի թարգմանուած Գեղամ Բարսեղեանի կողմէ։ Յետոյ սկսայ թարգմանել մէկ առ մէկ ԺԹ. դարու բանասէրներուն գործերը, այսինքն՝ հատուածներ իրենց գործերէն։ Ուրեմն մէկը միւսին ետեւէն՝ Ինճիճեան 1822, Աբովեան 1840, Մկրտիչ Էմին 1850, Սրուանձտեանց 1874 եւ 1876, Ալիշան 1895, Աբեղեան 1899։ Եւ յետոյ սկսայ Վարուժան թարգմանել ֆրանսերէնի («Ցեղին սիրտը»էն առնուած կարեւոր քերթուածները, մինչդեռ մինչեւ անցեալ տարի՝ կը կարծէի որ Վարուժանի կարեւոր գործերը 1912ի գիրքին մէջն են։ Իրականութեան մէջ Վարուժանի մեծ տարին, եւ խորքին մէջ՝ միակ հետաքրքական տարին՝ 1908 տարին է)։ Եւ երբ այս ամբողջը վերջացաւ, ստիպուած էի դէմ դիմաց գալու բուն դժուարութեան հետ, որ տարիներէ ի վեր զիս հեռու պահած էր այս ըլլալիք կամ չըլլալիք գիրքէն։ Ո՞ւր է դժուարութիւնը։ Պարզ ձեւով ըսեմ, ու վստահ իսկ չեմ թէ ա՛յդ է հարցը. դժուարութիւնը Կոստան Զարեանի բացայայտ ցեղապաշտութիւնն է։ Ո՛չ թէ որ չէի ուզեր խօսիլ Զարեանի ցեղապաշտութեան մասին։ Ընդհակառակը. կþուզէի խօսիլ եւ ամբողջ գլուխ մը ունէի այդ մասին։ Բայց չէի գիտեր ո՛ւր զետեղել զայն։ Շաբաթներ մտմտալէ ետք, որոշեցի որ պիտի տեղաւորէի գիրքին վերջանալէն ետք, այսինքն՝ որպէս յաւելուած՝ Appendice։ Մինչ այդ գրեթէ ծայրէ ծայր նոր գլուխ մը գրեցի Սեպտ.ին, ազգային բանասիրութեան առաջին հանգրուանին մասին, բան մը որ կար արդէն իսկ գրուած հայերէն լեզուով, բայց վայրկեան մը ատկէ առաջ միտքէս չէր անցած որ եղածը պիտի փոխադրեմ ֆրանսերէնի, ազգային բանասիրութեան պատմութիւնը կապելով արեւելաբան հայեացքին ներանձնականացումին հետ, եւ երկար բարակ պատմելով նաեւ Լորտ Պայրոնի ու Ճաքոմօ Լեոբարտիի դերերը այդ ծիծաղելի բայց անխուսափելի ներանձնականացումի մէջ, որ կազմաւորիչ պահն է նաեւ ազգայնացումի եղանակաւորումին։ Ու այդ երբ որ վերջացաւ, ամէն ինչ յստակ էր։ Ունէի երկու բաժին։ Առաջին բաժինը գեղագիտացած ազգին պատմութիւնն էր, իր երեք հանգրուաններով (հնագրական, ազգագրական, գեղագիտական), բայց հակառակ ուղղութեամբ դիտուած, այսինքն՝ նախ գեղագիտական ազգայնականության բուն գեղագիտական պահը (Մեհեանի սերունդը), յետոյ՝ ազգագրական պահը (Աբովեան, Սրուանձտեանց), յետոյ՝ հնագրական պահը (Ինճիճեան, Բժշկեան)։ Եւ այս ամբողջին մէջ պէտք է նաեւ տեղը ճշդէի այն գործերուն, որոնք անմիջական կապ չունին, կամ կը թուի թէ չունին, գեղագիտական ազգայնականութեան հետ, այսինքն՝ այն գործերուն որոնք կրօնքի հնագիտութիւնը երեւան կը բերեն, l,arche՛ologie de la religion, Էմին, Ալիշան, Աբեղեան, որոնք ի միջի այլոց՝ Վարուժանեան հեթանոսութեան հնէաբանական խաւերը կը կազմեն։ Երկրորդ բաժին՝ Վարուժանին նուիրուած 160 էջերը, որոնք կը վերլուծեն ընդամէնը հինգ կամ վեց քերթուած (Անիի աւերակներուն մէջ, Կիլիկիոյ մոխիրներուն, Վանատուր, Լոյսը, Վահագն, Մեռած աստուածներուն)։ Բնաբան՝ սուգը եւ ուժը։ Le deuil et la puissance։ Կամ պարզապէս թերեւս՝ ուժին սուգը։ Ուժը միշտ եւ բոլոր պարագաներուն՝ առասպելական կրօնքին ուժն է, այսինքն՝ առասպելա-բանաստեղծական ուժն է։ Եւ երբ այս ամբողջը գոհացուցիչ կերպով քով քովի դնես, ո՞ւր է Զարեանի եւ ցեղապաշտութեան տեղը։ Անկարելի է որոշել։ Երկու իմաստով անկարելի է։ Ո՞ւր է տեղը որպէս պատմական երեւոյթ։ Ո՞ւր է տեղը գիրքին մէջ, որպէս հատուած, որպէս գլուխ։ Ատկէ՝ որեւէ լուծումը, որ կը կայանայ անոր Յաւելուած մը նուիրելուն մէջ։ Այս ալ ըսեմ, որ նոյն դժուարութիւնը կը վերաբերի Նիցչէի կերպարին Եւրոպայի պատմութեան մէջ։ Ու մէկը միւսէն անկախ չէ։ Զարեանը ինչպէս գիտես՝ Նիցչէականութիւն կը ծախէ իր հայ ընթերցողներուն, ամենատգեղ կերպով։ Օշականը ինչպէս կրցած է խաբուիլ եւ ամիսներով (խորքին մէջ՝ ամբողջ կեանք մը) գոյակցիլ այդ մարդուն հետ, գրեթէ նոյն անկողնին մէջ պառկիլ, երբեք չեմ հասկցած։ Վարուժանէն դաս չէ առած, որ անմիջապէս զատուած է խմբակէն։ Այո, անմիջապէս զատուած, բայց ինքն ալ իրականին մէջ՝ ուշացած էր բաժնուելու։ Այդ ուշացումն է սարսափելին։ Այս՝ այսպէս։ Ինչո՞ւ երկար բարակ կը պատմեմ այս ամբողջը։ Որովհետեւ ըստ երեւոյթին՝ տակաւին կը տանջէ զիս եւ պիտի շարունակէ տանջել ցեղապաշտութեան «տեղ»ը այս ամբողջին մէջ։ Ի՞նչ է ցեղապաշտութիւնը։ Պարզ է։ Ուժն է առանց սուգի։ La puissance sans le deuil։ Նեղ իմաստով հասկցուած՝ գիրքի մը ճարտարապետութիւնն էր խնդրոյ առարկան։ Բայց անշուշտ ետեւը՝ կայ շատ աւելի խոշոր հարց մը։ Երբ 2004ին Վարուժանի մասին ուսումնասիրութիւնը կը գրէի, վերջաւորութեան միայն մօտեցայ ցեղապաշտութեան խնդրին բանասիրութեան մէջ ԺԹ. դարուն, բացատրելով նորէն պարզ բան մը, որ առասպելի կամեցողութիւնը անշուշտ՝ առասպելի ուժին կամեցողութիւնն էր։ Բանասիրական եւ փիլիսոփայական կամեցողութեան մէջ՝ կար արդեն իսկ ցեղապաշտութիւնը։ Կը բաւէ երկու տող կարդալ Renanէն հասկնալու համար այդպէս ըլլալը։ Olenderը ամբողջ գիրք մը նուիրած է այդ խնդրին։ Ու քանի որ սակայն մտքիս մէջ չէր վերջացած այդ աշխատանքը (որուն պէտք է նուիրել տարբեր գիրք մը), որոշեցի երկրորդ կիսամեային վերջին դասս Գոլումպիայի մէջ անոր նուիրել։ Կը կոչուի՝ Myth, Art, and Politics։ Հիմա որ սակայն դասը ծանուցեցի եւ ուրուագիծը գրեցի, մէջս մեծ կասկած մը մտաւ։ Ինչպէս պիտի կարենամ այս ամբողջ բացատրել ուսանողներու, առանց հայկական յղումի, բնական է, եւ իրենց համար հետաքրքրական ընթերցումներ առաջարկելով։ Ի՞նչ պիտի կարենամ կարդացնել, որ չխրտչեցնէ զիրենք։ Նիցչէ՞, Շէլլի՞նկ։ Կամ իմ սիրելի ուսուցիչներուս գիրքե՞րը։ Ճիշդ է, որ այդ գործերը գոց գիտեմ։ Օրինակ՝ Ժան-Լիւք Նանսիի Անգործ Համայնութիւնը գիրքին երկրորդ գլուխը, զոր նոյնիսկ եթէ լաւ կը յիշեմ՝ հայերէնի թարգմանած եմ ամբողջութեամբ եւ հրատարակած եմ ԿԱՄի Զ. համարին մէջ։ Իրապէս այդպիսի բան մը ըրա՞ծ եմ։ Աղօտ կերպով կը յիշեմ։ Իսկ եթէ ըրած եմ, ինչպէ՞ս համարձակած եմ։ Հիմա որ վերստին ձեռք առի ու քիչ մը նորէն սկսայ կարդալ, անդրադարձայ թէ որքա՜ն ահաւոր կերպով դժուար է։
  • Ջեյմս Ռասել
    No-image
    Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ջեյմս Ռ. Ռասելը Ծնվել է Նյու Յորքում 1953 թ., սովորել է ռուսերեն, դեռ երեխա ժամանակ այցելել է ԽՍՀՄ □ մեծապես հետաքրքրվել Հայաստանով: Հայերեն սկսել է ուսումնասիրել նախ դպրոցի բարձր դասարանների □ ծխական դպրոցի ուսուցիչների օգնությամբ, ապա` Կոլումբիայի, Օքսֆորդի, Լոնդոնի համալսարաններում: Գիտական թեզեր է պաշտպանել Թլկուրանցու, Հայաստանում զրադաշտականության թեմաներով: Շարունակում է գործունեությունը էպիկական ժանրի ստեղծագործությունների, մոգական տեքստերի, արդի և միջնադարյան պոեզիայի, «Նարեկ»-ի ուսումնասիրության ոլորտում: Ժամանցային հետաքրքրություններ` ռուս գրականություն, մոտոցիկլետներ: Ինքնագրի կողմից. Ռասելը ուրախությամբ համաձայնություն տվեց «Ինքնագրին» հրապարակել իր այս երկու գործերը: Չարենցի անտիպների հրապարակումը վերցված է Ռասելի «Հայագիտություն և իրանագիտություն» գիտահետազոտական հոդվածների ժողովածուից(Armenian and Iranian Studies), Քեմբրիջ, Մասաչուսեթ, ԱՄՆ, 2004, իսկ «Չարենց` Մարգարե» (Charents the Prophet) էսսեն «Եղիշե Չարենցը. հեղափոխության բանաստեղծ» (Yeghishe Charents poet of the Revolution”) (Կոստա Մեսա, ԱՄՆ 2003թ.) Մարկ Նշանյանի կազմած Չարենցին նվիրված ուսումնասիրությունների ժողովածուից:
  • Տաիշա Աբելար
    No-image
    Շատերն են ինձ հարցնում, թե ինչու եմ տեքստերիս մեջ օգտագործում 48 թիվը: Երբ դպրոցն ավարտեցի ու ընդունվեցի ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ, դպրոցական բոլոր ընկերներս զարմացան ու սկսեցին հարցնել, թե ինչու՞ չգնացի բանասիրական: Համալսարանից հետո, երբ ժուռնալիստ էի, ուսանողական ընկերներս շարունակում էին հարցնելու գործընթացն ու հետաքրքրվում, թե բա ո՞նց էղավ որ ֆիզիկան թողեցի: Հարցերի շարանը դադարեց, երբ բոլորը տեսան, որ ֆիզիկա-գրականություն թողած` կոսմետիկա եմ ծախում: Մտածեցին` խաղից դուրս թռա: «Վերջացած մարդ ա». էս կարդացի շատերի աչքերում: Ինձ էս ամեն ինչը շատ քիչ ա հետաքրքրում: Ես հասարակապես ակտիվ մարդ չեմ ու ունեմ իմ սեփական հարցերը: Օրինակ, ինձ հետաքրքրում ա, թե ոնց կդասավորվեր իմ կյանքը, եթե Կովկասի ինստիտուտում սովորածս տարին, երբ Լորանսն ինձ հարցրեց, թե ու՞մ հրավիրի Հետաքննական լրագրություն կարդալու. Վահան Իշխանյանին, թե էդիկ Բաղդասարյանին, ես չասեի. «Միանշանակ Վահան Իշխանյանին»: Ինձ հետաքրքրում ա մտքերիս տրամաբանական ընթացքը, թե ինչո՞ւ ընտրեցի Վահանին էն դեպքում, երբ նրա անունն անգամ չէի լսել ու չգիտեի, որ էդ անունով մարդ կա երկրումս, իսկ Էդիկի մասին լսել էի, որ լավ հետաքննող լրագրող ա: Ի՞նչ կլիներ, եթե Վահանին, մեզ դաս տալուց հետո չմոտենայի, մեյլը չվերցնեի, որ հետո գրածս տեքստերից մի հատ ուղարկեի: Կդառնայի՞ արդյո՞ք լրագրող, կբացեի՞ արդյոք բլոգ ու կսկսեի՞ գրել արդյո՞ք պատմվածքներ կամ թեկուզ ինքնակենսագրական համարվող էս տեքստը, որը կկարդաս դու` ենթադրելով գտնել հարցիդ պատասխանը, թե ինչու ա անունս Տաիշա: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները գտնելու ճանապարհին ուզեցա հասկանամ նաև, թե ինչու՞ չեմ ուտում սոխով ճաշ, այլ սիրում եմ խաշ ու թփով տոլմա: Ես սիրում եմ նստել կամպյուտերի առաջ ու գրոտել` ինչ խելքիս բրդի: Հեծանիվը թազա հայտնագործելու կարիք չկա: Թեպետ Սև Աբոն(նկարիչ Ալբերտ Հակոբյան) ասում էր, որ ուզում ա հայտնագործի իրա հեծանիվը: Ես իրա հետ լրիվ համաձայն եմ: Գրոտելը հեծանիվ հայտնագործելու ձևերից մեկն ա: Ամենայն հավանականությամբ՝ մեզնից մի դար առաջ ծնված ինչ-որ մի անհայտ գրող ասած կլինի, որ իրենից առաջ ամեն ինչ ասվել ա: Իսկ Էմիլ Սիորանն ասել է. «Չարժե ինքդ քեզ պարտադրել որևէ ստեղծագործություն գրելու ջանքը: Պետք է ընդամենը որևէ բան ասել, որ կարելի կլինի շշնջալ հարբեցողի կամ մեռնողի ականջին»: Հարցերի պատասխանները պատճառահետևանքային հարաբերությունների մեջ փնտրելիս հայտնաբերում ես, որ պատասխանը տրամաբանությունից դուրս ա: Լույսը միաժամանակ մասնիկ է և էլեկտրամագնիսական ալիք: Պատահականությունը լավ մտածված պատահար ա ու տենց:
