|
Խոր վիրապ
(մ.թ. IV դար III կուրս) Վարդան Ֆերեշեթյանին If bee, it buzz. The taing of the shrew կամ Winy Pooh - Ո՜չ, սկզբից սկսելու կարիք չկա, մոտ արի: Շարունակիր: Ո՞վ պատասխանեց: Մենակ չէ՞ր: - Սաղավարտը: - Ի՞նչ սաղավարտ: Սաղավարտը խոսո՞ւմ էր: Գիշերով սաղավարտի հետ է՞ր խոսում: - Առանց հասկանալու ինչի՞ էիր ուղղում: Փայլեցնում էր սաղավարտը ու խոսում հետը` հարցուփորձ էր անում: Միշտ կարծում ես` նախօրոք արդեն գիտես ուրիշի ասածը: Ուրիշի ասածը ուռի՜շ կլինի: Սա ի՞նչ էր: - Ի՞նչը: - Դու բան չտեսա՞ր: - Սիրուն ջա՜ն, ուշադիր եղիր` ինչպես է կառուցվում դրվագը, որ հասկացվի: - Իրեն-իրեն չի կառուցվում` ես եմ անում: Ինչի՞ պիտի հասկացվի: Իրեն-իրեն չի հասկացվում` կամ ուզում ես, կամ` չէ: Չի հասկացվում, թող չհասկացվի’: - Հանդիսատես չի գա: - Թող չգա: - Լավ, լավ, շարունակիր, դմբլո, կերպարից դուրս մի արի: - Ամբողջ գիշեր թքում-մաքրում, սաղավարտի մեջ իր արտացոլումի վրա էր մղկտում թե` էլ կին չի, ամուսինը վրան չի նայում, վաղը որ կռիվ գնա` իր ու իր երեխայի համար չի գնա, Հեղինեի համար կգնա, չնայած չի ապրում հետը: - Վերին շրթունքդ շարժիր, թե չէ վերջում չի լսվի: - Հիմա դա կարեւոր չի` մեզնից բացի մարդ չկա: - Հերի՜ք: Հեկտորի հրաժեշտի հայտնի տեսարանը, երեխե՜ք, օրինավոր օջախի ու հայրենիքի առաջ պարտքի մասին է: Կարիք չկա ավանդույթը խախտելու. ամեն դեպքում` հիմա: Դուք դեռ պիտի սովորեք ու սովորեք: Հիմա վերջ: Կհավաքվենք Վարդավառից հետո: Ձեզ խորհուրդ` ավելի պարզ նյութ վերցրեք: Առակներ վերցրեք: Իրականությունից կտրված երեւակայել չարժե, չարժե` լավ չի: Եթե անպայման հորինել եք ուզում, ձեր իմացածից վերցրեք` հարյուր անգամ ավելի կարեւոր ու հետաքրքիր կլինի: Ցտեսություն: Դու դեռ մնա: Ցտեսություն, դու ապրե՜ս, ցտեսություն, ցտեսություն: - Ինչի՞ մնամ: - Նախ մռութիդ մուրը լվա: - Մուր չի: - Ածուխ ես քսել: - Մորուքս մուր չի: Սա ի՞նչ էր նորից: - Շատ չար ես` խղճում եմ մորդ: Միշտ կեղտոտ, դնչիդ դուրս տված: Արի տեսնեմ: - Չէ՜: Էլի սկսեցի՞ր: - Չեմ ցավեցնի, կա-մաց կսեղմեմ: - Չէ՜: Դու երեխա չունե՞ս: - Չէ, բոլորդ էլ իմն եք: Պատմի՜ր, վերջն ինչ եղավ: - Ի՞նչ պատմեմ: Միշտ չես թողնելու բեմում խաղանք, չէ՞: Վրաս ծիծաղելու ես: Ամեն ինչ սովորել ես, որ ուզածդ անես: - Կարծում ե՞ս: Չեմ ծիծաղի: - Բա չէ, իհարկե դու չէ` ավանդույթի, գիտության փլան-փստանը կծիծաղի, ամեն ան- գամ` ՙհաղագս՚ տադամ-տադամ: Ինչի՞ն են ՙհաղագս՚ ասում: - Դեռ շատ ես փոքր: Լավ: Շարունակի՜ր, տեսնեմ: - Հեչ: Դե առավոտը, որ հեծավ իր սեավն հրթիռն, հագավ սաղավարտը, լիքն էր կնոջ շշուկներով, հառաչներով, դրա համար էլ Հեկտորը չնկատեց վրան սուլրացող նիզակը: