Tag Archives: Արձակ
ԸՍՏ ԹՈՎՄԱՍԻ կամ ԹՈՎՄԱՍ ԱՌԱՔՅԱԼԻ ՄԵՆԱԽՈՍՈւԹՅՈւՆԸ ԽԱՇԻ ՍՊԱՍԵԼԻՍ
Հատուկ՝ «Ինքնագրի» համար (Թովմաս առաքյալ, Հիսուս Քրիստոսի տասներկու առաքյալներից, մականունը՝ «Թերահավատ», ասում են՝ այն ժամանակ իր թաղերում հարգված տղա էր) «Խաշն ի՞նչ էղավ, արա՛, է՜, առավոտ բարլուսով ուզում եք կատաղցնե՞ք, չեմ հասկընըմ… Թե՞ տեղը չեք բերըմ… Դավայ դե, այ մատուցող,[.....]
Լուսինը թփերի մեջ
Գուրգեն Խանջյանի «Նստիր Ա գնացքը» վեպի Գևորգին Վազում էի Գևորգի մոտ: Միայն նրան կարող էի ասել, որ Շողերին քիթմռութի վրա անհոգ մեռած թողել, եկել եմ իր մոտ օգնություն խնդրելու: Շողերի տղուն պարտքերի դիմաց այրել էին մոր աչքի առաջ, պետությունն էլ[.....]
Ցնորամոլ տղան
Անճոռնի ես, սև մազերդ աճում են հատվածներով, ասես կարկատան: Մերդ բոզ ա, ասում են տղաները, ու քո ծուռ աչքերը, Ոստանիկ, միշտ արցունքոտում են, դու նայում ես վեր, գուցե փնտրում ես, սպասում ես բոզ մորդ, որ հեռացել լքել է քեզ: Ավելին
Սատանան մայրամուտին
Այլևս այդպես է, Դավիթ: Վաղը ևեթ կտեղափոխվեք այս տանից: Կարգին կյանքով կապրեք, առանց կարիքի ու զրկանքների: Եթե կա ինչ-որ մեկը, ում համար իմ քրտինքը, իմ աշխատանքի արդյունքը չեմ ափսոսա, դա դու ես: Նա, որ հանուն ինձ չափսոսաց ոչինչ, հրաժարվեց ամեն ինչից:
Պատմվածքներ
Երազ տեսա: Լուսնյակ գիշերով աղբրի մոտ եմ, մի մատ երեխա: Ոտքիս վրայով չիշիկի տաք շիթը հոսում թափվում է աղբրի մեջ: Գիտեմ, որ վատ բան եմ անում, դրանից համ վախում եմ, համ էլ մի տեսակ լավ եմ լինում: Չիշիկս չի վերջանում. հա գալիս ու գալիս է: Տաք շեռաջրերն աղբրի սառը ջրի հետ խառնվել, բարձրացել են մինչև գոտկատեղս ու շարունակում են արագ բարձրանալ: Ջուրը հասավ վզիս, մի քիչ էլ, ու կլցվի բերանս, կխեղդվեմ: Ավելին
ՀՀ-իվանդները
չէ, էս անգամ բառախաղը տեղին չէր «ՀՒՎԱՆԴՆԵՐԸ » հավաքական 1. Սխտորի հոտը տարածվել էր ծանոթ պատերի ներսում: Դանդաղ գալիս էր դիմացի նորովի ներկած դռնից ու մտնում ներս, խառնվում ներկաների ձմեռային վերարկուների ու ասեղների հոտին: Իսկ ներսում շատ մարդ կար, օդը[.....]
Պատմվածքներ
Ծխում էր ու փորձում մոխիրը կտցնել ներքևի հարևանի լվացքի պարաններից կախված սպիտակեղենի շարքերի արանքով. չէր ստացվում: Մոխիրը փշրվում էր թաց լվացքին ու չորրորդ հարկից թափվում ներքև: Աշը հինգերորդում էր մնում: Էսօր կարելի էր, էսօր Աշը ընգերուհուն էր ք*** ել, համ էլ ներքևի հարևաններին առանձնապես չէր սիրում: Ավելին
ՕՏԱՐԸ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԲԱՆ ՉՈՒՆԻ
Երեկ գիշեր անքնությունից շուռումուռ էի գալիս ու պարապությունից մտածում, թե ինչքան բան կա, ինչի համար ցավում եմ. Ցավում եմ Եգիպտոսի ժողովրդի համար, որ շնչել է ուզում, ու շունչը թոքերին դեռ չհասած` մի եզի ծնունդ մեքենայով հնձում է ամբոխը` այս ու[.....]
