Ընթերցողի գործեր










ՍՊԱՍՈՒՄ

ՍՊԱՍՈՒՄ

Ինչ ազատ է օդը ջրհեղեղից առաջ,
Ինչ թեթև է օդը ջրհեղեղից առաջ.
Հատկապես այն մտքից, որ հիմա
Ինչ-որ տեղ իր առաքելությանը հավատարիմ մի Նոյ
Աշխարհը փրկելու պատրաստություն է տեսնում,
Եվ նրա ճակատագրական ցուցակներում դու չկաս`
Ինքնաոչնչացման ակնհայտ վարքագծով պոետոզավր:

Նախաջրհեղեղյան խոնավ մթան մեջ
Թախիծը սկսնակ տառապյալներ է որսում,
Քրտնած լուսամուտների հետևում
Ժամսլաքի ուղղությամբ անշտապ մերսում է
Սկսնակ պոետների քունքերը`
Նրանց ականջներին տաքուկ փսփսալով
“Սեր” բառի բազմակի հոլովումներով սրտաճմլիկ բաներ:

Մենք բոլորս այնքան երկար ենք սպասում,
Որ վաղուց մոռացել ենք` ինչի ...

Մանուկ հասակում մարդկությանն այցելած
Աշխարհի վերջի մասին սարսափելի երազները
Դեռեւս շարունակում են “բօ” անել ամեն հարմար առիթով,
Ամեն անձրևից առաջ ... էհհ...
Ջրհեղեղի վախից մեզ միայն ջրհեղեղը կփրկի,
Որն ուշանում է:

Օրվա գյուտը.
Մեդիտացիայի համար ամենահարմար տեղը
Ատամնաբույժի աթոռն է:

Անձրևի տակ մոռացված թվանոց դագաղի կափարիչը
Հպարտ է իր անջրաթափանցության համար:
Անկախ ռեժիմից` վարչակազմի անվտանգությունը
Կապտակարմիր ծլվլում է հանուն մեր լուսավոր ապագայի:
Աղբահանության ոլորտում զբաղված մեկը
Մթան մեջ շշերը ձայնով տարբերելուց
Մասնագիտական բերկրանք է ապրում:
Մարդավարի հղի մի Եվա հաշվարկում է,
Որ այսքան թրջվելուց հետո հաստատ ջրհոս է ծնվելու:
Բազմահազար պատշգամբներում գլխիվայր թառած չղջիկները
Կամաց-կամաց սկսում են ամանորյա բաստուրմայով բուրել:
Եվ այս անգամ էլ, ինքնասպանությունների դեմ պայքարի
Միջազգային օրվա առթիվ,
Ջրհեղեղը հետաձգվում է անորոշ ժամանակով:

Սպասում ենք:


Գրեք ձեր կարծիքը       Կարծիքները
Name:
E-mail:
Comments:
Դասավորությունը Միացնե՞լ հայերենը     
 

  Հայ  |  Eng


Գրանցում

Կարեն Անտաշյան
Բոլոր Գործերը
Բոլոր Կարծիքները



"Deviation: Anthology of Contemporary Armenian Literature" is a 300 page book published in English by Inknagir Literary Club in Yerevan, Armenia. It comprises 11 authors: Vahan Ishkhanyan, Karen Karslyan, Lusine Vayachyan, Krikor Beledian, Marine Petrosian, Gagik Kilikyan, Arman Grigoryan, Violet Grigoryan, Garun Aghajanyan, Nancy Agabian, Marc Nichanian .




 
Գրական հանդես    Ակումբ    Գրադարան    Ազդագիր    Ժանրեր    Ֆորում    Կապ    Բնագիր    Կարծիքներ    Ընթերցողի գործեր   
 
  
  Կայքը նախագծել և ստեղծել է ԱյԹիԻ ՓԲԸ  
գրական ակումբ

Կայքը ստեղծվել է աջակցությամբ