Կարեն  Ղարսլյան

1979 Հունիսի 30-ին ՀՍՍՀ մայրաքաղաք Երեւանում կենդանաբանի ու մանկավարժի ընտանիքում ծնվել է Կարեն Ղարսլյանը։

1986-1996 Հաճախել է Երեւանի թիվ 171, 186 եւ 198 դպրոցները։ ՍՍՀՄ փլուզումից հետո` 1991 թ. ռուսական դպրոցից տեղափոխվում է հայկական։

1987 Գրում է կախարդական հեքիաթ ռուսերենով, որը չի պահպանվել։

1987-1992 Հաճախել է Երեւանի թիվ 1 երաժշտական դպրոցն ու ավարտել կիթառի բաժինը։

1990-1993 Նկարում է մուլտֆիլմեր թղթե ժապավենների վրա` երազելով դառնալ մուլտիպլիկատոր։

1992-93 Կազմավորում է Հայաստանում առաջին պատանեկան ռեփ խումբը` «Black Cat», Պերտրոս Պետրոսյանի հետ (այժմ` մաթեմատիկոս, տրամաբան), գրում հայերեն ռեփ երգեր, կատարում ու ձայնագրում երկու երգ «Արձագանք» ստուդիայում։

1994 14-ամյա Կարեն Ղարսլյանը (սոլո կիթառ, վոկալ) եւ 16-ամյա Էմիլ Պետրոսյանը (ռիթմ կիթառ, վոկալ) կազմավորում են «Fidget» ռոք խումբը, որը Կլապի (հարվածային գործիքներ), Իգարյոկի (բաս կիթառ) եւ Արմանի (ստեղնաշար) մասնակցությամբ տալիս է մեկ համերգ, այսպես կոչված, «Խառավոյում»։ Երկու տարի անց խումբը փոխակերպվում է «Lege Artis» ավանգարդ, էքսպերիմենտալ կիթառային երկխոսության։ Տնային պայմաններում կատարվող ձայնագրություններն ընդհատվում են 2004-ին. Կարենին ու Էմիլին բաժանում են հազարավոր կիլոմետրեր։

1996-2001 Սովորում է Երեւանի Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանի (ԵրՊԼՀ) ռոմանագերմանական ֆակուլտետում։

1998 Գրում է առաջին բանաստեղծությունները` պոետի ուղի ընտրածի վճռականությամբ։

1999 Հրատարակում է «Ամերիկյան պոստմոդեռնիստական պոեզիա» հավաքածուն սեփական թարգմանությամբ։
1999 Առաջին անգամ փորձում է փախնել տնից։

2000 Տպագրում է առաջին ստեղծագործությունները «Գարուն» ամսագրի երկու համարներում։ Ոչ ցենզուրային բառապաշարի մուտքն իր ստեղծագործություններում Կ. Ղարսլյանին ստիպում է փնտրել այլ պարբերական, որն էլ եղավ «Բնագիր» հանդեսը։

2000 Ֆինանսական ծանր վիճակը շտկելու նպատակով մեկնում է ԱՄՆ «Աշխատանք եւ ճանապարհորդություն» ծրագրով։

2001-2004 Ուսումնասիրում է անգլո-ամերիկյան գրականություն ԵրՊԼՀ-ի ասպիրանտուրայում։ Մասնակցում է մի շարք միջազգային գիտաժողովների Երեւանում, Մոսկվայում եւ Լոս Անջելեսում։ «Լորենս Ստեռնի «Տրիստրամ Շենդի» եւ Ջեյմս Ջոյսի «Ֆինեգանի հոգեհացը» վեպերի համեմատական պոետիկան. ինտերտեքստուալ հարաբերություններ» ատենախոսության համար ստանում է բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։

2001-2004 Աշխատում է տարբեր լրատվական գործակալություններում` ներառյալ «Նոյյան Տապան», «Ինտերնյուս», «Առկա», «ԱրմենիաՆաու», «The Yerevan Times»։