Մայրական կաթ(Պատմվածքներ)
ու լրագրողը մտավ թրաֆիկինգի ոլորտ: թրաֆիկինգ չի բա ինչ ա, գնաս, հարցազրույց վերցնես, օգտվես կնոջ անօգնական վիճակից ու սեռական կարիքներդ բավարարես:
բայց չէ, դեռ բարոյականությունը նրան հետ է պահում. չէ, շանը ծիծ տվածին չի լինի քունել, տենց դուրս կգա որ շնանում ես: գոնե մի քիչ ուշ գայինք ծիծ տալը չտենայինք: Ավելին
Երբ իմ սենյակում խեցգետին էր թաքնված
Երկուշաբթի Նորից թարս ոտքից արթնացա: Սուրճս պատրաստեցի և հուլիսյան տոթից փնթփնթալով սկսեցի շրջել սենյակներում: Ոչինչ էլ չէի փնտրում: Չնայած, եթե էդ պահին ինձ տեսնեիք, էդպես չէիք մտածի: Միգուցե փնտրում էի…բայց ի՞նչ: Մի խոսքով կարևոր չէ: Չգտա: Օրն անցավ, և դատարկության[.....]
Թաց օկտավա
«Չգիտեմ ինչու, բայց երախտագիտությունը միշտ զուլալ արցունքի ձևով է հոսում» Սայգե Ու ապրում էր մենակ, բայց ուրախ ու երջանիկը…Ապրում էր ձմռանը ու…լավ էր ձմռանը…ձյան սպիտակը բթացրել էր ներսում ամեն ինչ, իսկ դրսում թողել էր չօգտագործված անիվի ժեշտի ճռճռոցը…բայց ամեն ինչ[.....]
ՊԱՏԵՐԱԶՄ ԵՒ բան
Աղջիկը չգիտեր, որ գաղտնի, գիշերով մեկը հաջողել էր վառել բակի փայտե պետքարանը, որ ջուր տաքացնի իրեն լողացնելու համար, իսկ պառավի աներես շներն ու կատուն քիփ կպել էին աթոռով փակած իրենց դռանը մինչև լուսաբաց:
Ավելին
Ուվալնյատի օրը
Արա՛, սրանք վատ են, ախր սրանք իմ ընգերներն են, բանակի ընգերներն են: Արա՛, ուզում են ինձ սպանե՞ն: Ա՛խ, ա՛խ, վա՛խ աչքս: Ո՜ւ, ուղիղ սոլնիչնիիս: Արա՛, մի՛ խփեք: Ախր, էս ես եմ, ձեր ընգերը, Ամը: Չե՞ք հիշում: Արա դուք ախր ինձ Ամերիկանեց կնքեցիք, որտև ամերիկական սիգարետ էի բաժնում: Մի՛ խփեք արա: Էսօր տուն պտի էթամ: Հետո՞ ինչ, որ հըլը չեմ կարում, պիտի նենց անեք, որ վաբշե չկարենա՞մ: Դուզ քթիս, վա՜խ: Ավելին
Տխուր նավակներ
Ասում են առավոտյան ինչ խմում ես արյունդ դրա համն է ունենում.. Հա…երևի… Լուսաբացին մամայի հետ կիսաքաղցր սուրճ էի խմել… մաման գլուխը գովում էր. ասում էր սուրճը կոլումբիական է ու ասում էր, որ սուպերմարկետից է գնել…Դու որերրորդն ես վեց, յոթ, ութ… Չգիտեմ, բայց սրանց ձեռ արդեն գժվել եմ, խնդրում եմ ասա թող գնան, հիմա ինչի՞ հանգիստ չեն թողնում…Մաման հատուկ իմ համար սուրճը աղալ էր տվել, որ գոհ մնայի, բայց մի պայմանով այսօր տանից պիտի դուրս չգայի… Ավելին
ՍԵՎԱՄԵՆՔ
Օրենքները փորձում են անհետացնել մեզ, լռեցնել ու կաշկանդել, բայց մենք շարունակում ենք սևագրել, պեղել ու փորձարկել: Ավելին
Եղեսպակի զգայախաբութեամբ բախտագուշակները
La Sauge des Devins Դրուագ վէպից Հեղինակազօրուած թարգմանութիւն ֆրանսերենից՝ Լիլիթ Կ. Սիմոնեանի Ես թարմ էի ու սթափ. և որևէ աղմուկ չէր կարող խանգարել իմ այս ուղևորութիւնը: Հէնց այս սենեակի մէջ, այս պահարանի վրայ էին գտնւում կեթամինի1 հարիւր միլիգրամանոց հաբերը: Որոշեցի[.....]