Անդոհալի չքմեղանքով եղկեց անագորույն հաղագս... - Հաղագս, հա- հա` արդեն: - Ասեցիր` վրաս չես ծիծաղի, Սեդա՜: - Սիրում եմ պարթեւերենդ: - Ի՞նչ պարթեւերեն, ցնդած: - Լավ, լավ, շարունակիր Հեկտորիդ հրաժեշտը: - Թո՜ղ: - Կծել չկա՜: - Թող ձեռքերս, թե չէ... - Թե չէ ի՞նչ, թսլի՜կ, մեկ էլ տեսար փոսի մարդը կգա՞: Նա է գլուխդ լցրել, չէ~: Սիրուն ջան, դա քո խելքի բանը չէր: - Թո՜ղ: - Պարթեւը դուրս կգա, քեզ տեր կանգնի՞: - Եղինջով կդաղի քեզ, ինքը չի պարթեւ, - Էդ ո՞ւմ: - Առռյունի վրա աղ կանի, սխտոռ, բիբար աչքիդ ու կչոքացնի խճի վրա, որ դու էլ խոզ դառնաս: Դու ես: - Էդ ո՞ւմ: - Քեզ, բոլորիդ գանահարի, մամս ասեց` իմ ու իրա խաթրին որ կպել եք միշտ, չի անագանիլ բոլորի կվառի տեղերը` իրա աստվածը, կքանդի էն բաբաթ գմփ-գմփով: - ՙԲաբան գմփ-գմփով՚, բա իհարկե, ՙչի անագանիլ՚, տեսեք, տեսեք: Ամբողջ փաթըռթին մորդ ու քեզ համար ես կարծում, ուրիշ բան չկա: Աստվածն էլ ձեզնից բացի բան ու գործ չունի: Աշխարհը կքանդի, իհարկե, թե կաշին չքերթեն մեկէլ լրտեսների պես: - Ինքը լրտես չի: - Կքանդի գլխիս: ժամանակին էս գլուխը` խելքը ունենայի: Տեսել ենք` կուշտ ենք... Կաշին կքերթեն, ախ ո՛նց կքերթեն, եթե մինչեւ էդ փոսում բարեհաջող չփտի: - Չի՜ փտի: - Հա, մերդ դրան տաք-տաք նայած կլինի, ճարն ինչ` խելք չունեցավ` ձեռից ձեռ, տեր ու շնորհքին օջախ չունեցավ կամակորը` դրան բաժին դառավ, սա էլ իլիականով, պարթեւերենով պիտի մխիթարի ձեզ: Ջա՜ն: Ուրիշները փոսն են լցնում, իսկ սա` կեղտը փոսից: - Դուրս կգա էգուց` կտեսնես` ով խելք չունի: Դու քո, քո, քո, տիրոջը տես: Մեզ տեր պետք չի, արդեն ազատ ենք էգուց: - Բա ոնց չէ` հիմա՜: Հիմա ամեն էգուց սպասիր էգուց: Սպասիր, բայց... - Տես` նորից, նորից: - Սպասիր, քանի՞ տարեկան եղար: - Էլի անցավ, նորից չտեսա՞ր: Էդքան խաղ գիտես, ամեն ինչ, բայց քեզնից դուրս բան չես հասկանում, չես հավատում: Վաղը կտեսնես ազատն աստված... - Սպասիր, սպասիր, քանի՞ տարի անցավ դրա վրա: - Ինչի՞ վրա: - ՙԻնչի վրա՚, դրա մեջ` վիրապում: Երբվանի՞ց էր փոսում: - Մի՜շտ: - Կարծո՞ւմ ես... - Միշտ էլ փոսում էր ինքը: - Ո՞վ` ինքը: - Էլի ցնդեցիր, ո՞վ, ով` Ագռավաքարի Արտավազդը: - Իրեն ի՞նչ ես ասում: - Վախեցա՞ր, վախեցար ամեն ինչ ասում, խաբար եմ տալի՞ս: - Վախենում եմ` ոչ թե վաղը, վաղո՛ւց արդեն դուրս եկած լինի, կանգնած դեմս` կեղտոտ դնչով: Ասում ես` գիշերը ուրեմն Հեկտորի հրաժեշտն էր մորդ արե՞լ: Հեկտորը հանուն օջախի՞ չի զոհվել: Էլ ի՞նչ ասեց մամդ: - Ասեց` դուրս կելնի էգուց, աշխարհի հախից կգա` ետ կգա: - Ո՞ւր, փո՞ս: - Ուրիշ տեղ չի ուզում: Ասեց` երջանիկ ամենից ավել փոսում եղավ ամբողջ ժամանակ: - Դե ոչ էլ դուրս թող գա, թող մնա էլի` մամիդ փոսի մեջ, ու դու էլ հետը: Ուզածներդ էդ չի՞: Թե չէ զոռով դուրս եք գալիս-չեք գալիս` աշխարհն ազատեք, փրկեք, լուսավորեք` դեռ խոսել չսովորած: Առանց մեծ-մեծ բրդելու ինչ կստացվի` պիտի ազատեք մեզ` մեզանից, բոլորին` բոլորից, աստծուն` իր իսկ անունից: Դուրս գալու հախը առնելու համար աշխարհը կշինեք, փոս կշինեք` մեծ փոս-փոոոս, խոր վիրապ: Ու դժգոհ եք, որ դեռ ամեն տեղից չի գալիս ձեր էն հոտը, փոսահոտը` հավեսով: - Քո մուշկից մամս էլ ունի Չնաշխարհիկ... - Ի՞նչ: - Մուշկ, համ էլ զաֆրան, կարմիր քրքում ու, ու ուրիշ բաներ, հոտեր ունի: - Ունի: Իսկ այ, այ սրանից ունի՞: - Ի՞նչ - Մո՜տ արի: Արի՜: Վախենում ե՞ս - Չեմ ուզում: - Իսկ սրանի՞ց: - Բան: - Ի՞նչ բան - Փիս բան: - Փիս, փիս, ի՞նչ փիս: - Ինսեկտուս, չշարժվե՜ս, փիս կրետ կա վրադ: - Ա՛... - Չշարժվես` բռնեմ: - Չէ: Բռնեցի՞ր: - Սպասի՜ր` հանկարծ դուրս չպրծնի: - Շորիս վրա չանե՜ս: Ի՞նչ... - Համարյա: - Չե՞ս բռնել: - Չգիտեմ: - Ի՞նչ ես անում: - Սրանք վատերից են, ոխ են պահում` որ փախավ, պարսով ետ կգա: - Սպանի՜ր: - Բայց շո՞րդ... - Սպանի՜ր, ոչինչ: Ինձ ե՞ս սպանում: - Փիսերին, փիսերին, վատերին: Ժպիրհ վպիրհ պժգալի: Անդոհալի չքմեղանքով անա-գորույն եղկեցի ազատ ձայն բազմաց, կամ թարս... բզզաց... - Տեսնե՜մ: - Ահա Հեկտորը` անհույս բզզացող: - Չկծի՛ քեզ: - Թեւերը կպոկեմ: - Դու քաջ ճարպիկներից ես: Էս էլ պոկվե՞ց... երեւի թելը բարակ էր, չէ՞: Թող մնա մոտդ: - Չեմ ուզում: - Կտաս մամիդ` ոչ ոք չունի դրա հոտից: Սահիդի քարավանից ճարեցի: Հնդիկ մի կախարդ յոթ կոկորդիլոսի արցունքից եփել, խառնել էր վիոլետ ու էլի ինչ-որ բան: - Ի՞նչ բան: - Ինչ-որ բարբաջանք, գաղտուկ փսփսոց: - Բարբաջացող ջո՞ւր: - Փսփսացող: Կաթնաղբյուրի: - Չէ՜: Ես գիտեմ` Ստիքսի: Տեսա՞ր: - Կամա՜ց: - Կտամ իրեն, որ դուրս գալուց առաջ գեշ պարին քսի: - Ի՞նչ: - Մեջքին էլ ես կքսեմ` բաց տեղ չմնա: Ոտից գլուխ անխոցելի կլինի: Օ՛ պժգալի... - Իսկ մամի՞դ, կամ քե՞զ: - Ոչ մեկին էլ չի հերիքի սա, ուրիշը չկա՞: - Չկա՜: - Ոչ մի՞, ոչ մի՞, ոչ մի, ոչ մի՞ կաթիլ: - Չկա՜: - Գիտե՜մ ինչ: Ես սա տակառի ջրին կխառնեմ` հերթով կմտնենք: - Ա՛յ լավ գտար, բայց ուժը կանցնի: Ձեր նոր փոքրիկին, որ պիտի ծնվի, գուցե հերիքեր: Աստված իմ, իրոք, դա ի՞նչ էր: - Ոչ մի բան: Չեմ ուզում, վերցրու, Հասիդը հաստատ խառնած կլինի: Խառնած էլ չլիներ, չէր քսի ինքը, կասեր` տերը մեր, տադամ-տադամ, իմացյալ-չիմացյալ թե չգիտեմ ինչ: Տես, նորից, նորից: - Մամդ մի ճար հաստատ կգտնի: - Ճաշին կխառնի՛: - Գի՜ժ, ուտելու չի: - Թե դո՜ւ ինչ գիտես` մենք ինչ չենք ուտում: Հեկտո՜ր, հրաժեշտ տո՜ւր: - Չուտե՜ս: Չուտե՜ս Հեկտորին, կրետը չուտե՜ս...
Գրեք ձեր կարծիքը Կարծիքները
|