|
ԱՐԾՎԱՔԻԹ ԳՐԻՊ
ԱՐԾՎԱՔԻԹ ԳՐԻՊ
հաաափչյու ...հ ... Տեր Աստված...
(առողջություն)
ամեն ինչ սկսվեց հընթացս նոյեմբերի:
երբ աշխատավարձից դժգոհ
կիսաչարամիտ, բայց իր գործի վարպետ
հավաքարարի պես անձրևը երեկոյախառը
լվանում էր քաղաքի պարունակությունը`
ներծծվելով ոսկորների մեջ,
իրենց հավատով աչքից հեռու,
անորոշ սեռի երկու թրջված դաշտամուկ
փիլիսոփայում էին այն մասին որ …
... Ֆսսսս .... (պահի)... հուուուու …
ծուխը խոտի էվոլյուցիոն երազն է
թռչուն դառնալու մասին ...
ռոմանտիկա,
(սովորական եղանակային չտեսություն)
պատմությունը շարունակվում է վերմակի տակ,
քաղաքի տարբեր ծայրերում
կեսգիշերն անց տիեզերքը սկսում է սրթսրթալ
ինչ ցուրտ է աշխարհում էս վերջերս
շոյված լինելու ցանկությունից ամբողջ գիշեր այրվելով`
առավոտյան կողմ քիթը և քիթիկը հայտնվում են
իրադարձույթունների կենտրոնում
բարի լույս քիթ
(բարև քիթիկ)
սկսվում է հոգենյութի տառապալից արտահոսքը
բոլոր պինդ մարմիններն էլ ներսից փափուկ են
երբ սիրահարված են
և հեղուկ երբ ... հաաաաա ... փչյու.
պինդ մարմինների ֆիզիկա
մեր ժեշտը աստծո վրա թանկ չի նստում,
իսկ պարունակությունը հստակ բնորոշում չունի
հատկապես երբ ... հաաաաա ... փչյու
ավանգարդ ոճի մեջ նայվող քիթ,
վերածնունդի շրջանի քիթիկ
հեղափոխական կարմիր քիթ,
այնուամենայնիվ քնքուշ քիթիկ
քիթիկը փորձում է պատկերացնել թե ինչ գույն է
թարմ կլպած վարունգի հոտը
քիթը մասուրով թեյի համն է սուլում իր տակ
նրանց միջև առկա գերհաղորդականությունը
ամենակենցաղային իմաստով շոշափելի է դառնում
երբ քաղաքի տարբեր ծայրերում
միաժամանակ վերջանում է անձեռոցիկը
քթի շարունակությունն իրեն զգում է ինչպես
8-րդ հարկի լվացքի թոկից ընկած կիսաթաց սվիտր
կարևորն այն է, որ դեռևս զգում է
(քիթիկները սովորաբար ավելի լավատես են լինում)
քիթն ու քիթիկը գրիպից չենք մեռնի, չէ?
(չնայած կարելի էր մեռնել անժամանակ և ողբերգական)
չէէ, նոր բան մտածի,
դա նախանցյալ անգամ փորձեցիք,
չէս հիշում?,
եվ հետո զգույշ, մեր գիրը նաև թուզթ ու գիր է:
հաաափչյու
էդքան էլ ճիշտ
Գրեք ձեր կարծիքը Կարծիքները
|