Մազեր (2 պատմվածք)
ճռռռ, ճռռռ, ճռռռ, ճռռռ, քանի անգամ ճռռռ, ճռռռ, ճռռռ…………. քայլերի ձենն ա, ոնց որ էրևաց, բայց հա հո չես կարա ամեն քայլի ճռռռ գրես, կարաս copy-paste-ով հեշտացնես գործդ, բայց կետերը օգնում են լուծել անլուծելին, կետը-ճռռի փոխարեն……, կետը եսի փոխարեն, կետը գյումրիի փոխարեն, կետը արվեստների ու արհեստների քաղաքի փոխարեն, կետը մարշրուտնու փոխարեն, կետը մարշրուտնու շոֆերի ու դրած երաժշտության փոխարեն, քյասար արամ ասատրյանի փոխարեն, Ավելին
Das capital
(Հատված վեպից) Անգլերենից թարգմանեց Լուսինե Մխիթարյանը 1. Նա երազում տեսել էր, որ աշխարհը կործանման եզրին է: Չնայած դրան, գիտեր, որ դա ընդամենը երազ է, այլ ոչ թե մղձավանջ: Չկար ահասարսուռ վախճանի, երկինքը վայր ընկնելու և ոչ մի նշան: Չէին լսվում[.....]
Մերկ, տղամարդ, նստած
Թքած. մայթի թագավորը ինքն է. թող շրջանցեն, չէ՞ որ ինքը շատ կարևոր բան ունի ասելու: Փորձում է նրան հասկացնել, որ սա իր խնդիրն է, իսկ նա պետք է հանգստանա. որ եթե փորձի այս բեռը տանել իր փոխարեն, իր համար կրկնակի դժվար է լինելու, որ դրա կարիքը չկա: Ավելին
ԳԵՐԻՐԱՊԱՇՏԱԿԱՆ ՕՐՈՐՈՑԱՅԻՆ` ԴՍՏՐԻԿԻ ՀԱՄԱՐ
Խորն է վերքը, արյունը կանգ չի առնում… Ես կարող եմ ամբողջը խմել, ես կարող եմ ուտել դստրիկին… Թող իմ մեջ ապրի: Կուզե՞ս իմ մեջ ապրել, դստրիկ… Ավելին
Գժի իրավունքով
- 1939 թվականի մարտին էր,- պատմում էր Հիտլերի աշխատակազմի նախկին սպան,- գերմանական զորքերը` Չեխոսլովակիա մտնելու նախօրյակին: Հիտլերն իր գրասենյակում բանկետ էր կազմակերպել: Բոլորը շամպայն էին խմում, իսկ ինքը` հանքային ջուր: Նստել, ավելի շուտ` կողքանց պառկել էր աթոռին ու ոտքերը գլխից[.....]
Պատմվածքներ
Հատվածներ կույսի օրագրից 01.09.1996թ. Այսօր առաջին անգամ գնացի համալսարան: Դեռ ոչ մեկի հետ չեմ ծանոթացել: Ոչ մի նորություն չունեմ: Երևի համալսարանում սովորելը ձանձրալի կլինի: 05.09.1996թ. Այսօր ես ծանոթացա մի աղջկա հետ: Նրա անունը Սվետա է: Պարզվեց, որ նա իմ հոսքից[.....]