  • Մարինե Պետրոսյան
    No-image
    Ծնվել եմ անցած դարում։ Երբ որ տպագրվեց բանաստեղծություններիս առաջին շարքը՝ Երևանը դեռ Սովետական Հայաստանի մայրաքաղաքն էր, ու «Գարունի» էդ համարի վրա գրված էր՝ ՀԼԿԵՄ Կենտկոմի ու ՀԳՄ վարչության ամսագիր։ Բայց խաղաղությանը մնացել էր մեկ տարի։ Հետո սկսվեց Երկրաշարժերի շրջանը։   Ու չնայած էս շրջանում հրատարակված երկու գրքերս տեկտոնական շարժումների արդյունքում մնացին հողի տակ, Երկրաշարժերի շրջանն ինձ համար երջանիկ ավարտ ունեցավ՝ նույն էդ տեկտոնական շարժումների արդյունքում ես հայտնվեցի ՀԱՅԱՍՏԱՆԻ ԾՈՎԱՓԻՆ։
  • Արման Գրիգորյան
    No-image
    1980-ից սկսած, երբ դեռ գեղարվեստա-թատերական ինստիտուտի ուսանող էի, սկսել եմ ցուցադրել իմ աշխատանքները։ 1982-83թթ. արել եմ 4 փերֆորմանս, բայց մինչեւ պերեստրոյկան այն արվեստը, որն ինձ հետաքրքրում էր, մեղմ ասած, չէր խրախուսվում։ 1987թ. իմ ընկեր ավանգարդիստների հետ կազմակերպել եմ «3-րդ Հարկ»-ը։ Այդ թվականից մինչ այսօր համադրել եմ տասից ավելի ցուցահանդեսներ եւ նախագծեր։ Իմ ստեղծագործական գործունեությունը մեր հասարակության մեջ համառորեն պահպանվող 19-րդ դարի եվրոպական արվեստի ակադեմիական սահմաններից դուրս է։ Ես իմ ստեղծագործական ոգեւորությունն ստանում եմ ինձ շրջապատող մարդկանց հետ շփվելու եւ միասին իրականությունը ճանաչելու պահանջից։ Իմ գործերի մեջ քիչ չեն այնպիսիք, որոնք արել եմ լսարանի ներկայությամբ, իմ արվեստագետ ընկերների մասնակցությամբ։ Ամեն դեպքում ես աշխատում եմ զարգացնել եւ մշակել այն մեթոդը, որը ես ու իմ ընկերներն անվանում ենք «Imaging image principle» (պատկերի պատկերման սկզբունք)։ Այս սկզբունքը հիմնվում է այն համոզմունքի վրա, որ արվեստը յուրահատուկ լեզվամտածողություն է, որի նպատակն անհատների միջեւ հաղորդակցություն հաստատելն է։ Ինչ-որ իմաստով այս մեթոդը բավական ավանդական հիմքեր ունի՝ Դադա-Սյուրռեալիզմ-Պոպ արտ։   Հետաքրքիր զուգահեռ կարելի է անցկացնել այս մեթոդի եւ երեխաների ու պատանիների արվեստային ինքնաբուխ ինքնարտահայտության հետ։ Ես իմ աշխատանքներում հաճախ եմ օգտագործում կարճ տեքստերով ուղեկցվող պատկեր-ցիտատներ, տարբեր ժամանակաշրջանների արվեստագետների աշխատանքները հաճախ օգտագործում եմ իբրեւ իմաստային ելակետ՝ վերախաղարկելու համար զանգվածային սպառման ապրանքների գովազդային աշխարհը։ Ինձ համար շատ կարեւոր է նաեւ այն համեմատական զուգահեռը, որ կարող ենք անցկացնել երազի, հիշելու գործողության եւ արվեստի ստեղծագործության միջեւ. դա հաճախ անվանում են նաեւ «ինքնարտահայտում»։ Դրանք իրենց գերակշիռ մեծամասնությամբ պատկերներ են, և միեւնույն ժամանակ նաեւ՝ տեքստեր։   Ես իմ աշխատանքներում փորձում եմ պահպանել այն լավատեսությունը, որի կարիքն այնքան շատ են զգում իրենց առօրյա կյանքով ծանրաբեռնված Համաշխարհային Ֆեդերացիայի ապագա քաղաքացիները։ Հայերեն «արվեստ» բառը նաև արհեստական է նշանակում։   Այսօր մենք ապրում ենք մի աշխարհում, որն ինչ-որ իմաստով գրեթե ամբողջությամբ սարքված է մարդու կողմից, եւ ստեղծագործականությունը կարծես առավել մեծ դեր պետք է կատարի՝ բացությունն ու հաղորդակցվելու անկաշկանդությունը ապահովելու հարցում։ Եթե նույնիսկ արվեստագետը եւ իր արվեստի գործը անմիջական ազդեցություն չեն էլ կարողանում ունենալ հասարակական պրոցեսների վրա, միեւնույն է, արվեստը շարունակում է մնալ մարդկային միտքը բացող եւ նրան ազատագրող լավագույն միջոցը։ Ես սիրում եմ հաճախ կրկնել, որ իմ արվեստն ինձ հնարավորություն է տալիս վերադառնալ անցյալ, որպեսզի այնտեղ փոփոխություններ կատարեմ՝ ի նպաստ ապագայի։
  • Նանոր Պետրոսյան
    No-image
    Ծնվել եմ 1984թ. հուլիսի 31-ին, Թեհրանում, մեծացել Երեւանում: Ավարտել եմ Պուշկինի անվան միջնակարգ դպրոցը, ապա` Երեւանի պետական Կինոյի եւ թատրոնի ինստիտուտի մնջախաղի բաժինը:
  • Լուսինե Վայաչյան
    No-image
    Ծնվել եմ 1968 թ. մարտի 24-ին, Հայաստանի հեռավոր շրջաններից մեկում։ Ապրում եմ, փնտրում, ուզում եմ լինել երջանիկ։ Միայնակ կին եմ (կի՞ն), տասնվեցամյա հուրի-փերու մայր։ Անտուն ու անտաղանդ, անդեմ ու անկյանք, առանց ներկայի ու ապագայի, լավի ու վատի, չարի ու բարու, մեղքի եւ թողության՝ բավականին տարօրինակ ու պրիմիտիվ գավառական էակ եմ։ Դժվար, բայց հետաքրքիր կյանք եմ ապրել։ Ոչնչի համար չեմ փոշմանում ու չեմ ամաչում։ Բայց ստիպված թաքցնում եմ բոլորից` բացի ծնողներիցս։ Ծնողներս այդ ամենն իմանալով` ինձ չեն հարգում ու տանում են ինձ իմ հիմիկվա բուսական կյանքով, ինչպես մարդ տանում է առանց պոչի ճամպրուկը։ Բայց ծանր բեռ եմ, համ ինձ տանելն է դժվար, որովհետեւ պոչ չունեմ, համ էլ ափսոսում են դեն գցեն, որովհետեւ իրենց աղջիկն եմ։ Օր-օրի վրա օրերս էի սպանում, ինչ-որ բաներ կարդում, ինչ-որ մարդկանց հետ զրուցում ինտերնետով, վերջերս էլ սկսել եմ գրել։ Ինտերնետային ընկերս հավանել է նամակներիս ոճը ու որոշել, որ ես կարող եմ ստեղծագործել։Դե ես էլ սկսել եմ գրել իմ կյանքի պատմությունը՝ վախենալով, իհարկե, հետեւանքներից, բայց էլ ճար չկար, էլ խեղդվում էի երկերեսանի կյանքիցս, իմ անիմաստ բուսական գոյությունից։ Ես գրում եմ, որ ծնողներս ինձ լսեն, կարդան ու փորձեն հասկանալ։ Գրում եմ՝ տեղ-տեղ զարդարելով, որովհետեւ համ ուզում եմ զրուցել բոլորի հետ, ուզում եմ՝ տեսնեն ինձ, ինչպիսին կամ, ապրեն ինձ հետ, համ էլ փոքրուց սիրել եմ երեւակայել ու հնարել իմ երազած ֆանտաստիկ աշխարհը։ Գրականությունը հնարել են երազողները, որ անպատիժ խաբեն. դա մի կախարդական փայտիկ է, որ հնարավորություն է տալիս վերադառնալ անցյալդ ու մի հպումով ուղղել սխալներդ, մտադրություններդ դարձնում է առավել մաքուր, գործողություններդ՝ անվնաս։ Ու դու զգում ես, որ մաքրելով կյանքիդ վրա գոյացած տարաբնույթ օտարածին շերտերը՝ ինքդ էլ ես սկսում մաքրվել, ու կյանքդ սկսում է զարմանալիորեն վերափոխվել։ Երբեմն փոշմանում եմ, որ բացել եմ այս պանդորայի արկղը, բայց էլ չեմ կարողանում կանգ առնել։ Գրում եմ գիշեր-ցերեկ, ամեն ինչի մասին՝ առանց գնահատական տալու, առանց լավի կամ վատի։ Որոշ բաներ ստացվում են, ընկերս գովում է, ասում է՝ գրականություն է, ու ես այդ դեպքերում նայում եմ հայելու մեջ ու ինքս ինձ գոհ ժպտում, որովհետեւ ինձ թվում է, թե ես վերջապես գտել եմ կյանքում իմ տեղը, իմ նիշան, որտեղ ես ինձ լավ եմ զգում ու ինչ-որ պիտանի բան եմ անում, որը կարող է դառնալ գրականություն, եթե չմեռնի, եթե ընդունի ինձ ծնած, բայց այսքան տարի օտար եղած հայ հասարակությունը։ Երբեմն էլ քննադատում է, ու ես սկսում եմ ինձ թափ տալ, մոռանալ գովեստներն ու տքնել՝ գրականություն կերտելով, որը չափազանց բաց է, բացում է իմ աշխարհի դռներն ու հրավիրում ապրել ինձ հետ միասին իմ կյանքը։ Միգուցե մեկնումեկն իմ մեջ տեսնի իր մասնիկը, որն ստիպված է եղել ինձ նման թաքցնել, եւ ուրախանա, որ ես խոսում եմ իր լեզվով։
  • Միսաք Խոստիկյան
    No-image
    Խորենացի 25ա, բն. 21, հեռ.` 523266, (O93) 564870
  • Տիգրան Պասկևիչյան
    No-image
    Ծնվեցի 1965 թվականին։ Քայլեցի սովետական հանրակրթության բավիղներով, իսկ բարձրագույն կրթություն ստանալու երազս այդպես էլ մնաց անկատար, բայց գլուխս բարձիս դնելուց առաջ տասը րոպե մտածում եմ ազգիս մասին, որովհետեւ մինչեւ ճիշտը գա, սուտն աշխարհը կուտի։ Այսքանը։
  • Գուրգեն Խանջյան
  • Հովհաննես Իշխանյան
    No-image
    Ծնվել եմ 1988 -ին: Մի տեսակ տարօրինակ ա, որ մինչև էդ չկայի: Ծնվեցինք Սովետը սկսեց փլուզվել, չթողեցին տեսնենք էդ ինչ էր: Հիմա էլ բակի էրեխեքին, որ տեսնում եմ, էլի մի տեսակ տարօրինակ ա, որ մինչև էս չկային, իրանք էլ Սովետը չեն տեսել:   էրկու, թե իրեք տարի ապրեցի սկսվեց գաղութացումս. մանկապարտեզ, դպրոց, ինստիտուտ, բանակ, հիմա նորից ինստիտուտ:   Դպրոցի վերջին տարիներում Չարենց արտասանելս փրկեց ինձ: Տնօրենը պաչեց, ասեց` գանձս, մինչև էդ մի քանի անգամ դպրոցից հանում էր, էդ ժամանակ ես հասկացա Չարենցի արժեքը:   Բանակում բանաստեղծություն արտասանելը չէր անցնում, էնտեղ էրկու բան պիտի արտասանես` «ճիշտ այդպես» կամ «ոչ մի կերպ», բայց ճակատս ոչ մի աֆիցեռ դրա համար չպաչեց:   Ինստիտուտն էլ սխալ ընտրեցի. ծրագրավորող, որոնց չի հետաքրքրում գրականությունը:   Ընդհանրապես, մարդ իրա մասնագիտությունը նենց պիտի ընտրի, որ գործն անի «ճակատը պաչեն»: Բայց կյանքից գոհ եմ, որովհետև եթե գոհ չլինեմ, պիտի դժգոհ լինեմ, գոհ լինելը ավելի ա ձեռ տալիս: Ուվալնյատի օրը   Նվիրում եմ մեր մարտկոցի Արամիկին և ուվալնյատի օրը բոլոր զոհվածներին  
  • Ալան Սեմերջյան
    No-image
