Ինքնագիր 3, 2008










Հարյուր վեց տներ
Նենսի  Ագաբյան
Այս գործերը գրվել են Հայկական ցեղասպանության 106 բանաձեւը ԱՄՆ-ի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդունվելու հետեւանքով: Դրանք նաեւ ձեւավորվել են բազմամշակույթ հասարակության մեջ անձնական փորձից ԱՄՆ-ի մասին որպես կորած հայրենիք մտածելուց: Երկուսն էլ գրել եմ որպես արձակ բանաստեղծություն, սակայն «Բնիկ դառած» գործը վերանայելուց հասկացա, որ այն ավելի հանգավորված է, որը որոշեցի արտահայտել տողային հատումներով:

Նորից Սարոյանը՝ Ֆրեզնոյի հետ
Դավիթ Խերդյան
հայհոյելով ու վիճելով, որ մի անգամ էլ ճշմարտությունը պարզենք
այն ցուրտ ձմեռվա փողոցներում,
այնքան վաղուց:

Սովետում ծնված լինելու անբախտությունը
Վահան  Իշխանյան
Նրան սկսեցին ուժեղ ծեծել, կալաշնիկովով քիթը ջարդեցին: Սկսեցին բոլոր տղամարդկանց կալաշնիկովով ծեծել: Կանայք ճչում էին: Հետո ձերբակալեցին բոլոր տղամարդկանց, տարան Նալբանդյան փողոցի ինչ-որ շենք (ոստիկանության վեցերորդ բաժին): Մենք կարծես վտանգավոր հանցագործներ էինք, մեզ ծեծում էին: Հրամայեցին պառկել կեղտոտ գետնին:

ՅՈՒԶԵՐՆԵՅՄ ՓԱՍՎՈՌԴ
Յուրի Մանվելյան
 ՀՀ նախագահն ընդունեց Հայաստանում Թուրքիայի նորանշանակ դեսպանին: Բաքվում Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության աշխատակիցները ձերբակալել են ուկրաինական "Պոռա" կազմակերպության ակտիվիստներին: Լույս է տեսել "Երեւելի տիկնանց դարը" հետազոտական աշխատությունը: 

3-րդ հարկ
Արման  Գրիգորյան

Լվացքի մեքենան վերցրել էի Ռուզան Ավետիսյանից, որ սովորում էր մեր ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում: Իմ մտահղացմամբ՝ այս օբյեկտը պետք է ուշադրություն հրավիրեր արդեն 70-ականների սկզբից մեր արվեստի մեջ մեծ թափով ընթացող ապրանքայնացման խնդրի վրա:
Ցուցահանդեսի կազմակերպիչ երիտասարդ կոմունիստները լվացքի մեքենան առգրավեցին, սկզբում տարան շպրտեցին մոտակա աղբակույտի մեջ։

Աշխարհս մե հիվանդանոց է` առանց փանջարայի
Վիոլետ  Գրիգորյան
Հարցազրույց արձակագիր Գուրգեն Խանջյանի հետ

Կյանքը կարճ է, սրընթաց, և մերժել սիրո այցելությունը` հանուն միայն այն բանի, որ նա եկել է քրոջ, եղբոր, հոր, դստեր կերպարանքով, կարծում եմ, հիմարություն է:

ՎԻԱԳՐԱ
Տիգրան  Պասկեւիչյան
Մարդու տալու աղջիկ ունեցող տան
կտուրին դրված ավելի
պես է կանգնում
քաղաքը:

ՄԱՐԻԽՈՒԱՆԱՅԻ ԹԱԳՈՒՀԻՆ
Լուսինե  Վայաչյան
Նույնիսկ շպրիցներն էր տեղնուտեղը տանում դեն գցում, որ հանկարծ ես պատահաբար չկպնեմ դրանց: Գդալը, որի մեջ սարքում էր իր դեղը, պահում էր գրպանում, ես էլ ինձ հետ իմն էի տանում՝ կարմիր, էսթետիկ դիզայնով ինսուլինկայի հետ միասին: Մեկ էլ՝ ինձ երբեք չէր սրսկում, վախենում էր՝ հանկարծ վարակի:

30 սմ
Նաիրա  Փիրումյան
Ասես, ոչ թե ապրում ես, այլ ընդամենը շոշափում կյանքը: Խեղդվողի պես թափահարում ձեռքերդ, փորձում բռնել կյանքի փեշերից:
Ցավից խելագարվում էի ու այրվում կրակների մեջ: Ներվաթելերը՝ օրգանիզմի ամենազգայուն մասնիկները, ձգված ու պրկված՝ իրենց անսովոր վիճակից դուրս գալու ելք էին փնտրում, պայքարում: Այդ ելքն էլ ցավի գագաթնակետն է դառնում… Սրսկումներն անօգուտ են, երբ խոսքը ներվին է վերաբերվում: Ասես դանակով քրքրում են ոտքերդ: Ցավն այնքան ուժեղ է, որ եթե սրախողխող անեն, չես էլ զգա: Իսկ եթե իրո՞ք սուր մտցնեն… Վստահ էի, որ միայն դա կհանգստացնի:

