Ակումբ










«Ինքնագիր» գրական ակումբը իր անունը ստացել է 2006-ին, «Ինքնագիր» գրական հանդեսի անունից, բայց կազմակերպությունն էլ անունն էլ ավելի հին պատմություն ունեն։

2001 թվականին ստեղծվեցին «Բնագիր» գրական հանդեսը եւ «Ազատ խոսքի կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որոնց ընդհանրություններից մեկը այն էր, որ հանդսի երկու խմբագիրներից մեկը՝ Վիոլետ Գրիգորյանը եւ հեղինակներից մեկը՝ Վահան Իշխանյանը նաեւ կազմակերպության հիմնադիրներից էին։

2002-ից Վիոլետ Գրիգորյանի նախաձեռնությամբ յուրաքանչյուր չորեքշաբթի ՆՓԱԿ-ում սկսվեցին  գրական քննարկումներ, սկզբում միայն «Բնագրի» նյութերը, հետագայում սահմաններն ընդլայնվեցին ներառելով արվեստի եւ հասարակական թեմաներ։ Այսուհանդերձ գլխավորապես ակումբի հանդիպումների  նյութը շարունակում է մնալ գրականությունը, եւ արդեն վեց տարի ամեն չորեքշաբթի քննարկումները շարունակվում են եւ ընդմիջումներ լինում են միայն  ամառային ու ձմեռային մեկամսյա արձակուրդներին։

«Բնագիր» հանդեսը 2004-ին իր վերջին 9-րդ համարը հրատարակեց եւ փակվեց։

2005-ին Վիոլետ Գրիգորյանը հիմնադրեց «Ինքնագիր» գրական հանեսը, որ «Կենտրոն» հեռուստատեսությամբ նրա հեղիանակային հաղորդման անունն էր։ Հաղորդումը փակեցին, բայց անունը փոխանցվեց հանդեսին։

«Ազատ խոսքի կենտրոնը» մի ծրագիր իրականացրեց՝ Վահան Իշխանյանը եւ Ավետիս Բաբաջանյանը 2004-ին կատարեցին ուսումնասիրություն  2003-2004 թվականների քաղաքական հալածանքների վերաբերյալ եւ հրատարկեցին «Հաշվեհարդար. Հալածանք եւ դիմադրություն»  գիրքը։ կազմակերպությունը միայն շարունակում էր գոյություն ունենալ հարկային զրոյական հաշվետվություններում։

Հիմնականում իրավապաշտպանական եւ լրագրողական խնդիրներ հետապնդող «Ազատ խոսքի կենտրոնը» իր կանոնադրական նպատակներն ու խնդիրները փոխելով ու դարձնելով առավելապես գրական վերանվանվեց «Ինքնագիր» գրական ակումբի։ Անվան եւ նպատակների հետ մասնակի փոխվեց կազմակրեպության կազմն էլ. մնացին  Վիոլետ Գրիգորյանը եւ Վահան Իշխանյանը եւ  միացան Շուշան Ավագյանը, հետագայում նաեւ Արման Գրիգորյանը, Գագիկ Կիլիկյանը, Միսակ Խոստիկյանը։   

«Ինքնագիր» գրական հանդեսը, որի երկու համարների հրատարակիչը, մամուլի օրենքով ասած, ֆիզիկական անձ էր՝ Վիոլետը, 2008-ից դարձավ Ինքնագիր գրական ակումբի հանդեսը, եւ 2007-ի հոկտեմբերին ստացավ հոլանդական մշակույթի եւ զարգացման Պրինց Կլաուս ֆոնդից դրամաշնորհ այս կայքը ստեղծելու, երեք հանդես(3-րդ, 4-րդ եւ 5-րդ) եւ անգլերեն անթոլոգիա տպելու համար։

Միատեղվեցին գրական հանդեսը, գրական ծրագրերը եւ ակումբը։

2008-ի մարտի 19-ին ՆՓԱԿ-ը անհայտ պատճառներով Ակումբին զրկեց տարածքից։

«Ինքնագիր» ակումբին քննարկումներն անցկացնելու համար հյուրընկալեց Ուտոպիանա կազմակերպությունը(Երեւան, Զարոբյան 34, Չեխովի դպրոցի անմիջապես հետեւը)։ Այսուհետ քննարկումները, որոնք բաց են բոլորի համար, կլինեն ամեն ուրբաթ։

 Իսկ հանդեսը խմբագրության գրասենյակ չի էլ ունեցել։ Սակայն մեր գործունեությունը ավելի ակտիվ է դառնում, Հայաստանի Հելսինկյան կոմիտեն խոստացել է ապրիլի 20-ից մինչեւ տարվա վերջ իր գրասենյակում Ակումբի համար գրասեղան տրամադրել եւ հույս ունենք, որ եկող տարվանից կունենաք երկուսը մեկում՝խմբագրություն եւ հավաքատեղ։ 


  Հայ  |  Eng


Գրանցում


"Deviation: Anthology of Contemporary Armenian Literature" is a 300 page book published in English by Inknagir Literary Club in Yerevan, Armenia. It comprises 11 authors: Vahan Ishkhanyan, Karen Karslyan, Lusine Vayachyan, Krikor Beledian, Marine Petrosian, Gagik Kilikyan, Arman Grigoryan, Violet Grigoryan, Garun Aghajanyan, Nancy Agabian, Marc Nichanian .




 
Գրական հանդես    Ակումբ    Գրադարան    Ազդագիր    Ժանրեր    Ֆորում    Կապ    Բնագիր    Կարծիքներ    Ընթերցողի գործեր   
 
  
  Կայքը նախագծել և ստեղծել է ԱյԹիԻ ՓԲԸ  
գրական ակումբ

Կայքը ստեղծվել է աջակցությամբ