    Վերջին տասնամյակում Ալան Սեմերջյանը խաղացել է ավելի քան 900 շոու, իր երաժշտությունն է տեղադրել հեռուստահաղորդումներում ու ֆիլմերում, կատարումներ է ունեցել wfuv-ով (իր ամենասիրած ռադիոկայանը) եւ մասնակցել College Music Journal-ին` վաստակելով բազմաթիվ քննադատների եւ հանդիսականների համակրանքը: Մի քանի տարի այլընտրանքային փորձարարական ռոք խմբերում ելույթ ունենալուց հետո Ալանը 2005-ին թողարկեց When there was something wrong with you (Երբ քեզ հետ ինչ-որ բան էր պատահել) ալբոմը: Պատրաստվում է շուտով թողարկել իր երգերի նոր շարքը: Նյույորքցի 35-ամյա Ալան Սեմերջյանն իր առաջին բանաստեղծությունը գրել էր թղթե ինքնաթիռի վրա, որը դուրս թռավ Քուինզ թաղամասին վերևից նայող նրա պատշգամբից: Հեղինակը մինչն հիմա փնտրում է այդ բանաստեղծությունը և հույս ունի՝ «Ինքնագրի» ընթերցողները կարող են իմանալ դրա տեղը: Ալան Սեմերջյանի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.alanarts.com (տեքստեր, արվեստի գործեր, դասավանդում) և www.alansemerdjian.com (երաժշտական գործեր) կայքէջերը:
  • Յուրի Մանվելյան
    No-image
    Մինչև հինգուկես տարեկան ես հայ էի: Հետո եկա Հայաստան: Իմացա, որ «սիկտիր» նաև հայերեն է: Ունեմ սիրած տառեր: Օրվա զգալի մասը համակարգչի հետ եմ լինում: Դրա արդյունքում տեքստեր են ստացվում:
  • Նարմին Քամալ
    No-image
    Ես ծնվել եմ 1981 թվին, Բաքվում: Իմ մանկությունը համընկավ Սովետական Միության փլուզմանը, հայ-ադրբեջանական պատերազմին, և ժամանակի բռնություններն անդրադարձան ինձ վրա, ինչպես այն ժամանակվա բոլոր հայ և ադրբեջանցի երեխաների վրա: Եթե մեր մանկության լսած հինգ բառերից երկուսը «խաղալիք» և «հեքիաթն» էին, ապա մնացած երեք բառերը «հացի հերթ», «պատերազմ» և «անցումային շրջանն» էին: 2001 թվին ավարտեցի Բաքվի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը, 2003-ին փիլիսոփայության պատմությունից ստացա մագիստրոսի աստիճան, այս տարի Ադրբեջանի Ակադեմիայի փիլիսոփայության և քաղաքական-իրավաբանական հետազոտությունների ինստիտուտում ավարտում եմ ասպիրանտուրան: Նաև հիշում եմ, որ ինչ-որ ժամանակ ավարտել եմ երաժշտական դպրոցի ջութակի յոթնամյա բաժինը: Իտալիայի Բոլոնիայի և Իսպանիայի Նավարրայի համալսարաններում մի քանի անգամ անցել եմ փիլիսոփայական կուրսեր և ամիսներ գիտական հետազոտություններ եմ արել: Այսինքն՝ ես այցելել եմ եվրոպական Կովկաս: Բերդիաևը գրել է, որ փիլիսոփայի վիճակը ողբերգական է, նա պետք է իր գործունեությունը սկսի իր մասնագիտության պաշտպանությամբ: Կովկասում մեր մասնագիտության պահանջարկ չկա, հետևաբար ես յոթ տարի լրագրող եմ աշխատել թերթերում և միջազգային տեղեկատվական գործակալություններում: Հիմա անգլերենի թարգմանիչ եմ: Իսկ փիլիսոփայությունը «քամու արտաքին երեսն է» (Պավիչ): Իմ վեպը՝ «Times Roman Az Lat», բանաստեղծությունների մեծ մասը և գիտական, հրապարակախոսական տեքստերը հրատարակվել են Ադրբեջանում, Թուրքիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Վրաստանում և այլուր: Իմ երկրում ես «մեծ նարատիվների» (Լիոտար) դեմ պայքարող հեգնական, էպոտաժային, պոստմոդեռնիստական գրողների ճակատից եմ: Ինչո՞ւ դարձա գրող: Մանկությունից այնպիսի զգացողություն ունեմ, որ ինչ տեսնում եմ, լսում եմ, զգում եմ, պիտի բառերի վերածեմ: Մանկության ժամանակ այսպիսի խաղ ունեի՝ ինչ տեսնում եմ վերածել բառերի: Երևի այդ խաղը ուղղակի շարունակվում է: Իմ գլուխը այնպես է կառուցված, որ ես պետք է արտաբերեմ բառեր, այսինքն՝ ես նայում եմ բնությանը կամ գործարանին և չեմ կարող հենց այնպես նայել, ես պետք է դրանք բացատրեմ, ես պետք է դրանք անվանեմ: Իմ կարծիքով, գրականությունն ու արվեստը չպետք է լինեն ազգային գաղափարախոսության քարոզչության մեքենա: Ամեն տեսակի արտ-էքստրեմիզմը, ռոք երաժշտությունը, ձախ մտածողությունը, հայրերի դեմ որդիների ապստամբությունն ու հեղափոխությունը ինձ հուզող թեմաներ են: Հայաստանում հրատարակվող «Ինքնագիր» հանդեսում տպագրվելը ինձ համար մեծ նշանակություն ունի, դրանով ես ապստամբում եմ ուռա-հայրենասիրական մտածողության և նրանց դեմ, ովքեր գրականությունը վերածում են քաղաքականության ստրուկի: Ես ուզում եմ տեսնել սահմաններ չունեցող գրական համագործակցությունը:
  • Վահագն Թերզեան
    No-image
    Ծնուել եմ 1984-ին, Երևան: Հիմիկ ու հիմա, 1992-ից ի վեր, հաստատուած եմ Փարիզ: Ուրեմն, 24 տարեկան եմ: Եվ որքան յիշում եմ ինքս ինձ, առաջին հակումս եղել է գիտութեան մէջ դերակատար լինելը: Յատկապէս ատոմային ֆիզիկայի ասպարէզում: Եթէ երբևէ մէկն ինձ ասէր, որ մի օր վերջնականապէս հեռանալու եմ ճշգրիտ գիտութիւնից, կանոնների և մաթամատիկական ուրիշ պաղ հասկացողութիւններից և ակադեմիական բարձրագոյն դեկարտականութիւններից, որպէսզի հոգով ու մարմնով նետուեմ գեղարուեստի ստեղծագործութեան մարզ, ես նրան կը նայէի սառն ու անտարբեր հայեացքով և գուցէ թէ a+b սկզբունքով ապացուցէի, որ այդպիսի բան բացառւում է: Սակայն փաստը արդէն կայ: Իմ գրական ողնաշարը հայ, ֆրանսացի, ամերիկացի, ռուս գրողներից են, որոնց անունները թուարկելիս հնարաւոր է նաև այնպիսի տպաւորութիւն ստանալ, թէ խօսքս ոչ թէ ոսկրոտ ամուր ողնաշարիս, այլ խորովածի շամփուրի վրայ սոխով ու քացախով կակղեցրած չալաղաջի իւղալի կտորների մասին է: Այդ գրողները որքան հզօր են, նոյնքան և իրարից տարբեր ու երբեմն իրար հակասող: և ինձ ինքնավստահութիւն ու ազատութիւն տուող ուժն էլ հէնց այս յանգամանքն է: Այնուհանդերձ, ծնողներիս համառ խորհրդով ինձ գտայ քիմիական ֆիզիկայի բարձրագոյն կրթական հիմնարկութեան մէջ: Այս դիմակահանդէսը տևեց մէկ տարի: Քսան տարեկան հասակիս հիմնաւորապէս քաշուեցի ճշգրիտ գիտութիւններից, գնեցի լուսանկարչական մի գործիք և սկսեցի լուսանկարել ամէն ինչ և ինչ ասես: Կարծեմ աւելորդ է աւելացնել, որ դասերից փախչելով՝ գնում էի լուսանկարելու: և մի գեղեցիկ ու պայծառ առաւօտ էլ ինչ-որ անբացատրելի բան պատահեց ինձ հետ: Նախաճաշելիս յանկարծ ելա տեղից և մտորելով շարագրութեան մասին, սկսեցի ինչ որ տառեր գրել, յետոյ էլի ու էլի տառեր ու բառեր գրուեցին այնքան ժամանակ, մինչև որ մէկուկէս տարի անց այդ ամէնը դարձաւ իմ առաջին վէպը: Լուսանկարել սկսել եմ 2004-ից, իսկ գրելը՝ 2006-07-ից: Երկու գործով միաժամանակ զբաղուելս բնաւ չի խանգարում ինձ: Ճիշտ հակառակը: Ստեղծագործական աշխատանքս թեթևանում է: Այսօր, 2008-ին, աւարտել եմ իմ երկրորդ՝ «Այդ մսակեր ոչխարները» վէպը և ուսումս շարունակում եմ Սորբոնի համալսարանի ֆրանսական ժամանակակից գրականութեան բաժնում:
  • Նաիրա Փիրումյան
    No-image
    Ծնվել եմ Իջևանի Աչաջուր գյուղում: Մասնագիտությամբ դեղագործ եմ, բայց արդեն 20 տարի է՝ աշխատում եմ դպրոցում: Այժմ աշխատանքին զուգահեռ հոգեբանություն եմ սովորում պետհամալսարանում: Գրել սկսել եմ շատ անսպասելի ձևով: Իմ լավ բարեկամ ու ընկեր Տիգրան Հարությունյանն իմ մեջ հայտնաբերեց գրելու կարողությունը, որի համար ես անչափ շնորհակալ եմ նրան: Կարդալով հեռավոր բարեկամիս ուղղված, բայց չուղարկված նամակները՝ հուշեց, որ կարող եմ նաև փոքրիկ պատմություններ գրել: Եվ սկսեցի գրել:
  • Ալինա Պողոսյան
    No-image
    2008թ. մայիսի 21-ի կեսօրին ես մտածեցի`վատ չէր լինի ունենալ բացօթյա, փայտաշեն բար` ծովի ափին, որտեղ կաշխատեն գեղեցիկ ն կենսուրախ աղջիկներ ու տղաներ: Ես ցերեկները կնստեի այդ բարում, կծխեի, կխմեի կամպարի ն գեղարվեստական գիրք կգրեի: Այսօր 2008թ. հոկտեմբերի 10-ն է: Ունեմ որոշ նվաճումներ. սկսել եմ գրել ն նվեր եմ ստացել աշխարհի ամենասիրուն պարեոն: Իսկ մինչ այս` 1982 թվականի ձմռանը ես ծնվեցի: 1999 թվականին ամռանը ընդունվեցի ԵՊՀ սոցիոլոգիայի բաժին, որովհետն մանուկ հասակից չէի երազել բժիշկ դառնալու մասին: Ներկայումս ասպիրանտ եմ Հայաստանի գիտությունների ակադեմիայի Հնագիտության ն ազգագրության ինստիտուտում, ինչպես նան աշխատում եմ «Առաջադեմ սոցիոլոգիական տեխնոլոգիաներ» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնում: Ես նշում եմ այս մանրամասները, որպեսզի տեսանելի դառնա, որ զբաղված եմ ստեղծագործական գործունեությամբ. գրում եմ գիտական հոդվածներ ն հետազոտություններ: Սակայն դեռ ուսանողական տարիներից ինձ կաշկանդված եմ զգացել այն առումով, որ գիտական խիստ ն կանոնիկ գրելաոճը հաճախ սահմանափակել է մտքերիս ազատ, անկաշկանդ արտահայտումը: Հաճախ գլխումս պտտվել են մտքեր ն մտահղացումներ, տարբեր պատմությունների տարբեր իրադարձություններ, տարբեր կերպարների մասին, որոնց վերաբերյալ ցանկացել եմ գրել գեղարվեստական ոճով: Այսպես անցյալ տարի ես գրեցի իմ առաջին վիպակը` «Մի ակնթարթ հավերժություն»: Համը բերանս ընկավ:
  • Գագիկ Կիլիկյան
    No-image
    Գրել սկսել եմ քառասուն տարեկանում։ Մինչ այդ ավելի զգայացունց գործերով եմ զբաղվել՝ պատերազմ, հեղափոխություն… Երեք բանաստեղծական ժողովածուներ եմ հրատարակել, որոնցից ոչ մեկը լույս տեսնելուց հետո չեմ կարդացել։ Փորձում եմ արձակ գրել՝ տեսնես ի՞նչ դուրս կգա… Ձեռքի հետ, ընկերներով խմբագրում ենք «ա» ամսագիրը՝ ահագին հետաքրքիր զբաղմունք է։   Գրածներիցս հիշողությանս մեջ աֆղանական պատերազմի մարտըկերներիս նվիրված պատմվածքն է միայն, որ ժամանակին տպվել է «Գարունում»։ Ներկայացվող պատմվածքի հիմքում այդ տղաներից մեկի պատմածն է։
  • Մաշա Մելիք-Ադամյան
    No-image