Ներել Աստծուն
Նարմին  Քամալ
ներիր, աղջիկս, -
կասի ու կլացի աղիողորմ,
ես նրան կհասկանամ,
կփարվեմ նրան
եւ երեք անգամ
թեթեւ կթփթփացնեմ մեջքին.
- Ոչինչ,- կասեմ,-
բան չկա

ԼԱԲԻՒՐԻՆԹՈՍ
Գրիգոր  Պլտյան
անգամ մը սա հայ աղջիկին հետը գնա՛, տեսնեմ քի ինչ կրնաս ընել, ա՛լ կը բաւէ ատ գրոցներուն ոռը լզես, ըսի՝ Ագապի՛, խելքի պառկելիք չէ, ճա՛նըմ, խելքը ձգէ մէկդի՝ տակդ պառկելիք է, գռեհի՜կ, գռեհիկ, ա՛լ կը բաւէ, աբովեանի ես իմ 60 մեթր քառէ տունս ամբողջ վաշինկթոնին հետ չեմ փոխեր... անանկ որ մուկս փախաւ (հասկցա՞ր մը, գծե՞մ) ասանկ, մարդ ես, յետոյ մարդ չես, մուխդ մարեցաւ,

գոնէ աստեղ չոճուխ մը շինէինք որ հայր ըլլայինք, իշտէ կեանքը աս է, օդակայանէն արեւմտաեվրոպական թիփիք քաղաք՝ ռուլէթ, փոքեր, մեսէտէս, երկնաճեմ սօսանուէր արաներ։

ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ
Արա Հովսեփյան
չկեղտոտվելու նպատակով հաճախ լվացեք տաք օճառաջրով եւ չորացրեք: որպեսզի ընթացքում դետալները չխանգարեն, 2-3 տարին մեկ փոխեք հատուկ արհեստանոցում: փոխելուց առաջ անջատեք: մասերը պահեք չոր տեղում:

IDIOTIA
 Կիլիկյան
Ոգիները դեմքս էլ են քերել. տեղը օտար մեկի կիսացնոր աչքերն էին: Չհասկացա՝ ոնց էին կարողացել ներխուժել երակներս, դիվական ձվերը դրել արյանս մեջ: Ձվերից ելած դեւի ճտերը բեղմնավորվում էին, ձվադրում՝ իրենցով անում արյունս: Կայսերական բժշկությունը դեւերի չէր հավատում՝ հիվանդությունս ախտորոշել չկարողացավ: Սկզբում նոպաները կարճ էին՝ մեկ-երկու ամիս. գնալով երկարեցին: Կորցրել էի կյանքի համը, դեմքս «աղոթողի» կերպն էր ընդունել. ամիսներով անկողնում պառկած՝ երեսս պատին, մինչեւ վերջ չխելագարվելու համար փորձում էի կցմցել գիտակցությանս քայքայվող բեկորները: Չմեռած՝ դատապարտված էի դժոխքի: Չէի կարող զգացածս նկարագրել ոչ ոքի, միայն դիվահարը վիճակս հասկանար:

ԻՆՔՆԱԳԻՐ 3-Ը
Վիոլետ  Գրիգորյան

ԿՐԿԻՆ ԿԱՄ ՆՈՐԻՑ
Միսաք  Խոստիկյան

ՔԱՂԱՔ
Շուշան Թամրազյան
Շուրջը բոլորը զարմացած նայում են ինձ. աստիճանաբար դանդաղող ժեստերիս, հետո երբ վերջապես ճանաչում են ուրվագիծը, մի պահ ապշում եւ անզոր ուսերն են թոթվում, թողնում-գնում: Չգիտեմ` ում հետ խոսել: Այստեղ օվկիանոսներ չկան:


  Հայ  |  Eng


Գրանցում


Կարդալ PDF տարբերակը


"Deviation: Anthology of Contemporary Armenian Literature" is a 300 page book published in English by Inknagir Literary Club in Yerevan, Armenia. It comprises 11 authors: Vahan Ishkhanyan, Karen Karslyan, Lusine Vayachyan, Krikor Beledian, Marine Petrosian, Gagik Kilikyan, Arman Grigoryan, Violet Grigoryan, Garun Aghajanyan, Nancy Agabian, Marc Nichanian .




 
Գրական հանդես    Ակումբ    Գրադարան    Ազդագիր    Ժանրեր    Ֆորում    Կապ    Բնագիր    Կարծիքներ    Ընթերցողի գործեր   
 
  
  Կայքը նախագծել և ստեղծել է ԱյԹիԻ ՓԲԸ  
գրական ակումբ

Կայքը ստեղծվել է աջակցությամբ