2002- 2005 Դասավանդում է անգլերեն Սլավոնական համալսարանում, ինչպես նաեւ պարբերաբար անգլիական գրականության դասախոսություններ կարդում ԵրՊԼՀ-ում։

2002-2004 Ստեղծագործությունները հայտնվում են «Բնագիր» հանդեսի 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ 9-րդ համարներում։ Այդ ընթացքում նրա անավարտ երկրորդ վեպից մի հատված հայտնվում է նաեւ «Գրական թերթ»-ում։

2003 Մայիսին լույս է տեսնում «Բնագրի» 4-րդ համարը, որն ընդգրկում է բացառապես Կարեն Ղարսլյանի ստեղծագործությունները, մասնավորապես` «X ԿԱԴՐ/ՎԱՅՐԿՅԱՆ» մինիմալիստական վեպն ու երկու պոեմ։ Երեւանյան երկու գրախանութ մերժում է գիրքը` բացահայտ սեռական նկարագրությունների եւ ոչ նորմատիվ բառապաշարի պատճառով։

2003 Արձագանքելով գրքի նկատմամբ ընթերցող շրջանակներում առաջացած հակասական վերաբերմունքին` հեղինակին Հանրային հեռուստատեսությունը որակում է «տարվա ամենասկանդալային գրող»։

2004 Կ. Ղարսլյանի «Password» վեպն արժանանում է գլխավոր գրական մրցանակին` ՆՓԱԿ-ի կազմակերպած Երիտասարդ արվեստագետների մրցույթում։ Վեպը դեռեւս անտիպ է։

2005 Փետրվարին արկածախնդրությունը նրան ստիպում է թողնել գիտական կարիերան եւ գրական գործունեությունը հայրենիքում եւ դիմել պանդխտության։ Այժմ բնակվում է ԱՄՆ-ում։

2005 Հոկտեմբերին Նյու Յորքում մասնակցում է Լոնդոնում Էմիլի Արթինյանի հրատարակած «From Arararat to Angeltown» գրքի շնորհանդեսին ու ընթերցում գրքում զետեղված իր «Սեր ամեն հայացքից» պոեմը։

Առավել ընդգրկուն տեղեկությունների համար համեցեք www.karenkarslyan.com


Երկու պատմվածք

Զուտ աշխարհագրական նկատառումներով ինձ թուրք ծնելն իմ հանդեպ անտեղի գթասրտության դրսևորում կլիներ` ըստ Զևսի:
թուրք ծնվելու երանելի զանազանությունն ինձ վիճակված չէր:

Ո՛Չ ՄԵԶ, Ո՛Չ ՁԵԶ

Իր ծանոթ բեռնատարի վարորդը խոստացել էր մոտ օրերս մի ազատ օր գտնել, որ Փարիզին տանեն մոտակա գյուղերից մեկը կենակցման:


  Հայ  |  Eng


Գրանցում


Կարեն  Ղարսլյան
Բոլոր Գործերը
Բոլոր Կարծիքները



"Deviation: Anthology of Contemporary Armenian Literature" is a 300 page book published in English by Inknagir Literary Club in Yerevan, Armenia. It comprises 11 authors: Vahan Ishkhanyan, Karen Karslyan, Lusine Vayachyan, Krikor Beledian, Marine Petrosian, Gagik Kilikyan, Arman Grigoryan, Violet Grigoryan, Garun Aghajanyan, Nancy Agabian, Marc Nichanian .




 
Գրական հանդես    Ակումբ    Գրադարան    Ազդագիր    Ժանրեր    Ֆորում    Կապ    Բնագիր    Կարծիքներ    Ընթերցողի գործեր   
 
  
  Կայքը նախագծել և ստեղծել է ԱյԹիԻ ՓԲԸ  
գրական ակումբ

Կայքը ստեղծվել է աջակցությամբ