    1977թ. հոկտեմբերին մի լույս դիպավ երկրագնդին, ու ծնվեցի ես։ Աշխարհ եմ եկել բաց աչքերով, որի համար բազմաթիվ անգամներ պատժվել եմ, բայց երբեք չեմ պայքարել ու չեմ պայքարի ոչ մի բանի դեմ ու ոչ մի բանի համար։ Միշտ թաքուն ժպտացել եմ ու մեծամտաբար նայել նրանց, ովքեր շարունակ տքնում ու քրտնում են կյանքի պայքարի մեջ, բայց երբեք այդ արհամարհանքիս մեջ բավականին չարություն չեմ գտել, որպեսզի միանալով չեչենական շահիդուհիներին՝ մի ռումբ էլ ես պայթացնեմ այս աշխարհի տիրոջ որջերում։ Դրա պատճառը իմ ծուլությունն է։ Մարդիկ կան, որ մի քանի ժամ անգամ չեն կարողանում հանգիստ մնալ, բայց ես կարող եմ ամիսներով ոչինչ չանել՝ բացի թաքուն ժպտալուց, ու դա ինձ միայն հաճույք է պատճառում։ Ամոթի զգացումը բացարձակ չեմ ճանաչել մինչեւ 14 տարեկան, երբ հայրս ինձ պատահմամբ տեսավ սեղանին մերկ պառկած։ Դրանից հետո ապրած ամոթս հաղթահարել եմ՝ շարունակ նկարելով։ 17-18 տարեկանից, հանգամանքների բերումով, կյանքս առժամանակ դարձել է թափառականի կյանք։ Ապրել եմ Վրաստանի, Աբխազիայի եւ Հյուսիսային Կովկասի զանազան վայրերում (մայրս չերքեզահայ է)։ Ոչ մի տղամարդ չեմ թողել ինձ մոտենա այդ տարիներին։ Ստեղծել եմ իմ կրոնը, որին միայն ես եմ տեղյակ եղել, ու աշխատել եմ դրա սրբազան լեզվի մշակման վրա, որը դեռ անավարտ է։ Մարմինս դարձրել եմ գեղանկարչական պարապմունքներիս ու փորձերի առարկա, խոսեցրել եմ նրան երկար երեկոներով ու գրի եմ առել նրա խոսքերն ու մտքերը։ Իմացել եմ իմ մասին ավելի, քան կարելի էր ու պետք էր իմանալ, բայց ոչ ոքի չեմ ցույց տվել այդ իմացությունը։ Վերջը վերադարձել եմ Երեւան ու ապրել համեստ ու մասնավոր կյանքով։ Ոչ մի տուսովկա չեմ այցելել ու չեմ էլ ուզում։ Թաքցնում եմ իմ ով լինելը։ Ուրախ եմ ու բավականին երջանիկ։ Ապրում եմ՝ ինչով պատահի։ Սիրում եմ մարմինս ու նրա մեջ թաքնված ժպիտ-հոգին։ 2 տարի առաջ, երբ աշխատում էի ականազերծման հետ կապված միջազգային մի ծրագրում, այցելեցի սահմանամերձ գյուղերից մեկը Նոյեմբերյանի շրջանում։ Դեռ Հյուսիսային Կովկասում եղածս ժամանակ կատարելագործվել էի որպես լավ նշանառու՝ ժառանգելով դրա բնատուր ունակություններս պապիցս։ Կանգնելով սահմանային մի բլուրի վրա՝ զգացի, թե մարմնովս ինչպիսի մեծ գայթակղության էրոտիկ դող է անցնում։ Զինվորներից մեկի հետ կոկետություն անելով՝ համոզեցի նրան տալ ինձ իր զենքը։ Հեռադիտակով դիտեցի մեր դիրքերի դիմաց գտնվող թուրքերի զորամասը։ Ընտրեցի մի կիսամերկ ու գեղեցիկ դեմքով թուրք երիտասարդի, որը լվանում էր դեմքը հոսող առվակի ջրերում։ Խփեցի նրան մեկ հարվածով։ Արեցի այս սպանությունը գիտակցաբար, բայց առանց ատելության զգացմունքի։ Իմ սառնասրտությունը շատ հեռու էր սովորական սառնասրտությունից։ Հաշվարկ չէր։ Սա, եթե կարելի է այդպես որակել, մոլեգնության սառնասրտություն էր, որը կհասկանա միայն նույնը վերապրած մարդը։ Դրանից հետո գիշերային մղձավանջը հետապնդում էր ինձ։ Սպանված տղան գալիս էր աչքերիս առաջ, ու ես թախանձագին խնդրում էի ներել ինձ՝ ոչ թե վախից, այլ հոգեւոր իրական անկեղծ տառապանքներից։ Չէի քնում մինչեւ լուսաբաց, մազերս թափած ու ծնկաչոք զղջալով արարքիս համար ու տանջանքերի ենթարկելով մարմինս։ Առավոտյան կողմ ուժասպառ ընկնում էի անկողին ու արթնանում էի հանգստացած ու լուսավորված՝ մի տեսակ ոգեշնչանքով զբաղվելով իմ գործերով մինչեւ մութն ընկնելը։ Ես կարծում եմ՝ այդ տղան ներեց ինձ, որովհետեւ այժմ գիշերներն ինձ այցելելով՝ սիրում է ինձ, ու ես տրվում եմ իրեն։ Նա հայտնեց իր անունը՝ Զաուր։ Նա Դաղստանին սահմանակից լեզգիական գյուղից էր։ Ասում է, որ ես սուրբ եմ իր համար։ Ես համբուրում եմ նրա ձեռքերը։ Բայց այս բոլորն, իհարկե, իրականություն չի, այլ իմ հիվանդագին երեւակայության արդյունքն է։ Շատ ասելիք չունեմ իմ մասին։ Ես գրող չեմ, գրել հենց այնպես չեմ կարող, եթե չկա մեկը, որին ուղղված են գրածներս, թեկուզ այդ մեկը լինեմ հենց ես։ Այդ պատճառով ես գրել եմ միայն օրագրեր, նամակներ եւ այլն։ Դրանցում գրեթե չկան հորինված իրադարձություններ։ Եվ դրա համար էլ իմ իսկական անունը չեմ հայտնի։ Չեմ ուզում դառնալ ուշադրության առարկա եւ խանգարեմ իմ արեւային հանգիստը։ Իմ կատարված-չկատարված սպանությունը համարում եմ ակտուալ արվեստի ավելի մեծ գործ, քան Ջոկոնդան, թեեւ սիրում եմ վերջինիս։ Կարող եք գրել ինձ` artrockmasha77@mail.ru հասցեով։
  • Արծուի Բախչինյան
    No-image
    Լրիվ անունս՝ Արծվի Բախչինյան։ Եթե ապրեի միջնադարյան Հայաստանում՝ արաբ ճանապարհորդներն իրենց ուղեգրություններում ինձ կկոչեին Արծվի իբն Հենրիկ աբու Արեգ աբու Արամ ալ-Արմանի (հասկացողի համար)։ Ինքս էլ չհասկացա, թե ինչպես դարձա 34, շուտով 35 տարեկան։ Ծնվել եմ 1971-ին, Մարգարյան ծննդատանը, վերածնվել՝ 2002-ին, Հանրապետական հիվանդանոցում՝ նոր մակնիշի սրունքով եւ կյանքի հանդեպ հայացքի կտրուկ փոփոխությամբ։ Հաճախել եմ մանկապարտեզ, որ չեմ սիրել՝ զոռով քնելու պարտադրանքի պատճառով, ապա՝ դպրոց, որն ատել եմ՝ միջավայրի եւ մաթեմատիկայի պատճառով, եւ վերջապես՝ համալսարան, որի հանդեպ ջերմ զգացումներ երբեք չեմ ունեցել։ Մանկությունս հիշում եմ տհաճությամբ, քանի որ ամենուրեք ինձ սպիտակ ագռավ էի զգում, բայց կուլ տված բոլոր ցավերն ու վախերը մի լավ կոփել են ուշքն ու միտքը գրել-կարդալուն տված այն նուրբ, ռոմանտիկ, կարճատես տղուկին։ Փոքր ժամանակ բոլորը համոզված էին, որ նկարիչ եմ դառնալու (այն էլ մե՜ծ), բայց ես երազում էի թատրոնի ու կինոյի մասին։ Միաժամանակ՝ օր չէր անցնում առանց գրելու, ինչը շարունակվում է մինչ օրս, առանց, սակայն, գրական դույզն-ինչ հավակնությունների։ Դերասանության եւ ռեժիսորության հետ չստացված կապը փոխհատուցվեց կինոյի պատմությամբ զբաղվելով։ Կյանքիս ամենակարեւոր իրադարձությունը երկու տղաներս են, լավագույն ընկերս՝ կինս, մեծագույն սերս՝ ճամփորդելն ու հայագիտական ուսումնասիրությունները։ Վեց-յոթ գիրք եմ հրատարակել, հազար ու մի հոդված ու թարգմանություն` բոլորն էլ այս կամ այն չափով խոսքուզրույցի առիթներ տված։ Գոհ եմ, որ իմ մեջ հաջողապես համադրված են արխիվա-գրադարանային մարգարտախույզ ակադեմիականը եւ միանգամայն աշխարհիկ, դեղին շապիկներ հագնող ու բիժուտերիա գցող, մինչեւ լուսաբաց դիսկոյում պարող ժամանակակից երիտասարդը։ Գրքեր գրելու եւ բանասիրական հետազոտություններ կատարելու արանքներում աշխատում եմ հասցնել լինել ընտանիքի մարդ, պատրաստել սալաթներ, երգել երգչախմբում եւ հանդիպել Երեւան ժամանող բազմաթիվ հայ ու ոչ հայ հետաքրքիր մարդկանց հետ։ Ընկերներս անունս դրել են «միջազգային դեսպանատուն»։ Դա մխիթարական է, դրանով ես ինձ զգում եմ «աշխարհի բույրին» միացած։ Չեմ ծխում, սուրճ չեմ խմում, շախմատ եւ թուղթ չեմ խաղում, շուն չեմ պահում, տանը հեռուստացույց չունեմ, ֆուտբոլի հանդեպ անտարբեր եմ, տեխնիկայից գրեթե բան չեմ հասկանում։ Սիրում եմ Բրամս, գրքերի եւ ամսագրերի աշխարհը, ծաղկած ծառերը եւ բոլոր ծաղիկները (աքլորի կատարից բացի)։ Ինձ միշտ բերկրանքով են պարուրում բնակարանի ջերմությունը, երբ դրսում առատ ձյուն է տեղում, արեւը՝ սառը ջրի մեջ, Իսլանդիա կղզին, լուսանկարները, փարաջանովյան եւ ճապոնական զիզի-բիզիները, եփվող խաղողի տերեւների բույրը… Իսկ ամենից շատ սիրում եմ լինել թեթեւ, տաղանդավոր, խելացի, բազմամշակութային մարդկանց շրջապատում, նրանց հետ անեկդոտներ պատմել, երգել եւ ուրախանալ։ Կյանքումս միշտ հետեւում եմ Ջեյմս Լիոհի խոսքերին. «Եղիր այն, ինչ որ ես։ Ոչ ոք չի ասի, որ սխալվում ես»։
  • Գրիգոր Պլտեան
    No-image
    Փոխան կենսագրութեան Ինչպէ՞ս գրել հետզհետէ աւելի ազատ, աւելի անկաշկանդ, աւելի մօտիկ էականին։ Հարցում՝ որուն կը ջանամ մնալ հաւատարիմ։ Առաջին տարիներուն (Պէյրութ 1965) թերեւս պէտք եղաւ որ գրել սորվիմ, հնարաւորին չափ։ Որքան յամառիմ սորվիլ, կ՝անդրադառնամ, որ տակաւին ոչինչ գիտեմ։ Այդ թուականէն մինչեւ երէկ հրատարակուածը կ՝ուզեմ մոռնալ։ Պերճանք է – եթէ ոչ ինքնահաճութիւն – ժամանակ վատնել նայելու համար անցեալի Մեդուսային։ Հարիւրաւոր էջեր գուցէ կազմեն գրական փորձառութիւն մը, որ կը կոչուի բանաստեղծութիւն, քննադատութիւն, ուսումնասիրութիւն, գեղարուեստական արձակ, սակայն չ՝ուզեր սահմանափակուիլ որեւէ գրական սեռի սահմաններուն մէջ։ Գրելը անկասկած զգալ-մտածել-լեզուել մըն է։ Եւ այդ մակարդակին բոլոր գրածներս կու գան նոյն յայտարարին կամ կը մեկնին նոյն կիզակէտէն։ Փորձառութիւնը շեղանցք մը չէ՞։ Յաջորդին՝ 2006ին, յուսամ՝ գեղարուեստական արձակի նոր հատոր մը՝ «Երկուք»ը, ապա Մանտրաներու նոր շարք մը, արդէն պատրաստ, վերջապէս՝ փոքր արձակներու գիրք մը, այն մէկը, որ տարիներէ ի վեր կը ձեւաւորուի «Ընդառաջում» անունին տակ, գրուող երբեմն-երբեմն, ըստ պէտքի եւ ըստ դէպքի։ Փարիզ, Պէյրութ, աշխարհը, ոչ մասնաւորաբար Սփիւռքը, ոչ մասնաւորաբար Հայաստանը։ Տեղ, մտածում, արուեստ, բազմատեսակ, բազմամակարդակ, մերթ ժամանակակից, մերթ ժառանգուած մտահոգութիւններ։ Էջեր՝ որ պիտի գրեմ այնպէս ինչպէս պիտի գրէի ուրիշ լեզուով, ուրիշցած հայերէնով, որ Երեւանի մէջ ինչպէս այլուր վարժ չեն լսելու կամ արդէն պատրաստ են թաղելու։ Բայց չե՞մ գրած ուրիշօրէն, ըսենք ուրիշերէն, երեւակայական ուրիշի մը համար։ Չեմ փարած սա կամ գաղափարախօսական հոսանքին եւ կը փորձեմ պահպանել գրագէտի անկախութիւնս նոյնիսկ «ազգային կոչուած» հարցերու մէջ։ Գրողը հայելի-դիտորդ մը չէ, քննադատ-ոսպնեակ մըն է՝ թերեւս աշխարհին հանդէպ եւ մեր՝ եթէ ի հարկէ մենք ալ աշխարհին մէջն ենք եւ ոչ անոր քովը։ Յամենայն դէպս՝ ոչ մէկ ցանկութիւն «խելօքնալու», գռեհկանալու, դառնալու պէտք եղածէն աւելի «իմաստուն» եւ ծառայելու «հայ գրականութեան», որ, ի դէպ, կը պատկանի ոչ ոքի, ոչ լրագրողներուն, ոչ միութիւններուն, ոչ ծիրանաւոր պրոֆեսորներուն։ Ամեն գրող գրականութիւնը կը սկսի առանց աւարտելու, ի վերուստ, կամ ի վարուստ։ Սակայն, նոյն ատեն, երբեք չի բնակիր լեզուով կառուցուած հանգստաւէտ տան մէջ։ Ըսած եմ անգամ մը. գրել կը նշանակէ ըլլալ դուրսը։ Ահա դուրսը՝ հինգերորդ յարկի աշնանամուտը, միջերկրականեան թուփերով, փարիզեան խոնաւ արեւմարով, մետրոյի անընդմէջ դղրդիւններով։ Փողոցէն հեռատեսիլի շատաբան խօսնակը կը գուժէ չես գիտեր քանի հազար աղէտեալ, քանի հազար անգործ, ի՞նչ ոճիր, ի՞նչ արկած, օճառի, մեքենայի, ֆաստ ֆուտի ճեպընթաց ծանուցումներու շարքին։ Ինչպէ՞ս դադրիլ ըլլալէ իր ժամանակի մարդը։
  • Սերգեյ Դանիելյան
    No-image
    Չէի ցանկանա, որ այս պիեսը ընկալվեր որպես ինքնակենսագրություն, որովհետև կարծում եմ, որ ոչ միայն իմ կեսագրությունը կարող էր լիներ: Բոլոր կերպարները և՜ կոնկրետ են, և՜ հավաքական: Կարծում եմ՝ չկա որևէ հայ ընտանիք, որին հարազատ չէ այն, ինչի մասին գրված է: Եթե, իհարկե, նա ապրել է այն ժամանակ, երբ ձեթը ահավոր կեղտոտ ապակյա շշերի մեջ էին վաճառում, դրսում տեղադրված հեռախոսի ապարատները աշխատում էին երկու և տասը կոպեկանոցներով, և տրոլեյբուսի շտանգաները միշտ գցում էին: Ի դեպ, դա արդեն զուտ երևանյան առանձնահատկություն էր: Անծայրածիր երկրի բոլոր մեծ քաղաքներում կային համ տասը կոպեկանոցներով աշխատող երկու կոպեկանոց հեռախոսներ, համ էլ՝ ձեթի կեղտոտ շշեր, բայց տրոլեյբուսի շտանգաները միայն Երևանում էր գցում… Երևի Վովա փղի նաֆսն էր:
  • Սուսան Ամուջանյան
    No-image
    Ծնվել եմ 1984 թ., սովորում եմ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի կինոօպերատորության ֆակուլտետում, զբաղվում եմ լուսանկարչությամբ։
  • Արման Մարտիրոսյան
    No-image
    ես արման մարտիրոսյանն եմ։ գնացել եմ պարի՝ մոտ 2 տարի, լողի՝ մեկուկես տարի, թաեքվանդոյի՝ 7 տարի, դաշնամուրի՝ 4 տարի, բալետի՝ 2 շաբաթ, երգեցողության՝ չեմ հիշում ինչքան, խաղացել եմ թատրոնում, կինոյում, հետաքրքրվում եմ լուսանկարչությամբ, հոգեբանությամբ, գրականությամբ, փիլիսոփայությամբ, բուդդիզմով, ռադիոտեխնիկայով… 20 տարեկան եմ, սիրում եմ երաժշտություն (radiohead), նվագում եմ կիթառ, գրում եմ երգեր։ ներկայացված բանաստեղծություններից շատերը իմ եւ ընկերուհիներիս ու ընկերներիս հորինած կամ նրանցից ու այլ բաներից ոգեշնչված երգերի բառերն են, կան նաեւ տեքստային կոլաժներ։
  • Արտակ Ալեքսանյան
    No-image
    «- Իսկ ճի՞շտ է, որ բոլոր լրագրողները երազում են վեպ գրել,- հարցրեց աղջիկը։ – Իհարկե ոչ,- ստեցի ես…»։Դովլաթովի այս տողերը կարդալուց հետո՞ ոգեւորվեցի, թե՞ դրանից առաջ արդեն ոգեւորված էի- բայց գրել սկսել եմ սկզբում հենց այնպես, ինձ համար։ Ինչ է ստացվել՝ դատեք ինքներդ։ Այս պատմվածքները հրատարակելու համար ինձ ոգեւորեց Վիոլետը, որին գործերս ուղարկել էի՝ ընդամենը մի խնդրագիր կցելով, թե՝ Վիոլետ ջան, սա գրականությո՞ւն է, թե՞ ոչ։ Եթե շատ վատն են, դադարեմ գրել ու ազատ ժամանակս գոնե ուրիշ, ավելի օգտակար բանի վրա վատնեմ։ Հիմա փաստորեն ես եւ դուք Վիոլետի որոշման պատճառն ու հետեւանքն ենք… Եվ այսպես, գնացինք… Սկզբում իմ ամենասիրելի պատմվածքը, հետո՝ ինչպես պատահի։ Մոռացա ասեմ՝ 27 տարեկան եմ, արդեն հասկացաք՝ լրագրող։ Ինչպես գրեցի այս պատմվածքները՝ ես էլ եմ զարմացած, քանի որ ոչ ժամանակ ունեմ, ոչ էլ ցանկություն՝ դառնալ գրող։ Բայց գրեցի։ Կշարունակեմ, թե ոչ, ինքս էլ չգիտեմ։ Առաջիկայում ծրագրում եմ՝ լինել խելացի, տաղանդավոր, դառնալ հարուստ, պրոֆեսիոնալ, ամուսնանալ, ավարտել երկրորդ մասնագիտական կրթությունս, գրել թեկնածուական թեզ, մեկնել արտասահման՝ մի երեք տարով սովորելու, գնալ Եվրոպա՝ մի երեք տարով աշխատելու, բացել իմ production կենտրոնը, շատ ճանապարհորդել ու ֆիլմեր պատրաստել։ Այս ամենը՝ մինչեւ երեսունս լրանալը։ Տեսնենք։
  • Նենսի Ագաբյան
    No-image
    Նենսի Ագաբյանը «Իշխանուհի աննորմալ» բանաստեղծությունների գրքի, պերֆորմանսի տեքստերի ժողովածուի և «Ես նորից որպես նա» հայ-ամերիկյան հուշագրության հեղինակն է: 2006-07թթ. եղել է Երևանում, այդ ընթացքում Շուշան Ավագյանի & Լարա Ահարոնյանի հետ համահեղինակել է «(Ան)տարածութան մեջ» գիրքը և վարել է «Հայ կանանց գրելու» աշխատանքային հանդիպումները, որի արդյունքում կազմվել է «Մատնաշունչ» անթոլոգիան:
  • Կարեն Ղարսլյան
    No-image
    1979 Հունիսի 30-ին ՀՍՍՀ մայրաքաղաք Երեւանում կենդանաբանի ու մանկավարժի ընտանիքում ծնվել է Կարեն Ղարսլյանը։ 1986-1996 Հաճախել է Երեւանի թիվ 171, 186 եւ 198 դպրոցները։ ՍՍՀՄ փլուզումից հետո` 1991 թ. ռուսական դպրոցից տեղափոխվում է հայկական։ 1987 Գրում է կախարդական հեքիաթ ռուսերենով, որը չի պահպանվել։ 1987-1992 Հաճախել է Երեւանի թիվ 1 երաժշտական դպրոցն ու ավարտել կիթառի բաժինը։ 1990-1993 Նկարում է մուլտֆիլմեր թղթե ժապավենների վրա` երազելով դառնալ մուլտիպլիկատոր։ 1992-93 Կազմավորում է Հայաստանում առաջին պատանեկան ռեփ խումբը` «Black Cat», Պերտրոս Պետրոսյանի հետ (այժմ` մաթեմատիկոս, տրամաբան), գրում հայերեն ռեփ երգեր, կատարում ու ձայնագրում երկու երգ «Արձագանք» ստուդիայում։ 1994 14-ամյա Կարեն Ղարսլյանը (սոլո կիթառ, վոկալ) եւ 16-ամյա Էմիլ Պետրոսյանը (ռիթմ կիթառ, վոկալ) կազմավորում են «Fidget» ռոք խումբը, որը Կլապի (հարվածային գործիքներ), Իգարյոկի (բաս կիթառ) եւ Արմանի (ստեղնաշար) մասնակցությամբ տալիս է մեկ համերգ, այսպես կոչված, «Խառավոյում»։ Երկու տարի անց խումբը փոխակերպվում է «Lege Artis» ավանգարդ, էքսպերիմենտալ կիթառային երկխոսության։ Տնային պայմաններում կատարվող ձայնագրություններն ընդհատվում են 2004-ին. Կարենին ու Էմիլին բաժանում են հազարավոր կիլոմետրեր։ 1996-2001 Սովորում է Երեւանի Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանի (ԵրՊԼՀ) ռոմանագերմանական ֆակուլտետում։ 1998 Գրում է առաջին բանաստեղծությունները` պոետի ուղի ընտրածի վճռականությամբ։ 1999 Հրատարակում է «Ամերիկյան պոստմոդեռնիստական պոեզիա» հավաքածուն սեփական թարգմանությամբ։ 1999 Առաջին անգամ փորձում է փախնել տնից։ 2000 Տպագրում է առաջին ստեղծագործությունները «Գարուն» ամսագրի երկու համարներում։ Ոչ ցենզուրային բառապաշարի մուտքն իր ստեղծագործություններում Կ. Ղարսլյանին ստիպում է փնտրել այլ պարբերական, որն էլ եղավ «Բնագիր» հանդեսը։ 2000 Ֆինանսական ծանր վիճակը շտկելու նպատակով մեկնում է ԱՄՆ «Աշխատանք եւ ճանապարհորդություն» ծրագրով։ 2001-2004 Ուսումնասիրում է անգլո-ամերիկյան գրականություն ԵրՊԼՀ-ի ասպիրանտուրայում։ Մասնակցում է մի շարք միջազգային գիտաժողովների Երեւանում, Մոսկվայում եւ Լոս Անջելեսում։ «Լորենս Ստեռնի «Տրիստրամ Շենդի» եւ Ջեյմս Ջոյսի «Ֆինեգանի հոգեհացը» վեպերի համեմատական պոետիկան. ինտերտեքստուալ հարաբերություններ» ատենախոսության համար ստանում է բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 2001-2004 Աշխատում է տարբեր լրատվական գործակալություններում` ներառյալ «Նոյյան Տապան», «Ինտերնյուս», «Առկա», «ԱրմենիաՆաու», «The Yerevan Times»։ 2002- 2005 Դասավանդում է անգլերեն Սլավոնական համալսարանում, ինչպես նաեւ պարբերաբար անգլիական գրականության դասախոսություններ կարդում ԵրՊԼՀ-ում։ 2002-2004 Ստեղծագործությունները հայտնվում են «Բնագիր» հանդեսի 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ 9-րդ համարներում։ Այդ ընթացքում նրա անավարտ երկրորդ վեպից մի հատված հայտնվում է նաեւ «Գրական թերթ»-ում։ 2003 Մայիսին լույս է տեսնում «Բնագրի» 4-րդ համարը, որն ընդգրկում է բացառապես Կարեն Ղարսլյանի ստեղծագործությունները, մասնավորապես` «X ԿԱԴՐ/ՎԱՅՐԿՅԱՆ» մինիմալիստական վեպն ու երկու պոեմ։ Երեւանյան երկու գրախանութ մերժում է գիրքը` բացահայտ սեռական նկարագրությունների եւ ոչ նորմատիվ բառապաշարի պատճառով։ 2003 Արձագանքելով գրքի նկատմամբ ընթերցող շրջանակներում առաջացած հակասական վերաբերմունքին` հեղինակին Հանրային հեռուստատեսությունը որակում է «տարվա ամենասկանդալային գրող»։ 2004 Կ. Ղարսլյանի «Password» վեպն արժանանում է գլխավոր գրական մրցանակին` ՆՓԱԿ-ի կազմակերպած Երիտասարդ արվեստագետների մրցույթում։ Վեպը դեռեւս անտիպ է։ 2005 Փետրվարին արկածախնդրությունը նրան ստիպում է թողնել գիտական կարիերան եւ գրական գործունեությունը հայրենիքում եւ դիմել պանդխտության։ Այժմ բնակվում է ԱՄՆ-ում։ 2005 Հոկտեմբերին Նյու Յորքում մասնակցում է Լոնդոնում Էմիլի Արթինյանի հրատարակած «From Arararat to Angeltown» գրքի շնորհանդեսին ու ընթերցում գրքում զետեղված իր «Սեր ամեն հայացքից» պոեմը։ Առավել ընդգրկուն տեղեկությունների համար համեցեք www.karenkarslyan.com
  • Անահիտ Հայրապետյան
    No-image
    Ծնվեցի ԼՂՀ Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղում։Սովորում եմ Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի ասպիրանտուրայում։ Ուրիշ ի՞նչ գրել։ Որ ավարտել եմ ք.Աբովյանի վարժարա՞նը։ Գրեցի։ Ու քանի որ լուսանկարել եմ սիրում, սովորում եմ Լրատվական Միջոցների Կովկասյան Ինստիտուտում։ 2002-ին ՆՓԱԿ-ը տպագրել է բանաստեղծություններիս ժողովածուն։ Արդեն լույս տեսավ նաեւ երկրորդ գիրքս` «Թաբու» վերնագրով
