Ընթերցողի գործեր










ԱԳՌԱՎԱՔԱՐ

ԱԳՌԱՎԱՔԱՐ
(ազգային հոգեվերլուծության սիանս)

Ընտանիք - աթարին կպած սեր, մեղրալուսին, հիպերտոնիա, անընդհատ շարունակելի վերջ:
Քար - պտղաբերության աստվածուհու վատ պահպանված մարմինը, թարմ թխած հացի հոտ, հացը քիչ է, մեջը արուն կա:
Արծիվ – ժառանգական ճաղատություն, մարգարեական հեռատեսություն, կրծքավանդակի և ոտքերին առատ մազածածկույթը պատմականորեն ձևովորված իմունիտետ է քարանձավային մութուցրտի հանդեպ, խաբված լինելու անհաղթահարելի զգացողություն, անհուն հոգեմարմնական կապվածություն կարճատեսի ակնոցների հետ:
Գեն – հյուրասենյակից խոհանոց, խոհանոցից նկուղ տեղափոխված մեռած մարդկանց նկարներ, լոբով ճաշ, մոնղոլ-թաթարական արշավանքներ, կապույտ աչքերի և խարտյաշ մազեչի ցեղական սպասում:
Տուն - վերադառնալու, թաքնվելու, մեռնելու ամենահարմար, ամենաանվտանգ, ամենատաք տեղը, հատկապես պատերազմից առաջ և պատերազմի ընթացքում:
Լեռ – ծովի բացակայություն:
Կարոտ - խոր աշնանային աչքեր, դուդուկի ձայն, ծիրանի չիր, կոտրված կարասի բռնակ:
Պատուհան – հարևանի մանկապատանեկան լվածք, Ծիծեռնակաբերդ, 3-րդ պլան` Արարատ:
Արքա – Տիգրան Մեծի մետաղադրամ, քանդակներ նարդու վրա, 20 տարվա կոնյակի անվանում:
Հերոս - Վաղինակ Ճպուռյանի օրգանիզմ + Սասունցի Դավթի երևակայույթուն:
Սեր – ուտեմ քեզ, թաղեմ քեզ, չունենամ քեզ:
Ճակատագիր – Դուբլ N 4999, Տեսարան` Ծննդոց, Էպիզոդ` Բուռ ու կես ջուրը, 3-4` գնաց, թուու... ամբողջական բուռը թափվում է հրմշտոցի մեջ, կես բուռը հասնում է ինչ-որ մեկին, որ կորչում է ամբոխի մեջ ... մենք մեղք չունենք ... ջրհեղեղից էս կողմ անձրև չի եկել:
Ավանդույթ - սեփական յուղով տապակվելը 5-րդ անգամից հետո դառնում է անառողջ ապրելակերպի և ծերության նշան:


Գրեք ձեր կարծիքը       Կարծիքները
Name:
E-mail:
Comments:
Դասավորությունը Միացնե՞լ հայերենը     
 

  Հայ  |  Eng


Գրանցում

Կարեն Անտաշյան
Բոլոր Գործերը
Բոլոր Կարծիքները



"Deviation: Anthology of Contemporary Armenian Literature" is a 300 page book published in English by Inknagir Literary Club in Yerevan, Armenia. It comprises 11 authors: Vahan Ishkhanyan, Karen Karslyan, Lusine Vayachyan, Krikor Beledian, Marine Petrosian, Gagik Kilikyan, Arman Grigoryan, Violet Grigoryan, Garun Aghajanyan, Nancy Agabian, Marc Nichanian .




 
Գրական հանդես    Ակումբ    Գրադարան    Ազդագիր    Ժանրեր    Ֆորում    Կապ    Բնագիր    Կարծիքներ    Ընթերցողի գործեր   
 
  
  Կայքը նախագծել և ստեղծել է ԱյԹիԻ ՓԲԸ  
գրական ակումբ

Կայքը ստեղծվել է աջակցությամբ