  • Շուշան Ավագյան
    No-image
    Ծնվել է Երեւանում, ավարտել #114 դպրոցը, հաճախել Մելքոնյան վարժարանը, աշխատել տարբեր հումանիտար կազմակերպությունների հետ։ Այժմ շարունակում է կրթությունը Իլինոիսի պետհամալսարանի գրականության եւ հրատարակչության բաժնում։ Աշխատում է Դալկի Պրեսս ամերիկյան հրատարակչությունում։
  • Արա Հովսեփյան
    No-image
    ծնվել եմ հաճախել եմ սովորել եմ կրթվել եմ ավարտել եմ ցուցադրվել եմ մասնակցում եմ շփվել եմ ընտրել եմ տպագրվել եմ լսել եմ ներկայացրել եմ հրատարակել եմ կազմակերպել եմ վազում եմ ծխում եմ ունեցել եմ վիճել եմ ծնող եմ դասավանդում եմ ճանաչում եմ կասկածում եմ սովորում եմ ապրում եմ սիրում եմ ուն եմ
  • Շուշան Թամրազյան
    No-image
    Ծնվել եմ 1978-ին Երևանում գարնանը: Շենքը, շենքի բակը, դպրոցը՝ Ավանում. պատկերները դեղնավուն կանաչ էին: Մի լիճ կար, հիմա չկա: Գրել սկսել եմ բավական շուտ. թարգմանել սկսեցի պատահաբար: Տասնինը տարեկանում որոշեցի չհավատալ ոչ մի պատահականության և մեկնել: Մինչև 2007-ը ապրում էի Ֆրանսիայում: Սովորում էի: Ֆրանսիական ժամանակակից գրականություն, շարունակում գրել և թարգմանել հայերեն: Բայց ավելի հաճախ գնում կինո և կայարան: Երբ սկսեցի գրել ու տպվել նաև ֆրանսերեն, տեքստը ավելի քան երբևէ մարմին էր, որովհետև երևի վտանգված, հեղհեղուկ: Եվ Օտարը կար: Ընկերներս ծիծաղում էին. շատ էի սիրում քայլել ու մի քիչ աննպատակ: Հիմա ընկերներիս ու քաղաքների դեմքերը սերտաճել են իրար: Սիրում եմ քաղաքներ: Լողալ: Մրգեր: Զամբյուղով մարգարիտներ: Կինոսրահի մութը: Սիրում եմ տարածություններ: Սիրում եմ, երբ իջնում ես մինչև ցուրտ: Հավատում եմ մարմնի բացարձակ ներկային տարածության առաջ՝ մերկ, անպատնեշ, երբ դեմքերն ու մարմինները հորդում են ներս: Բայց դա այն վիճակն է, երբ լռում են բառերը, ամեն մի քայլը բանաստեղծություն է, այնպես որ երբեմն պետք է ընտրել` բանաստեղծությունը, թե քայլը: Հիմա աշխատում եմ Երևանում: Ավանը դեռ չի օպտիմալացվել. դեղնավուն կանաչ: Թեև արևը հանգիստ կարող է մայր մտնել դրախտի դռների առաջ Սուպեր-Սթար՝ նախկին Ունիվերսամ: Այս տեքստը գրել եմ Սեն-Նազեր քաղաքում: Առաջին անգամ տեսա օվկիանոսը: Տեքստը ոչնչի մասին է: Բայց պիտի որ մեջը տարածություններ լինեն. կուլ էի տալիս խորը-խորը մոխրագույնի հետ, հարբում: Երբ եկա Երևան, նորից հիշեցի տեքստը, մեջս տպելու ցանկություն առաջացավ, ավելի ճիշտ վերադարձնելու այնտեղ, որտեղից սկիզբ էր առել. բաց, շնչող տարածություն: Մտածեցի «Ինքնագրի» մասին: Ուրախացա (մի քիչ էլ զարմացա), երբ ընդունեցին:
  • Լուսինե Միրզոյան
    No-image
    Ծնվել եմ Երեւանում, մի օր առաջին անգամ սեղանի վրա անունս եմ փորել, վնուշկվել եմ, որ վերջին զանգիս առթիվ առածս կոշիկը խփել եմ քարին՝ գյոռել, հերթական յարիս եմ ճամփե ու հասկացել, որ տղամարդիկ մարդ չեն, հետո երկուսս մեկ չի դառել կամ հակառակը, ուզեցել եմ 13 տարեկան լինեմ, որ «Խաթաբալադան» էլի առաջին անգամ նայեմ, մի հատ տեխնիկական բուհ եմ ավարտել, էս մայիսին 22 տարեկան եմ դառել, գիշերները ICQ եմ արել, սկսել եմ ծխել, ծխելուց դենը բան չկա (thats not Agitation!), սիգարետը դնում եմ բերանս, վառում եմ, հաճույքով քաշում եմ, գիտեմ, որ դանդաղ մեռցնում ա։ Բայց դե էլ ի՞նչը պտի ամեն անգամ էսքան հաճույքով դնեմ ու վառեմ։ Գիտեմ հաստատ՝ բողոքներ ու դժգոհություններ չկան, խորանալ չկա, մի խոսքով, խոսքը խոսք ա բերում, ձեռը՝ ձեռ լվում, ձեռը՝ ոտ, ոտի թաթն էլ մեկ-մեկ գնում կպնում ա ականջին, էդ ժամանակ ասում են՝ մողեսի պես ճկուն ա… Մի խոսքով, մի ժամանակ պարել եմ, մի շրջան՝ նկարել, 1 հատ գիրք եմ տպել («Աստիճաններին նստած մարդը»), մնացածն էլ պտի ապրեմ։
  • Գոհար Նիկողոսյան
    No-image
    Երեկ «Հայկական խոհանոցում» աշխատելուս երրորդ օրն էր։ Աման լվացող էի։ Հոգեհացի բոլոր ամաններն ուզում էին իմ ջանին կապել։ Վրդովվեցի, գործից ելա, թող ներեն ինձ հանգուցյալը եւ նրա հարազատները։ Մինչեւ այստեղ հայտնվելս հավաքարարուհի էի «Թիթեռ» բարում։ Ավլում, սրբում, թափում էի փոշին, բայց չէի խլվլում ոչ մեկի դոշին։ Այնտեղ գլորեցի ողջ ամառս։ 2004 թվից հաշված դեպի հետ՝ վեց տարի Սարի-թաղում, տնետուն, օրավճարով դասավանդել եմ հայերեն, ռուսերեն, անգլերեն։ Երբեւէ ամուսնացել եմ, վաստակել եմ մի տղա, մի աղջիկ։ Հիմա մենակ եմ ապրում։ Աշխատել եմ մեծահոգի Աշոտ Բլեյանի դպրոցում, եղել եմ զուլում մանկավարժ։ Դրանից առաջ աշխատել եմ Սոչիի Կատկովա-Շչել գյուղաքաղաքի դպրոցում։ Դրանից առաջ ավարտել եմ Երեւանի պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Դրանից առաջ էլ ավարտել եմ Հունան Ավետիսյանի անվան թիվ 74 դպրոցը։ Մանկո չեմ գնացել, տեղը՝ չոլերում մողես եմ խաղացրել։ Ծնվել եմ։ Հաստատ ծնվել եմ 1965 թ. ամառվա վերջին օրը, քաղաքիս ծերին՝ Տեցի կրուգ։ Շատ եմ գրել, քիչ տպագրվել։ Տպագրվել եմ քաշովս մեկ։ Պուճուր-մուճուր եմ՝ հավերժ 40 կիլոյանոց մի դեմք։ Սեքսից աչքս մի քիչ կուշտ է, բայց հավատում եմ փոխադարձ միակ սիրուն ու հավատարմությանը, ամեն լուսաբացի այդ հավատով եմ զարթնում։ Մի օր ցուցակը կկազմեմ եւ կքաջատեղեկացնեմ ալամ-աշխարհին, թե քանի տղամարդ եմ տեսել։ Ամենաառաջին անգամ սիրահարվել եմ հորս՝ բեղմնավորվելիս, ապա հարազատ-մինուճար եղբորս՝ մի ամանից ճաշ ուտելիս։ Ռոբին Հուդը իմ երրորդ լուրջ սերն էր։
  • Լևոն Գյուլխասյան
  • Անահիտ Սարգիսեան
  • Լևոն Ջավախյան
  • Էդուարդ Սայիդ
  • Քլեր Տետեյան
    No-image
    Մի վերադարձի ծննդոցը Ծնվել եմ ծովափնյա քաղաքում, ֆրանսիական Բրետանում, Շատոբրիանի երկրում: Ինձնից առաջ մեր ընտանիքում ծնվել էր չորս տղա, եւ ես վերջին երեխան էի. ինձ եւ եղբայրներիս մի սերունդ էր բաժանում: Մեր տունը կարելի է անվանել տուն-գրադարան. նրա տասնյակ հազարավոր գրքերը ներկայացնում էին համաշխարհային գրականությունըª բոլորը բնագրերով: Բացակա էր միայն հայ գրականությունը: Ես լսում էի, թե ինչպես էր հայրսª Շարլ Դեդեյանը, խոսում բոլոր եվրոպական լեզուներով, ես ունկնդրում էի նրա ելույթը ռադիոյով (նա համեմատական գրականագիտության իր ժամանակի ամենախոշոր մասնագետներից էր եւ դասախոսում էր Սորբոնում), բայց երբեւէ նրա շուրթերից հայերեն բառ չլսեցի: Շատ ավելի ուշ, նրա մահվանից մի քանի տարի առաջ, հայտնաբերեցի, որ նա աղոթում է հայերեն. միայն Աստծուն էր նա դիմում մայրենիով: Մայրս, ով նույնպես ծագումով հայ է, խոսում էր ֆրանսերեն եւ անգլերեն: 1922թ., չորս տարեկանում, մոր հետ փախել է հրդեհված Զմյուռնիայից, իսկ հորը սպանել են թուրքերը: Հայրս մեկնել է Զմյուռնիայից 1919թ. իր երկվորյակ եղբոր եւ ծնողների հետ: Բոլորը հանգրվանել են Փարիզում, անցյալի մասին երբեք չեն խոսել, ապրեցրել են այն իրենց սիրո մեջ: Մի օր, երբ տակավին մանուկ զբոսնում էի մորս հետ Բուլոնյան անտառում, հանդիպեցինք ծանոթների: Նրանք նայեցին ինձ թախծոտ, անսահման քնքշանքով եւ կամացուկ ասացինª շիկահեր հայուհի: Հստակ հիշում եմ ինձ համակած զգացումըª կարծես խորտակված նավից պոկված մի տաշեղ լինեիª ջրի երեսին լողացող: Ինչո՞ւ եմ գրում այս ամենը. չէ՞ որ ինձնից պահանջվում էր մի պարզ կենսագրականª դիպլոմների ցուցակով, հայկական ես-ը բժշկելու համար: Այն պարզ պատճառով, որ ինչ-որ մի օր ինչ-որ մի բան կոտրվել է, եւ առաջին տպագրությունը Հայաստանում, հայերենով, ցնցում է առաջացնում ավերումից ժառանգած կյանքում ու ստիպում այն վերընթերցել այս լույսի ներքո: Կարեւորը, թե որտեղից ես գալիս, կարեւորը ժառանգածդ վերաբերմունքն է աշխարհի հանդեպ, ժառանգորդությունը: Կար մի գաղտնիք, դատարկություն, լռություն: Ինձ շրջապատող մարդկանց նմանությամբ, գրքերում իմ որոնածի նմանությամբª ես էլ էի ուզում գրող դառնալ: Հասկանալու համար: Կիսելու համար. այս նյութը, իմը, մարդկայինը: Լուի լե Գրան լիցեյում եւ Սորբոնում հաճախում էի դասական բանասիրության դասընթացների, քանի որ հավատացած էի, թե այդպես են գրող դառնում: Սակայն այնտեղ սովորում էին ուղեղով եւ ոչ մարմնով: Ես անցա մարմինները զգեստավորելու գործինª կիրառելով իմ ժամանակի լեզունª նորաձեւությունը: Ընդունվեցի Բարձր նորաձեւության փարիզյան դպրոց (Haute Couture) եւ ավարտեցի որպես լավագույն շրջանավարտ: Դարձա երիտասարդ կուտյուրյե: Ստեղծածս զգեստները զարդարում էին փարիզյան Գալերի Լաֆայետի, Նյու Յորքումª Բլումինգդեյլսի, Տոկիոյիումª Շիշայդոյի ցուցափեղկերը: Իսկ հետո վրա հասավ համաճարակըª ՁԻԱՀ, եւ նրա հետª զանգվածային մահվան տեսարանը, ոչնչացման սարսափը: Հագուստը այլեւս չէր պաշտպանում, հարկավոր էր այլ զենքեր գտնելª ավելի խորիմաստ: Ես թողեցի նորաձեւությունը եւ սկսեցի գրել. այդ ժամանակ երեսուն տարեկան էի: Միանգամից մի երկխոսություն ծնվեցª կնոջ եւ ջրհորի խորքում գտնվող տղամարդու միջեւ: Գրվեց առաջին թատերական եռապատումըª “Ջրհորը”, որը բեմադրվեց Բրետանի ազգային թատրոնում: Եվ մի օր, ներկայացումից հետո, ես համարձակություն գտա իրար մոտեցնելու “ցեղասպանություն” բառն ու այն, ինչ կրում էի իմ ներսում: Նույն շրջանում, ընդամենը 12 օրվա ընթացքում, գրվեց “Մերկ, տղամարդ, նստած” վեպը: Ես բացարձակ չէի գիտակցում, թե ինչ եմ գրում, աչքերիս առաջ մի պատկեր էր, եւ դա իմ մեկնակետն էր: Միայն այն ժամանակ, երբ գիրքը տպագրվեց**, ես ինձ ասացիª “Այս ծառի ետեւում մի ամբողջ անտառ է թաքնված”: Ես երեսունհինգ տարեկան էի: Այդ գիրքը ձեռքիսª ես մեկնեցի Հայաստան 1997թ. նոյեմբերին, մեն-մենակ, վախը սրտումս: Ինձ թվում էր, թե վերադառնում եմ մահվան երկիր: Չնայած դրանª ես վստահ էի, որ ֆրանսերեն լեզվով եւ իմ հայկական ոգով գրված այդ ստեղծագործությունը պետք է կիսեմ ինձ հոգեհարազատ եղբայրներիս եւ քույրերիս հետ: Հրատարակչից գնել էի գրքի 200 օրինակը, որոնք պետք է ոչնչացվեին որպես չվաճառված օրինակներ: Այս անգամ լռության մեջ անէանալու սպառնալիքը կախվել էր գրքերիս գլխավերեւում: Ես նրանց դուրս պոկեցի այդ ճիրաններից եւ տնկեցի իմ հայրենիքում: 97-ին մութ էր, մռայլ, շատ քիչ լույս կար, հազվադեպª ջուր, բայց իմ այցը դարձավ տոն: Քանի որ ես եկել էի գրքիս հետ, քանի որ երկուստեք քաղց կար: Այդ ձմռան ցրտի մեջ հանդիպեցի նրանց, ֆրանսախոս ուսանողներին, որոնք այնուհետեւ դարձան իմ ընկերները, ի թիվս որոնցª տողերիս թարգմանիչը: Վերադարձը Ֆրանսիա ծանր էր: Ֆրանսիական ապարանքը փլվեց իմ ներսում, եւ երկար ժամանակ պետք եղավª տասը տարվա նավարկություն մի երկրից մյուսը, ֆրանսիան կորցնելու, Հայաստանը գտնելու ու կրկին Ֆրանսիան գտնելու համար, ներսումս երկուսը բնակեցնելու համար: Այդ ընթացքը, ներքին եւ արտաքին դեգերումը, արտացոլվեցին վերջին ձեռագրումս, որի վերնագիրն էª “Սկիզբը”: ___________ * Տետեյան ազգանունը արեւմտահայերենում հնչում է` Դեդեյան, հետեւաբար ֆրանսերենում գրվում է Dedeyan: Հեղինակի պնդմամբ հայերենում վերարտադրում ենք նախնական արեւմտահայերեն ձեւը: ** 1995թ. Belfond հրատարակչություն, որից շնորհակալություն ենք հայտնում վեպից հատվածը տպագրելու թույլտվության համար:
  • Գոռ Ենգոյան
    No-image
    Ծնվել եմ ոչ այնքան վաղուց` Չեռնոբիլի վթարի տարում: Մեծացել եմ ազգային ազատագրական շարժման ու Ղարաբաղյան պատերազմի տարիներին: Սկսել եմ մտածել վերջերս ու պատրաստվում եմ նաեւ ապագայում, եթե ամեն ինչ նորմալ ընթանա: Երկու ամսվա անխմբագիր SMS-ներս, որպես անձնական կյանքսª քաղաքական իրավիճակի կոնտեքստում:
  • Նառա Վարդանյան
  • Դավիթ Խերդյան
    No-image
    Դավիթ Խերդյանը բանաստեղծ, արձակագիր է: Ծնվել է Ամերիկայի Վիսկոնզին նահանգի Ռասին քաղաքում 1931 թ.: Աշխատանքները տպագրվել են տասներեք լեզուներով: Տպագրել է ”Root River Cycle” վերնագրով տասներեք հատորանոց ժողովածուն, որի մեջ զետեղված են բանաստեղծություններ, հուշեր, պատմվածքներ և վեպեր: «Ճանապարհ տնից» գիրքը տպագրվել է տարբեր երկրներում, պատմում է նրա մոր` իրենց ընտանիքի` եղեռնից փրկված միակ մարդու կենսագրությունը: Խմբագրել է ինը գրական անթոլոգիաներ, քառասուն տարվա ընթացքում հրատարակել է երեք ամսագիր «Արարատը», «Ճամափաբաժանը» և «Սթոփինդերը»` գուրջիևյան ամսագիր մեր ժամանակների համար, հիմնադրել է երեք ոչ մեծ հրատարակչություն. «Գիլիգիա Փրես», «Թու Ռիվըզ Փրես» և «Դը Փրես ըթ Բաթընաթ Քրիկը»: Ստացել է Բոսթըն Գլոուբ/Հորն Բուք, Նյուբըրի Օնը Բուք, Լուիս Քերըլ Շելֆ, Ջեյն Էդըմս Փիս, Բանթա մրցանակները:
  • Ծովինար Չիլինգարյան
  • Սոնա Աբգարյան
    No-image
    Ես շատ եմ տպավորվել սարսափ ժանրի ֆիլմերից և մեր գյուղի մի քանի պատմություններից, որոնց մասին դեռ առիթ կունենամ գրելու: Այս պատմությունները հիմնված են իրական դեպքերի վրա:
  • Վիգեն Բերբերյան
    No-image
    Վիգեն Բերբերյանը Das capital (2007թ.) և «Հեծանվորդը»(2002թ.) վեպերի հեղինակն է, որոնք տպագրել է «Սայմոն և Շուստեր» հանրահայտ հրատարակչությունը: «Հեծանվորդը» ընտրվել է Ստանֆորդի համալսարանի Վիլյամ Սարոյանի անվան միջազգային մրցանակի հավակնորդ ն թարգմանվել իտալերեն, հոլանդերեն ն եբրայերեն: Das capital-ը (նա սեփականացրել է Կարլ Մարքսի` քաղաքական տնտեսագիտության մասին դարակազմիկ գործի վերնագիրը) քաղաքական տնտեսագիտության մասին չէ: Ինչևէ, գիրքը ներկայումս թարգմանվում է ֆրանսերեն` Gallmeister հրատարակչության կողմից ն լույս կընծայվի 2009 թ. հունվար ամսին: Բեյրութում ծնված, Միացյալ Նահանգներում մեծացած Բերբերյանը մարքսիստ չէ: Ներկայումս նա հարկեր է վճարում Ֆրանսիայի Փարիզ քաղաքում և աշխատում կենսաթոշակային խորհրդատվական հիմնադրամում: Սա բնորոշում է նրան որպես բոբո, այլ կերպ ասած` «բոհեմական բուրժուա», նորահայտ սոցիալ-տնտեսական դաս, որը դեռնս գոյություն չուներ բոլշևիկյան հեղափոխության ժամանակ:
  • Գնել Հակոբյան
    No-image
    Ծնվել (1978) և ապրում է Վանաձորում: Մասնագիտությամբ մանկավարժ է: Ներկայումս աշխատում է Երնանի «Բյուրակն» կրթահամալիրում որպես կավագործության ն առակաբանության հատուկ դասընթացի ուսուցիչ: Ստեղծագործել սկսել է ուշ. 2000 թ. գրում է իր առաջին բանաստեղծությունները, բայց միայն մոտ վեց տարի գրական դեգերումներից հետո պետք է հասներ, իր բառերով ասած, իսկական բանաստեղծությունների: Ներկայումս գտնում է, որ դեռևս ապրում է իր գրական սկիզբը:
  • Բյուրակն Իշխանյան
    No-image
    Ծնվել եմ 22 տարի առաջ իմ չսիրած քաղաքում՝ Մոսկվայում: Հիմա ոչինչ ինձ այնտեղի հետ չի կապում, նույնիսկ կարգին ռուսերեն չգիտեմ: Վեցերորդ կուրս եմ: Դրանից կարելի է ենթադրել, որ բժիշկ պիտի դառնամ. մենակ մեզ մոտ վեցերորդ կուրս կա: Շատերը դեմ են, բայց հոգեբուժություն եմ ընտրելու: Սկզբում դա ընդամենը կապրիզ էր, իսկ հետո ահավոր շատ սիրեցի: Հիմա արդեն չեմ պատկերացնում, թե կարող եմ ուրիշ մասնագիտություն ընտրել: Գրել սկսել եմ անհիշելի ժամանակներից: Ու մինչն հիմա էլ իմ սիրած զբաղմունքներից է: Մեկ-մեկ ինձ ասում են, թե սխալ մասնագիտություն եմ ընտրել: Բայց չէ. բժշկականում սովորելը ոչ թե խանգարում, այլ օգնում է, գրելու լիքը նյութ է տալիս: Իհարկե, ոմանք ինձ մեղադրում են, որ գործերիս մեջ մասնագիտությունս շատ է երնում, բայց ես ուրիշ կերպ չեմ կարող. դրանով ապրում եմ: Ընդհանրապես ինձ երկու բան է պետք, որ նստեմ ու մի բան գրեմ: Մեկն ուժեղ հուզական հարվածն է, մյուսն էլ՝ կողքից մարդկային խթանը: Երբ խելոք-խելոք ինձ համար ապրում եմ, երբ ոչ ոք ինձ չի խանգարում կամ չի դրդում, հազիվ ստից-մտից բաներ խզբզեմ (բլոգս վկա): Հուզական պոռթկումների մասին շատ չեմ ուզում պատմել. ծննդաբերության նման մի բան է: Եթե ժամանակին է լինում, լավ գործ է ստացվում, եթե ոչ՝ ոնց որ անհաս երեխա: Մյուս դեպքն ավելի կարնոր ու արդյունավետ է. սառը դատելու հնարավորություն է տալիս: Մասնավորապես, Վիոլետի ղեկավարած խմբում երբ որնէ թեմա ենք քննարկում, մի լավ ոգնորվում եմ, կոմպի մոտ նստում, ու գնա՜ց: made in china”-ն դեռ անցյալ տարվանից էի սկսել գրել: Հազար ուղղությամբ գնացել եմ, միլիոն ձնի մշակել, բայց բան դուրս չէր գալիս: Իսկ խմբում քննարկումների ժամանակ անընդհատ մտքեր էին ծագում, որոնք հերթով հանձնում էի թղթին□ Է՜հ, ինչ եմ ասում□ Էկրանին: Էդպես անընդհատ գրել-ջնջելով, մի բառ հանել-դնելով կարողացա ստանալ էն, ինչ ամբողջ մի տարի գլխիս մեջ շուխուռ էր անում: Մյուս գործս էլ գրվեց ճամփորդական տետրիս նշումների հիման վրա՝ մի շնչով: Բայց հաստատ կարող եմ ասել, որ եթե խմբի մոտ չկարդայի, կյանքում մտքովս չէր անցնի դա մշակել, առանձին գործ սարքել:
  • Ռաֆիկ Ժամկոչյան
    No-image
    Սովետական պացիենտը Սևանի հոգեբուժարանում երկու բան կենդանի է պահում Սովետը. պատի ծեփի տակից բացված գերմանացի գերիների քանդակած աստղը և ԿԳԲ-ի շենք հրկիզած Ռաֆիկ Ժամկոչյանը, որ գուցե դուրս չգրված միակ սովետական քաղբանտարկյալն է: Ճակատագիրը գուցե նրա համար բանաստեղծի փառք էր նախատեսել, բայց միայն պոեզիան դարձավ այն ստվերը, որ ուղեկցեց, իր բանաստեղծությամբ ասած` դեղի համ ունեցող օրերի ընթացքում: Իսկ ինքը պատանեկան ըմբոստությա՞ն, թե՞ հոգեկան անհավասարակշռության պահին խաբս տվեց ճակատագրին. 18 տարեկանում` 1978 թվականի մի գիշեր, բենզինով լցված վառված շիշը, նետեց Գյումրու ԿԳԲ-ի շենքի վրա (1000 դրամանոցի վրա այդ շենքի պատկերն է): Կրակը տարածվել էր միայն փայտյա պատշգամբում: Ժամկոչյանին դատարանը ճանաչեց հոգեկան հիվանդ, շիզոֆրենիայի պարանոյա ձև ախտորոշմամբ ուղակվեց Գեղավանի հոգեբուժարան (այս հիմնարկը վերացել է) հարկադիր բուժման: Ի՞նչն էր ստիպել նրան հրկիզել սովետական անազատության խորհրդանիշը: Ուսման անհաջողությո՞ւնը: Պատմում է, որ երեք ընկերներով գնացել էին Լենինգրադ` ընդունվելու բուհ: Ուզում էր հնագետ դառնալ: Հետագայում երկու ընկերներն ընդունվում են: Իսկ ինքը նույնիսկ բուհ չի կարողանում դիմել: «Լենինգրադից էկա, ընկճված, հիասթափված, փորձ չարեցինք էլ դիմելու»: Թե՞ ազգային զգացումները կամ «Ամերիկայի ձայնով» լսած հավաստի ինֆորմացիա՞ն: Իսկ գուցե ծնողներն են պատճառը, որ մինուճար որդուն բրախել են փողոց: «Եթե դաստիարակություն ստանայի, ծնողներս ասեին` կարդա, ստիպեին սովորել, օգնեին բանասիրական ընդունվել, հիմա կյանքս այլ կլիներ: Ոչ մի ուղղություն չեն տվել, ինքնագլուխ, ինչ խելքիս փչել է` արել եմ»: Գուցե Սովետի ծնունդ տված մի քանի պատճառների՞ց խառնվեց Մոլոտովի կոկտեյլը. «Որ բռնեցին, բացատրություն էլ չկարացա տամ»: Հոգեբուժարանի փոխտնօրեն Արամ Ալեքսանյանն ասում է, որ եթե Ռաֆիկը գլխին ծնող ունենար, նրա հոգեբանական պրոբլեմները լուծում ստանային, հնարավոր է` հիվանդանոց չընկներ: «Այ թե ինչ հասարակարգ էր: Մի րոպե հոգեկանը լավ չի եղել, անօրեն քայլ ա կատարել` □ դրա պատասխանը՞ մինչև էսօր ստեղ ա»,- ասում է բժիշկը: 48-ամյա Ռաֆիկի 30 տարին հոգեբուժարանում է անցել, ինչպես ինքն է գրում «կյանքը պառավ կարճավիզ»: Հիվանդության պատմության քաղվածքում նշված է, որ նաև փորձել է անցնել Սովետի սահմանը, սակայն Ռաֆիկը դա հերքում է. չէ, փախուստի փորձ չի արել: Փախուստի միակ փորձը արել է, երբ առաջին անգամ մուտք է գործել հոգեբուժարան. «Դա կոնցլագեր էր: Վիգեն Չալդրանյանի ֆիլմի հետ չես համեմատի (հոգեբուժարանի մասին «Լռության սիմֆոնիան»), էդ ֆիլմը իրականության հետ կապ չուներ: Էդտեղ սիմֆոնիա կար, իսկ էստեղ սկի սիմֆոնիա չկար: 50 աննորմալ մարդիկ, մի զուգարան, օրը` մի բորշչ, մեջը մի երկու կտոր սալ: Այ էդ ժամանակ իսկականից Սովետը ատեցի»: 1 տարի 2 ամիս հարկադիր բուժումից հետո բժիշկների եզրակացությամբ Ռաֆիկին ազատում են: Գյումրիում ավարտում է տեխնիկում, ստանում խառատի մասնագիտություն: Բայց որպես հոգեկան հիվանդ հաշվառման մեջ լինելով` հաճախ տանում են ստուգման ու 1981 թվին բերում են Սևան, որտեղից այլևս տուն չի վերադառնում: Մարմինն ու ձեռքերը պատված են դաջվածքներով` անարխիստ Մախնոն ու Վարդան Մամիկոնյանը, Մասիսներ ու սվաստիկա. «երկրորդ անգամ բերելուց հետո եմ արել էս նակոլկեքը, դե, փակի տակ էի, ահավոր պայմաններ, ու ինչ պատահեց` գրեցի վրաս»: Նրա նկարագրած Սևանի հոգեբուժարանը այլ□ս չկա. «Էստեղ` Սևանում, ավելի դաժան էր, էդ 2-3 հոգի նորմալներն էլ չկային (Գեղավանի քաղաքական կալանավորները): Պրագուլկի տեղը բարձր պարիսպների մեջ էր, 2 ժամով էին թողնում: Ցուրտ, խոնավ, զզվելի սնունդ, սով, հսկիչները` դաժան, ծեծ»: Ցուրտն ու իշխանությունը նույնանում են բանաստեղծության մեջ. Եկավ… ձմեռը Պետական պաշտոնյայի պես Ու պոզահարեց լարերը սիրո: Հետագայում տեղափոխում են ավելի ազատ բաժանմունք, արդեն տանում էին աշխատելու, քիչ-քիչ մարվեցին դաժանությունները: 1995 թ. հոգեբուժարանում ընդունվում է աշխատանքի որպես էլեկտրիկ, կապվում ցանկապատի մյուս կողմում բուժվող Էմմայի հետ, ուզում են ամուսնանալ: «Մերոնք դեմ էին, որ իրանց մեկը էրկուս չդառնա»,- պատմում է Էմման: Բայց Ալեքսանյանի հորդորներով` ծնողները համաձայնում են: Հոգեբուժարանի ծայրին նրանց բնակարանն է: Անբնակ խուցը Ռաֆիկը վերանորոգում է, ջուր քաշում, զուգարան սարքում: Էմման երկու անգամ անհաջող ծննդաբերել է, այժմ արդեն երեխայի հույս չկա: Կնոջ ծնողները Սևանում բնակարան են առել, բայց դժվար թե տեղափոխվեն: Հոգեբուժարանը նրանց տունն է դարձել, այստեղ սննդի փող չեն տալիս: Եկամուտը ամուսինների հիվանդության թոշակն է` միասին 25 հազար դրամ(81$) ու Ռաֆիկի 28 հազար դրամ(91 $) աշխատավարձը, որ ապրելուն հերիքում է: Բայց եթե մի քիչ ավելի ստանային ու կարողանային հետ գցել, վատ չէր լինի: Ալեքսանյանն ասում է, որ Ռաֆիկը, երբ ուզի` կարող է գնալ հիվանդանոցից, որպես պացիենտ որ□է պրոբլեմ չունի և այստեղ գտնվում է ոչ բժշկական ցուցումով: Նրա ախտորոշմամբ նույնիսկ պաշտոնյաներ կան: 81 թվականից, ինչ նա այստեղ է, ոչ մի անշնորհք վարք չի ցուցաբերել: Հիվանդանոցում Ռաֆիկի պես առողջ կամ առողջացած պացիենտներ էլի կան, որ կարող են դուրս գրվել, բայց չեն հեռանում: Կուզե՞ր Ռաֆիկը հիվանդանոցից դուրս կյանք ունենալ: Հարազատներ չունի, ծնողները մահացել են, միակ մտերիմը Էմման է ու իր 50 բանաստեղծությունները: Դրսում ի՞նչ էր անելու: Մտածում է. «Կուզեի դրսում ապրեի, որ նստեի Պապլավոկում, ստուգեի` ինչքա՞ն ուժ ունեմ գրականության մեջ»: «Պապլավոկ» սրճարանը Սովետի ժամանակ գրողների հավաքատեղի էր, հիմա` չէ, վերակառուցումից հետո դարձել է կենդանի երաժշտությամբ ռեստորան: Բայց Ռաֆիկը հետսովետական փոփոխություններին այնքան էլ տեղյակ չէ, իր հազվադեպ եր□անյան այցերին Ս□անի երթուղայինը նստելիս հույսով նայում է Պապլավոկին (երթուղայինների կանգառի դիմացն է). գուցե Պապլավոկը մի օր` բանաստեղծությունները տպագրվելուց հետո, իրեն հրավիրի նե՞րս` ուշացած պոետին. Իմ ծառն աշո՜ւն է Ո՜ւշ է… Նոյ… Վահան Իշխանյան
  • Արամ Պաչյան
    No-image
      Ծնվել եմ 1983թ-ին:   Ամսով ձուկ եմ. էն վտառից վտարված ձկներից, որ տարիներով լռված են ակվարիումի տակ` մամուռների մեջ: Համալսարանում սովորել եմ իրավաբանություն: Ապրում եմ բանջարանոց թաղամասում: Մեր թաղի խադավիկները մի անգամ ինձ տեսել են հեռուստահաղորդման մեջ ու անընդհատ հարցնում են` ախպեր դու գրում-մրում ե՞ս:   Մինչև հիմա նոր տպված պատմվածքս ծոցս խոթած եմ տուն մտնում ու շուտ պահում, որ հանկարծ հերս չտեսնի ու կարդա:   «Տխուր Նավակներ» պատմվածքի կապակցությամբ ինձ հայհոյողները, հաչմաչողները, հայհույողները փաստորեն ըստ Շրի-Լանկայի նևրոպաթոլոգների տեսության առողջացրել են իրենց մարմինները:
  • Վահե Բուդումյան
    No-image
      Ինքնակենսագրություն (ծագումը `ԻՆՔՆ – հայ. ինքը + ԿԵՆՍ – հայ. կյանքս + ԳՐ – գրելա + ԹՅՈՒՆ – հայ. աղավաղված – թույն, ինքը կյանքս ,թույն գրելա)   Ոնց եմ ուզում գրել, որ ծնվել եմ Մալիի հարավ-արևմտյան գյուղերից մեկում, որտեղ ամբարները սուր կտուրներ ունեն, իսկ տանիքները հարթ են` հարմարեցված բերքը չորացնելու համար: Որ անցած տարի հորս հետ ընկերացել եմ: Փոխարենը գրում եմ, որ ծնվել եմ Երևանում` էրեբունու հիվանդանոցում, մաման ասում ա, որ երկրորդ հարկի կենտրոնական հիվանդասենյակներից մեկում, պապան` թե չորրորդ հարկում:   Պատճառն էլ էն չի, որ կենսագրությունս շահարկելը դարձել ա սովորություն, որ ով հոգուս մեջ չթքի, իրեն մի տեսակ անավարտ ու թերի կզգա, էն չի որ գծի միակ ՌԱՖ քշողի նման ինձ մենակ ու չհասկացված եմ զգում մարդկանց մեջ: Դե էդ էլ կա, բայց իրականում, Վահեն հավատում ա, որ իր կենսագրությունն արդեն վաղուց գրված ա ու շատ կարևոր տեղում ա պահվում: Բարձր առաստաղով քարտադարանում, որտեղ անթիվ անհամար կենսագրություններ են ու դրանց արանքում էլ լուսահոգի Բորխեսն ա քայլում` ձեռնափայտով ու փոքր կլոր ակնոցներով:   Հիմա, եթե ես գրեմ ինքնակենսագրական, կստացվի, որ ինչ որ մեկի հեղինակային իրավունքի նկատմամբ ոտնձգություն եմ անում: Կենսագրությունս մտավոր սեփականություն ա վերջիվերջո, աստվածային քոփիռայթ ու տենց բաներ:   Չգիտեմ, չգիտեմ: Գրում եմ, որ էս-էս դպրոցն եմ ավարտել, որ էս-էս ինստիտուտում եմ սովորել ու տենց բաներ, բայց հենց վերջակետը խփում եմ, սկսում եմ կասկածել, մատս գնում ա բեքսփեյսի վրա ու սեղմում-պահում: Ինչ արած: Ամեն դեպքում պատմվածքներս արդեն ինքնակենսագրություն ա էլի, ընկերոջս ասած` կամպռամատ ուրիշի ձեռքում կամ գրականությունը ստորություն ա ինքդ քո նկատմամբ:   Վերջում էլ ասեմ, որ երբ ինձ «կղերականները» մատ թափ տալով մեղադրում էին անձնականս արվեստի ու գրականության մեջ կոխելու համար, նույն ընկերս ասեց ` ո՞նց, բա որ անձնականդ ստեղ ցույց չտաս, էլ որտե՞ղ ցույց տաս:  
  • Արմեն Օհանյան
    No-image
      Երբ սովետը պաշտոնապես փլվեց, ես 12 տարեկան էի` 6-րդ դասարան, բայց քանի որ մեր դպրոցում սովետը ոչ պաշտոնապես վաղուց էր փլվել, ես հասցրեցի լինել հոկտեմբերիկ, ու այդպես էլ չդարձա պիոներ: Հետո մեծացա, ավարտեցի ԵՊՀ փիլիսոփայության ֆակուլտետը, բանակից խուսափեցի ու փոխարենը Մեղրիում մինչև 27-ս լրանալը դասատու էի, որ երկրորդ մանկությունս էր: Հիմա ապրում եմ երրորդ մանկությունս Երևանում: Որոշել եմ երկար ապրեմ, շատ ապրեմ ու լավ ապրեմ, տեսնենք ինչպես կստացվի. կարևորը` պիոներիկ չդառնամ:
  • Կարին Գրիգորյան
    No-image
      1983-ին Խորհրդային Միությունը դարձավ ծննդավայրս ու մի վերջին շտրիխով հասցրեցի վայելել Սև Ծովը`1989-ին: Հետո` ածուխի փեչ, վերմիշել, ակումլյատրով տելեվիզր, թուրքական սերիալներ` կողքի հարևանի տանը, Վախթանգ Անանյանի որսորդական պատմվածքներ ու այդ պատանեկան վեպը` «Հովազաձորի գերիները», որը քրքրեցի մի հազար անգամ` սիրո տեղը գտնելու հույսով: Բայց պատմությունը ձմռան փակած ճանապարհների ու ընկերության մասին էր: Մնացի փակ սահմաններում ապրող ու ընկերությունը սիրուց գերադասող մարդ:   Երաժշտական դպրոց ինձ ուղարկել էին ժողովրդական երգեր ծնգծնգացնելու նպատակով. դա գլխից տապալված նախագիծ էր, որովհետև իմ դպրոցական սեղանին, մյուսներից հետ չմնալու սկզբունքով, փորագրված էին պոպ աստղերի անունները: Այդ անհասանելիները շփվում էին միայն ժուռնալիստների հետ, հետևաբար կլորիկ 400 դոլարը գնաց գրպանը ինչ-որ մի դեկան Կամո Մկրտչյանի, ով ծանոթ էր գյուղի մեր բարեկամներին: Ընդունվեցի շատ տարօրինակ մի տեղ. փաստորեն, Մանկավարժական ինստիտուտի ներքո անօրինական կերպով ժուռնալիստներ էին թողարկում: Դատախազությունում վկայություն տալուց խուսափեցի, բայց դիպլոմը(?) ստացա: Տարիների ընթացքում դրան գումարվեցին և մի քանի ատեստատներ, լուսանկարչությունն ու զարգացած տեխնոլոգիաները: Աստղերը մարեցին: 7 տարի շարունակ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը բերանս էր դնում գրողների ու նկարիչների միության, կրթության նախարարության արտադրանքը: Ավարտվեց. ինտերնետային տարածությունը Հայաստանի սոցիալ-մշակութային արտադրանքի առաջատար համարող (չտպագրված) հոդվածս վերջինն էր նրանց համար: Մի քանի ընկերների հետ` այս պահին հետաքրքրված ենք մշակութային և արվեստի թարգմանության խնդիրներով:    «Ինքնագրում» հայտնվեցի Թուրքիայից իմ առաջին տպավորություններով, որոնք դուրս են ՀՀ-ԹՀ մշակութային հարաբերությունների բռնաբարման քաղաքական համատեքստից, բայց գտնվում են դրա ակունքներում:
  • test_babken-amn test-babken-armn
    No-image
    test_bio armenian
  • Տիգրան Մանսուրյան
    No-image
    Տիգրան Մասնուրյան